Լավ, Չամիչ ջան, ուրեմն սկսենք հայոց լեզվի դասից: Նախ արի իրար հետ փորձենք հասկանալ, թե ինչ ա նշանակում «Ստվար» բառը: Դիմենք իմ շատ սիրելի Է. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանի» օգնությանը: Ուրեմն Աղայանն ասում ա.
Սա գիտե՞ս ինչ ա նշանակում: Որպես սկիզբ նշանակում ա, որ մի ստվար հատված կարող ա մի կարծիք ունենալ, մի այլ ստվար հատված այլ կարծիք: Ու երբ խոսում ես ստվար հատվածի մասին, ապա խոսում ես ընդամենը ժողովորդի մի ՀԱՏՎԱԾԻ մասը, որ մեծ է, խոշոր է, մեծածավալ է: Հասկացա՞ր: Սա չի նշանակում, որ ամենամեծն է, ամենախոշորն է, ամենամեծածավալն է: Այսինքն չնայած չափի միավոր է «Ստվարը»-ը, բայց գերադրական աստիճան չի: Հուսամ այս մի կետը ըմբռնեցիր:
Այսինքն եթե ես նույնիսկ խոսել եմ «ինչ-որ մեկի անունից», ապա խոսել եմ ոչ թե ողջ ժողովրդի, այլ դրա մի հատվածի՝ ստվար զանգվածի անունից:
Բայց խնդիրն էն է, որ ես ոչ մեկի անունից չեմ խոսել: Ես ընդամենը ասել եմ ԻՄ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄԸ, թե ժողովրդի այդ ստվար հատվածը ինչ է համարում (կամ առնվազն համարել է): Այսինքն եթե ես հիմա գրեմ, որ ասենք «Չամիչն իմ հետ համաձայն չի», ես քո անունից չեմ խոսում, այլ ասում եմ իմ պատկերացումը քո՝ իմ հետ համաձայն լինել-չլինելու հետ կապված: Սա էլ հասկացա՞ր:
Հուսամ, որ հա: Անցնենք առաջ:
Ինչու՞ եմ ես կարծում, որ մեծ, ստվար հատված կա, որ այդպես է մտածել: Իմ վստահությունը գալիս է նրանից, որ ընտրությունների ժամանակ միայն պաշտոնական տվյալներով ավելի քան կես միլիոն մարդ քվեարկել է Րաֆֆիի օգտին, դրանով ցույց տալով, որ նախընտրում է Սերժի փոխարեն տեսնել Րաֆֆիին: Հասկանու՞մ ես, օդից վերցրած թիվ չի, սա պաշտոնականն է: Իսկ ոչ պաշտոնականն ինչքան է, դեռ հարց է:
Դու իհարկե կարող ես ասել, որ նրանք գուցե ուրիշ պատճառով են ընտրել Րաֆֆիին: Է ասա, էդ էլ կլինի քո պատկերացումը, թե ինչի է այդ ստվար հատվածը նման ընտրություն կատարել:
Հիմա հուսամ արդեն հասկացար, որ առնվազն էդ մասով անիմաստագույն մի բան էիր գրել: Ես ժողովրդի անունից չէի խոսել, և իմ գրածն ուներ որոշակի հիմք, որը ինձ թույլատրել է գալ էդ տեսակետին:
Հիմա գանք հաջորդ գրածիդ.
Ես տենց բան չեմ ասել: Ես ասել եմ, որ առավելություն տվել են պոլի փեդին: Ընդ որում մի մասը նրան արժանավոր է համարել, մի մասը ոչ: Բայց ԱՎԵԼԻ արժանավոր, քան Չեբուրը: Սա հասկանու՞մ ես, թե ավելի մանրամասն գրեմ, Չամիչ ջան:
Էջանիշներ