User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ու՞մ կընտրեք 2013 թ. նախագահական ընտրություններին

Քվեարկողներ
39. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Բագրատյան Հրանտ

    5 12.82%
  • Հայրիկյան Պարույր

    0 0%
  • Հարությունյան Արամ

    0 0%
  • Հովհաննիսյան Րաֆֆի

    15 38.46%
  • Ղուկասյան Անդրիաս

    2 5.13%
  • Մելիքյան Արման

    1 2.56%
  • Սարգսյան Սերժ

    2 5.13%
  • Սեդրակյան Վարդան

    1 2.56%
  • Քվեաթերթիկը կդարձնեմ անվավեր

    4 10.26%
  • Չեմ մասնակցի ընտրություններին

    9 23.08%
Էջ 27 184-ից ԱռաջինԱռաջին ... 172324252627282930313777127 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 391 համարից մինչև 405 համարի արդյունքները՝ ընդհանուր 2749 հատից

Թեմա: Նախագահական ընտրություններ 2013

  1. #391
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին անգամ ա որ ոչ իշխանական թեկնածուն էսքան բարձր վարկանիշ ունի:
    Ինտերնետում չկա մի հարցում որտեղ Րաֆֆին 60-70%-ից պակաս ձայն հավաքի:
    Սենց շանս չի եղել, սա ռեալ հնարավորություն ա համակարգը կոտրելու:
    Վաղը որոշում կայացնելուց առաջ մտածել ա պետք:
    Չկասկածես, իրան ահագին բարձր էլ կնկարեն Ասենք հավանական ա, որ ավելի բարձ թիվ գրեն առաջը, քան 2008-ին գրել էին Լևոնի առաջ:

    Հիմա հարցումների մասով:
    Միակ վստահելի հարցումն իմ համար ակումբն ա: Էստեղ էլ ա Րաֆֆին հաղթում: Ընդ որում երկու հարցումներով էլ: Բայց մի նրբություն կա... իրականում ակտիվ քաղաքականությամբ հետաքրքրվող ակումբցիների ստվար զանգվածը քվեարկությանը չի մասնակցել, ըստ իմ դիտարկումների: Իսկ որ ակումբում միշտ էլ ընդդիմադիր թևն ա հաղթել, էդ բոլորս էլ գիտենք: Այսինքն էստեղի հարցումը իրականում ոչ ամբողջական ա մի կողմից, լայն հասարակության վրա տարածելը հնարավոր չի՝ մյուս կողմից:


    Մնացած բոլոր հարցումներում, որոնք տեսել եմ, նկատել եմ մի հետաքրքիր պահ. ֆեյքերը, որոնք միշտ ակտիվ աշխատել են իշխանական թեկնածուի համար, էս 30 օրվա ընթացքում գրեթե գործ չեն արել: Ինչու՞: Որովհետև իմ պատկերացմամբ խնդիրը Րաֆֆիին որպես ուժեղ թեկնածու, նույնիսկ ավելի ուժեղ քան 2008-ին Լևոնն էր ներկայացնել էր: Որպեսզի գոնե որոշ շրջանակների կարողանան համոզեն, որ ընտրությունները մրցակցային են ու տենց բաներ:


    Էնպես որ, իհարկե՛, վաղը քվեաթերթիկս անվավեր դարձնելուց առաջ մի հատ էլ կմտածեմ: Կմտածեմ էս գրածիս ու ուրիշ բաների մասին

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (17.02.2013), keyboard (17.02.2013)

  3. #392
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    վաղը քվեաթերթիկս անվավեր դարձնելուց առաջ մի հատ էլ կմտածեմ: Կմտածեմ էս գրածիս ու ուրիշ բաների մասին
    Ես էլ արտահայտվեմ, չնայած ֆեյսում արտահայտվել եմ: Որոշել եմ չգնալ ընտրություններին: Չնայած մի վայրկյան անգամ չեմ մտածել Րաֆֆիին ընտրելու մասին, որովհետև ինքը կամ վատ, անհեռատես քաղաքական գործիչ ա, կամ ուղղակի վատն ա՝ իմ համոզմամբ, բայց էս կամ էն թեկնածուի՝ Անդրեասի, Հրանտ Բագրատյանի, թերթիկն անվավեր սարքելու մասին մտածել եմ: Բայց չեմ գնալու, որովհետև համոզված եմ՝ կապ չունի ես ինչ եմ նշել թերթիկում, էդ թերթիկը նենց հավեսով իրանց ուզած ձևով կօգտագործեն, էլ դու սուս: Ամենամեծ ընտրակեղծիքները հաշվարկի ժամանակ են արվում, թեկնածուների՞ց կա մեկը, որ վստահ լինենք՝ նորմալ վերահսկելու ա, որ իր ձայները չփոշիանան, ես էդ մասին խոսալուց որևէ մեկին չեմ լսել: Նույնիսկ քվեաթերթիկն անվավեր սարքելն ավելի ա օգուտ իրանց, քան եթե չգնանք, դրա համար էլ չեմ գնալու:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (18.02.2013), Անվերնագիր (18.02.2013), Բիձա (18.02.2013), Տրիբուն (18.02.2013)

  5. #393
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ արտահայտվեմ, չնայած ֆեյսում արտահայտվել եմ: Որոշել եմ չգնալ ընտրություններին: Չնայած մի վայրկյան անգամ չեմ մտածել Րաֆֆիին ընտրելու մասին, որովհետև ինքը կամ վատ, անհեռատես քաղաքական գործիչ ա, կամ ուղղակի վատն ա՝ իմ համոզմամբ, բայց էս կամ էն թեկնածուի՝ Անդրեասի, Հրանտ Բագրատյանի, թերթիկն անվավեր սարքելու մասին մտածել եմ: Բայց չեմ գնալու, որովհետև համոզված եմ՝ կապ չունի ես ինչ եմ նշել թերթիկում, էդ թերթիկը նենց հավեսով իրանց ուզած ձևով կօգտագործեն, էլ դու սուս: Ամենամեծ ընտրակեղծիքները հաշվարկի ժամանակ են արվում, թեկնածուների՞ց կա մեկը, որ վստահ լինենք՝ նորմալ վերահսկելու ա, որ իր ձայները չփոշիանան, ես էդ մասին խոսալուց որևէ մեկին չեմ լսել: Նույնիսկ քվեաթերթիկն անվավեր սարքելն ավելի ա օգուտ իրանց, քան եթե չգնանք, դրա համար էլ չեմ գնալու:
    Ես էլ շատ երկար մտածելուց հետո եմ ամեն դեպքում որոշել մասնակցել ու անվավեր դարձնել: Ընդ որում անվավեր դարձնել՝ ինչ-որ խոսք ասելով: Օրինակ էս թեմայում ինչ-որ մեկի գրածի նման, արդեն չեմ հիշում ում «Եկել եմ ստեղ, որ ի՞նչ անեմ» (ի դեպ համապատասխան նկար էլ եմ սարքել, որն արդեն լայնորեն տարածվել ա ֆեյսում), կամ Հրանտ Տեր-Աբրահամեանի նման գրելով «Ազատություն Տիգրան Առաքելյանին», կամ նման ուրիշ բան: Ես ուզում եմ, որ թերթիկս վերցնեն ու ուղերձը կարդան: Ես ուզում եմ, որ մեծ քանակով անվավեր թերթիկներ լինեն: Որովհետև ես քո ասածը հասկանում ու ընդունում եմ, բայց նաև գիտեմ, որ էս պահին էդ խնդիր չի՝ իրանք իրանց ցանկալի մասնակցության քանակն ապահովել են: Ի դեպ, որպեսզի ավելի վստահ լինեմ, որ իմ թերթիկը ուրիշ տրցակի վրա չի դրվի, ապահովության համար նաև ճղելու եմ:

    հ.գ. Միայն մի թեկնածու կա, որին կուզեի ձայնս տալ: Էդ Հրանտն ա: Բայց ինքը պետք ա կարողանար ապացուցել, որ ոչ թե ուղղակի մասնակից ա լինելու, այլ շանս ա ունենալու ընտրվելու, որ կարողանալու ա հետո այլ կերպ պայքարել: Ցավոք էսօր ես ուրիշ բան եմ տեսնում, տեսնում եմ, որ իրան բավական ցածր թիվ նկարելով երրորդ կամ չորրորդ տեղ են գցելու, ու ինքն էլ հետո շարժում սկսելու ռեսուրս չունի: Երնեկ սխալված լինեմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (18.02.2013), Անվերնագիր (18.02.2013), Շինարար (17.02.2013)

  7. #394
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էդ քվեաթերթիկը անվավեր դարձնելու իմաստը տենց էլ չհասկացա... էդ ՆՈՒՅՆՆ ա, որ չգնաս ընտրության, էլ ի՞նչ իմաստ ունի... մանավանդ, որ քո փոխարեն հաստատ չեն քվեարկի, որտև լիքը մարդ կա, որ ՀՀ-ում չի ու իրանց փոխարեն հանգիստ կարելի է քվեարկել, իսկ դու մեկ էլ տեսար 19:58 որոշեցիր գնաս ընտրության, տենց ռիսկի չեն դիմի հաստատ:
    Իսկ ով որ չգիտի, թե ինչո՞ւ է նույն բանը` չալարեմ բացատրեմ, կարող է որևէ մեկը մտափոխվի ու որոշի ասենք թե Արման Մելիքյանին քվեարկել...

    Անվավեր թերթիկները ընդհանուր հաշվարկներում ՉԵՆ հաշվվելու: Այսինքն` եթե 100 թերթիկից 20ը անվավեր են, 44ը 1-ի օգտին են, 30ը 2-ի, մնացածը մյուս թեկնածուների, ապա հաշվարկելու ժամանակ ստացվում է ոչ թե 44% 1ին, 30% 2ին, 20% անվավեր, մնացածը մնացածին, այլ հաշվարկվում են ՄԻԱՅՆ վավեր թերթիկները, որի արդյունքում ստացվում է` 80ից 44ը, այսինքն 55% 1ին, 37.5% 2ին և այլն: Ստացվում է, որ 1ինը ընտրվեց նախագահ... Իսկ եթե անվավեր ճանաչված 20 թերթիկները լինեին վավեր, ցանկացած թեկնածուի օգտին, բացի 1ինից, ապա կնշանակվեր ընտրությունների 2րդ փուլ` որին կմասնակցեին 1ինն ու 2րդը...

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.03.2013), voter (18.02.2013), Արէա (18.02.2013), Բիձա (18.02.2013)

  9. #395
    Carrefour 0david0-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2010
    Հասցե
    Երևան մոլ
    Գրառումներ
    1,407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբն ահազանգում է նոր՝ «օրինական» ընտրակեղծիքի վտանգի մասին
    Աղբյուր

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (18.02.2013)

  11. #396
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ջոն ջան, ինչ ասում ես, ճիշտ ես ասում: Հիմա ասեմ, թե ինչի եմ ճիշտ համարում անվավեր դարձնելը:

    Ուրեմն ոնց-որ ասեցիր, «իրավական» նշանակություն անվավերը չունի: Բայց ունի քաղաքական նշանակություն: Դա ասելիք ա: Խոսք ա, որը իհարկե ներկա իրավիճակում դժվար թե ուժեղ խոսք լինի, բայց ամեն դեպքում քաղաքական խոսք ու քաղաքական վերաբերմունք ա: Եթե դու ասենք չես մասնակցում ընտրությանը, ոչ մի կերպ պարզ չի, դու թքա՞ծ ունես ընտրության վրա, դու չե՞ս հավատում ընտրությանը, թե՞ ինչ ես անում: Ու քանի-որ գիտենք, որ մեկ ա մեծ տոկոս ա նկարվելու, էդ խոսքդ շա՜տ թույլ խոսք ա դառնում: Դառնում ա կարծիք չարտահայտել: Դառնում ա ուղղակի մի կողմ քաշվել: Միշտ ասել եմ, եթե հնարավոր լինի նենց անել, որ ասենք 80 տոկոսը չմասնակցի, ու եթե ասենք զուգահեռ էլ կարողանաս բողոքի մեծ ցույց կազմակերպել, հրաշալի քայլ կլինի: Բայց գիտենք, որ տենց էս անգամ առնվազն չի լինի: Մենակ ավելցուկ ձեները հերիք են, որ ընտրությունը կայացած համարվի:

    Ու ավելին, էդ ավելցուկ ձեները հերիք են, որ հասկանաս, որ որևէ մեկին քվեարկելով դու իրան հաղթելու շանս չես տալիս: Իրանք, Սերժից բացի մյուս թեկնածուները, ուղղակի չունեն էդ շանսը: Ուրիշ հարց, որ իմ կարծիքով նույնն Րաֆֆիի կամ Հրանտի ԻՐԱԿԱՆ վարկանիշը հավանաբար ավելի բարձր ա, քան Սերժինը, բայց մենք ունենք կոնկրետ իրավիճակ:

    Ուրեմն նաև որևէ մեկին ձեն տալն ա անիմաստ ստացվում, ստացվում ա խաղին մասնակցել:
    Ու անձամբ ինձ մնում ա իմ խոսքը որևէ կերպ, թեկուզ աննշան կերպով տեղ հասցնելը. էդ անվավեր դարձնելու ու ինչ-որ բան ասելունն ա: Եթե հանկարծ հրաշք լինի, ու ասենք ունենանք 100000 նման ուղերձներով քվեաթերթիկ, էդ քաղաքական լուրջ բան կլիներ: Բայց մեր մեջ ասած չեմ կարծում, որ էդքան կլինեն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #397
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ շատ երկար մտածելուց հետո եմ ամեն դեպքում որոշել մասնակցել ու անվավեր դարձնել: Ընդ որում անվավեր դարձնել՝ ինչ-որ խոսք ասելով: Օրինակ էս թեմայում ինչ-որ մեկի գրածի նման, արդեն չեմ հիշում ում «Եկել եմ ստեղ, որ ի՞նչ անեմ» (ի դեպ համապատասխան նկար էլ եմ սարքել, որն արդեն լայնորեն տարածվել ա ֆեյսում), կամ Հրանտ Տեր-Աբրահամեանի նման գրելով «Ազատություն Տիգրան Առաքելյանին», կամ նման ուրիշ բան: Ես ուզում եմ, որ թերթիկս վերցնեն ու ուղերձը կարդան: Ես ուզում եմ, որ մեծ քանակով անվավեր թերթիկներ լինեն: Որովհետև ես քո ասածը հասկանում ու ընդունում եմ, բայց նաև գիտեմ, որ էս պահին էդ խնդիր չի՝ իրանք իրանց ցանկալի մասնակցության քանակն ապահովել են: Ի դեպ, որպեսզի ավելի վստահ լինեմ, որ իմ թերթիկը ուրիշ տրցակի վրա չի դրվի, ապահովության համար նաև ճղելու եմ:

    հ.գ. Միայն մի թեկնածու կա, որին կուզեի ձայնս տալ: Էդ Հրանտն ա: Բայց ինքը պետք ա կարողանար ապացուցել, որ ոչ թե ուղղակի մասնակից ա լինելու, այլ շանս ա ունենալու ընտրվելու, որ կարողանալու ա հետո այլ կերպ պայքարել
    : Ցավոք էսօր ես ուրիշ բան եմ տեսնում, տեսնում եմ, որ իրան բավական ցածր թիվ նկարելով երրորդ կամ չորրորդ տեղ են գցելու, ու ինքն էլ հետո շարժում սկսելու ռեսուրս չունի: Երնեկ սխալված լինեմ:


    Դե դա արդեն Լևոնի մեղքն ա: Շուտ պետք ա որոշեր իր անելիքը, այլ ոչ թե ռումբ պայթացներ ընտրություններից մի քանի ամիս առաջ: Եթե Բագրատյանը գոնե մեկ տարի ժամանակ ունենար, շատ ավելի ուժեղ կլիներ այսօրվա դրությամբ:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (18.02.2013)

  14. #398
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե դա արդեն Լևոնի մեղքն ա: Շուտ պետք ա որոշեր իր անելիքը, այլ ոչ թե ռումբ պայթացներ ընտրություններից մի քանի ամիս առաջ: Եթե Բագրատյանը գոնե մեկ տարի ժամանակ ունենար, շատ ավելի ուժեղ կլիներ այսօրվա դրությամբ:
    Դավ ջան, գուցե հետագայում ավելի մանրամասն կուզեմ քննարկել մինչև հիմա եղածը ու պատճառները, թե ինչի «վերջին պահին» սենց եղավ: Հիմա չեմ ուզում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դավիթ (17.02.2013)

  16. #399
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արտակ ջան, լիովին ընդունում եմ ասածդ, շնորհակալ եմ հիմնավորման համար, այ հիմա հասկացա իմաստը: Բայց երևի և' քո, և' իմ ընտրած տարբերակներն էս դեպքում դեր չունեն... Ուղղակի ամեն մեկս մի քիչ ինքն իրեն հույս է տալիս, եսի՞մ:
    Հ.Գ.
    Մի քիչ առաջ «Գյումրիի հետ ուղիղ կապ էի հաստատել»՝ ասում են, որ իրենց շրջապատում ով-ինչքան փող է վերցրել Ս.Ս.-ին ընտրելու դիմաց, բոլորը Րաֆֆիին են քվեարկելու...

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (18.02.2013)

  18. #400
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին անգամ ա որ ոչ իշխանական թեկնածուն էսքան բարձր վարկանիշ ունի:
    Ինտերնետում չկա մի հարցում որտեղ Րաֆֆին 60-70%-ից պակաս ձայն հավաքի:
    Սենց շանս չի եղել, սա ռեալ հնարավորություն ա համակարգը կոտրելու:
    Վաղը որոշում կայացնելուց առաջ մտածել ա պետք:
    Արէա ջան, հլը համեմատի 2008-ի հետ: Էն ժամանակ հիմնական ընդդիմադիրը Լևոնն էր, հիմա Րաֆֆին: Էն ժամանակ իշխանական ԶԼՄ-ները օրուգիշեր սև PR էին անում Լևոնի համար՝ էլ մազութ, էլ մասոններ, էլ ցուրտ, էլ մութ, էլ իրանից թաքուն ազատագրված Արցախ: Րաֆֆիի մասին, առանձնապես բան չեն ասում, էսօր նույնիսկ Սերժը բավական ջերմ ա արտահայտվել.
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Հլը հիշի ոնց էին բուկլետ բաժանող ջահելներին ծեծում, Լևոնի միտինգին երևացողին գործից հանում, վերջում էլ Ադիբեկյանը Լևոնի 3-րդ տեղ էր տալի Սերժից ու ԱԽՔ-ից հետո, այսինքը իրանք տենց էին պլանավորում կեղծել: Ու համեմատի էսօրվա իրավիճակի հետ, Սե՞րժն ա բարիացել: Իմ կարծիքով Րաֆֆին վերահսկելի ա ռեժիմի կողմից ու իրանից բացարձակ վտանգ չի ներկայացնում ռեժիմի համար:

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (17.02.2013), Աթեիստ (18.02.2013), Անվերնագիր (18.02.2013), Տրիբուն (18.02.2013)

  20. #401
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բագ, բառերիդ ապացույցը Սերժ Սարգսյանի շտաբից եկավ

    Հայտարարություն

    Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը
    կարևորելով`

    ընտրությունների նկատմամբ ժողովրդի վստահության բարձրացումը,
    քվեարկության ընթացքի առավել արդյունավետ վերահսկողությունը,
    բացակա քաղաքացիների փոխարեն քվեարկելու և կրկնակի քվեարկության դեպքերի բացառումը,
    հենվելով`

    ՀՀ ընտրական օրենսգրքի, հատկապես` 59-րդ հոդվածի ընձեռած հնարավորությունների վրա, ըստ որի թեկնածուների վստահված անձինք քվեարկության ողջ ընթացքում իրավունք ունեն նստել (գտնվել) հանձնաժողովի երկու անդամների միջև և անմիջականորեն վերահսկել վերջիններիս գործունեությունը, ինչպես նաև
    նկատի ունենալով, որ

    որոշ դեպքերում Ս. Սարգսյանի վստահված անձինք վերոնշյալ իրավունքից առաջնահերթ օգտվելու հնարավորություն ունեն, քանի որ Ս.Սարգսյանը միակ թեկնածուն է, ով առաջադրվել է խորհրդարանում ներկայացված կուսակցության կողմից,

    հայտարարում է`

    Ս.Սարգսյանի վստահված անձանց ՀՀ ընտրական օրենսգրքի 59-րդ հոդվածով նախատեսված հանձնաժողովի երկու անդամների միջև գտնվելու և նրանց գործունեությունը վերահսկելու իրավունքը զիջում է
    բոլոր կենտ համարներ ունեցող ընտրական տեղամասերում` Հ. Բագրատյանի վստահված անձանց, իսկ բոլոր զույգ համարներ ունեցող ընտրական տեղամասերում` Ր. Հովհաննիսյանի վստահված անձանց:

    ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ
    ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲ

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (18.02.2013), Ձայնալար (18.02.2013), Տրիբուն (18.02.2013)

  22. #402
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Բագ, բառերիդ ապացույցը Սերժ Սարգսյանի շտաբից եկավ

    Հայտարարություն

    Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը
    կարևորելով`

    ...
    Արտ, մոռանում եք որ տնտեսությունը քաք վիճակում ա: Եվրոպացիք նոր փողեր խոստացել են «մաքուր» ընտրությունների դեպքում: Ու ամբողջ հարցը էն ա, որ հիմա կեղծիքները ընտրատեղամասում չեն արվում: Կեղծիքները ընտրատեղամասից դուրս են, ցուցակների ուռճացում, կրկնակի քվերարկություններ, կեղծ նոր տպված անձնագրերով բացակայող մարդկանց փոխարեն քվեարկություններ: Բա էն ցուցակները ինչի՞ են հավաքում շենքերում: էն տարիներով բացակայողների անունով նոր անձնագրեր են տպում հավանաբար: Անցած ընտրություններին ժամանակ էր «նոր անձնագրերի շքերթ»: Ու հիմա դիտորդներին որտեղ ուզում են նստացնեն, ներսում լրիվ մաքուր ա լինելու, դրա համար էլ տենց դուխով անում են:
    Միակ տարբերակը գնալ ու քվեարկելն ա, բացի Սերժից ինչ-որ մեկի օգտին:

    Էս էլ Րաֆֆի շտաբի տարածած հայտարարությունը

    ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի Facebook-ի էջում տեղադրվել է հայտարարություն, որով ահազանգ է հնչեցվում Երևանի ընտրատեղամասերում լրացուցիչ ցուցակներով հանրապետության այլ բնակավայրերի ընտրողներ ներկայացնելու և միաժամանակ նրանց իրենց բնակավայրերի ընտրացուցակներից չհանելու մասին։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

    ԱՀԱԶԱՆԳ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԲՈԼՈՐ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻՆ. ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԲՈԼՈՐ ՕՐԻՆԱՊԱՇՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

    Մենք տեղեկացած ենք, որ Սերժ Սարգսյանի շտաբներում հասկանալով, որ անգամ ընտրակաշառքներով և այլ ընտրակեղծիքներով հնարավոր չի լինելու ապահովել անգամ երկրորդ փուլ, այսինքն Սերժ Սարգսյանը պարտվելու է Րաֆֆի Հովհաննիսյանին արդեն առաջին փուլում, մի նոր ընտրախախտում են կիրառում, որն է` Երևանի յուրաքանչյուր ընտրատեղամասում լրացուցիչ ցուցակով հարյուրավոր անձանց են ընդգրկում, ովքեր չեն հանվում նաև տպագրված և հանձնաժողովներին տրամադրված` իրենց բնակության վայրում առկա ցուցակներից, այսպիսով, «օրինական» հիմք է նախապատրաստվում կրկնակի քվեարկության համար:

    Մեր ունեցած տեղեկություններով անձնագրային բաժինները անգամ չեն հասցրել այդքան ծավալի տեղեկանքներ տալ լրացուցիչ ցուցակներով անձանց` «Հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ընտրողի տվյալների ժամանակավորապես հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ»:

    Ամենահետաքրքիրն այն է որ նույն բնակավայրից Երևանի կոնկրետ մեկ ընտրատարածքի ցուցակում հաշվառվել են երբեմն ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ անձիք: Իսկ մեկ այլ բնակավայրից` Երևանի մեկ այլ ընտրատարածքում:

    Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը այս պահին միջոցներ է ձեռնարկում` այս զանգվածային կեղծիքը հաստատելու, փաստագրելու և կանխելու ուղղությամբ: Արդյունքների վերաբերյալ մենք կհայտնենք ձեզ հաջորդիվ:

    Այս պահին հորդորում ենք ձեզ շտապ և ԲՈԼՈՐ ԽՈՂՈՎԱԿՆԵՐՈՎ տարածել հետևյալ տեղեկատվությունը. բոլոր վստահված անձիք և հանձնաժողովների անդամները պետք է լրացուցիչ ցուցակներով ընտրողների մասով հատկապես ուշադիր լինեն, պահանջեն և ստուգեն նրանց անձնագրերը, որպեսզի դրանց վերջին էջում քառակուսի կնիքի հետքեր չլինեն, պահանջեն նրանցից Ոստիկանության անձնագրային բաժնից տրված և կնքված տեղեկանքը «Հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ընտրողի տվյալների ժամանակավորապես հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ», որում նշված է լինում նաև նրանց ժամանակավոր գրանցման հասցեն:

    Եթե անձը չունի նման տեղեկանք` թույլ մի տվեք նրան քվեարկել: Եթե այդպիսի տեղեկանքն առկա է` հարցրեք նրանց, թե որտեղ է գտնվում այդ հասցեն, եթե չգիտի` արձանագրեք:
    ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՍԱ ՇՏԱՊ ՏԱՐԱԾԵԼ

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    0david0 (18.02.2013), Արէա (18.02.2013)

  24. #403
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    .... Իմ կարծիքով Րաֆֆին վերահսկելի ա ռեժիմի կողմից ու իրանից բացարձակ վտանգ չի ներկայացնում ռեժիմի համար:
    Ոչ միայն վտանգ չի ներկայացնում, այլև ռեժիմին վիզ պետք էր Րաֆֆին: Սերժը իրանց տանը էս ընտրություններից հետո Լևոնի արձանի կողքը մի հատ ավելի մեծ Րաֆֆիի արձանն ա դնելու:

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (18.02.2013)

  26. #404
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայ ազգը, նախագահից սկսած, փիս կարոտում ա Օսմանյան լուծը, լուրջ եմ ասում: Փագեք երգիրը, ճիշտը երթալն է:
    Ինչի կասկածու՞մ էիր

    Արցախի բնակչության 0,2%-ը ցանկանում է Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում`
    http://www.panarmenian.net/arm/news/146164/

    Ընտրությունների մասով. չեմ թաքցնի, որ ներքաղաքական կյանքից բավականաչափ հետ եմ մնացել, արդեն դժվարանում եմ անգամ ասել` ով ում դրածոն է, բայց եթե իշխանափոխություն է ուզում ՀՀ քաղաքացին, ուրեմն պետք է ընդդիմադիր կամ "ընդդիմադիր" ուժերից մեկի օգտին քվեարկի: Ես էլ եմ նկատել, որ Րաֆֆին տարբեր ֆրոնտներում հաղթում ա` լինի դա հարցում, լինի դա մարզերում ընդունելությունների տեսքով... Բագրատյանին չեն հասկանում հասարակ մարդիկ, իր շանսերը շատ չեն: Մենք դեռ այն մակարդակի չենք հասել, որ ծրագրերի ընտրություն անենք: Չգիտեմ` այս ընտրություններում Սարգսյանը ու իր թիմը ինչքան "կխփեն", բայց լավ կլինի, որ թեկնածուներից մեկը գոնե 20%-ի շեմը հաղթահարի: Ամեն դեպքում դա ինչ-որ բան կնշանակի:

    հ.գ. էն Զուրաբյանի անունը մի տվեք, էլի: Թե՞ անունը Լևոն ա, դա հիմնավոր պատճառ ա` նախագահ ընտրելու համար :
    Բագրատյանը վարչապետ պիտի լինի` անկախ նախագահի ով լինելուց:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  27. #405
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ` այս ընտրություններում Սարգսյանը ու իր թիմը ինչքան "կխփեն", բայց լավ կլինի, որ թեկնածուներից մեկը գոնե 20%-ի շեմը հաղթահարի: Ամեն դեպքում դա ինչ-որ բան կնշանակի:
    Աստղ ջան, էդ առումով մի անհանգստացի: Քեզնից շատ իրանց (Սերժենց) ա պետք, որ թեկնածուներից մեկը գոնե 20 տոկոսի շեմը հաղթահարի ու իրանք էդ մասին հրաշալի կհոգան:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 27 184-ից ԱռաջինԱռաջին ... 172324252627282930313777127 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նախագահական ընտրություններ Ուկրաինայում
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 29.04.2010, 10:33
  2. Նախագահական ընտրություններ - 2008
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 267
    Վերջինը: 31.01.2010, 16:06
  3. Արտահերթ նախագահական ընտրություններ՞
    Հեղինակ՝ Քամի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 06.07.2008, 12:33
  4. Նախագահական ընտրություններ 2008-ի թեկնածուների վեբ կայքերը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 21.01.2008, 01:50
  5. Նախագահական ընտրություններ ԼՂՀ-ում
    Հեղինակ՝ Dar 21, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.07.2007, 00:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •