1–ին տարբերակ. «Աշխարհի սկիզբը»- StrangeLittleGirl
2–րդ տարբերակ. «Ուվալնյատի օրը - 2»- impression
3–րդ տարբերակ. «Վերջիվերջո»- Նարինե Կռոյան
4–րդ տարբերակ. «Կապույտ ճնճղուկների արահետը»- Տաիշա Աբելար
5–րդ տարբերակ. «Սոմնիում»- ivy
6–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-2»- Մերի Մկրտչյան
7–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը–3»- Սահականուշ Արոյան
8–րդ տարբերակ. «Իկարո»- Արէա
9–րդ տարբերակ. «Մահացած կնոջ աչքերը»- Նառա Վարդանյան
10–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-4»- Ռուզան Ազիզյան
11–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-5»- Հայկ Պողոսյան
12–րդ տարբերակ. «Հավերժական «վտարում»»- Սոֆիա Օհանյան
13–րդ տարբերակ. «Երբ աշխարհը մանուկ էր»- Հովիկ Մխիթարյան
14–րդ տարբերակ. «Եթե աշխարհի վերջը լինի առաջիկա կիրակի»- Արփի Ոսկանյան
Ամմէ (10.01.2013)
ivy (10.01.2013)
Հազիվ կարդացի, վերջացրի: Ես մի քիչ ուրիշ պատմվածքներ էի սպասում: Ֆենտզի, սայ-ֆայ կարդալու հույսեր էի փայփայում: Ափսոս: Մի մրցույթում ադամ-եվան չափից շատ էին ինձ համար: Ասենք՝ լիքը աշխարհներ կան. ինչի՞ ա հենց Երկիր մոլորակի աշխարհաստեղծումը շատ շոշափվել: Ակումբում էլի թեմատիկ մրցույթ էր եղել՝ «Իմ քաղաքը», ու պահանջն էն չէր, որ հեղինակներն անպայման ինչ-որ քաղաքի մասին գրեն: Ամեն մարդ կարող էր էն սար ու չոլի, էն քար ու քռի մասին գրել, որ իր քաղաքն էր համարում: Բայց էդ մրցույթում էլ էին թեմայի սահմանները նեղացրել: Իմ կարծիքով թեմատիկ մրցույթ էլ չարժի կազմակերպել: Որպեսզի տարբերակներն իրարից շատ չտարբերվեն, ասենք՝ մի մրցույթում Դարինայի կողքին Սպանդարամետ չլինի, ավելի լավ է՝ ժանրային սահմանափակում դրվի:
Հիմա ամեն տարբերակի մասին մի երկու բան էլ գրեմ, հետո քվեարկեմ:
1. Աշխարհի սկիզբը. հեքիաթների համար խելքս գնում ա: Դե էս տարբերակն իսկական հեքիաթ չէր, բայց իրա հեքիաթային ոճն ինձ լրիվ տարավ հասցրեց Կայայի ու Ճեյայի կլոր տնակ: Նկարագրությունները շատ սիրուն էին, պատկերավոր: Այ հենց հիմա աչքիս առաջ ա ծերուկ Կայան՝ գլխարկից դուրս ցցված էրկու փունջ ունքերով:
Բովանդակության մասով սիրտս մի քիչ կախ ա. սկզբում մտածում էի, որ ավելի լավ կլիներ կա՛մ Կայայի աշխարհաստեղծ գործունեությունը միայն նկարագրվեր, կա՛մ Ինիի աշխարհը: Բայց առաջինի դեպքում կլիներ Ադամ-Եվայի անվանափոխված տարբերակ, իսկ երկրորդի դեպքում հասարակ, անհետաքրքիր պատմվածք: Երկուսն իրար շաղկապելով ներկայացնելը երևի լավագույն լուծումն էր: Բայց ինձ համար աշխարհից աշխարհ անցումը կտրուկ էր լինում: Մինչև հասցնում էիր քեզ պատկերացնել թարս-մարս աճած ծառերի աշխարհում, մեկ էլ շրխկալով ընկնում էիր հեռուստացույցով աշխարհ: Նույնիսկ երկխոսությունները, չնայած բացատներով առանձնացված էին, մեկ-մեկ խճճում էին: Մինչև Տիկենց երկխոսությունը մարսում էիր, Ճեյան էր մեջ ընկնում:
Կուզենայի, որ Կայայի աշխարհում մեր աշխարհին բնորոշ ատրիբուտներ, նույնիսկ մտքեր չլինեին: Նմանատիպ, օրինակ. Ափսո՜ս հարևաններ չկային, որ գնար հետները մի բաժակ սուրճ խմելու ու տեղը տեղին գլուխ գովելու:
Տեղ-տեղ էլ հեղինակը չի դիմացել, ջրիկացել՝ սերժ-մերժ ա խառնել:
Կերպարներից ինձ ամենաշատը Կայան դուր եկավ: Կարդում էի ու սենց անիմեի ձևով պատկերացնում: Ժող, մենակ ե՞ս եմ, թե դուք էլ էիք Կայային ու Ճեյային ճապոնական հեքիաթների կերպարների տեսքով պատկերացնում:
Վերնագրի մասին. ես մի ինչ-որ ին-յանոտ վերնագիր կդնեի:
Պատմվածքն անթերի չէր, բայց ինձ դուր եկավ, լավն էր: Գրագետ էր գրված. սա ինձ համար շատ կարևոր պայման ա:
Հա, մեկ էլ մոռացա ասեմ՝ ես ավելի շատ հավատում եմ, որ Ինին ա ստեղծել Կայային ու նրա աշխարհը:
Կքվեարկեմ:
2. Ուվալնյատի օրը - 2. ենթադրելի էր՝ էնպիսի տարբերակ կլինի, որ աշխարհաստեղծումը մանկան աչքերով կներկայացնի, բայց որ մի խուլիգան գորիլիկ կլինի՝ հետն էլ մադամից կոմպլեքսավորվող, մտքովս չէր անցնում: Ժող, լավ, էլի: Հակիրճ, կարճ-կոնկրետ, շրխկացնող պարզ նախադասություններով, պատկերավոր նկարագրություններով տարբերակ էր: Շնորհակալություններից ու ստացած ձայներից ենթադրում եմ, որ ակումբցիները հավանել են: Բայց ես չեմ հավանել:
Չեմ քվեարկի:
3. Վերջիվերջո. էս տարբերակի ածականների առատությունից շունչս կտրվեց: Կետադրության առատությունից էլ: Ո՛չ բովանդակությունից բան հասկացա, ո՛չ իմաստից, ո՛չ էլ ասելիքից:
Չեմ քվեարկի:
4. Կապույտ ճնճղուկների արահետը հենց վերնագրի շնորհիվ ամենաառաջինն եմ կարդացել: Հույս ունեի, որ հեքիաթ կլինի: Ափսոս: Ոչ մի տարբերակի մեջ էսքան անհամապատասխանություն չկար: Մեջս կռիվ էին անում կերպասե փքուն զգեստով արքայադուստրն ու ամուսնու հետ քնել չսիրող հարևանի աղջիկը…
Չեմ քվեարկի:
5. Սոմնիում. լավն էր: Ափսոս՝ կարդալիս մի քանի անգամ կոմպից կտրեցին ինձ, ջղայնացրին. կեսից անհավես կարդացի: Բայց մինչև հիմա կարդացածս միակ տարբերակն ա՝ որ վերջն ինձ հետաքրքիր էր: Գրագետ ու մրցույթի ամենախնամքով գրված գործն էր: Սյուժեն ինձ հարազատներից չէր, բայց որ հետաքրքիր էր, ու հստակ գծված զարգացում ուներ, էդ փաստ ա: Կարդալուց հետո մի տեսակ տխրություն զգացի:
Հաստատ կքվեարկեմ:
6. Աշխարհի սկիզբը-2. խառն էր: Էն տպավորությունն էր, որ հեղինակի գլխում անհաշտ, լիքը խառը մտքեր կան, ու գրիչն էլ իրեն չի ենթարկվում: Սահուն կարդացվող գործերից չէր, բայց բառախեղդ էլ արված չէր: Մեջը ինչ-որ բան կար, որ ձգում էր մինչև վերջ կարդալ: Ամբողջական վերցրած՝ էս տարբերակի մեջ ոչ մի միտք չեմ տեսնում, բայց առանձին-առանձին որոշ մտքեր կային, որ ինձ հարազատ էին: Մի երկու տեղ էլ սիրուն նկարագրություններ կային:
Երևի չեմ քվեարկի:
7. Աշխարհի սկիզբը–3. հուսանք՝ էս տարբերակի հեղինակը դպրոցական ա: Սովորական, պարզ-հասարակ հումորային մոտավոր վերապատում էր: Ուրիշ ասելիք չունեմ:
Չեմ քվեարկի:
8. Իկարո. լավն էր, բայց Սոմնիումի նման սահուն չէր կարդացվում: Մանավանդ սկիզբը դժվարությամբ էր առաջ գնում: Մի տեսակ չէի կարողանում պատմվածքի մեջ մտնել. կողքից դիտորդի դերում էի: Մեջտեղներից իմ ու հերոսների միջև ընկած սահմանը մի քիչ լղոզվեց, բայց էլի օտար էի մնում:
Զգացվում ա, որ լավ աշխատել ա հեղինակը: Բայց բարդ նախադասություններ շատ ա օգտագործել: Անընդհատ բաղձալի վերջակետի էի ման գալիս: Մեկ-մեկ շունչ քաշելու համար պարզ նախադասությամբ էլ կարելի ա նկարագրել ասելիքը:
Սյուժեն օրիգինալ չէր, բայց ես սիրում եմ սենց սյուժեներ: Քաղաքի անվանումն էլ ինձ դուր եկավ: Վերջին նախադասությունն էլ էր լավը: Չեմ զարմանում, որ էս տարբերակը հաղթում է: Ինձ համար երկու առաջատարներ կան՝ Իկարոն ու Սոմնիումը: Որն էլ հաղթի՝ գոհ կլինեմ:
Ինձ թվում է՝ հեղինակը Alphaone-ն է: Իսկ Սոմնիումինը՝ Գալաթեան:
Կքվեարկեմ:
9. Մահացած կնոջ աչքերը մինչև վերջ կարդացի, բայց բա՜ն չհասկացա: Նայում եմ մրցույթի թեմային, հետո նայում էս տարբերակին… Կներեք, բայց էս տարբերակն ինձ համար ոնց որ նախագահական ընտրություններին առաջադրված էն կարատեիստը լինի (անունն էլ չեմ հիշում):
Հաստատ չեմ քվեարկի:
10. Աշխարհի սկիզբը-4. ընդհանուր վատը չէր, բայց մի տեսակ գորշ զգացողությամբ էր պատում: Նույնիսկ վիճակը չէր փրկում էն, որ «արյամբ ճպճպացող հրապարակում նորից արև ա բարձրանալու»:
Կարելի էր պատմվածքը Փյունիկ վերնագրել, կամ Վերածնունդ, կամ եսիմինչ. 5 հատ Աշխարհի սկիզբ ունենք:
Պատմվածքի վերջում Էն 5-6 տող հավաքական գոյականների թվարկելն անիմաստ էր, իսկ վերջին նախադասությունն էլ լրիվ ավելորդ:
Երևի չեմ քվեարկի:
12. Հավերժական «վտարում». ի՞նչ գրեմ էս տարբերակի մասին: Բովանդակությունը շատ պարզ էր: Եթե իմաստն էն էր, որ ամեն մարդ պիտի իր աշխարհն ունենա ու ինքն արարի այդ աշխարհում, ապա իմաստն էլ էր պարզ:
Լեզվի առումով՝ անհարթ էր, հաճելի կարդացվող գործ չէր: Ինձ ահավոր նյարդայնացնում էր տեքստում անձնական դերանունների առատությունը: Ժող ջան, դիմավոր բայերը հնարավորություն են տալիս երբեմն-երբեմն անձնական դերանունները դեն նետել ու ավելի թեթև նախադասություններ ունենալ:
Աչք էր ծակում նաև Աստված բառի սխալ հոլովումը. ոչ թե Աստծո, այլ Աստծու: Ստուգման համար հոլովումը շարունակեք՝ Աստծուն, Աստծուց…
Որոշ բառակապակցություններ ու նախադասություններ էլ ինձ համար նորույթ էին. մտածող եղեգ, Նա չափազանց մերն էր…
Չհավանեցի. չեմ քվեարկի:
14. Եթե աշխարհի վերջը լինի առաջիկա կիրակի. էս մեկն էլ էր լավը, հետաքրքիր մոտեցում էր: Ափսոս՝ վերջում ա, թե չէ ավելի շատ ձայն կհավաքեր: Ահավոր հոգնած կարդացի. էն մյուսների նման երկար-բարակ չեմ կարող մեկնաբանել, բայց մի նախադասություն մեջս մեխվել ա. վիրտուալ իրականության մեջ մարդիկ դադարել էին զգալ իրենց մարմինները:
Միտքը, շարադրանքը, հումորը լավն էր: Գրագետ էլ գրված էր:
Ինձ թվում ա՝ Այվին ա:
Կքվեարկեմ:
11-րդ ու 13-րդ տարբերակները չեմ կարողանում կարդալ: Հա՛ ինձ տրամադրում եմ, հա՛ նորից սկսում եմ, բայց առաջ չի գնում: Չգիտեմ՝ ինչն ա պատճառը: Երևի նրանից ա, որ վերջիններից են, երկար են ու կլանիչ սկիզբ էլ չունեն: Հեղինակներից ներողություն եմ խնդրում:
Գնամ քվեարկեմ: Ապրեք, ժող ջան:
Վերջին խմբագրող՝ Ամպ: 10.01.2013, 22:36:
In consiliis nostris fatum nostrum est.
CactuSoul (11.01.2013), ivy (10.01.2013), Mephistopheles (10.01.2013), Sambitbaba (15.01.2013), StrangeLittleGirl (10.01.2013), Ամմէ (10.01.2013), Արէա (10.01.2013), Գալաթեա (10.01.2013), Շինարար (10.01.2013), Ուլուանա (10.01.2013), Տրիբուն (10.01.2013)

Կարող ա
Չէ, Գալ, ինքը խաբար էր չէր: Որ ուղարկեցի կարդա, ահագին զարմացավՀամ էլ ինքը սկզբունքորեն գրական մրցույթների չի մասնակցում:
Կակտուս ջան, ինձ թվում ա՝ ստեղծ չանկեղծ մարդ չկա
Ուղղակի եսի՞մ, մեկի տեղը երկու անգամ անխնա քլնգեցիր բոլոր գործերը: Գուցե մի անգամը հերիք լիներ:
Ամպ, քեզ մի հատ մե՜ծ պաչիկ: Վաղը կասեմ ինչու![]()
ivy ջան, նման ակումբի` խելոք ու...գիժ մի այսպիսի միջավայրի կարիք ես այնքա~ն ունեի, որտեղ քաղաքականություն չկա~, նախագահի թեկնածուներ չկա~ն, անանասոտ որկրամանից ...եկող տաք ու տխմար ձայներ չկա~ն...Ես եկա այստեղ զրուցելու` ինձ բոլորիդ մեջ ու բոլորիդ միջով տեսնելու, իսկ քվեարկելը, ի դեպ, զգում եմ, հեչ էլ հեշտ բան չէ...
ivy (10.01.2013), Mephistopheles (10.01.2013), Sambitbaba (15.01.2013), Ամմէ (10.01.2013), Ամպ (10.01.2013), Գալաթեա (10.01.2013), Տրիբուն (11.01.2013)

Ժող, բայց մենակ գրառումների քանակը չէր չէ՞, վարկանիշ էլ էր պետք ունենալ որոշակի քանակով:

ivy (10.01.2013), StrangeLittleGirl (10.01.2013)
StrangeLittleGirl (10.01.2013)

Շինարար (10.01.2013)
StrangeLittleGirl ջան, այսպես ջերմ ինձ ընդունում էր մեկ էլ մայրս...անգամ այն ժամանակ, երբ բռնվում էի իր կարած շալվար-փոխանի փողքերում փողոց փախցրած բլինչիկների...գործով. ձեթի հետքերն էին մատնում...Մի քիչ շուտասելուկանման ստացվեց...![]()
Ամմէ (10.01.2013)
Ազգի ապագան քո ձեռքերում է:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ