Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
Հայրս ու Գևը կռվեցին: Սա այն վեճերից չէր, որ լինում ու անցնում է: Կռիվը պատերազմի վերածվեց, բոլոր սրբություններն ուրացան ու իրար հավետ հեռացրեցին մեկը մյուսի կյանքից: Ընտանիքներով, երեխաներով, ամբողջովին:

Մի պահ մտածում էի, որ քաղցկեղի փոխարեն շարունակությունը կարելի էր այլ ուղղությամբ զարգացնել`հայրական սիրո կորուստ աղջկա կողմից, և գուցե դրա պատճառն էր` հոր ու եղբոր վեճը, որը հնարավորություն կտար հորը նորից գտնել իր հայրությունը: Բայց Այվին էնպիսի տուրուդմփոց ա նկարագրել, որ անհնար կլիներ էդ ուղղությամբ գնալ: Ի դեպ, քաղցկեղի պահն էլ համոզիչ չի շատ, երբ ընտանեկան կռիվը այդպիսի բնույթ ա ստանում:


Մեր մոտ երկու տարբերակ կա էդպիսի ընտանեկան կռիվների` փող և խանդ: Խանդի պահով, անհասկանալի լաբիրինթոս կմտնեինք, փողի հարցով էլ` անկապություն:
…միգուցե արժե՞ր մտնել էդ լաբիրինփոսը… կամ ասենք թեկուզ փողի տարբերակը… մարդուն բուժման համար փող ա պետք եղել, դիմել ա ախպորը, բայց չի ասել ինչի համար ա… ու մեծ գումար…