Չուկ, բնականաբար հնարավոր չէ ու պետք էլ չէ գիրքը նույնությամբ տեղափոխել էկրան, որոշակի փոփոխություններ ոչ միայն ցանկալի են, այլ ես կասեի պարտադիր են: Բայց մի բան է 1800 էջանոց Մատանիների տիրակալը 10 Ժամանոց տրիլոգիայի վերածելը ու լրիվ այլ բան է 310 էջանոց մանկական հեքիաթը 10 Ժամանոց տրիլոգիայի վերածելը, ձգելը, մեջը էքշն տեսարաններ ու սիրային եռանկյուներ մտցներ ու Տոլկինի հեքիաթից անունից բացի ուրիշ ոչ մի բան չթողնելը: Ոչ, ես կարծում եմ, որ պիտի հարգանք ունենար ու Հոբիթը թողներ էնպես, ինչպես կար, այլ ոչ թե դարձներ Մատանիների տիրակալ 2.0, ինքը դրա իրավունքը չուներ: Ու ընդհանուր վերցրած ահավոր ձանձրալի ֆիլմ էր, մի կերպ եմ ինքս ինձ համոզել, որ մինչև վերջ նայեմ:
Մի կողմից էլ ուրախ եմ, որ Տոլկինը կենդանի չի ու էս խայտառակությունը չի տեսնի:
Էջանիշներ