Արէա-ի խոսքերից
Ընտրությունները Հայաստանում չեն կեղծվում: Այսինքն չեն կեղծվում արդյունքները, կամ կեղծվում են քիչ չափով: Էդ կեղծիքները վերջին հաշվով մեծ դեր չեն խաղում: Շատ-շատ մի 5-6% կեղծեն, դրանից ավել ֆիզիկապես հնարավոր էլ չի էլի, մանավանդ հիմա: Լավ էլ գնում են ընտրությունների, ու լավ էլ ընտրում են: Խորհրդարանական ընտրություններին էդ 700000 ձայները հո կեղծված չէին, մարդիկ ընտրել էին էլի: Կեղծիքները, ահաբեկումը, կաշառքը, համոզելը մինչև ընտրություններն են լինում:
Առաջիկա ընտրություններում գլխավոր խնդիր պետք է լինի ոչ թե Սերժի պարտությունը, ինչը էս պարագայում իրատեսական չի, այլ հնարավորինս քիչ ձայներ հավաքելը, ինչը կսթափեցնի թե իշխանություններին, թե ժողովրդին: Դրա համար բացի Սերժից ցանկացած այլ թեկնածուի մասին հնչած ցանկացած բացասական կարծիք, ըստ էության համարժեք է Սերժի հասցեին հնչած դրական կարծիքի, ես սենց եմ հասկանում: Բացատրեմ. Սերժին ընտրողները սենց թե ընենց Սերժին են ընտրելու, էդ մարդկանց ձեռք չենք տալիս, անիմաստ ա: Մյուսները մի մասը Րաֆֆիի ժպիտն ա հավանել, մի մասը Հայրիկյանի ազգային գաղափարները, մյուսները Բագրատյանի տնտեսագիտական վերլուծությունները, մյուսները Անդրիասի ստիլը, էն մեկերը էպոսագետի, բանը, ըըը, լավ էդ մեկը չգիտեմ: Էս մարդիկ քանակ են, որոնք կարող են հակակշիռ լինել Սերժի ընտրազանգվածին, ու էս մարդկանցից ցանկացած մեկի հիասթափվելը իր նախընտած թեկնածուից, ըստ էության Սերժի համակրիների տոկոսային հարաբերության աճ ա նշանակում: Քանի հոգու կարողացաք համոզել, որ Րաֆֆին դուռակ ա, հաշվեք էդքան հոգու համոզել եք, որ Սերժը Հայաստանի միակ փրկությունն ա: Էս ա, պարզ տրամաբանություն ա, կժեռքի նժարներից մեկից ինչքան քար վերցնենք էն մյուս նժարն ավելի ա ծանրանալու: Հիմա մեզ պե՞տք ա մյուս նժարի ծանրացումը, կարծում եմ բոլորովին պետք չի:
Էջանիշներ