User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Անավարտ

  1. #1
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անավարտ

    Անավարտ


    - Դու ե՞րբ դադարեցիր իմ կողմից լինել:
    - Իսկ դո՞ւ երբ դադարեցիր լինել իմ կողմից:
    - Ես քեզ չեմ լքել:
    - Ես էլ քեզ: Եթե լքած լինեի, առաջինը դու կիմանայիր:
    - Դու ինձ չես լսում:


    - Մեկ շաբաթ առաջ: Նելլիենց տանը: Կարմիր մազերով աղջկանից հայացքդ չէիր կտրում: Կողքիդ նստած էի, բայց պահ էր լինում, որ կասկածում էի՝ այնտեղ եմ: Չէիր տեսնում ինձ:
    - Եթե նայած էլ լինեմ՝ մազերին երևի: Շատ կարմիր էին:
    - Կիրովաբադցու՞:
    - Ի՞նչ:
    - Ոչինչ: Չեմ հիշում, որ մարմնի վրա կարմիր մազեր լինեին: Իսկ դու ոտքից գլուխ էիր նայում:


    - Առաջ ես չէի վախենում գիշերը քեզ զանգել: Նույնիսկ սիրում էի: Դու էլ էիր սիրում: Հիմա չեմ կարողանում ինձ ստիպել համարդ հավաքել: Եթե մեկ անգամ էլ չպատասխանես կամ անջատես, չգիտեմ՝ ինչ կլինեմ:
    - Դու գիտես, որ ես չեմ կարող գիշերը չքնել: Ամբողջ օրը էշի պես աշխատում եմ, հոգնում եմ: Չնայած՝ ո՞ւմ եմ ասում: Կես դրույք:
    - Գիտե՞ս՝ արդեն որերորդ անգամն ես աշխատանքս ծաղրում:


    - Խոստացիր, որ կասես:
    - Ի՞նչ:
    - Ոչ թե պարզապես կդադարես զանգել, տեսնել, տեսնել ուզենալ, խուսափել, այլ կասես: Ուղիղ: Աչքերիս նայելով:
    - Ի՞նչ կասեմ:
    - Որ էլ չես սիրում: Բայց նաև խոստացիր չասել:
    - Կկողմնորոշվե՞ս:
    - Խոստացիր չասել, որ երբեք չես սիրել:


    - Ես մի ընկերուհի ունեի: Երկու քույր էին, հայր ունեին միայն, մայրը մահացել էր քաղցկեղից: Նորմալ մարդ էր հայրը, բայց ժամանակ առ ժամանակ խմում էր: Ահավոր էր խմում: Ու երբ գալիս էր տուն, մոռանում էր, կամ հարմար էր գտնում մոռանալ, որ հայր է: Մեծ աղջկա, ընկերուհուս քրոջն էր մոտենում, փորձում գրկել:
    - Դու ինձ դա արդեն պատմել ես մեկ անգամ:
    - Ընկերուհուս քույրը միայն առաջին անգամ էր թողել, որ ձեռքը դնի ուսին, չէր հասկացել՝ ինչ է կատարվում: Հետո երբ ձեռքը ուսից սահել էր ներքև, սարսափած հետ էր քաշվել ու դուրս վազել տնից: Հետո, երբ հայրը խմած տուն էր մտնում ու դատարկ հայացքով մոտենում մեծ աղջկան, նա վազում ու փակվում էր իր սենյակում ու լաց էր լինում: Լաց էր լինում:
    - Ինչու՞ ես նորից պատմում:
    - Մի օր նրանց հայրը տուն չեկավ: Պարզապես չեկավ ու վերջ: Նրան չկարողացան գտնել, ոչ մի տեղ: Մեծ աղջիկը միակն էր, որ չէր լացում: Նա էլ երբեք չլացեց: Իսկ ընկերուհիս մի անգամ հավաքեց իր ողջ կամքն ու խոստովանեց, որ միշտ իրեն ներսից ոչնչացրել է մի հարց՝ ինչո՞ւ հայրն իրեն չէր փորձում մոտենալ խմած ժամանակ: Ինչո՞ւ միշտ մեծ քույրը: Ինքն էլ ողջ գիշեր կլացեր իր սենյակում: Քրոջից ոչ պակաս: Ես համոզված եմ, որ նա մեռավ այդ օրը, երբ խոտովանեց դա: Հետո նա էլ երբեք նույնը չէր:
    - Ես պետք է գնամ:
    - Դու դեռ այստե՞ղ ես:



    - Վե՛րջ:
    Դատարկ դահլիճի առաջին շարքում նստած տղամարդը ժպտաց բեմի վրա դեմ դիմաց նստած աղջկան ու տղային:
    - Լավ էր էրեխեք, ապրեք: Արդեն մի բանի նմանվում ա:
    Թատրոնի ռեժիսոր Բալյանը որոշել էր բռնել երիտասարդության զարկերակը և շաժվել դրան համընթաց: Առաջին անգամն էր ոչ դասական գրականության վրա հիմնված պիես բեմադրում: Թեև անտրամաբանական ինչ-որ վախ էր իր մեջ այդ պիեսն առաջացնում:
    Բալյանի կողքին նստած շիկահեր աղջիկը ծափահարեց ու “ռ” տառը շեշտելով կանչեց.
    - Բռավո, բռավո:
    Բայց միայն տղային էր նայում:
    Սելինն ու Դավիթն իջան բեմից: Դավիթը մոտեցավ շիկահերին ու համբուրեց:
    Սելինը նստեց առաջին շարքում՝ ընթացքում սիգարետ կպցնելով:
    - Մենք գնացինք,- ուրախ տեղեկացրեց Դավիթը:
    - Մինչ վաղը, - ասաց Բալյանն ու ձեռքով արեց:

    - Վերջին հատվածը ե՞րբ պատրաստ կլինի, Սելին:
    - Այս երկու օրը:
    - Չուշացնես, լա՞վ: Մի տեսակ լավ չեմ զգում ինձ, որ առանց վերջաբանի փորձ ենք անում:
    - Չեմ ուշացնի:

    Սելինը հանգցրեց սիգարետը փոքրիկ մոխրամանի մեջ, վեր կացավ և վերցրեց նստարաններից մեկի վրա դրված պայուսակը:
    - Կուզե՞ս մի տեղ նստենք, Սել: Էսօր Նոնան մոր տանն ա, կարող եմ ուշանալ:
    Սելինը նայեց Բալյանի ճակատին հայտնված քրտինքի մանր կաթիլներին:
    - Չէ, տանն ինձ սպասում են: Մյուս անգամ:


    Դուռն իր բանալիով բացեց, թեև Բելլան տանն էր: Քայլեց դեպի լոգարանը: Բելլան ձեռքերն էր լվանում: Նորից: Ու նորից: Ու նորից: Նայում էր ձեռքերին, մատներին ու նորից պահում ջրի տակ ու տրորում: Տրորում:
    - Բելլ:
    - Վերջացնում եմ:


    Սենյակի դուռը կիսաբաց արեց: Բելլան իր գրասեղանի վրա կռացած գրում էր:
    - Բալյանը խնդրեց արագ վերջացնենք: Նեղվում է առանց վերջաբանի:
    - Այսօր, - Բելլան նույնիսկ չնայեց դռան կողմը:
    - Բելլ, մի շարունակի: Էլ չեմ ուզում խաղալ էդ պիեսում:
    - Դուռը ծածկիր:


    Ճակատը սառը ապակուն սեղմած՝ նայում էր դուրս: Տարվա առաջին ձյունն էր գալիս: Դրսում սպիտակ աղմուկ էր:
    - Սելի՛ն:
    Անսպասելիությունից վեր թռավ:
    Բելլան կանգնել էր հյուրասենյակի մեջտեղում, թաց մատներից ջուրը կաթում էր նախշազարդ գորգի վրա: Աջ ձեռքում փոքր-ինչ թրջված թուղթ էր: Բելլան թուղթը դրեց բազմոցին:
    - Վերջին նախադասությունը դու պետք է գրես: Ես չեմ կարող: Ես իմ մասը վերջացրի:
    Բելլան շրջվեց, որ հեռանա: Սելինն արագ մոտեցավ ու մեջքից գրկեց նրան:
    - Բելլ, խնդրում եմ, խնդրում եմ...
    Բելլան գլուխը թեքեց և ուսի վրայից նայեց: Առաջվա հայացքով նայեց, կապույտ ու մաքուր:
    - Չեմ կարող:
    Փափուկ պոկվեց Սելինի գրկից ու քայլեց դեպի իր սենյակը:
    Փակվող դռան հետ լսվեց նրա խուլ ձայնը:
    - Չգա՛ս:

    Նախշազարդ գորգի վրա, ուր քիչ առաջ Բելլան էր կանգնած, կարմիր կաթիլներ տեսավ: Սելինն անթարթ նայեց դրանց, ապա մոտեցավ հեռախոսին և հավաքեց շտապօգության համարը:
    - Մոտեցեք Քոչար 47/2 հասցեին:
    Մյուս կողմից ինչ-որ բան հարցրեցին:
    - Չգիտեմ, կգաք կիմանաք:

    Սելինը նստեց բազմոցին և նորից նայեց գորգին:
    Սովորական գորգ էր: Ինչպես ամեն տան մեջ: Ինչպես աշխարհի բոլոր գորգերը:
    Բելլայի մատներից ընկած ջրի կաթիլներն արդեն չորանում էին:

    Թղթի մանր պատռտած կտորները միացան ձյան սպիտակ աղմուկին ու իջան ներքև:
    Մուտքին մոտեցած շտապօգնության մեքենայի անիվներն կտրուկ արգելակեցին ջրից լղոզված տառերի վրա:
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 16.12.2012, 18:19:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (20.12.2012), einnA (16.12.2012), Mephistopheles (17.12.2012), Moonwalker (16.12.2012), Sambitbaba (18.12.2012), Արէա (16.12.2012), Դավիթ (18.12.2012), Նաիրուհի (18.12.2012), Ուլուանա (18.12.2012)

  3. #2
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիլ, իսկ անցյալ ժամանակով կշարունակե՞ս։ (ժամանակագրական բացահայտում ՝ չբացահայտելով)
    Ես լավ չեմ հասկացել, լավ եմ նկարել անցյալը, տարբեր վարկածներ ունեմ, ու թեմայում գրառումների բացակայությունը թույլ ա տալիս մտածել, որ ոչ միայն ես։ Ես էլ չեմ ուզում «ծանոթ մեջ գցելով» թաքնված միտքը գտնել։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (17.12.2012)

  5. #3
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դայ ջան, չգիտեմ՝ կկարողանամ թե չէ: Հեշտ գրվող գործերից չէր, նորից անդրադառնալը դժվար կլինի:
    Ես դեմ չեմ, որ ընթերցողը տարբեր վարկածներ ունենա:
    Բայց նաև չէի ուզի՝ ընդհանրապես չհասկացվեր:


  6. #4
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դայ ջան, չգիտեմ՝ կկարողանամ թե չէ: Հեշտ գրվող գործերից չէր, նորից անդրադառնալը դժվար կլինի:
    Ես դեմ չեմ, որ ընթերցողը տարբեր վարկածներ ունենա:
    Բայց նաև չէի ուզի՝ ընդհանրապես չհասկացվեր:

    Իրականում ահագին բարդ էր, ջան։ Ես երկու անգամ կարդացել եմ ՝ մեկը բարձրաձայն, ու տարբեր եզրահանգման եկել, հետո անձնական օգտագործման Արևիս հետ քննարկել, ու միասին նորից տարբեր եզրահանգումների եկել, ու երբ էսօր ուզում էի կարծիքներ կարդալ և ոչինչ չկար գրած, հասկացա, որ շատերը նույն «դիրքում» կլինեն։

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (17.12.2012)

  8. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ էսքան ժամանակ գլուխ եմ կոտրում, թե ինչու եմ էսքան սիրում քո ոճը: Ախր դու իմ ամենասիրելի գրողի՝ Շահեն Թաթիկյանի նման ես գրում:
    Աննկարագրելի հետաքրքիր ես պատմում: Հավեսս գալիս ա: Հետաքրքիր թեմա ես ընտրել, ու հիանալի ես պատմում, զգում եմ հերոսներին, տեսնում եմ:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գալաթեա (18.12.2012)

  10. #6
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականում ահագին բարդ էր, ջան։ Ես երկու անգամ կարդացել եմ ՝ մեկը բարձրաձայն, ու տարբեր եզրահանգման եկել, հետո անձնական օգտագործման Արևիս հետ քննարկել, ու միասին նորից տարբեր եզրահանգումների եկել, ու երբ էսօր ուզում էի կարծիքներ կարդալ և ոչինչ չկար գրած, հասկացա, որ շատերը նույն «դիրքում» կլինեն։
    Դայ, Շին, եկեք ամեն դեպքում չպարզաբանեմ, գոնե հիմա:
    Որովհետև, իմ տեսանկյունից, ես ամեն ինչ պարզ եմ գրել: Շատ լավ հասկանում եմ, որ ընթերցողի համար տենց չի: Բայց երբ ցավի մասին ես գրում, չես կարող հետո դա բացատրել: Ես չեմ կարող:
    Էն ինչ ինձ համար ա գրված պատռված թղթի կտորների վրա, էն թե ինչու էր Բելլան ձեռքերը մանիակալ տենդով լվանում կամ թե ինչ էր իր սենյակում վերջում անում կարա ընդհանրապես կապ չունենա նրա հետ, թե ասենք Արէան կամ մեկ ուրիշը ինչ են պատկերացրել:

    Լռեմ:
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 18.12.2012, 02:08:

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusntag Lusine (18.12.2012), Արէա (18.12.2012), Նաիրուհի (18.12.2012), Շինարար (18.12.2012)

  12. #7
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դայ, Շին, եկեք ամեն դեպքում չպարզաբանեմ, գոնե հիմա:
    Որովհետև, իմ տեսանկյունից, ես ամեն ինչ պարզ եմ գրել: Շատ լավ հասկանում եմ, որ ընթերցողի համար տենց չի: Բայց երբ ցավի մասին ես գրում, չես կարող հետո դա բացատրել: Ես չեմ կարող:
    Էն ինչ ինձ համար ա գրված պատռված թղթի կտորների վրա, էն թե ինչու էր Բելլան ձեռքերը մանիակալ տենդով լվանում կամ թե ինչ էր իր սենյակում վերջում անում կարա ընդհանրապես կապ չունենա նրա հետ, թե ասենք Արէան կամ մեկ ուրիշը ինչ են պատկերացրել:

    Լռեմ:
    Մի պարզաբանիր: Ուղղակի ինչպես գրել ես` հեշտ գրվող չէր, էնպես էլ հեշտ չի ինչ-որ բան ասելը կարդացածի մասին: Հետո Դայանան գրեց համարյա իմ մտածածը, բայց կապ չունի, ինձ թվում ա` պետք չի պարզաբանել:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (18.12.2012), Գալաթեա (18.12.2012)

  14. #8
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես համոզված եմ, որ նա մեռավ այդ օրը, երբ խոտովանեց դա: Հետո նա էլ երբեք նույնը չէր:
    իզուր ես գրել…

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գալաթեա (06.04.2013)

  16. #9
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դայ, Շին, եկեք ամեն դեպքում չպարզաբանեմ, գոնե հիմա:
    Որովհետև, իմ տեսանկյունից, ես ամեն ինչ պարզ եմ գրել: Շատ լավ հասկանում եմ, որ ընթերցողի համար տենց չի: Բայց երբ ցավի մասին ես գրում, չես կարող հետո դա բացատրել: Ես չեմ կարող:
    Էն ինչ ինձ համար ա գրված պատռված թղթի կտորների վրա, էն թե ինչու էր Բելլան ձեռքերը մանիակալ տենդով լվանում կամ թե ինչ էր իր սենյակում վերջում անում կարա ընդհանրապես կապ չունենա նրա հետ, թե ասենք Արէան կամ մեկ ուրիշը ինչ են պատկերացրել:

    Լռեմ:
    Հա ջանս, ես էլ պարզաբանում չեմ ուզում։ Ավելի խճճել էի ուզում, իսկ եթե ավելի կոնկրետ, թեման էի զարգացնում, փորձում էի սադրել, որ մարդիկ գրեն, տեսնեմ ո՞վ ինչ զգաց, կամ զգա՞ց արդյոք

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գալաթեա (18.12.2012)

  18. #10
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա ջանս, ես էլ պարզաբանում չեմ ուզում։ Ավելի խճճել էի ուզում, իսկ եթե ավելի կոնկրետ, թեման էի զարգացնում, փորձում էի սադրել, որ մարդիկ գրեն, տեսնեմ ո՞վ ինչ զգաց, կամ զգա՞ց արդյոք
    Ախ դու ավազակ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Անավարտ
    Հեղինակ՝ Նիկեա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.09.2014, 17:21
  2. Մի անավարտ մեղեդի
    Հեղինակ՝ Har8 FAF, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.04.2012, 17:54
  3. Պոեզիա. Անավարտ ճանապարհ
    Հեղինակ՝ MaryMay, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 26.12.2010, 13:19
  4. Անավարտ նախագիծ - infogirls.am
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 15
    Վերջինը: 26.07.2007, 15:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •