Սկսել ու կիսատ եմ թողել էն ժամանակ երբ սիրահարված էի։ Էսօր պարզվեց որ բոլոր գրածս չափածո խզբզանքներից միակ փրկվածն է։Ով գիտի, մեկ էլ տեսար մի օր վերջ էլ ունեցավ։ Հիմա ինչքան էլ փորձում եմ վերջացնել չի ստացվում։![]()
Ես անհավատ էի...
Ում համար վաղուց մեռած էր աստված,
Ինչ֊որ խելոքի կողմից հորինված
Բառ էր, գոյական,
Որ չէր կարող լինել իրական։
Բայց Աստծո տանը՝ խորանի առաջ
Ես... աղոթում էի.
«Տեր իմ, խնդրում եմ, մեմակ չթողնես,
Չթողնես մենակ իր կյանքի ճամփին,
Որ չկեղտոտեն իր ճերմակ հոգին,
Պաշտպանիր նրան, աղաչում եմ քեզ»։
Դու հասկանու՞մ ես թե ինչ եմ արել.
Ես՝ անաստվածս աստված եմ կերտել
Որ քեզ, միայն քեզ նա միշտ պաշտպանի,
Որ մութ֊մռայլը կողքիցդ վանի...
Դու զարմացա՞ծ ես,
Չէ, մի զարմացիր...
Գիտեմ որ լիրիկական զառանցանք է, բայց ձեռքս չի գնում որ ոչնչացնեմ։
Էջանիշներ