Բայ, իմ վրա վերցրել եմ էնքանով, որքանով որ ֆիլմի հավանողներից եմ ու հանգիստ կարող եմ մտնել քո էդ պատկերացման մեջ: Բայց լուրջ իմ վրա չեմ վերցրել հասարակ պատճառով, որտև լուրջ չի քո նման որակումները, ու ասածս էլ հենց էդ ա: Չի կարելի նման պիտակումներ տալով մտնել նման քննարկման մեջ, հակառակ պնդողներին ավտոմատ էդ դասակարգման մեջ մտնելու վտանգի մեջ դնելով՝ անլուրջ ու էժան ա:
Բայ, ես քո գրածները ակադեմիական տեսանկյունից չեմ կարող դիտարկել՝ դրանց բավական խորը չլինելու պատճառովՔոնն էլ իմի պես սուբյեկտիվ ընկալում ա՝ համեմված «խելոք մարդկանցից» լսածները մեջբերելով ու անունները շահարկելով:
հ.գ. Տոլկինի տղեն լուրջ ա զբաղվում էդ Տոլկինի գրական ու գիտական ժառանգությամբ, բայց նենց չի, որ Տոլկինի հարցում ինքն անվերապահ ճշմարտություն ա, մեկը ես լիքը, մեղմ ասած ոչ խորը վերլուծություն եմ տեսնում իր գրածներում (թարսի պես էս երկու օրը հենց իրա գրածներից էի կարդում, որտև որոշել եմ վերջապես Սիգուրդայի ու Գուդրունի մասին լեգենդին ծանոթանալ, ինքն էլ նախաբան ա գրել): Ու մյուս ցանկացած մեկնաբանի հետ էլ կարող եմ համաձայնվել կամ չհամաձայնվել: Ու խոսքերի մանիպուլյացիա էլ պետք չի անել, ես գրել էի իմ համոզմունքը, որ Տոլկինն այլ կերպ կգրեր, ոչ թե հենց էնպես, կարող ա և սխալ եմ, բայց իմ սխալ կամ ճիշտ լինելը չի որոշվում իր տղայի ասածով, որովհետև ինչ անենք թե տղեն ա, ինքն էս դեպքւմ ընդամենը էդ գործով զբաղվող ա, կարող էր տղեն չլինել, կարող ա ճիշտ ու սխալ վերլուծություններ անի:
Էն մնացած գրածդ էլ մեղմ ասած լուրջ չեմ ընկալում էլի (մեջները իմ կարծիքով էլ ճիշտ բաներ կան, գրածներիդ), որ նստեմ հատ-հատ անդրադառնամ![]()
Էջանիշներ