User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 493 հատից

Թեմա: ԲԱՐԵՎ. թավշյա հեղափոխություն, թե...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, հեսա դու ես գրել

    Ես էլ համարում եմ, որ ժողովրդի մի ստված զանգված համարում է, որ կանաչ պոլի փետը չի կարող կապույտ պոլի փետից ավլեի արժանավոր լինել:

    Լավ, Չամիչ ջան, ուրեմն սկսենք հայոց լեզվի դասից: Նախ արի իրար հետ փորձենք հասկանալ, թե ինչ ա նշանակում «Ստվար» բառը: Դիմենք իմ շատ սիրելի Է. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանի» օգնությանը: Ուրեմն Աղայանն ասում ա.
    Ստվար
    1. Խոշոր, մեծ, մեծածավալ
    2. Զգալի հարստություն ունեցող, հաստ, հաստափոր,
    3. Հոծ, բազմանդամ, շատ միավորներից կազմված՝ բաղկացած
    4. Թանձր, խիտ,
    5. Թավ, բմբ, հաստ
    Սա գիտե՞ս ինչ ա նշանակում: Որպես սկիզբ նշանակում ա, որ մի ստվար հատված կարող ա մի կարծիք ունենալ, մի այլ ստվար հատված այլ կարծիք: Ու երբ խոսում ես ստվար հատվածի մասին, ապա խոսում ես ընդամենը ժողովորդի մի ՀԱՏՎԱԾԻ մասը, որ մեծ է, խոշոր է, մեծածավալ է: Հասկացա՞ր: Սա չի նշանակում, որ ամենամեծն է, ամենախոշորն է, ամենամեծածավալն է: Այսինքն չնայած չափի միավոր է «Ստվարը»-ը, բայց գերադրական աստիճան չի: Հուսամ այս մի կետը ըմբռնեցիր:

    Այսինքն եթե ես նույնիսկ խոսել եմ «ինչ-որ մեկի անունից», ապա խոսել եմ ոչ թե ողջ ժողովրդի, այլ դրա մի հատվածի՝ ստվար զանգվածի անունից:

    Բայց խնդիրն էն է, որ ես ոչ մեկի անունից չեմ խոսել: Ես ընդամենը ասել եմ ԻՄ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄԸ, թե ժողովրդի այդ ստվար հատվածը ինչ է համարում (կամ առնվազն համարել է): Այսինքն եթե ես հիմա գրեմ, որ ասենք «Չամիչն իմ հետ համաձայն չի», ես քո անունից չեմ խոսում, այլ ասում եմ իմ պատկերացումը քո՝ իմ հետ համաձայն լինել-չլինելու հետ կապված: Սա էլ հասկացա՞ր:

    Հուսամ, որ հա: Անցնենք առաջ:

    Ինչու՞ եմ ես կարծում, որ մեծ, ստվար հատված կա, որ այդպես է մտածել: Իմ վստահությունը գալիս է նրանից, որ ընտրությունների ժամանակ միայն պաշտոնական տվյալներով ավելի քան կես միլիոն մարդ քվեարկել է Րաֆֆիի օգտին, դրանով ցույց տալով, որ նախընտրում է Սերժի փոխարեն տեսնել Րաֆֆիին: Հասկանու՞մ ես, օդից վերցրած թիվ չի, սա պաշտոնականն է: Իսկ ոչ պաշտոնականն ինչքան է, դեռ հարց է:

    Դու իհարկե կարող ես ասել, որ նրանք գուցե ուրիշ պատճառով են ընտրել Րաֆֆիին: Է ասա, էդ էլ կլինի քո պատկերացումը, թե ինչի է այդ ստվար հատվածը նման ընտրություն կատարել:

    Հիմա հուսամ արդեն հասկացար, որ առնվազն էդ մասով անիմաստագույն մի բան էիր գրել: Ես ժողովրդի անունից չէի խոսել, և իմ գրածն ուներ որոշակի հիմք, որը ինձ թույլատրել է գալ էդ տեսակետին:

    Հիմա գանք հաջորդ գրածիդ.
    Մեկ ասում ես, որ ժողովուրդը գիտակցում ա, որ ալընտրանքը բանի պետք չի, հետո էլ ասում ես, որ ժողովուրդը ընտրում ա պոլի փետին:
    Ես տենց բան չեմ ասել: Ես ասել եմ, որ առավելություն տվել են պոլի փեդին: Ընդ որում մի մասը նրան արժանավոր է համարել, մի մասը ոչ: Բայց ԱՎԵԼԻ արժանավոր, քան Չեբուրը: Սա հասկանու՞մ ես, թե ավելի մանրամասն գրեմ, Չամիչ ջան:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (12.04.2013), Zodiac (12.04.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Լավ, Չամիչ ջան, ուրեմն սկսենք հայոց լեզվի դասից: Նախ արի իրար հետ փորձենք հասկանալ, թե ինչ ա նշանակում «Ստվար» բառը: Դիմենք իմ շատ սիրելի Է. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանի» օգնությանը: Ուրեմն Աղայանն ասում ա.

    Սա գիտե՞ս ինչ ա նշանակում: Որպես սկիզբ նշանակում ա, որ մի ստվար հատված կարող ա մի կարծիք ունենալ, մի այլ ստվար հատված այլ կարծիք: Ու երբ խոսում ես ստվար հատվածի մասին, ապա խոսում ես ընդամենը ժողովորդի մի ՀԱՏՎԱԾԻ մասը, որ մեծ է, խոշոր է, մեծածավալ է: Հասկացա՞ր: Սա չի նշանակում, որ ամենամեծն է, ամենախոշորն է, ամենամեծածավալն է: Այսինքն չնայած չափի միավոր է «Ստվարը»-ը, բայց գերադրական աստիճան չի: Հուսամ այս մի կետը ըմբռնեցիր:

    Այսինքն եթե ես նույնիսկ խոսել եմ «ինչ-որ մեկի անունից», ապա խոսել եմ ոչ թե ողջ ժողովրդի, այլ դրա մի հատվածի՝ ստվար զանգվածի անունից:

    Բայց խնդիրն էն է, որ ես ոչ մեկի անունից չեմ խոսել: Ես ընդամենը ասել եմ ԻՄ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄԸ, թե ժողովրդի այդ ստվար հատվածը ինչ է համարում (կամ առնվազն համարել է): Այսինքն եթե ես հիմա գրեմ, որ ասենք «Չամիչն իմ հետ համաձայն չի», ես քո անունից չեմ խոսում, այլ ասում եմ իմ պատկերացումը քո՝ իմ հետ համաձայն լինել-չլինելու հետ կապված: Սա էլ հասկացա՞ր:

    Հուսամ, որ հա: Անցնենք առաջ:

    Ինչու՞ եմ ես կարծում, որ մեծ, ստվար հատված կա, որ այդպես է մտածել: Իմ վստահությունը գալիս է նրանից, որ ընտրությունների ժամանակ միայն պաշտոնական տվյալներով ավելի քան կես միլիոն մարդ քվեարկել է Րաֆֆիի օգտին, դրանով ցույց տալով, որ նախընտրում է Սերժի փոխարեն տեսնել Րաֆֆիին: Հասկանու՞մ ես, օդից վերցրած թիվ չի, սա պաշտոնականն է: Իսկ ոչ պաշտոնականն ինչքան է, դեռ հարց է:

    Դու իհարկե կարող ես ասել, որ նրանք գուցե ուրիշ պատճառով են ընտրել Րաֆֆիին: Է ասա, էդ էլ կլինի քո պատկերացումը, թե ինչի է այդ ստվար հատվածը նման ընտրություն կատարել:

    Հիմա հուսամ արդեն հասկացար, որ առնվազն էդ մասով անիմաստագույն մի բան էիր գրել: Ես ժողովրդի անունից չէի խոսել, և իմ գրածն ուներ որոշակի հիմք, որը ինձ թույլատրել է գալ էդ տեսակետին:

    Հիմա գանք հաջորդ գրածիդ.

    Ես տենց բան չեմ ասել: Ես ասել եմ, որ առավելություն տվել են պոլի փեդին: Ընդ որում մի մասը նրան արժանավոր է համարել, մի մասը ոչ: Բայց ԱՎԵԼԻ արժանավոր, քան Չեբուրը: Սա հասկանու՞մ ես, թե ավելի մանրամասն գրեմ, Չամիչ ջան:
    Չուկ սա արդեն անիմաստ ջուր ծեծոցի ա:
    Կուզեի, որ միանգամից անցնեինք առաջ ու խոսիենք ոչ թե ժողովրդի ստվար հատվածի անունից, այլ ամեն մեկս մեր անունից: Կոնկրետ դու ի՞նչ սկզբունքով ես կայացրել քո ընտրությունը:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  4. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ սա արդեն անիմաստ ջուր ծեծոցի ա:
    Կուզեի, որ միանգամից անցնեինք առաջ ու խոսիենք ոչ թե ժողովրդի ստվար հատվածի անունից, այլ ամեն մեկս մեր անունից: Կոնկրետ դու ի՞նչ սկզբունքով ես կայացրել քո ընտրությունը:
    Չամիչ ջան, բայց մենք խոսում էինք ոչ թե իմ անձի ընտրության մասին, այլ հենց կակռազ ժողովրդի, որի մի ստվար հատվածը նախընտրել ա Րաֆֆիին, համաձայն չի ընտրությունների հրապարակված արդյունքներին, համարում ա, որ ընտրությունները կեղծվել են, պահանջում ա արդար ընտրություններ և այլն: Այսինքն ընդհանուր պրոցեսների, ոչ թե անհատիս մասին:

    Բայց չստացվի թե հարցի պատասխանից խուսափում եմ:

    Ես ունեի ընտրության երկու տարբերակ, կամ պետք է ընտրեի Հրանտ Բագրատյանին, որին համարում եմ հրաշալի տնտեսագետ, ով շատ լավ վարչապետ է եղել, ունի շանս լավ նախագահ լինելու, կամ էլ քվեաթերթիկս անվավեր սարքեի: Էսպես, որովհետև հասկանում էի, որ ընտրությունները կեղծվելու են, ու չէի կարծում, որ կարելի է ռեալ փոփոխության հասնել: Ի վերջո գնահատելով որ Հրանտի շանսերը չափազանց քիչ են (չսխալվեցի), ընտրեցի քվեաթերթիկս անվավեր սարքելու տարբերակը, կատարելով հետևյալ գործողությունները.
    ա) քվեաթերթիկիս վերին մասում գրեցի «Ազատություն քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին», դրանով ցույց տալով իմ՝ այս իշխանության վերաբերյալ վերաբերմունքը, ինչպես նաև համոզմունքը, որ Հայաստանում առ այսօր կան քաղաքական հալածանքներ, քաղաքական հաշվեհարդարներ,
    բ) քվեաթերթիկիս ստորին մասում գրեցի «եկել եմ ստեղ, որ ինչ անեմ», ցույց տալով, որ ընտրությունների հետ ոչ մի հույս չեմ կապում, գիտեմ որ կեղծվելու են,
    գ) ջնջեցի գրված բոլոր անունները, վրան մեծ խաչ քաշելով, ցույց տալով, որ ի վերջո ոչ մեկին չեմ վստահում այդ ցանկից,
    դ) ճղեցի քվեաթերթիկս, որպեսզ չնայած բոլոր գրած ու խզբզածներիս, քվեաթերթիկս չդնեն ինչ-որ մեկի, ի մասնավորումն՝ Սերժիկի օգտին քվեարկածների քվեաթերթիկների վրա:

    Հաջորդ փուլում, երբ ես դիտարկելով ընտրություններում եղածը հասկացա, որ ամեն դեպքում ընտրություններն իսկապես կեղծվել են, ու որ կամ Րաֆֆին հենց առաջին փուլով է հաղթել, կամ էլ առնվազն պետք է լիներ երկրորդ փուլ, ու տեսնելով, որ ոտի կանգնած ժողովուրդ կա, ես «իմ փայ» միացա պայքարին, որովհետև թեկուզ ես Րաֆֆիին չեմ վստահում, բայց իմ համար օրենք ա ժողովրդի քվեարկությունը, պարտադիր եմ համարում, որ ժողովրդի ձայնը հաշվի առնվի, չեմ հանդուրժում ընտրակեղծարարությունն ու իշխանության ուզուրպացումը:

    Միաժամանակ, իհարկե, հասկանում էի, որ Րաֆֆին ընդամենը մսխելու է ժողովրդի ոգևորությունը ու չեմ դադարել ողջ ընթացքում էդ մասին գրել, խոսել:

    Էսքանով, հուսամ, իմ անձից անցանք: Անձս այս քննարկման համատեքստում հետաքրքիր չէ

    հ.գ. Եվ ես իհարկե համաձայն եմ քեզ հետ, որ դու ջուր ես ծեծում, ես էլ դրան նպաստում ու քիչ մըն էլ հետդ ջուր եմ ծեծում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (12.04.2013)

  6. #4

    Սա արդեն ուրիշ Չուկ ջան:
    Եթե ամեն մեկս ներկայացնենք թե մենք ինչ սկզբունքով ենք կայացրել ընտրությունը ընդհանուր պատկերը շատ ավելի պարզ կդառնա:
    Հիմա ասեմ թե ես ինչ սկզբունքով եմ ընտրել: Ճիշտն ասած սկզբում որոշելի էի ոչ մեկի չնտրել: Այսինքն որոշել էլ ընտրաթերթիկի վրա մեծ խաչ քաշել, հետո հասկացա,որ ցուցակում կա մի թեկնածու, որի անցած ճանապարհի վրա ուղակի իրավունք չունեմ խաչ քաշել: Ինքը իր ամբողջ կյանքը ապրել ա, երիտասարդ տարիները զոհել ա Հայաստանի համար, ես ո՞վ եղա, որ գնամ ու նրա վրա խաչ քաշեմ: Գնացի ու ձայնս տվեցի Պարույր Հայրիկյանին:

    keyboard որ խելքդ տեղը գա, գրի թե դու ինչ սկզբունքով ես ընտրություն կատարել:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  7. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ սա արդեն անիմաստ ջուր ծեծոցի ա:
    Կուզեի, որ միանգամից անցնեինք առաջ ու խոսիենք ոչ թե ժողովրդի ստվար հատվածի անունից, այլ ամեն մեկս մեր անունից: Կոնկրետ դու ի՞նչ սկզբունքով ես կայացրել քո ընտրությունը:
    Մոռացա ասեմ, Չամիչ ջան, ափսոս, որ նախորդ դասը չհասկացար ու նորից չըմբռնեցիր, որ ես ստվար հատվածի անունից չէի խոսել: Նորից կարդա: Գուցե հասկանա՞ս

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կոռուպցիոն բացահայտումներ թավշյա հեղափոխության շնորհիվ
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 383
    Վերջինը: 16.09.2020, 20:32
  2. Թավշյա հեղափոխություն. փողոցային պայքարից հետո
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1525
    Վերջինը: 27.02.2019, 23:55
  3. Թավշյա հեղափոխության հետ կապված թեմաների ցանկ
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 18.06.2018, 14:00
  4. Ակումբը հետևում էր թավշյա հեղափոխությանը․ 2018
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 671
    Վերջինը: 17.06.2018, 05:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •