Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
Կարդացի:

«Կապույտ հանրակացարանի» թեման հեչ իմ սիրելիներից չի, ինքս էլ ջնջված եմ ֆեյսբուքից...
Ինտերնետային միջավայրը «ռեալիստական հանրակացարան» տեղափոխելու ուրիշ փորձերի արդեն հանդիպել եմ, ծանոթ է էս ոճը, էդ առումով նորություն չէր:
Առաջին հատվածում ուղղակի խայթոցախեղդ եղա էդ բառի օգտագործման քանակից ու տեսակներից... Իսկ թե ոնց “Ուշադիրը5”-ը սենյակից դարձավ բնակիչ, էդպես էլ չհասկացա:
Կար սյուժե, բայց զարգացումը մեծ բացեր ուներ: Նախ, պարզ չի, թե ոնց ու ինչի Ուշադիրը սիրահարվեց, թե կապվեց ԻնետՊլուսին: Չկա ոչ մի հարաբերություն, որով պիտի էդ կապի ստեղծումը երևա ու հավատ ներշնչի:
Իսկ «ֆեյքով» ավարտը ոչ մի «ա՜հ» չառաջացրեց, որովհետև մենք մի նախադասությունից բացի ուրիշ ոչինչ չգիտեինք Վարդինեի մասին, որ մի հատ էլ հետաքրքրվեինք նրա ֆեյքի գոյությամբ: Էդ պատճառով, ինտրիգային ավարտը հաջողված չէր. ինձ բացարձակապես ոչինչ չէր ասում ոչ ինչ-որ մեկի կողմից մյուսի ֆեյք լինելը, ոչ էլ մյուսների սարքած դավադրությունը:
Ընդհանուր շարադրանքն էլ ահագին դժվար էր կարդացվում. սա առաջին անգամը չի, որ նկատում եմ քո ստեղծագործություններում:
Այվի ջան, շնորհակալությւոն կարծիքի համար…
Պատասխանեմ դիտողություններիդ.
Ֆբ-ում յուրաքանչյուր ակկաունտ կրում է իր տիրոջ անունը, այնպես որ սենյակի անունը պիտի լիներ նրա բնակչի անունը…
Դեպի Վարդինե Տոնոյան հղումները չափից շատ են պատմվածքում, անգամ ինձ թվում էր, որ ավելորդ էլ են. Հենց սկզբում նշվում է, որ Ուշադիրը միշտ ինչ-որ ներքին կապ էր զգում իր ու Վարդինեի միջև… Սիրահարվելը երիտասարդին ևս Վարդինեի հետ էր կապված, Ինտին սիրահարվել էր ոչ թե ֆեյքը, այլ Վարդինեն, ոչ երիտսարադ կին, ով ամբողջ կյանքը նվիրել է գրականությանը, բայց միշտ ստորացվել իր ներքին բարության կամ դրսևորած բարության համար… Նա ֆեյք է ստեղծել իրեն… ԱՅդ ֆեյքը ժամանակի ընթացքում սկսել է իր ինքնուրույն գոյությունը… ԱՆգամ զարմանում է երբեմն իր հետ կատարվող կտրուկ փոփոխությունների, որոշումների, զգացումների համար… Պատճառը այն է, որ իրեն կառավարում է մի ուրիշը… Այս ենթակետը կա պատմվածքում, եթե նորից կարդաս, կնկատես…
Այս մեկնաբանության բազմակետերի համար կներեք, ես վերջակետ եմ դնում, դառնում է բազամկետ…