Սիլվային էլ, որ տեսնեմ, անպայման տեղյակ կպահեմ այդ մասին: Թող ինքն էլ, հենց որ էն տղի ոտքերը տեսնում է, մտնի թևն ու գնա գուլյատ-մուլյատի: Ի՜նչ է ընկել, նիսյա ծախսում համ իր ժամանակը, համ էլ մեր: Էդքան ներվ կա՞…
Սամ, համեմատելի կլիներ, եթե Սիլվան սկզբում անկապ շարժումներ աներ, վերջում նոր սկսեր պարել: Հիմա հասկացա՞ր ասածս:


Գործն անընթեռնելի է դարձնում գրելու իմ ունակությունը, իսկ լիքը փիլիսոփայություն կա նույնիսկ գարու հատիկի մեջ:
Ամենայն լրջությամբ եմ ասում. եթե ես ունենայի քո շնորհը, բոլոր այդ փիլիսոփայությունները լրիվ այլ տեսք կունենային:
Սամ, եթե կարծում ես, որ քո փիլիսոփայությունը քո քաշից բարձր ա, ուրեմն պակասացրու, վերցրու մի թեմա, կենտրոնացի դրա վրա, փորձի ընթերցողին հասցնել էդ մեկը, ոչ թե դեսուդեն ընկի ու փորձի կյանքի ողջ փիլիսոփայությունը հասցնել: Չի ստացվի:

Չնայած… եթե քո գրածների մասին բոլորն արտահայտվեին այնպես, ինչպես դու ես արտահայտվում մյուսների գրածների մասին, Աստված միայն գիտի, թե հիմա որտեղ կլինեիր դու: Խոսքն իմ մասին չէ, իմ մասին դու շատ մեղմ ես արտահայտվել: Ինչի համար շնորհակալ եմ:
Սամ, սպանիք, թողիք: Մեռա ասելով` եթե ասելիք ունեք, մտեք, անխնա քննադատեք, ինչ ուզում եք, ասեք: Ես չեմ վախենում դրանից: Էն ա որ անկապ հա խոսում-խոսում եք, թե` դու էլ քո գրածներին նայի կամ` բա որ մենք տենց խոսեիք: Խոսեք, որևէ մեկը ձեզ բռնու՞մ ա: Առավելևս, որ ես սենց եմ արտահայտվում, դա պետք ա որ ձեզ համար ստիմուլ լինի:


Հ.Գ. Այլ տեղում կատարածս գրառման համար էլ ներող եղիր. դա միայն քո մասին չէր: Հաճախ են կրկնվում այդ խոսքերն Ակումբում, համարյա նույնությամբ: Ուղղակի քո քոպի-քեյստը դարձավ վերջին կաթիլը:
Նորից. ներողություն…
ի՞նչ գրառում