Բագրատյան Հրանտ
Հայրիկյան Պարույր
Հարությունյան Արամ
Հովհաննիսյան Րաֆֆի
Ղուկասյան Անդրիաս
Մելիքյան Արման
Սարգսյան Սերժ
Սեդրակյան Վարդան
Քվեաթերթիկը կդարձնեմ անվավեր
Չեմ մասնակցի ընտրություններին
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Արէա (18.02.2013)
Ժող, հերիք ա Րաֆֆիի հասցեին նման բաներ գրեք. ձեր խոսքերը շատերի համար կարող են լինել հեղինակավոր: Րաֆֆիի մասին նման կարծիքները ուղղակի ձայներ են ավելացնում իշխանությանը: Մեկը ես. եթե վստահ լինեմ, որ Րաֆֆիին ընտրելով ընդամենը լեգիտիմացնում եմ Սարգսյանի ընտրվելը, միանգամից Սարգսյանին կընտրեմ, էլի: Մի արեք նման բան:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Սա իմ վերջին գրառումը լինի այս թեմայում
Վաղը սպասեք թե երբ են հայտարարելու Սերժ Սարգսյանի հաղթանակը, առանց կասկածի
Ավելի ճիշտ կլիներ, որ Հրանտ Բագրատյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը միավորվեին, Բագրատյանը՝ քաղաքապետ, Րաֆֆին՝ նախագահ, այդպես կկարողանային պայքարել, որովհետև երկուսն իրար հետ կկարողանային դեմն առնել, բայց առանձին առանձին չի ստացվի..
Ինչ արած, 5 տարի էլ սպասենք....
Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...
Բիձա (18.02.2013)
Ձայնալար ջան, դու իրո՞ք կարծում ես որ Սերժը էդքան միամիտ ա, որ իր համար աշխատող մարդուն սենց պալիտ անի:
Ավելի հավանական չե՞ս համարում, որ էս ամեն ինչը քո մոտ նման կարծիք ձևավորելու համար ա արվում:
Մարդիկ տեսել են իրավիճակը հսկողությունից դուրս ա գալիս, էլ ժամանակ չկա, ու էս պահին ամենաաշխատող տարբերակը՝ Րաֆֆին Սերժի համար ա աշխատում վարկածի շրջանառության մեջ դնելն ա:
Էս հայտարարությունն արված ա, որ վերջի պահին, մարդիկ թքեն, թե էս էլ Րաֆֆին, տեսա՞ք Սերժը ինչ լավ բաներ էր ասում Րաֆֆիի մասին, ու չընտրեն: Սա լավ մշակված կռիսական, բտ քայլ ա: Էդքան ուշադրություն դարձնել պետք չի:
Վերջին խմբագրող՝ Արէա: 18.02.2013, 08:51:
Քվեարկում ենք:
Ապեր, ես պրակտիկ մարդ եմ, մեծ-մեծ, գլոբալ խնդիրների մասին չեմ մտածում: Ուզում եմ մի քիչ մարդավարի ապրենք: Գծատերերը գերշահույթներ չստանան ժողովրդի ու վարորդների առողջության ու ինքնասիրության հաշվին: Ուզում եմ տատի պապիների թոշակները ծիծաղելի չլինեն: Ուզում եմ մենաշնորհները կաշիներս չքերթեն: Մյուս նախագահի ընտրություններին ուզում եմ էլ էդ զզվելի կենդանիներին չտեսնեմ մեր տանը ցուցակներով ու "մի փոքր աշխատանքի" առաջարկով: Ու սենց էլի մի քանի փոքր-մոքր բաներ եմ ուզում: Սրանցից բացի ով էլ լինի անելու ա սրանք: Տենց դժվար ու անիրագործելի բաներ չեն էլի:
Դու գլոբալ բաներ ես ուզում ապեր… հավատա… բայց արի ավելի հասարակ բաներից սկսենք… դու կարծում ես րաֆֆին կարա լֆիկի ձեռից երկու կոպեկ վերցնի՞… էլ չեմ խոսում մենաշնորհի մասին…
Րաֆֆիին եթե տան էլ նախագահությունը, նա չի իմանա դրա հետ ինչ անի…
Ապեր, պետք ա ռեալ նայենք ամեն ինչին…
Մարդը որն ընտրություններից մի օր առաջ հազիվ մի հատ զալ ա լցնում, նա ընտրություններում ձեն հաստատ չունի…
Տրիբուն (18.02.2013)
Ահազանգ Րաֆֆի Հովհաննիսյանի բոլոր վստահված անձանց և կողմնակիցներին
Րաֆֆի Հովհաննիսյան
Մենք տեղեկացած ենք, որ Սերժ Սարգսյանի շտաբներում հասկանալով որ անգամ ընտրակաշառքներով եւ այլ ընտրակեղծիքներով հնարավոր չի լինելու ապահովել անգամ երկրորդ փուլ, այսինքն Սերժ Սարգսյանը պարտվելու է Րաֆֆի Հովհաննիսյանին արդեն առաջին փուլում, մի նոր ընտրախախտում են կիրառում, որն է` Երեւանի յուրաքանչյուր ընտրատեղամասում լրացուցիչ ցուցակով հարյուրավոր անձանց են ընդգրկում, ովքեր չեն հանվում նաեւ տպագրված եւ հանձնաժողովներին տրամադրված` իրենց բնակության վայրում առկա ցուցակներից, այսպիսով, «օրինական» հիմք է նախապատրաստվում կրկնակի քվեարկության համար: Մեր ունեցած տեղեկություններով անձնագրային բաժինները անգամ չեն հասցրել այդքան ծավալի տեղեկանքներ տալ լրացուցիչ ցուցակներով անձանց` «Հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ընտրողի տվյալների ժամանակավորապես հանելու եւ ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ»: Ամենահետաքրքիրն այն է որ նույն բնակավայրից Երեւանի կոնկրետ մեկ ընտրատարածքի ցուցակում հաշվառվել են երբեմն ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ անձիք: Իսկ մեկ այլ բնակավայրից` Երեւանի մեկ այլ ընտրատարածքում: Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը այս պահին միջոցներ է ձեռնարկում` այս զանգվածային կեղծիքը հաստատելու, փաստագրելու եւ կանխելու ուղղությամբ: Արդյունքների վերաբերյալ մենք կհայտնենք ձեզ հաջորդիվ: Այս պահին հորդորում ենք ձեզ շտապ եւ ԲՈԼՈՐ ԽՈՂՈՎԱԿՆԵՐՈՎ տարածել հետեւյալ տեղեկատվությունը. բոլոր վստահված անձիք եւ հանձնաժողովների անդամները պետք է լրացուցիչ ցուցակներով ընտրողների մասով հատկապես ուշադիր լինեն, պահանջեն եւ ստուգեն նրանց անձնագրերը, որպեսզի դրանց վերջին էջում քառակուսի կնիքի հետքեր չլինեն, պահանջեն նրանցից Ոստիկանության անձնագրային բաժնից տրված եւ կնքված տեղեկանքը «Հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ընտրողի տվյալների ժամանակավորապես հանելու եւ ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ», որում նշված է լինում նաեւ նրանց ժամանակավոր գրանցման հասցեն: Եթե անձը չունի նման տեղեկանք` թույլ մի տվեք նրան քվեարկել: Եթե այդպիսի տեղեկանքն առկա է` հարցրեք նրանց, թե որտեղ է գտնվում այդ հասցեն, եթե չգիտի` արձանագրեք: ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՍԱ ՇՏԱՊ ՏԱՐԱԾԵԼ
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
Խի՞ ես մտածում թե չի կարա: Նախագահը եթե ուզի, չի՞ կարա մի երկու հաբրգած կենդանիների օդերը փակի: Ու կապ չունի թե ով ա նախագահը: Նախագահը լիքը հնարավորություններ ունի, որոնք կարա օգտագործի: Ու Լֆիկը չէ, ով ուզում ա լինի, չի կարա նախագահին ինչ-որ բան թելադրի, եթե նախագահը չուզենա, կամ կախում չունենա հենց լֆիկներից:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ