User Tag List

Ցույց են տրվում 256 համարից մինչև 270 համարի արդյունքները՝ ընդհանուր 493 հատից

Թեմա: ԲԱՐԵՎ. թավշյա հեղափոխություն, թե...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, հեսա դու ես գրել



    Ես էլ համարում եմ, որ ժողովրդի մի ստված զանգված համարում է, որ կանաչ պոլի փետը չի կարող կապույտ պոլի փետից ավլեի արժանավոր լինել:


    Լավ, Չամիչ ջան, ուրեմն սկսենք հայոց լեզվի դասից: Նախ արի իրար հետ փորձենք հասկանալ, թե ինչ ա նշանակում «Ստվար» բառը: Դիմենք իմ շատ սիրելի Է. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանի» օգնությանը: Ուրեմն Աղայանն ասում ա.
    Ստվար
    1. Խոշոր, մեծ, մեծածավալ
    2. Զգալի հարստություն ունեցող, հաստ, հաստափոր,
    3. Հոծ, բազմանդամ, շատ միավորներից կազմված՝ բաղկացած
    4. Թանձր, խիտ,
    5. Թավ, բմբ, հաստ
    Սա գիտե՞ս ինչ ա նշանակում: Որպես սկիզբ նշանակում ա, որ մի ստվար հատված կարող ա մի կարծիք ունենալ, մի այլ ստվար հատված այլ կարծիք: Ու երբ խոսում ես ստվար հատվածի մասին, ապա խոսում ես ընդամենը ժողովորդի մի ՀԱՏՎԱԾԻ մասը, որ մեծ է, խոշոր է, մեծածավալ է: Հասկացա՞ր: Սա չի նշանակում, որ ամենամեծն է, ամենախոշորն է, ամենամեծածավալն է: Այսինքն չնայած չափի միավոր է «Ստվարը»-ը, բայց գերադրական աստիճան չի: Հուսամ այս մի կետը ըմբռնեցիր:

    Այսինքն եթե ես նույնիսկ խոսել եմ «ինչ-որ մեկի անունից», ապա խոսել եմ ոչ թե ողջ ժողովրդի, այլ դրա մի հատվածի՝ ստվար զանգվածի անունից:

    Բայց խնդիրն էն է, որ ես ոչ մեկի անունից չեմ խոսել: Ես ընդամենը ասել եմ ԻՄ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄԸ, թե ժողովրդի այդ ստվար հատվածը ինչ է համարում (կամ առնվազն համարել է): Այսինքն եթե ես հիմա գրեմ, որ ասենք «Չամիչն իմ հետ համաձայն չի», ես քո անունից չեմ խոսում, այլ ասում եմ իմ պատկերացումը քո՝ իմ հետ համաձայն լինել-չլինելու հետ կապված: Սա էլ հասկացա՞ր:

    Հուսամ, որ հա: Անցնենք առաջ:

    Ինչու՞ եմ ես կարծում, որ մեծ, ստվար հատված կա, որ այդպես է մտածել: Իմ վստահությունը գալիս է նրանից, որ ընտրությունների ժամանակ միայն պաշտոնական տվյալներով ավելի քան կես միլիոն մարդ քվեարկել է Րաֆֆիի օգտին, դրանով ցույց տալով, որ նախընտրում է Սերժի փոխարեն տեսնել Րաֆֆիին: Հասկանու՞մ ես, օդից վերցրած թիվ չի, սա պաշտոնականն է: Իսկ ոչ պաշտոնականն ինչքան է, դեռ հարց է:

    Դու իհարկե կարող ես ասել, որ նրանք գուցե ուրիշ պատճառով են ընտրել Րաֆֆիին: Է ասա, էդ էլ կլինի քո պատկերացումը, թե ինչի է այդ ստվար հատվածը նման ընտրություն կատարել:


    Հիմա հուսամ արդեն հասկացար, որ առնվազն էդ մասով անիմաստագույն մի բան էիր գրել: Ես ժողովրդի անունից չէի խոսել, և իմ գրածն ուներ որոշակի հիմք, որը ինձ թույլատրել է գալ էդ տեսակետին:



    Հիմա գանք հաջորդ գրածիդ.
    Մեկ ասում ես, որ ժողովուրդը գիտակցում ա, որ ալընտրանքը բանի պետք չի, հետո էլ ասում ես, որ ժողովուրդը ընտրում ա պոլի փետին:
    Ես տենց բան չեմ ասել: Ես ասել եմ, որ առավելություն տվել են պոլի փեդին: Ընդ որում մի մասը նրան արժանավոր է համարել, մի մասը ոչ: Բայց ԱՎԵԼԻ արժանավոր, քան Չեբուրը: Սա հասկանու՞մ ես, թե ավելի մանրամասն գրեմ, Չամիչ ջան:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (12.04.2013), Zodiac (12.04.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կոռուպցիոն բացահայտումներ թավշյա հեղափոխության շնորհիվ
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 383
    Վերջինը: 16.09.2020, 20:32
  2. Թավշյա հեղափոխություն. փողոցային պայքարից հետո
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1525
    Վերջինը: 27.02.2019, 23:55
  3. Թավշյա հեղափոխության հետ կապված թեմաների ցանկ
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 18.06.2018, 14:00
  4. Ակումբը հետևում էր թավշյա հեղափոխությանը․ 2018
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 671
    Վերջինը: 17.06.2018, 05:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •