Բագրատյան Հրանտ
Հայրիկյան Պարույր
Հարությունյան Արամ
Հովհաննիսյան Րաֆֆի
Ղուկասյան Անդրիաս
Մելիքյան Արման
Սարգսյան Սերժ
Սեդրակյան Վարդան
Քվեաթերթիկը կդարձնեմ անվավեր
Չեմ մասնակցի ընտրություններին
Անդրիասը կարող է խախտել Սերժի խաղաքարտերը, ընդհուպ մինչև նոր ընտրություններ նշանակվեն՝ նոր խաղացողներով
«Արդեն իսկ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի ապագան գնալով ավելի ու ավելի է կախվում Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակից և պայքարելու կամքից: Իշխանությունը իրեն ուժեղ և ինքնավստահ է զգում, հենց որ բոլորը ենթարկվում են ռեժիմի խաղի կանոններին և խաղում են իշխանության կողմից սահմանված խաղի շրջանակներում: Սակայն տվյալ պարագայում բյուրեղանում է մի իրավիճակ, երբ իշխանության և գնալով նաև հասարակության լայն շերտերի համար արդեն իսկ ակնհայտ է, որ գործողություններն սկսել են ընթանալ ոչ թե ռեժիմի կողմից գծված խաղի կանոններով, այլ քաղաքացիական հասարակության ներկայացուցչի կողմից փորձ է կատարվում իշխանություններին պարտադրել նոր խաղի կանոններ: Այսպիսով այս նոր ստեղծվող իրավիճակը և դրա հետ կապված զարգացումները կարելի է դիտարկել որպես մահացու վտանգ ռեժիմի գոյության և վերարտադրման համար: Իշխանության բուրգի մեջ հավաքվածները իրենց ոչ փայլուն ինտելեկտով և մտավոր կարողություններով դեռ ի վիճակի չեն մինչև վերջ հաշվարկել և հասկանալ, թե իրենց համար ինչի կարող է հանգեցնել Անդրիասի 17 օր դրսում ցրտին հացադուլ անելը և այդ հացադուլը շարունակելը, սակայն վստահ եմ, որ շատ շուտով իրենք կհասկանան իրավիճակի լրջության աստիճանը»,- galatv.am-ի հետ զրույցում, խոսելով ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական խնդիրներից և հացադուլային քաղաքականության պարագայում ստեղծված նոր ուրվագծերից, կարծիք հայտնեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: Ըստ Կիվիրյանի՝ Անդրիաս Ղուկասյանը կարող է կտրուկ փոխել իշխանությունների կողմից սահմանված սցենարը, և կարող է ընտրությունները ոչ միայն նշված օրը չկայանան, այլև կայանան բացառապես այլ կերպ:
«Ինչքան ավել շարունակվի հացադուլը, ինչքան վատանա Անդրիասի առողջական վիճակը, այնքան դիամետրալ վատանալու է իշխանությունների վիճակը: Արդեն իսկ բոլորի մոտ ուրվագծվում է այն ակնհայտ պատկերացումը, որ ընտրությունները չեն կարող անցկացվել իշխանությունների կողմից նախանշված ընթացքով, քանի որ առկա է անհաղթահարելի խոչընդոտ՝ 17 օր ցրտի մեջ հացադուլ արած և այն շարունակող նախագահի թեկնածուն չի կարող լիարժեք մասնակցել ընտրություններին, և այդպիսի ընտրությունները չեն կարող համարվել կայացած և լեգիտիմ: Ո՞վ ասաց, որ մահափորձի ենթարկված, սակայն կենսական օրգաններից չտուժած Պարույր Հայրիկյանը կարող էր դիմել ընտրությունների հետաձգման պահանջով, սակայն արդեն իսկ հացադուլի հետևանքով Անդրիաս Ղուկասյանի մոտ առաջացած պաթոֆիզիոլոգիական շեղումները ընտրությունների անցկացման անհաղթահարելի խոչընդոտ չեն: Ակնհայտ է, որ արդեն իսկ առկա է այն, ինչը կոչվում է «ընտրությունների անհաղթահարելի խոչընդոտ», և այդ խոչընդոտը գնալով ավելի է խորանալու: Ցանկացած պահի Անդրիասը կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջ ներկայացնելով հետաձգել ընտրությունները, հետաձգումից հետո էլ պահանջել՝ անցկացնելու նոր ընտրություններ»:
Ըստ Կիվիրյանի՝ այս իրավիճակը կարող է գործող իշխանության համար վտանգավոր լինել նաև այն տեսանկյունից, որ ոչ միայն կփլուզվի ընտրությունների անցկացման ռեժիմի ուրվագծած ողջ սցենարը, և դա ինքնին ռեժիմի բնականոն գործունեության խափանում է, այլ հնարավոր է նաև, որ նոր ընտրություններում ներքաշվեն նորանոր խաղացողներ: Զուգահեռ այս ամենին՝ մինչև նոր ընտրությունների օրը կարող է լրացած լինի նաև Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը և ռեժիմի ներսում կստեղծվեն խաղի նոր կանոններ: «Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի լիազորությունները դադարում են, իսկ սա նշանակում է, որ ստեղծվում է բացառապես նոր իրավիճակ, և այդ նոր իրավիճակը կարող է ներսից կազմաքանդել իշխանական բուրգը: Հայաստանի ներկայիս իշխանությունները առաջնորդվում են ոհմակի օրենքներով, իսկ երբ ոհմակը տեսնում է, որ առաջնորդը վրիպել է, այն է՝ չի կարողացել ապահովել իր խաղի կանոնների պարտադրանքը հասարակությանը, ապա արտաքուստ մոնոլիտ թվացող ոհմակում կարող է դրվել վրիպում թույլ տված առաջնորդի փոխարինման և նոր առաջնորդի հռչակման անկանխատեսելի գործընթացներ: Ուրվագծվում է բացառապես նոր իրավիճակ, և այս պարագայում ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի՝ քաղաքական իմաստով վաղվա գոյությունը պայմանավորված է Անդրիաս Ղուկասյանի առողջությամբ և նրա՝ հացադուլը շարունակելու և պայքարը զարգացնելու կամքով»:
Քրիստինա Մկրտչյան
Աղբյուր՝ galatv.am
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Երկրում երբևէ հարցերը սահմանադրականով կամ տրամաբանականով չեն լուծվել: Անդրիասն ուր էլ դիմի, զոհվի էլ, ոչ մի միլիմիտեր չի կարողանալու ազդել ընտրությունների վրա: Ընտրությունների վրա չի ազդի, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր հանրության վրա ազդի, որ հասկանանք, թե ուր ենք հասել- մարդակերության: Ու որ մարդակերությունը լավ բան չի ու չի կարելի այդպես շարունակել, որովհետև շատ արագ պետությունն ենք կորցնելու:
Դրա հետ մեկտեղ խնդիրը հիմա արդեն քաղաքականը չի: Խնդիրն էն է, որ տղան չզոհվի: Որովհետև ցրտի պայմաններում հացադուլավորների մեծ փորձ չկա կուտակված ու հայտնի չէ դինամիկան, թե ինչ ֆիզիոլոգիական փոփոխություններ են արդեն առկա ու ինչ դինամիկա կլինի հաջորդ պահին:
Ու առհասարասակ անտեղյակների ու մենակ ինտրիգներով հետաքրքրված դպրոցական մակարդակի վերլուծություններն են նաև պատճառը, որ էս վիճակում ենք: Ամեն տառաճանաչ աղջիկ դառել է քաղաքական վերլուծաբան: Սա անլուրջ է:
Սերժը պետք է հանձնարարի որ շանտաժիստնեի դեմ հատուկ օրենսդրություն մշակվի:Ինչքան ավել շարունակվի հացադուլը, ինչքան վատանա Անդրիասի առողջական վիճակը, այնքան դիամետրալ վատանալու է իշխանությունների վիճակը: Արդեն իսկ բոլորի մոտ ուրվագծվում է այն ակնհայտ պատկերացումը, որ ընտրությունները չեն կարող անցկացվել իշխանությունների կողմից նախանշված ընթացքով, քանի որ առկա է անհաղթահարելի խոչընդոտ՝ 17 օր ցրտի մեջ հացադուլ արած և այն շարունակող նախագահի թեկնածուն չի կարող լիարժեք մասնակցել ընտրություններին, և այդպիսի ընտրությունները չեն կարող համարվել կայացած և լեգիտիմ:
ու հատուկ ծանր հանցագործություն համարվի այսպիսի դեպքեըը, երբ միտումնավոր, գիտակցված վնաս ես հասցնում քեզ, հետագայում պահանջելով համարժեք "փոխհատուցում": շուտով բոլորը սկսելու են սենց վարվել, նամանավանդ հաշվի առնելկով Սերժի անկոնֆլիկտ բնավորությունը...
"քաղաքակիրթ" արևմուտքում սա ոչ մեկին թույլ չի տրվում...
իսկ մենք "քաղաքակրթվելու" ճանապարհին ենք չէ՞
![]()
բազառները շարունակվում են... Հայրիկյանի փային վտանգ է սպառնում, ու ինքը լրացուցիչ հավաստագրեր է ուզում ստանա...
տենաս սրանց բազառներին ո՞վ ա գառանտ կանգնումէն Դեդն էլ ընենց անտեղի մառավ... կարող ա՞ի Կաբզոնն ա գառանտը
Դիվ, Սերժն ու իրա օրենք մշակողները կարան վերցնեն իրանց մշակած օրենքները ու մտցնեն իրանց համապատասան տեղը:
Ստեղ հարցը բացարձակ օրենքի հետ կապ չունի: Հարց զուտ մարդկային ա - թեկնածուներից մեկը, որը իրա մարդկային հատկանիշներով հաստատ չի զիջում մնացած յոթին ու կարող ա նաև մի տաս անգամ էլ բարձր ա, նստած ա հացադուլի, որը աշխարհիս ամենահաճելի զբաղմունքներից մեկը չի: Բայց, էտ մարդու նկատմամբ մեր սաղի վերաբերմունքը այնպիսին ա, որ վաղը եթե մեռնի էլ, կարող ա չնկատենք:
ԴՎ, իմ իմացածով՝ միջազգային օրենքներով ու նույնիսկ "քաղաքակիրթ" արևմուտքում, հացադուլավորն անձեռմխելի անձ է- մարդու իրավունքների մեջ է մտնում էդ իրավունքը:
Դու տեռորիստին էս շշկռել հացադուլավորի հետ: Նույնիսկ խելագարն իրավունք ունի հացադուլի -տեղյակ ես՞:
Իսկ Սեռժի անկոնֆլիկտայնությունն էլ հետաքրիքիր հայտնագործություն է /էլի իմ կարծիքով/: Դա ինչի վրա է հիմնված՞:
Ու Անդրիասին չեն կարողանում հիմա տանել զոռով լլկացնել, որովհետև "քաղաքակիրթ" արևմուտքից են վախում, թե չէ, հիմա Անդրիասին ոչ թե նագանով, այլ ուրիշ զենքով էին կերակրել:
Վերջին խմբագրող՝ Բիձա: 08.02.2013, 03:53:
Ժողովո՛ւրդ, ի՞նչ կասեք Րաֆֆի Հովհաննիսյանի մասին: Կարո՞ղ ենք վստահ լինել, որ նա Սերժի հերթական դրածոներից չէ:
Write with the door closed, rewrite with the door open. S. K.
Քաղաքականապես հասուն հասարակություններում, երբ ցանկանում են իշխանությունը փոխել կամ գոնե գործող իշխանություններին անհրաժեշտ մեսիջ ուղարկել, լուռ համաձայնությամբ քվեարկում են այն թեկնածուի օգտին, որը ամենամեծ շանսերը ունի` հաղթելու` անկախ նրանից որ մեկին են ավելի շատ համակրում: Ես դժվարանում եմ որևէ մեկին այս պահին ձայն տալ թեկուզ ակումբում, որովհետև Բագրատյանի խելքը գնահատելով հանդերձ կարծում եմ, որ ինքը նախագահ չէ, էդ կերպարը իրենը չէ, ինքը ընտիր վարչապետ կարող է լինել կամ գոնե ԿԲ նախագահ: Րաֆֆին իսկը նախագահ է` պառլամենտական հանրապետության համար սահմանված, այսինքն` ձևական-արարողակարգային աթոռի տեր, բայց ոչ երբեք քաղաքական գծի մշակող: Ինձ թվում է երկուսն էլ դա գիտակցում են, այդ պատճառով էլ իրար հետ մերթընդմերթ հանդիպումներ են անցկացնում: Րաֆֆին ուժեղ փիառ մասնագետներ ունի. մարդը նույնիսկ Բակո Սահակյանի հետ է հանդիպել, հասել է սահման` առաջին գիծ... բոլորիդ համար դա միգուցե թատրոն է, բայց հավատացնում եմ ձեզ, դա ազդում է, շատ է ազդում: Բացի այդ, Րաֆֆին միակն էր, որ խոսեց Արցախի տարածքային ամբողջականության մասին. Սերժ Սարգսյանը, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանը, որ իրեն հռչակել էր Արցախի փոխարեն նաև բանակցող, նման հայտարարություններ չեն արել, այն էլ` Բաքվում:
Ինչ վերաբերում է Անդրիաս Ղուկասյանին, ապա խոր հարգանքով եմ լցվել այդ մարդու նկատմամբ, բայց ես իրեն իշխանության մեջ չեմ տեսել, չգիտեմ` ինչ հայացքների տեր մարդ է: Միգուցե այս համառ հացադուլը, ընտրությունների բոյկոտը, ինչպես նաև նախկինում քաղաքական դաշտում "կեղտոտված" չլինելը ավելի մեծ խթան են, որ հենց իր օգտին քվեարկի ժողովուրդը...
Բարդ է: Հակված չեմ քվեաթերթիկ փչացնելուն, իմ ձայնը այդպիսով տեղ չի հասնի: Եթե լիներ "բոլորին դեմ եմ" տարբերակը, ժողովուրդը հստակ կիմանար` իր "թեկնածուն" ով է, իսկ այս պայմաններում պետք է գործել հեռատեսությամբ:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Նոր եկել, կաշառք էին առաջարկում:![]()
մեր յաներնել արդեն սկսել ա էտ ««նախըտրական փողարշավը»» մենակ տենաս ո՜նց ա ոմանց աչքերը փայլում. չնայաչ ինչ մեղադրես, արդեն սովորել են...
Հ.Գ. էս ասեցիր, մի դեպք հիշեցի. ուրեմն մեր թաղում մի հատ Պապի կա (մեծատառով պապի), պապին հպարտություն ունի՝ էլ դու սուս: Նախկին ընտրություներին էտ ««Ռոբին Հուդը» մտավ Պապիյ հայաթը իր սև գործը անելու: մենք էլ էտ ժամանակ թաղնեինք: Չգիտեմ էտի ինչ ասեց չասեց. մեկ էլ, որ պապին իր հայաթից չգոռաց.
-քո մերն էլ, քեզ էտ փողը տվողի մերն էլ, այ լամուկ
էս մարդը հազիվ դարպասից իրան քցեց դուրս, ուղղությունել էր մոռացել, թե որ յան պտի էթա![]()
A long time ago, in a galaxy far, far away...
CactuSoul (14.03.2013), Ingrid (08.02.2013), Sagittarius (11.02.2013), xaladilnick (11.02.2013), Հայկօ (09.02.2013), Նաիրուհի (09.02.2013), Ռուֆուս (09.02.2013), Տրիբուն (08.02.2013)
տեղյակ եմ: մարդը իրավունք ունի : հետո ինչ՞ ես իրա հացադուլի դեմ բան ասի՞իմ ասածը ընդամենը "ընտրությունը"-ը հետաձգելու հարցին ա կապված: իսկ հացադուլ, թե ջրադուլ թե սեքսադուլ... դրանք շատ անհատական բաներ են, անգամ եթե անողի դրոշակին գրվում ա, որ արվում ա հանուն "փողոցի", "քաղաքի". "հասարակության",..."ազգի":
"Սերժի անկոնֆլիկտությունը" հիմնվում է նրա վրա, ինչ որ տեսնում եմ որ տեսնում եմ որ կատարվում է Հայաստանում էս վերջին տարիներին... ուր ընդանրապես իրա ղեկավարած օղակներում...
որ մինիմում քաղաքական սպանությունները վերացել են: ու դրան հակառակ- Լևոնի հաբռգացրած " թոխմախի մհերներին" ու "նեմեց - դոդերին" մանրից մկան ծակն ա մտցնում...
թե՞ սա էլ տենալու համար խոշորացույց ա պետք
երբ՞ ենք սովորելու լավին լավ ասել, վատին վատ:
Վերջին խմբագրող՝ dvgray: 09.02.2013, 07:43:
իսկ ով՞ ա իրան խնդրել նստել հացադուլի: ոչ մեկը: վաղն էլ կարող ա որոշի ինքնասպան լինել, քանի որ ասենք Կարդաշյանը հղի ա: հետո՞, կարող ա՞ ամեն մի խելառի հետ պետք ա թրաշ պահենք՞
պատկերացնում ես՞, հացաադուլ ա անում, որ Սերժը թեկնածությունը հանիաբսուրդի թատրոն
լավ ա բեղեր չունի, թե չէ կարող ա բեղերն էլ թրաշեր...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ