User Tag List

Էջ 6 8-ից ԱռաջինԱռաջին ... 2345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 120 հատից

Թեմա: ivy-ի, Գալաթեայի և Alphaone-ի համատեղ պատմվածքը. v2.0

  1. #76
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ սխալն էր էլի, պետք ա ասեի:
    Մնացած քննարկողներն էլ գրող չեն, բայց ոչ ոք չի ասում՝ դու չես տեսնում, ես՝ տեսնում եմ:
    Օքեյ, սրանից հետո քո գրածները կշրջանցեմ…

  2. #77
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Օքեյ, սրանից հետո քո գրածները կշրջանցեմ…
    Նպատակս էդ չէր, բայց եթե շրջանցես՝ քո գործն ա:

  3. #78
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայրս ու Գևը կռվեցին: Սա այն վեճերից չէր, որ լինում ու անցնում է: Կռիվը պատերազմի վերածվեց, բոլոր սրբություններն ուրացան ու իրար հավետ հեռացրեցին մեկը մյուսի կյանքից: Ընտանիքներով, երեխաներով, ամբողջովին:

    Մի պահ մտածում էի, որ քաղցկեղի փոխարեն շարունակությունը կարելի էր այլ ուղղությամբ զարգացնել`հայրական սիրո կորուստ աղջկա կողմից, և գուցե դրա պատճառն էր` հոր ու եղբոր վեճը, որը հնարավորություն կտար հորը նորից գտնել իր հայրությունը: Բայց Այվին էնպիսի տուրուդմփոց ա նկարագրել, որ անհնար կլիներ էդ ուղղությամբ գնալ: Ի դեպ, քաղցկեղի պահն էլ համոզիչ չի շատ, երբ ընտանեկան կռիվը այդպիսի բնույթ ա ստանում:


    Մեր մոտ երկու տարբերակ կա էդպիսի ընտանեկան կռիվների` փող և խանդ: Խանդի պահով, անհասկանալի լաբիրինթոս կմտնեինք, փողի հարցով էլ` անկապություն:
    Վերջին խմբագրող՝ Դավիթ: 09.02.2013, 16:24:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  4. #79
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, ասեմ՝ ահագին լավ էր ստացվել: Ինձ մենակ Ալֆայի գրածի երկրորդ կեսը դուր չեկավ, այսինքն՝ հենց բուն հանգուցալուծումը: Էդ ուրիշի էրեխան լինելը մի քիչ շատ սերիալային ա, իսկ հետգրությունն ընդհանրապես համը հանում ա: Եթե գրված լիներ՝ էս ամենը փուչ ու հորինված ա, գուցե ավելի համոզիչ լիներ:

    Հիմա անցանք կարծիքներին

    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականության հետ մի խնդիր կա, դա թոքի քաղծկեղն է: Առաջին հատվածում նշվեց որ անցել է ութ տարի: Այդ հիվանդությամբ տառապող մարդիկ լավագույն բուժման դեպքում ապրում են 2-5 տարի, ընդ որում հինգ տարին հրաշք է համարվում: Եթե այս ամենը մի կողմ էլ դնենք ու հավատանք, որ այնուամենայնիվ նա ողջ է, չեմ կարծում որ ամբողջ գիշեր ի վիճակի կլինի զրուցել:
    Նախ, սա գիտական աշխատություն չի, գեղարվեստական գործ ա: Երկրորդ, գիտական փաստ ա, որ քաղցկեղի չորրորդ փուլում դեպքերի մի տոկոսում հանկարծակի առողջացում ա գնում: Իսկ չորրորդ փուլում դեպքերի մի տոկոսն արդեն ահագին մեծ թիվ ա, որի վրա կարելի ա խաղալ

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Սաղ ցավն էն ա, որ ինքը ինչքան շատ ա քլնգում, ես էնքան ավելի շատ եմ ուզում գրել՝ մինչև նա մի օր ասի՝ լավ էր, թեև հստակ հասկանում եմ, որ էդ երազանքը երազաքն էլ մնալու ա, այ տենց անհույս ստեղծագործական վիճակներ
    Փրկե՜ք ինձ
    Ռիփ, անհույս ա, պետք ա իրա քլունգին ուշադրություն չդարձնել, որովհետև ինքը միշտ էնտեղ անկյունում սպասում ա եթե իրա ասած ձևով գրեիր, ինքը մի ուրիշ բանից էր դժգոհելու

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Հակադարձեք ժող… շատ հմարավոր ա որ սխալ բաներ եմ ասում…
    Սխալ բաներ ես ասում

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.02.2013), Freeman (09.02.2013), ivy (09.02.2013), Sambitbaba (09.02.2013)

  6. #80
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր, ախր իրականում իրական դեպք էր, ոնց որ իրենք էդ պատմությանը ծանոթ լինեին, նկարագրեին, կետ առ կետ համարյա ոնց եղել էր, գրել էին, ես էլ մտածեցի, որ եթե կյանքն էդ սցենարն արդեն գրած տվել է, էլ ոչ մի բան չփոխեմ Իսկ եթե լուրջ, ես մի սուրեր առաջարկություն ունեմ՝ դու ավարտի, թե չէ էս էլ արդեն երկրորդ դեպքն ա, որ եռյակի աշխատանքը ջուրն եմ քցում, ևս մեկ դեպք, ու Այվին ու Գալը հաստատ իրավունք կունենան իմ հետևից քիլլեր ուղարկել

  7. #81
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նպատակս էդ չէր, բայց եթե շրջանցես՝ քո գործն ա:

    Կարծում եմ շրջանցելը ճիշտ կլինի… շառից փորձանքից հեռու…

  8. #82
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ շրջանցելը ճիշտ կլինի… շառից փորձանքից հեռու…
    Ոնց ասես:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (09.02.2013)

  10. #83
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ի՜նչ մի պատմություն դառավ էս պատմվածքը։

    Մի երկու բան էլ ասեմ։ Մեֆի գրածը որ կարդացի, զգացի, որ որոշ հարցերում համաձայն եմ։ Օրինակ՝ հորեղբոր՝ քաղցկեղ ունենալու պատճառով եղբոր հետ էդպես կռվելուն ու հարաբերությունները խզելուն, ճիշտն ասած, հենց սկզբից՝ դեռ չմտածած, չվերլուծած, չէի հավատացել, կամ գուցե չէի ուզեցել հավատալ, որ էդ իրավիճակում մարդ կարող ա էդպես վարվել։ Ես ինքս հաստատ էդպես չէի անի ու իմ ընտանիքի անդամներն էլ չէին անի, գիտեմ, ու ինձ համար էդ ահավոր անհավանական ու անընդունելի տարբերակ էր թվում, բայց հետո էլ մտածեցի, որ ամեն դեպքում մարդիկ տարբեր են, միգուցե էդպիսի մարդիկ էլ կան, ի՞նչ իմանամ։ Ուղղակի, ոնց որ ivy–ն ասեց, Գալաթեայի գրածն էն աստիճանի լավն էր, որ էդ պահի առումով մի տեսակ ինքս ինձ համոզեցի, որ նորմալ ա։ Ու հնարավոր ա, որ տենց էլ կա ։

    Բայց դե ինչ ու ոնց էլ գրված լիներ, մեկ ա, միշտ էլ կարելի ա մտածել այլընտրանքային ուղղություններ, որոնց դեպքում, մեր կարծիքով, ավելի լավ կլիներ, բայց, ինչպես տեսնում եք, էստեղ արտահայտված կարծիքներից ոչ մեկն էլ ընդհանուր հայտարար չդառավ։ Նենց որ, Մեֆ, էս ճշգրիտ գիտություն չի, մեկ–մեկ արժե էդ հանգամանքը հիշել։ Ճիշտ ու սխալ չկա էստեղ։ Եթե գտնվում ա թեկուզ մի մարդ, որի համար տվյալ շարունակությունը կամ հանգուցալուծումը իրական ու հավատալի ա, ուրեմն ստացվում ա, որ քո կառուցած ամբողջ հիմնավորումը քանդվում ա, ինչքան էլ որ կուռ թվա։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (09.02.2013), Sambitbaba (09.02.2013)

  12. #84
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, ախր իրականում իրական դեպք էր, ոնց որ իրենք էդ պատմությանը ծանոթ լինեին, նկարագրեին, կետ առ կետ համարյա ոնց եղել էր, գրել էին, ես էլ մտածեցի, որ եթե կյանքն էդ սցենարն արդեն գրած տվել է, էլ ոչ մի բան չփոխեմ Իսկ եթե լուրջ, ես մի սուրեր առաջարկություն ունեմ՝ դու ավարտի, թե չէ էս էլ արդեն երկրորդ դեպքն ա, որ եռյակի աշխատանքը ջուրն եմ քցում, ևս մեկ դեպք, ու Այվին ու Գալը հաստատ իրավունք կունենան իմ հետևից քիլլեր ուղարկել
    Ալֆա ջան, ինչքան էլ աբսուրդ թվա, հաճախ իրական դեպքերին մարդիկ ավելի քիչ են հավատում, քան հորինվածին։ Սեփական փորձից եմ ասում։ Ես էլ էի մի անգամ իրականի վրա հիմնված բան գրել, բայց մարդիկ կային, որ համարում էին, որ անհնար ա, որ էդպիսի բան լինի։ Բա որ իմանային, որ իրականում դեռ մեղմացրել էի, որ շատ անհավատալի չլիներ ։ Մի խոսքով՝ իրական փաստի վրա հիմնված լինելը դեռ երաշխիք չի, որ գրածդ իրական ու ընդունելի կլինի ընթերցողների կողմից, ու էդ երևի միշտ պետք ա հաշվի առնել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.02.2013), Sambitbaba (09.02.2013), Դավիթ (09.02.2013)

  14. #85
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ էր ստացվել: Ոնց որ մի հոգի գրած լինի ամբողջը: Ապրե՛ք:

    Հ.Գ. Հնդկական կինոյի գժական սցենար ա, ուղարկեք բոլիվուդ:

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.02.2013), Sambitbaba (09.02.2013), StrangeLittleGirl (09.02.2013)

  16. #86
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Հնդկական կինոյի գժական սցենար ա, ուղարկեք բոլիվուդ:
    Մերսի, Տրիբուն ձյա, Մեֆի քլնգոցից հետո հենց էս կոմպլիմենտին էինք սպասում

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.02.2013), Գալաթեա (09.02.2013), Շինարար (09.02.2013)

  18. #87
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ի՜նչ մի պատմություն դառավ էս պատմվածքը։

    Մի երկու բան էլ ասեմ։ Մեֆի գրածը որ կարդացի, զգացի, որ որոշ հարցերում համաձայն եմ։ Օրինակ՝ հորեղբոր՝ քաղցկեղ ունենալու պատճառով եղբոր հետ էդպես կռվելուն ու հարաբերությունները խզելուն, ճիշտն ասած, հենց սկզբից՝ դեռ չմտածած, չվերլուծած, չէի հավատացել, կամ գուցե չէի ուզեցել հավատալ, որ էդ իրավիճակում մարդ կարող ա էդպես վարվել։ Ես ինքս հաստատ էդպես չէի անի ու իմ ընտանիքի անդամներն էլ չէին անի, գիտեմ, ու ինձ համար էդ ահավոր անհավանական ու անընդունելի տարբերակ էր թվում, բայց հետո էլ մտածեցի, որ ամեն դեպքում մարդիկ տարբեր են, միգուցե էդպիսի մարդիկ էլ կան, ի՞նչ իմանամ։ Ուղղակի, ոնց որ ivy–ն ասեց, Գալաթեայի գրածն էն աստիճանի լավն էր, որ էդ պահի առումով մի տեսակ ինքս ինձ համոզեցի, որ նորմալ ա։ Ու հնարավոր ա, որ տենց էլ կա ։

    Բայց դե ինչ ու ոնց էլ գրված լիներ, մեկ ա, միշտ էլ կարելի ա մտածել այլընտրանքային ուղղություններ, որոնց դեպքում, մեր կարծիքով, ավելի լավ կլիներ, բայց, ինչպես տեսնում եք, էստեղ արտահայտված կարծիքներից ոչ մեկն էլ ընդհանուր հայտարար չդառավ։ Նենց որ, Մեֆ, էս ճշգրիտ գիտություն չի, մեկ–մեկ արժե էդ հանգամանքը հիշել։ Ճիշտ ու սխալ չկա էստեղ։ Եթե գտնվում ա թեկուզ մի մարդ, որի համար տվյալ շարունակությունը կամ հանգուցալուծումը իրական ու հավատալի ա, ուրեմն ստացվում ա, որ քո կառուցած ամբողջ հիմնավորումը քանդվում ա, ինչքան էլ որ կուռ թվա։
    ինձ թվում ա որ դուք էդքան էլ լավ չեք հասկանում թե ինչ եմ ասում… եթե քաղծկեղը ընդունում ես որպես կոնֆլիկտի աղբյուր, ապա կոնֆլիկտը սկսումա ծավալվել, ես լուծում չեմ առաջարկում, այլ առաջարկում եմ ծավալվել, որը չի արվել… ծածկադմփոց ա արվել…

    իհարկե… ամեն տեսակի մարդ էլ կա աշխարհքիս երեսին, բայց դա չի նշանակում, որ եթե դրամասին գրես կարաս ասես "էս էլ էդ տեսակի մարդ ա" ու բերանները փակես… կարաս ասես "ճաշակին ընկեր չկա" ու էլի բերանները փակես, բայց դրանից գործը չի լավանա…

    … ավելի կոնկրետ ասեմ… մարդկային հարաբերությունները սովորաբար արդյունք են տալիս ու էդ արդյունքները ունենում են ֆիզիկական մանիֆեստացիա… կոնկրետ էս դեպքում եթե ֆիզիկական մանիֆեստացիան (կոնֆլիկտը) հանես տակը կմնա սիրո նկարագրություն ու դատարկ նկարագրություն… երբ որ աղջիկը հայտնվում ա հորեղբոր առաջ կանգնած նրանց արանքում էդ կոնֆլիկտն ա… you can't ignore the 300 pound gorilla between them, can you?

    ճիշտ ու սխալ կա… եթե չլիներ քննարկում էր չէր լինի… քո կարծիքով ի՞նչ ա քննարկվում… ես էլ կարամ 1000 մարդ բերեմ որ տենց չի վարվի… հետո ինչ… իմ ասածն էն ա որ էդ մոտեցումը պատմվածքի կառուցվածքը թուլացրել ա…

    դուք պատմվածքի ստրուկտուրան թողնում եք ու ընկնում եք դետալների, նկարագրությունների ու զգացմունքներ develop անելու հետևից, եթե ստրուկտուրա չկա, կամ թույլ ա դետալները չեն փրկի… էսի ամեն տեղ ա ճիշտ…

  19. #88
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, մի բան էլ ասեմ (ինչ–որ շատ խոսեցի էսօր, բայց դե ոչինչ երևի )։ Մեֆը որ ասում ա՝ մատը կոճակին դնելն արդեն պարտադրում ա որոշակի շարունակություն, ու հերոսուհին էլ տեղ չունի փախչելու, պիտի մտնի տուն։ Էդ իրականում էնքան էլ տենց չի։ Մատը կոճակին դնելը դեռ տուն մտնել չի, ու եթե շարունակողը շատ ուզենալ տուն մտնելուց խուսափել, կարող էր դա մի քանի տարբերակով անել. կարող էր դուռը բացող չլինել, այսինքն՝ տանը մարդ չլիներ, ու ինքը երկակի զգացողություններից դրդված՝ թեթևացած շունչ քաշեր ու այլ ուղղությամբ գնար, կարող էր պարզվել, որ հոպարենք այլևս էդտեղ չեն ապրում (հա, նոր բնակիչներն էլ գուցե էնքան փող չեն ունեցել, որ մաշված դուռը փոխեն), կարող էր ի վերջո փոշմանել, ու քանի դուռը բացող չէր եղել, պարզապես արագ ծլկել էդտեղից։ Էս երեքը միանգամից մտքիս եկան, բայց ցանկության դեպքում հնարավոր ա, որ էլի տարբերակներ լինեին էդ «պարտադրված» շարունակությունից խուսափելու։ Նենց որ դա որպես թերություն դիտարկելը, կարծում եմ, սխալ ա, քանի որ իրականում էնքան էլ պարտադրող չէր։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (09.02.2013), StrangeLittleGirl (09.02.2013)

  21. #89
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ինձ թվում ա որ դուք էդքան էլ լավ չեք հասկանում թե ինչ եմ ասում… եթե քաղծկեղը ընդունում ես որպես կոնֆլիկտի աղբյուր, ապա կոնֆլիկտը սկսումա ծավալվել, ես լուծում չեմ առաջարկում, այլ առաջարկում եմ ծավալվել, որը չի արվել… ծածկադմփոց ա արվել…

    իհարկե… ամեն տեսակի մարդ էլ կա աշխարհքիս երեսին, բայց դա չի նշանակում, որ եթե դրամասին գրես կարաս ասես "էս էլ էդ տեսակի մարդ ա" ու բերանները փակես… կարաս ասես "ճաշակին ընկեր չկա" ու էլի բերանները փակես, բայց դրանից գործը չի լավանա…

    … ավելի կոնկրետ ասեմ… մարդկային հարաբերությունները սովորաբար արդյունք են տալիս ու էդ արդյունքները ունենում են ֆիզիկական մանիֆեստացիա… կոնկրետ էս դեպքում եթե ֆիզիկական մանիֆեստացիան (կոնֆլիկտը) հանես տակը կմնա սիրո նկարագրություն ու դատարկ նկարագրություն… երբ որ աղջիկը հայտնվում ա հորեղբոր առաջ կանգնած նրանց արանքում էդ կոնֆլիկտն ա… you can't ignore the 300 pound gorilla between them, can you?

    ճիշտ ու սխալ կա… եթե չլիներ քննարկում էր չէր լինի… քո կարծիքով ի՞նչ ա քննարկվում… ես էլ կարամ 1000 մարդ բերեմ որ տենց չի վարվի… հետո ինչ… իմ ասածն էն ա որ էդ մոտեցումը պատմվածքի կառուցվածքը թուլացրել ա…

    դուք պատմվածքի ստրուկտուրան թողնում եք ու ընկնում եք դետալների, նկարագրությունների ու զգացմունքներ develop անելու հետևից, եթե ստրուկտուրա չկա, կամ թույլ ա դետալները չեն փրկի… էսի ամեն տեղ ա ճիշտ…
    Մեֆ, ես ստրուկտուրայի մասին բան չեմ ասել։ Բացի ստրուկտուրայի ու զարգացման մասին գրելուց, դու նաև առանձին գրել էիր, որ տենց չեն վարվում մարդիկ էդ իրավիճակում, այսինքն՝ հնարավոր չէր, որ հորեղբայրը, իմանալով իր հիվանդության մասին, տենց քըռթ կտրեր կապը եղբոր ու նրա ընտանիքի հետ (ինչին, ի դեպ, ես անձամբ համաձայն եմ, բայց չեմ կարող պնդել, արդեն ասել եմ)։ Ես դրա մասին էի գրել ընդամենը, մնացած բաները մի խառնի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  22. #90
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայրս ու Գևը կռվեցին: Սա այն վեճերից չէր, որ լինում ու անցնում է: Կռիվը պատերազմի վերածվեց, բոլոր սրբություններն ուրացան ու իրար հավետ հեռացրեցին մեկը մյուսի կյանքից: Ընտանիքներով, երեխաներով, ամբողջովին:

    Մի պահ մտածում էի, որ քաղցկեղի փոխարեն շարունակությունը կարելի էր այլ ուղղությամբ զարգացնել`հայրական սիրո կորուստ աղջկա կողմից, և գուցե դրա պատճառն էր` հոր ու եղբոր վեճը, որը հնարավորություն կտար հորը նորից գտնել իր հայրությունը: Բայց Այվին էնպիսի տուրուդմփոց ա նկարագրել, որ անհնար կլիներ էդ ուղղությամբ գնալ: Ի դեպ, քաղցկեղի պահն էլ համոզիչ չի շատ, երբ ընտանեկան կռիվը այդպիսի բնույթ ա ստանում:


    Մեր մոտ երկու տարբերակ կա էդպիսի ընտանեկան կռիվների` փող և խանդ: Խանդի պահով, անհասկանալի լաբիրինթոս կմտնեինք, փողի հարցով էլ` անկապություն:
    …միգուցե արժե՞ր մտնել էդ լաբիրինփոսը… կամ ասենք թեկուզ փողի տարբերակը… մարդուն բուժման համար փող ա պետք եղել, դիմել ա ախպորը, բայց չի ասել ինչի համար ա… ու մեծ գումար…

Էջ 6 8-ից ԱռաջինԱռաջին ... 2345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պիրիտի, Նիկեայի և Alphaone-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 02.07.2018, 01:05
  2. Alphaone-ի, boooooooom-ի և Smokie-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 04.09.2017, 20:44
  3. Արձակ. Գալաթեայի, impression-ի և SSS-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 08.02.2013, 16:17
  4. Արձակ. ivy-ի, Գալաթեայի և Alphaone-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 06.02.2013, 17:49
  5. Արձակ. Mary Melikyan-ի, Alphaone-ի և Գալաթեայի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 22.01.2013, 06:14

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •