Հոբիտը Մատանիների տիրակալը ֆիլմի շարունակությունը:
Հոբիտը Մատանիների տիրակալը ֆիլմի շարունակությունը:
Alphaone (02.12.2012), Chuk (02.12.2012), impression (02.12.2012), Jarre (12.12.2012), Ruby Rue (25.11.2012), Sagittarius (25.11.2012), Ամպ (02.12.2012), Ռուֆուս (25.11.2012)
Ոչ թե շարունակությունը, այլ սկիզբը: Հոբբիտի գործողությունները տեղի են ունենում Մատանիների տիրակալից առաջ:
I may be paranoid but no android!
Alphaone (20.12.2013), Freeman (02.12.2012), Hayk Avetisyan (26.11.2012)
Մոդերատորական. թեման ստեղծվել է «Շուտով կինոէկրաններին» թեմայից առանձնացված գրառումների հիման վրա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հայկօ (02.12.2012)
Անհամբեր սպասում եմ ֆիլմին: Հոբիտը փոքր ժամանակվաս ամենասիրելի գրքերից ա եղել: Ընդհանրապես երևի մինիմում տաս անգամ կարդացել եմ: Էդպիսի բնավորություն ունեմ, սիրած գործերը շատ եմ կարդում: Սպասելուս մյուս պատճառը «Մատանիների տիրակալը» ֆիլմի հզորությունն էր, ինչը թույլատրում ա վստահ լինել, որ էս կինոն էլ նկարված ա լինելու պրոֆեսիոնալ, հզոր:
Հիմա հարց. ե՞րբ ենք նայելու
Համարյա ամբողջ աշխարհում կինոն էկրան ա դուրս գալու դեկտեմբերի 12-14-ին (Նայեք այստեղ): Ռուսաստանում ու Ուկրաինայում՝ դեկտեմբերի 19-ին: Դե մերոնք էլ հաստատ սպասելու են Ռուսաստանի պրեմերիային, հեչ որ չէ որովհետև ստեղ ռուսերեն թարգմանությունն են բերելու: Բայց հենց էդ օրը կլինի՞, կամ գոնե էդ օրերին, թե՞ պետք ա սպասենք: Որևէ մեկը բան գիտի՞:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Jarre (12.12.2012)
Կապված ա, էն էլ ոնց
Հոբիտը Տոլկինը շուտ ա գրել, ավելի շուտ իրա երեխեքի համար հեքիաթ ա գրել, հետո որոշել ա հրատարակի: Արդյունքում հետո էլ հրատարակչի կողմից շարունակելու առաջարկ ա ստացել: Սկզբից ուզել ա նմանատիպ մի հեքիաթ գրի, բայց աստիճանաբար փոխվել ու դարձել ա Մատաիների Տիրակալը: Մատանիների տիրակալի հիմքում հենց Հոբիտի պատմությունն ա ընկած, նույն կերպարները, Բիլբոյի հետ տեղի ունեցած արկածը, իրա գտած մատանին: Արդյունքում Մատանիների տիրակալը դարձել ա Հոբիտի տրամաբանական շարունակությունը: Նաև մի մասը «Սիլմարիլիոն» լեգենդների ու միֆերի ժողովածուի, որը կարծեմ «Մատանիների տիրակալից» էլ շուտ ա սկսել գրել, բայց հրատարակվել ա իրա մահվանից հետո:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ալֆա և Չուկ, ձեզ հատուկ շնորհակալություն: Թերևս կարդամ Հոբիտը, մնում է միայն գիրքը ճարել![]()
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Alphaone (02.12.2012)
Ուրեմն անպայման գրադարանից կվերցնեմ:Մի փաքր անհարմար է խոստովանել, բայց Հոբիտի մասին էս վերջերս եմ միայն իմացել
Պահապանները պատահմամբ գնեցի գրախանությից մի երկու տարի առաջ ու ինքս էլ չիմացա, թե ինչու սկսեցի հենց դա կարդալ: Հավանաբար այդ անիծյալ մատանին գրքի մեջ էլ ձգողություն ուներ, որովհետև մի 20 գիրք հերթի էի դրել:
Հետո արդեն Ակումբում տեսա, թե ինչ համակիրներ ունի Թոլքիենն ընդհանրապես, իսկ Մատանիների Տիրակալը՝ մասնավորապես: Արդեն սկսեցի ֆիլմերը նայել հերթով....
![]()
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Թոլքիենի Մատանիների տիրակալի մասին մի շատ զվարճալի, մի քիչ էլ սադոմազոխիստական պատմություն ունեմ՝ գիրքը վաղ մանոկությունից հիվանդագին սիրում էի, տասնյակ անգամ Հոբիտն ու Պահապանները կարդացել եմ, Հենդալֆի համար արցունքներով լաց եղել, բայց գիտեի, որ շարունակություն կա ու շարունակությունը չունեի: Հասել էի այն պահը, որ Սեմն ու Ֆրոդոն խմբից առանձնանում են ու այդպիսով գիրքն ավարտվում է: Անգլերեն ու ռուսերեն տարբերակները շարունակությամբ չկարողացա հայթայթել ու հանկարծ իմացա, որ ֆիլմն արդեն կա: Աննկարագրելի ոգևորությամբ, մի քանի շաբաթ սպասելով, որ ահա, վերջապես ՀԵՏՈՆ կիմանամ, նստեցի ֆիլմը նայելու ու ֆիլմի առաջ հատվածը վերջացավ հենց այնտեղ, ուր Պահապաններն էր վերջացել![]()
Jarre (12.12.2012)
Ես էլ Պահապանները պատահաբար գրադարանում էի գտել: Էլի մեծ ոգևուրությամբ ու հաճույքով կլանում էի ամեն մի բառը, ամեն մի նախադասությունը: Կարդացի, վերջացրի՝ Ալֆայի պես Գենդալֆի հետևից լացելով: Էլի չկարողացա շարունակությունը գտնել, գրադարաններում չկար, ինտերնետ էլ չունեի
Ու մեկ էլ հանկարծ Նոր Տարուն նվեր եմ ստանում ՙՄատանիների Տիրակալի՛՛ դիսկը:
Աշխարհն իմն էր էդ պահին![]()
Alphaone (02.12.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ