Astgh-ի խոսքերից
Չամիչ ջան, իշխանափոխությունից հետո, բնականաբար, ընտրական օրենսգիրքն էլ է փոխվելու: Ինձ համար, օրինակ, անակնկալ չէր, բայց և զարմանալի էր, որ ընտրություններում մասնակցածների թիվը էական չէր` արդյունքները հաշվելիս, ու դեռ եվրոպական կառույցներն էլ ասում են, թե մեր օրենսդրությունը զգալի մոտ է իրենց օրենսդրությանը: Շտկելու շատ բան կա, բա ինչու՞ է ժողովուրդը փողոց դուրս եկել, որովհետև այլ մեխանիզմ չկա` իրենց ձայնը տեղ հասցնելու: Էստեղ արդեն կարևոր չէ` ով է Րաֆֆիին ընտրել, ով` ոչ. միայն այն հանգամանքը, որ իմ, քո հարևանի ձայնը կեղծել են, կամ իր քվեաթերթիկը անվավեր են ճանաչել, ինչ է թե Սարգսյանի օգտին չի եղել, ապա դա ազդանշան է, որ իմ կարծիքն էլ էական չէ: Բայց չէ՞ որ առանց ժողովրդի (բնակչության) պետություն չի լինում, ուրեմն էդ ժողովուրդը չէ՞ պետք է որոշի, թե ինչը ոնց պետք է լինի այս երկրում: Այս պահին Ազատության հրապարակը միակ դատարանն է, որը քննում է յադ իրավախախտումները, ոչ մի այլ ատյան կամք չունի` դա անելու: Կուզեի, որ քիչ վատատես լինեիք, սա դեռ մեկնարկն է, պետք չի հենց սկզբից արմատախիլ անել: Դրական փոփոխություններից միայն հանրահավաքների մասնակիցները չեն օգտվելու, այլ` ամբողջ հայությունը. դա պետք է նկատի ունենալ: Այս եղանակին հրապարակում կանգնածները իմ, քո, բոլորիս համար են պայքարում:
Էջանիշներ