10-րդը մի ահագին կարդացի՝ իմաստի որոնումներով («սյուժեն» հիշում էի, հիմա փորձում էի բաց թողածս լրացնել), չգտա:
1–ին տարբերակ. «Աշխարհի սկիզբը»- StrangeLittleGirl
2–րդ տարբերակ. «Ուվալնյատի օրը - 2»- impression
3–րդ տարբերակ. «Վերջիվերջո»- Նարինե Կռոյան
4–րդ տարբերակ. «Կապույտ ճնճղուկների արահետը»- Տաիշա Աբելար
5–րդ տարբերակ. «Սոմնիում»- ivy
6–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-2»- Մերի Մկրտչյան
7–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը–3»- Սահականուշ Արոյան
8–րդ տարբերակ. «Իկարո»- Արէա
9–րդ տարբերակ. «Մահացած կնոջ աչքերը»- Նառա Վարդանյան
10–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-4»- Ռուզան Ազիզյան
11–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-5»- Հայկ Պողոսյան
12–րդ տարբերակ. «Հավերժական «վտարում»»- Սոֆիա Օհանյան
13–րդ տարբերակ. «Երբ աշխարհը մանուկ էր»- Հովիկ Մխիթարյան
14–րդ տարբերակ. «Եթե աշխարհի վերջը լինի առաջիկա կիրակի»- Արփի Ոսկանյան
10-րդը մի ահագին կարդացի՝ իմաստի որոնումներով («սյուժեն» հիշում էի, հիմա փորձում էի բաց թողածս լրացնել), չգտա:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…


Բայց ամբողջ հարցն էլ էն ա, որ իրա հավանած տարբերակը, որից էդքան հուզվել էր, հեչ էլ առաջատարներից չի, ուրիշներին դրա օգտին քվեարկելու խիստ ինտենսիվ հորդորների փոխարեն կարող էր հանգիստ խղճով ինքը քվեարկել։
Համարյա ճիճվակներ։ Ան, էս ի՜նչ աստիճանի չսիրեցիր դու էս գործը
։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ամմէ (10.01.2013)


Անցյալ անգամ ոչ ակումբցի հեղինակներից ահագին մարդ էր մտնում, բան-ման գրում:
Էս անգամ մենակ Արուսյակն ա:
Ինչից կլինի յարաբ:
StrangeLittleGirl (10.01.2013)
11-ը ձանձրալի ա նորից կարդալը, առանց էդ էլ հիշում եմ:
Եթե գրողը տարիքով փոքր է, ոչինչ, կարծեմ ահավոր վատը չէր![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

CactuSoul (10.01.2013), StrangeLittleGirl (10.01.2013), Գալաթեա (10.01.2013), Տրիբուն (10.01.2013)
12-ի սկիզբն արդեն շատ ա ձգձգած, նույն միտքը տարբեր ձևակերպումներով տասնյակ անգամներ գրված ա։ Եսի՞մ։
Հ․Գ․
Հա, ի դեպ, չհասկացա՝ ինչո՞ւ «Հավերժական «վտարում»»։ Ինչո՞վ էր վտարումը, կամ թեկուզ «վտարումը», հավերժական։
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Ամմէ (10.01.2013)
"Կապույտ ճնճղուկների արահետը".
"Տեղ, որտեղ կարող է հայտնվել յուրաքանչյուրը, եթե հրաժարվի սահմանումից, որ ժամանակը գծային է, իսկ սեփական անձի ընկալումն այլոց աչքերում` մտացածին":
Հեղինակ ջան, դու` ժամանակի գծային լինելու սահմանումից հրաժարվելու... ինքնահամոզումով, մատնեցիր քո "համոզումների"...մտացածին լինելն և թեմային/մրցույթին ադապտանալը:Բայց մի հաճելի բան կար. քո բնածին մտածողությունը գծային չէ և այն կարող է, անկեղծ լինելու դեպքում, որակ տալ:
Ուզում էի մտածել, որ «տարօրինակ դողն» իրոք «ուրիշ մի բան» էր, բայց հետո հեղինակը թզենու տերևներով էնպես ծածկեց ամեն ինչ, որ մտածում եմ՝ Արէա-ի նման՝ ես էլ եմ չեղած բաներ գտնում էս պատմվածքում։....Տարօրինակ մի դող ցնցում էր երկուսին էլ, ցու՞րտն էր, ամոթն ու վա՞խը, թե՞ մի ուրիշ բան: Իրենք չէին հասկանում, թե ինչ է կատարվում իրենց հետ: Ինքն էլ սեղմվեց Եվային, ցանկացավ ձուլվել, մի լինել նրա հետ: Ինչ գեղեցիկ ու քնքուշ էր աստվածային Եվան և ինչ վստահությամբ էր նայում իրեն:....
Մի խոսքով, փրփուրներ կան, բայց դե փրփուրից կախվել հո չի՞ լինի։
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Տրիբուն (10.01.2013)
Վերջինն էլ լրիվ չեմ կարդում։ Աստծո «բանուգործը» սերիալ նայելու հետ համեմատելը քչից-շատից դուրս եկել էր հենց առաջին կարդալուցս, բայց հավեսս չի հերիքում հիմա նորից կարդալ սա։ Բացի այդ էլ վերջին քաղաքականախառը պահերը դուրս չեն եկել։ Մի խոսքով, սրա օգտին էլ չեմ քվեարկի։
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Sambitbaba (15.01.2013), Ամմէ (10.01.2013), Տրիբուն (10.01.2013)
Ի վերջո իմ ճաշակի սահմաններում հաղթում է երկրորդ տարբերակը, քանի որ ավելի լավը չգտնվեց։
![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
impression (10.01.2013), Տրիբուն (10.01.2013)
Բյուր, Ուվալնյատ դվան Հովոն ա չէ՞ իրականում:
"Աշխարհի սկիզբը-2"
Եթե ես մեկ ձայն ունենայի`անվարան կտայի այս գործի օգտին. մարդը անվերջ հանգրվան է փնտրում նախաստեղծ...սկզբի ու...միջատով ծեփված վերջակետի միջև: Ցնորագույն հևքի մեջ կարճ խուզված ծաղիկների կոթերի ցավը կար...Մի հուժկու ցնցում և ամեն ինչ տեղը կընկնի...Ազնիվ էր տողի հետ:
Ամմէ (10.01.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ