User Tag List

Էջ 4 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 86 հատից

Թեմա: Տիեզերագնաց աստվածները

  1. #46
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայեր, ես քանի որ թեմային այնքան էլ ծանոթ չեմ ու իմ կարծիքն ավելի շատ հիմնված է մի քանի գիտնականների տեսակետների վրա, քան իմ սեփական հետազոտությունների, քիչ բան կարող եմ ասել, բայց որոշ բաներ, այնուամենայնիվ կարող եմ: Վերջերս նաև փորձում էին մի շարք իբր գիտահանրամատչելի հաղորդումների միջոցով(այդ հաղորդումներում հանրապատչելին ահռելի կերպով շատ էր գիտա-ից բլեֆ անել, թե իբր մոլորակները կյանքի ձև են բավական չէ, դեռ մի բան էլ բանական: Նույն կերպ եթե ընդունում ենք Աստծո, հրեշտակների, սատանաների գոյությանը, իսկ Երկիր մոլորակում սա ընդունում ենք ոչ միայն հիմարները, այլև՝ ահռելի գիտական պաշարներ ունեցող մարդիկ, վերջիններս նույնպես կյանքի ձև են ու ես ինչքան հասկացել եմ, ոչ ածխածնային հիմքով: Բայց կյանքի սահմանումը տալն անշնորհակալ գործ է, քանի որ մարդկությունն ահավոր քիչ գիտելիքներ ունի այս ոլորտում: Եթե մենք կյանք ընդունենք միայն սպիտակուցային կյանքը, ապա կարող ենք դա հստակ մեզ համար դիտել որպես սահման և համարել որ արեգակնային համակարգում ու մոտ հարևանությամբ կյանք գտնելու հավանականությունն աննշան է կամ իսպառ բացառվում է: Իսկ եթե մենք Կյանքի ձև որակման ներքո հասկանում ենք ավելի լայն սպեկտոր, օրինակ, կյանքի ձև են նաև վիրուսները, որոնք երկնաքարերի հետ երկիր են ընկնում (ինքս այս թեմայով հետազոտություն չեմ արել, հավատում եմ երկնաքարի վարկածն ինձ բացատրած մարդու ազնիվ խոսքին , ապա տիեզերքում մարդկային գոյատևման համար անհնար թվացող պայմաններում կյանքի ձև կա, որ գոյատևում է, հասնում է մեզ ու մենք իմանում ենք նրա գոյության մասին: Հիմա ես հենց բանական վիրուսների մասին գործ եմ սկսել, որի հիմքում կոլեկտիվ բանականության վարկածն է ու ինձ նաև դուր է գալիս Աստղային դարպասներ ֆիլմի մակաբույծների վարկածը: Ինչո՞ւ եմ այդ մասին ասում, քանի որ քննարկումներում հարց առաջացավ, թե ոնց կարող էր այլմոլորակայինը մարդու տեսք ունենալ: Առաջին հայացքից այս տարբերակները թվում են անհեթեության աստիճան ֆանտաստիկ, բայց խորանալու դեպքում կասկածներն ու ապացույցների պակասը ստիպում է ոչ թե հերքել ամեն բան, այլ՝ մտածել մեր ճանաչած սահմաններից դուրս կյանքի ձևերի մասին, ու հերքելը դառնում է նույնքան ոչ գիտական, որքան ուղղակի վերցնել, հավատալն է: Շատ ավելի տեղին է ասել, որ այժմյան մեր գիտության ունեցած բազիսը թույլ չի տալիս այս կամ այն եզրահանգումն անել, քան վստահ պնդել, որ չկա ոչ մի կյանքի ձև ոչ մի տեղ մոտակայքում, չկան այլ քաղաքակրթություններ, զուգահեռ աշխարհներ, այլմոլորակայիններ, կախարդներ, էլֆեր, թզուկներ և այլն...
    Հ.Գ. Երբ մարդկությունը պատրաստ լինի, Մարսի բազայում տեղակայված Միջգալակտիկական Համադաշնության դեսպանատունն անպայման կապ կհաստատի ձեզ հետ...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (14.12.2012)

  3. #47
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը

    Կոլեկտիվ բանականություն ասեցիր, մի լավ գիրք հիշեցի. Ֆրանկ Շետցինգ - Վտառը:
    Թե չես կարդացել, անպայման կարդա, քեզ հաստատ կհետաքրքրի:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.12.2012), Rhayader (14.12.2012), Հայկօ (14.12.2012)

  5. #48
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    merci շատ, անպայման կգտնեմ, կկարդամ, հիմա ես հատուկ մի քանի վեպի նախագիծ կյանքի կոչելու համար հոգեբանությունն եմ դարձրել երկրորդ բարձրագույնս ու օրեկան առնվազն մի 20-30 էջ ֆանտաստիկա կարդում եմ ու պստիկ երեխայի պես ուրախանում, երբ լավ գիրք են խորհուրդ տալիս

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (14.12.2012)

  7. #49
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    պրիոնները
    Պրիոններին կյանքի ձև համարելը մի քիչ վիճելի հարց է, եղած-չեղածը սխալ ֆոլդինգով սպիտակուց է, գոյությունն էլ ապացուցված չի դեռ սպիտակուցը, որն այլ սպիտակուցների ֆոլդինգը փոխելու հատկություն ունի, դեռ կյանքի ձև չի, թեչէ ռադիացիան էլ կսկսենք կյանքի ձև համարել:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (14.12.2012)

  9. #50
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոլեկտիվ բանականություն ասեցիր, մի լավ գիրք հիշեցի. Ֆրանկ Շետցինգ - Վտառը:
    Թե չես կարդացել, անպայման կարդա, քեզ հաստատ կհետաքրքրի:
    Արեա ջան, կներես, թեմադ մի քիչ այլ ուղղությամբ գնաց, բայց դե
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (14.12.2012)

  11. #51
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Արեա ջան, կներես, թեմադ մի քիչ այլ ուղղությամբ գնաց, բայց դե
    Իսկականից:

    Հիմա ի՞նչ պարզեցինք: Գագարինն էր ասված, թե՞ Քրիստոսն էր տիեզերագնաց:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (14.12.2012), Quyr Qery (14.12.2012)

  13. #52
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկականից:

    Հիմա ի՞նչ պարզեցինք: Գագարինն էր ասված, թե՞ Քրիստոսն էր տիեզերագնաց:
    Գագարինը չգիտեմ, բայց Արմստրոնգը հաստատ աստված ա… նոր մեռավ…

  14. #53
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Պրիոններին կյանքի ձև համարելը մի քիչ վիճելի հարց է, եղած-չեղածը սխալ ֆոլդինգով սպիտակուց է, գոյությունն էլ ապացուցված չի դեռ սպիտակուցը, որն այլ սպիտակուցների ֆոլդինգը փոխելու հատկություն ունի, դեռ կյանքի ձև չի, թեչէ ռադիացիան էլ կսկսենք կյանքի ձև համարել:

    Սխալ ֆոլդինգով սպիտակուց, որ կարողանում ա վերարտադրել, էդ էնքան էլ քիչ բան չի: Երևի դու էլ ես իմ նման մտածում, որ պրիոններին հորինել են են Ալցհեյմերի էթիոլոգիան ինչ-որ ձևով բացատրելու համար, բայց որոշ հավաստի ու ոչ այնքան հավաստի աղբյուրներ ասում են, որ իրանց քիչ մնաց վերջնական ապացուցել: Ամեն դեպքում իմ ուսումնասիրած բոլոր գրականության մեջ իրանք կյանքի ոչ բջջային ձևերի մեջ են մտնում, բայց դե էլի որոշ վերապահումներ կան:

  15. #54
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,662
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրամաբանորեն չի կարող «Վեներայի վրա կյանք չկա, քանի որ կյանքի համար անհրաժեշտ պայմաններ չկան» տեսանկյունն ավելի բարդ լինել, քան «Վեներայի վրա կյանքի համար անհրաժեշտ պայմաններ չկան, բայց կարող են լինել մեզ անհայտ միջոցներ, որոնց միջոցով կյանքը կարող է գոյություն ունենալ առանց դրա համար անհրաժեշտ միջոցների» տեսանկյունը, քանի որ երկրորդն անհամեմատ ավելի շատ բացեր ու անապացուցելի պնդումներ է պարունակում:
    Ցավալի է, Ռայ ջան, բայց երևի մենք այդպես էլ համաձայնության չգանք այս հարցում:

    Չնայած… եկ մի վերջին փորձ էլ անենք, եկ մի անգամ էլ վերադառնանք գորտին, բայց, խնդրում եմ, առանց քիմիայի, լա՞վ: Մեր վեճի մեջ ոչ մի կապ չունի, թե ինչ պատճառով է գորտը երկկենցաղ, իսկ ես ու դու՝ ոչ:
    Գոյություն ունի փաստ, որ ցամաքի վրա մեզ հարևան գորտը կարող է ապրել նաև ջրում, որտեղ ապրել մենք անկարող ենք:
    Դու շատ լավ գիտես գորտի երկկենցաղ լինելու պատճառը և մեկ վայրկյանում կարող ես գիտականորեն ինձ բացատրել:
    Բայց եթե իմ դեռահաս ուղեղը դեռ չի հասել այն մակարդակին, որ հասկանա քո գիտական բացատրությունը, մի՞թե իմ անիմացությունն ինձ իրավունք է վերապահում՝ հերքել իմ հարևան գորտի գոյությունն ընդհանրապես:

    Հիմա եկ այս նշածս մասը կրկնենք ինչպես կա, միայն թե ամեն տեղ "ջուր" բառի փոխարեն գրենք "Վեներա"/կամ "Բազումք", կամ ինչ կուզես/, իսկ "գորտի" փոխարեն գրենք "վեներացի"/կամ՝ ինչ կուզես/:
    Ի՞նչ փոխվեց:

    Ուզում եմ ասել, որ "անապացուցելի պնդումներն" անապացուցելի են ընդամենն այնքան ժամանակ, քանի դեռ չեն ապացուցվել: Եվ դրա շատ հարուստ փորձն էլ մենք ունենք մեր պատմության մեջ:

    Վերջիվերջո, իրեն հայտնի ո՞ր մի գիտության համաձայն, հանճարեղ Նյուտոնը պետք է ընդուներ քո բջջային հեռախոսի գոյության հնարավորությունը:

    Հ.Գ. Հաշվիր, որ այսքան գրածս՝ Արէայի այն միակ նախադասությունն է, որի հետ դու "լրիվ համաձայն ես":

    Գլխացավերի կապակցությամբ, քո դեպքը ոչ մի անբացատրելի բան էլ չի պարունակում: Ես ինքս ուղեղի մազանոթների ատրոֆիայի ու նեղացման խնդիր ունեի, որը գլխացավեր/ինհիբիցիայի նոպաներ էր առաջացնում: Ցինարիզին էի խմում, բայց գլխացավերն անցնում էին ավելի շուտ (1-2 վայրկյանվա ընթացքում), քան դեղը կարող էր գործել: Կոչվում է պլացեբոյի էֆեկտ. օրգանիզմը հաճախ ենթադրում ու վերարտադրում է ցավի սկսելու ու ավարտվելու պահերը: Դեղը ձեռքում բռնելը «ցավը դադարեցնելու» ռեակցիա է առաջացնում: Նույն կերպ, ավստրալիական թունավոր մրջյունի խայթը զգացած ու փրկված մարդկանց գիտափորձի ժամանակ ներարկվեց հասարակ ջուր՝ ամեն տասից յոթին, մնացածին՝ իսկական թույն: Սիմպտոմները, որոնք ցուցաբերեցին գրեթե բոլորը, նույնն էին: Նույնիսկ հասարակ ջրի ներարկում ստացած մարդիկ անաֆիլատիկ շոկի մեջ էին ընկնում:
    Չհամոզեցիր:
    Թույնը ներարկելու դեպքում դու խոսում ես գիտակցությունն անջատած՝ խաբկանքը որպես իրականություն ընդունելու մասին:
    Իսկ գլխացավերի դեպքում՝ ես խոսում եմ գիտակցաբար հարցն ըմբռնելու և փորձով դրա հետևանքն ինքդ քո վրա ապրելու մասին:

    Բայց սրանով, Ռայ ջան, ես բոլորովին չեմ հերքում քո ասած տարբերակի հնարավորությունը: Որովհետև քո այդ տարբերակով տարիներ առաջ կարողացել եմ երբեմն կողքիս մարդու գլխացավն էլ հանել, առանց տեղի ունեցածի որևէ բացատրության:
    Իսկ քո ասածով ստացվում է, որ, չունենալով արածիս բացատրությունը, ես անհնար պիտի համարեի այն, ինչ հենց ինքս էլ անու՞մ էի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. #55
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Թույնը ներարկելու դեպքում դու խոսում ես գիտակցությունն անջատած՝ խաբկանքը որպես իրականություն ընդունելու մասին:
    Իսկ գլխացավերի դեպքում՝ ես խոսում եմ գիտակցաբար հարցն ըմբռնելու և փորձով դրա հետևանքն ինքդ քո վրա ապրելու մասին:
    Պլացեբոյի էֆեկտը քո համար է ա աշխատում, որտև դու մտածում ես, որ կօգնի, էական չի քո իմանալը թե ինչ մեխանիզմով
    The cake is a lie.

  17. #56
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Սխալ ֆոլդինգով սպիտակուց, որ կարողանում ա վերարտադրել, էդ էնքան էլ քիչ բան չի: Երևի դու էլ ես իմ նման մտածում, որ պրիոններին հորինել են են Ալցհեյմերի էթիոլոգիան ինչ-որ ձևով բացատրելու համար, բայց որոշ հավաստի ու ոչ այնքան հավաստի աղբյուրներ ասում են, որ իրանց քիչ մնաց վերջնական ապացուցել: Ամեն դեպքում իմ ուսումնասիրած բոլոր գրականության մեջ իրանք կյանքի ոչ բջջային ձևերի մեջ են մտնում, բայց դե էլի որոշ վերապահումներ կան:
    Ես չեմ համարում, որ պրիոնները հորինել են: Ես համարում եմ, որ պրիոնները հիպոթեզ են, որը կապացուցվի կամ չի ապացուցվի: + պրիոնը չի վերարտադրում սպիտակուցը, որից կազմված է, պարզապես փոխում է իր հետ շփվող սպիտակուցի ֆոլդինգը՝ անոմալիա: Ոնց որ մետաղի մագնիսացված մասնիկը մագնիսացնում է իր մագնիսական դաշտի մեջ հայտնվող մետաղական մասնիկներին (երկաթ, պողպատ, կոբալտ և այլն): Անոմալիան նրանում է, որ եթե մետաղական մասնիկների մագնիսացման պրոցեսը հեռավորության հետ թուլանում է, ապա սպիտակուցների «շղթայական պրիոնացումը» դրա վրա թքած ունի:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  18. #57
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ելից գիրքը նորից կարդացի, իրոք ինչ-որ բան էն չի էլի

    Տէրն ասաց Մովսէսին. «Իջի՛ր, կարգադրի՛ր ժողովրդին, մաքրի՛ր նրանց այսօր եւ վաղը, նաեւ թող լուանան իրենց զգեստները, 11որպէսզի երրորդ օրը պատրաստ լինեն, որովհետեւ երրորդ օրը Տէրը ողջ ժողովրդի աչքի առաջ իջնելու է Սինա լերան վրայ։ 12Ժողովրդի ու լերան միջեւ տարածութիւն կը թողնես եւ կ՚ասես. «Զգո՛յշ եղէք, լերան վրայ մարդ չբարձրանայ ու դրան չմօտենայ, որովհետեւ ով մօտենայ լերան, մահուամբ պիտի պատժուի։ 13Լերան մօտեցողին որեւէ ձեռք չդիպչի, որովհետեւ դրան դիպչողը կը քարկոծուի կամ նետահար կը լինի. անասուն լինի, թէ մարդ՝ չի ապրի։ Նրանք կարող են լեռը բարձրանալ միայն այն ժամանակ, երբ որոտները, շեփորահարութիւնն ու ամպը վերանան լերան վրայից»։

    Ինչո՞ւ պետք է լողանաին ու մաքրեին զգեստները Աստծուն հանդիպելուց առաջ, կարծես Աստված ինչ-որ երկրային վարակից է զգուշանում: Ինչու բացի Մովսեսից որևէ մեկն իրավունք չուներ մոտենալ ու տեսնել Աստծուն: Հաշվի առնելով որ Մովսեսն արդեն մի քանի անգամ հանդիպել էր Աստծուն, զրուցել էր նրա հետ, պայմանավորվել էին հրեաների եգիպտոսից դուրս բերելու հարցերի վերաբերյալ, ամենայն հավանականությամբ նրան հակավիրուս էին ներարկել (էս պահը ինձ էլ ա մի քիչ ծիծաղելի թվում, բայց նաև՝ լրիվ հնարավոր )

    Երրորդ օրն առաւօտեան Սինա լերան վրայ որոտներ լսուեցին, փայլատակումներ ու միգախառն ամպ երեւաց. եւ շեփորի ձայնը ուժգին հնչում էր։ Բանակատեղում գտնուող ողջ ժողովուրդը զարհուրեց։ 17Մովսէսը ժողովրդին բանակատեղիից տարաւ Աստծուն ընդառաջ եւ կանգնեցրեց Սինա լերան ստորոտի շուրջը։ 18Սինա լեռն ամբողջովին ծխում էր, քանի որ Աստուած նրա վրայ իջել էր իբրեւ հուր։ Նրա ծուխը բարձրանում էր ինչպէս հնոցի ծուխ։ Բոլոր մարդիկ խիստ զարհուրեցին, 19որովհետեւ շեփորի ձայնը տարածւում էր աւելի հեռու եւ հնչում էր չափազանց ուժեղ։ Մովսէսը խօսում էր, իսկ Աստուած որոտաձայն պատասխանում էր նրան։

    Ի՞նչ որոտ էր, ի՞նչ կրակ ու ծուխ էր Աստծո իջնելուց, Աստված նորմալ, խելքը գլխին իջնել չէ՞ր կարող:
    Մովսեսը խոսում էր, իսկ Աստված որոտաձայն պատասխանում էր նրան: Որոտաձա՞յն, բարձրախոսո՞վ:

    Աստուած խօսեց Մովսէսի հետ՝ ասելով. «Իջի՛ր, կարգադրի՛ր քո ժողովրդին. Աստծուն տեսնելու համար չմոտենան եւ այդ պատճառով նրանցից շատերը չկորչեն։ 22Աստծուն մօտեցող քահանաներն էլ թող մաքրուեն, որպէսզի Տէրը կորստեան չմատնի նրանց»։

    Սենց էլ վախկոտ Աստված կլինի, այ մարդ

    Մովսէսն ասաց Աստծուն. «Ժողովուրդը չի կարող Սինա լեռը բարձրանալ, որովհետեւ դու ինքդ ես մեզ պատուիրել եւ ասել, թէ՝ «Մարդկանց ու լերան միջեւ տարածութիւն կը թողնես եւ լեռը սուրբ կը հռչակես»։ 24Տէրն ասաց նրան. «Գնա՛, իջի՛ր ու յետոյ այստեղ բարձրացի՛ր Ահարոնի հետ, բայց քահանաներն ու ժողովուրդը թող չյանդգնեն բարձրանալ Աստծու մօտ, որպէսզի Տէրը նրանց կորստեան չմատնի»։

    Չեն բարձրանում, չեն բարձրանում, հանգիստ, վայ

    Հետո Աստված փոխանցում է իր հայտնի պատվիրանները, որի ժամանակ.

    Ողջ ժողովուրդը լսում էր որոտը, շեփորի ձայնը, տեսնում փայլատակումներն ու ծխացող լեռը։ Ողջ ժողովուրդը զարհուրեց, ընկրկեց ու կանգնեց հեռու։ 19Մարդիկ ասացին Մովսէսին. «Դո՛ւ խօսիր մեզ հետ, եւ մենք կը հնազանդուենք։ Աստուած թող չխօսի մեզ հետ, թէ չէ կարող ենք մեռնել։

    Լավ վախեցրել էր ժողովրդին իր բարձրախոսերով:

    Աստուած ասաց Մովսէսին. «Բարձրացէ՛ք Տիրոջ մօտ դու, Ահարոնը, Նաբադը, Աբիուդն ու Իսրայէլի ծերերից եօթանասուն տղամարդ։ Նրանք Տիրոջը թող երկրպագեն հեռուից։ 2Աստծուն թող մօտենայ միայն Մովսէսը, իսկ միւսները թող չմօտենան։ Ժողովուրդը նրանց հետ թող չբարձրանայ»։

    Հետո էլի մի շարք խրատներ է տալիս Մովսեսին, ու հրամայում է իր համար մի վրան կառուցել: Վրան կարող էին մտնել միայն մի քանի հատուկ նշված մարդիկ, հատուկ համազգեստով, որի հստակ նկարագրությունը մի քանի էջ է կազմում

    «Ահա թէ ինչպէս կը վարուես նրանց հետ։ Կը սրբագործես նրանց, որպէսզի ինձ համար քահանայութիւն անեն։ Հօտից կը վերցնես ոչ արատաւոր մի զուարակ եւ ոչ արատաւոր երկու խոյ, 2նաեւ բաղարջ հաց, իւղով հունցուած բաղարջ կարկանդակներ ու իւղով շաղուած բաղարջ բլիթներ։ Այդ բոլորը իւղով հունցուած ընտիր ալիւրով կը պատրաստես։ 3Դրանք կը դնես մի սկուտեղի վրայ եւ սկուտեղով էլ կը նուիրաբերես դրանք, ինչպէս նաեւ զուարակն ու երկու խոյերը։ 4Ահարոնին ու նրա որդիներին կը բերես վկայութեան խորանի դռան մօտ եւ նրանց կը լուանաս ջրով...

    Կը վերցնես փորոտիքը ծածկող ամբողջ ճարպը, լեարդի տակի բլթակը եւ երկու երիկամներն իրենց ճարպի հետ, կը դնես զոհասեղանի վրայ։ 14Զուարակի միսը, նրա մորթին ու կղկղանքը թող այրեն բանակատեղիից դուրս...

    Կ՚առնես Ահարոնին քահանայ օծելու համար զոհուած խոյի կուրծքը եւ այն որպէս ընծայ կը նուիրաբերես Տիրոջը, իսկ մնացեալը կը լինի քո բաժինը...

    Մի խոսքով կարծես խոսքը ոչ թե Աստծո, այլ բավականին լավ ախորժակ ունեցող, հիվանդանալուց վախեցող, մարդկանց խաղալիք դարձրած, հզոր տեխնիկայի տիրապետող մեկի մասին է
    Վերջին խմբագրող՝ Արէա: 14.12.2012, 13:28:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (14.12.2012), Sambitbaba (14.12.2012)

  20. #58
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցավալի է, Ռայ ջան, բայց երևի մենք այդպես էլ համաձայնության չգանք այս հարցում:

    Չնայած… եկ մի վերջին փորձ էլ անենք, եկ մի անգամ էլ վերադառնանք գորտին, բայց, խնդրում եմ, առանց քիմիայի, լա՞վ: Մեր վեճի մեջ ոչ մի կապ չունի, թե ինչ պատճառով է գորտը երկկենցաղ, իսկ ես ու դու՝ ոչ:
    Գոյություն ունի փաստ, որ ցամաքի վրա մեզ հարևան գորտը կարող է ապրել նաև ջրում, որտեղ ապրել մենք անկարող ենք:
    Դու շատ լավ գիտես գորտի երկկենցաղ լինելու պատճառը և մեկ վայրկյանում կարող ես գիտականորեն ինձ բացատրել:
    Բայց եթե իմ դեռահաս ուղեղը դեռ չի հասել այն մակարդակին, որ հասկանա քո գիտական բացատրությունը, մի՞թե իմ անիմացությունն ինձ իրավունք է վերապահում՝ հերքել իմ հարևան գորտի գոյությունն ընդհանրապես:
    Դու ինձ սխալ ես հասկացել: Իմ ասածն այն էր, որ գորտի գոյության կասկածների դեպքում հիպոթեզ է առաջ քաշվում գորտի գոյության մասին: Գորտի գոյության մասին անհերքելի ապացույցներ ձեռք բերվելու դեպքում նրա հակատրամաբանական գոյությունը դեռ հիմք չի նրա գոյությունը ժխտելու համար: Ֆիզիկայի օրենքները կազմվում են բնությունն ուսումնասիրելու արդյունքում, ու երբ բնությունն օրենքներին չի ենթարկվում, օրենքներն են փոխում, ոչ թե բնությանը ստիպում ենթարկվել օրենքներին: Եթե հայտնաբերվում է գորտ, որն, ի հակադրություն տրամաբանությանը, ապրում է թե՛ օդում, թե՛ ջրում, ապա պետք է ընդամենը ուսումնասիրել ու պարզել, թե ինչպես:
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա եկ այս նշածս մասը կրկնենք ինչպես կա, միայն թե ամեն տեղ "ջուր" բառի փոխարեն գրենք "Վեներա"/կամ "Բազումք", կամ ինչ կուզես/, իսկ "գորտի" փոխարեն գրենք "վեներացի"/կամ՝ ինչ կուզես/:
    Ի՞նչ փոխվեց:
    Այն փոխվեց, որ գորտի գոյության մասին չեն ենթադրել: Գորտը եղել է, գորտը տեսել են, գորտն ուսումնասիրել են: Ոչ մի հիմք չկա ենթադրել, որ վեներացի երբևէ գոյություն է ունեցել: Բացարձակապես ոչ մի:

    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում եմ ասել, որ "անապացուցելի պնդումներն" անապացուցելի են ընդամենն այնքան ժամանակ, քանի դեռ չեն ապացուցվել: Եվ դրա շատ հարուստ փորձն էլ մենք ունենք մեր պատմության մեջ:
    Արևի շուրջն էլլիպտիկ ուղեծրով չինական թեյաման է պտտվում, որի վրա գրված է նոր ժամանակների մեծագույն մեսսիայի անունն, ու դա իմ անունն է: Թեյամանը չափազանց փոքր է, որ նույնիսկ ամենահզոր աստղադիտակն այն տեսնի: Հետևաբար, ես նոր ժամանակների ամենամեծ մեսսիան եմ ու աշխարհի բոլոր աղջիկները պետք է իրենց ծիծիկներն ինձ ցույց տան, որպեսզի ես օրհնեմ դրանք: Ապացուցիր, որ այդպես չի:
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջիվերջո, իրեն հայտնի ո՞ր մի գիտության համաձայն, հանճարեղ Նյուտոնը պետք է ընդուներ քո բջջային հեռախոսի գոյության հնարավորությունը:
    Նյուտոնը, եթե տեսներ իմ բջջային հեռախոսը, պետք է ընդուներ նրա գոյությունը հենց նրա հիման վրա, որ իմ հեռախոսը գործում է: Եթե նա իմ հեռախոսը չտեսներ երբևէ, նա ոչ մի հիմքեր չէր ունենա ենթադրել կամ ընդունել իմ հեռախոսի գոյությունը: Բայց նա կարող էր ենթադրել մեծ տարածությունների վրա մոբիլ կապի անհրաժեշտությունն ու տեխնոլոգիական առաջընթացը, ու վարկած քաշել, որ հետագայում կհայտնագործվի իրեն անհայտ եղանակ՝ հեռավորության վրա ինֆորմացիա փոխանցել: Կամ էլ չէր ենթադրի:

    Հ.Գ. Հաշվիր, որ այսքան գրածս՝ Արէայի այն միակ նախադասությունն է, որի հետ դու "լրիվ համաձայն ես":

    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Չհամոզեցիր:
    Թույնը ներարկելու դեպքում դու խոսում ես գիտակցությունն անջատած՝ խաբկանքը որպես իրականություն ընդունելու մասին:
    Իսկ գլխացավերի դեպքում՝ ես խոսում եմ գիտակցաբար հարցն ըմբռնելու և փորձով դրա հետևանքն ինքդ քո վրա ապրելու մասին:

    Բայց սրանով, Ռայ ջան, ես բոլորովին չեմ հերքում քո ասած տարբերակի հնարավորությունը: Որովհետև քո այդ տարբերակով տարիներ առաջ կարողացել եմ երբեմն կողքիս մարդու գլխացավն էլ հանել, առանց տեղի ունեցածի որևէ բացատրության:
    Իսկ քո ասածով ստացվում է, որ, չունենալով արածիս բացատրությունը, ես անհնար պիտի համարեի այն, ինչ հենց ինքս էլ անու՞մ էի:
    Դու նորից սկզբունքային սխալ ես անում: Բացատրությունը գոյության ապացույց չի: Գոյությունն ու գոյության հետևանքներն են գոյության ապացույց: Նախ երևույթը դիտարկվում է (կամ անալոգիայի/ինդուկցիայի միջոցով ենթադրվում՝ հիպոթետիկ երևույթ, որի գոյությունը պետք է ապացուցել): Երբ երևույթը դիտարկվում է (ասենք՝ գետի մոտ գորտ ենք տեսնում), ապա սկսում ենք մտածել, ուսումնասիրել, թե ինչպես է պատահում, որ գորտ գոյություն ունի: Ու դրա միջոցով մենք ընդարձակում ենք մեր գիտելիքները կենդանի էակների մասին: Ոչ մի վստահության արժանի մարդ վեներացի չի դիտարկել, վեներացիների կենսագործունեության հետևանքներ չի դիտարկել, հիմքեր չունի ենթադրել, որ Վեներայի վրա կյանք կա: Դեռ մի բան էլ վերադիր՝ Վեներայի վրա պայմաններն այնպիսին են, որ դրանցից կարելի է հետևություն անել՝ Վեներայի վրա չկա կյանք: Ու հիմա, միայն նրա հիման վրա, ինչի հիման վրա մինչև վերջերս ենթադրվում էր Լոխ-Նեսյան հրեշի գոյությունը, դեռ ավելի քիչ՝ Նեսսիի գոնե լղոզված, կեղծված, բայց լուսանկարներ կային, պետք է ենթադրել, որ Վեներայի վրա կյանք կա: Ես բավարար հիմքեր չեմ տեսնում նման հիպոթեզ առաջ քաշելու համար: Այն էլ մի մարդու կողմից, որ, սեփական խոստովանությամբ, նույնիսկ գորտի կենսագործունեության բացատրությունը պատրաստ չի ընկալել:

    Պլացեբոյի մասին, քո գլխացավը կանցներ, նույնիսկ եթե ես քո դեղի ամանի մեջ կլոր ծովաքարեր դնեի: Պլացեբոյի էֆեկտ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  21. #59
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ելից գիրքը նորից կարդացի, իրոք ինչ-որ բան էն չի էլի

    Տէրն ասաց Մովսէսին. «Իջի՛ր, կարգադրի՛ր ժողովրդին, մաքրի՛ր նրանց այսօր եւ վաղը, նաեւ թող լուանան իրենց զգեստները, 11որպէսզի երրորդ օրը պատրաստ լինեն, որովհետեւ երրորդ օրը Տէրը ողջ ժողովրդի աչքի առաջ իջնելու է Սինա լերան վրայ։ 12Ժողովրդի ու լերան միջեւ տարածութիւն կը թողնես եւ կ՚ասես. «Զգո՛յշ եղէք, լերան վրայ մարդ չբարձրանայ ու դրան չմօտենայ, որովհետեւ ով մօտենայ լերան, մահուամբ պիտի պատժուի։ 13Լերան մօտեցողին որեւէ ձեռք չդիպչի, որովհետեւ դրան դիպչողը կը քարկոծուի կամ նետահար կը լինի. անասուն լինի, թէ մարդ՝ չի ապրի։ Նրանք կարող են լեռը բարձրանալ միայն այն ժամանակ, երբ որոտները, շեփորահարութիւնն ու ամպը վերանան լերան վրայից»։

    Ինչո՞ւ պետք է լողանաին ու մաքրեին զգեստները Աստծուն հանդիպելուց առաջ, կարծես Աստված ինչ-որ երկրային վարակից է զգուշանում: Ինչու բացի Մովսեսից որևէ մեկն իրավունք չուներ մոտենալ ու տեսնել Աստծուն: Հաշվի առնելով որ Մովսեսն արդեն մի քանի անգամ հանդիպել էր Աստծուն, զրուցել էր նրա հետ, պայմանավորվել էին հրեաների եգիպտոսից դուրս բերելու հարցերի վերաբերյալ, ամենայն հավանականությամբ նրան հակավիրուս էին ներարկել (էս պահը ինձ էլ ա մի քիչ ծիծաղելի թվում, բայց նաև՝ լրիվ հնարավոր )

    Երրորդ օրն առաւօտեան Սինա լերան վրայ որոտներ լսուեցին, փայլատակումներ ու միգախառն ամպ երեւաց. եւ շեփորի ձայնը ուժգին հնչում էր։ Բանակատեղում գտնուող ողջ ժողովուրդը զարհուրեց։ 17Մովսէսը ժողովրդին բանակատեղիից տարաւ Աստծուն ընդառաջ եւ կանգնեցրեց Սինա լերան ստորոտի շուրջը։ 18Սինա լեռն ամբողջովին ծխում էր, քանի որ Աստուած նրա վրայ իջել էր իբրեւ հուր։ Նրա ծուխը բարձրանում էր ինչպէս հնոցի ծուխ։ Բոլոր մարդիկ խիստ զարհուրեցին, 19որովհետեւ շեփորի ձայնը տարածւում էր աւելի հեռու եւ հնչում էր չափազանց ուժեղ։ Մովսէսը խօսում էր, իսկ Աստուած որոտաձայն պատասխանում էր նրան։

    Ի՞նչ որոտ էր, ի՞նչ կրակ ու ծուխ էր Աստծո իջնելուց, Աստված նորմալ, խելքը գլխին իջնել չէ՞ր կարող:
    Մովսեսը խոսում էր, իսկ Աստված որոտաձայն պատասխանում էր նրան: Որոտաձա՞յն, բարձրախոսո՞վ:

    Աստուած խօսեց Մովսէսի հետ՝ ասելով. «Իջի՛ր, կարգադրի՛ր քո ժողովրդին. Աստծուն տեսնելու համար չմոտենան եւ այդ պատճառով նրանցից շատերը չկորչեն։ 22Աստծուն մօտեցող քահանաներն էլ թող մաքրուեն, որպէսզի Տէրը կորստեան չմատնի նրանց»։

    Սենց էլ վախկոտ Աստված կլինի, այ մարդ

    Մովսէսն ասաց Աստծուն. «Ժողովուրդը չի կարող Սինա լեռը բարձրանալ, որովհետեւ դու ինքդ ես մեզ պատուիրել եւ ասել, թէ՝ «Մարդկանց ու լերան միջեւ տարածութիւն կը թողնես եւ լեռը սուրբ կը հռչակես»։ 24Տէրն ասաց նրան. «Գնա՛, իջի՛ր ու յետոյ այստեղ բարձրացի՛ր Ահարոնի հետ, բայց քահանաներն ու ժողովուրդը թող չյանդգնեն բարձրանալ Աստծու մօտ, որպէսզի Տէրը նրանց կորստեան չմատնի»։

    Չեն բարձրանում, չեն բարձրանում, հանգիստ, վայ

    Հետո Աստված փոխանցում է իր հայտնի պատվիրանները, որի ժամանակ.

    Ողջ ժողովուրդը լսում էր որոտը, շեփորի ձայնը, տեսնում փայլատակումներն ու ծխացող լեռը։ Ողջ ժողովուրդը զարհուրեց, ընկրկեց ու կանգնեց հեռու։ 19Մարդիկ ասացին Մովսէսին. «Դո՛ւ խօսիր մեզ հետ, եւ մենք կը հնազանդուենք։ Աստուած թող չխօսի մեզ հետ, թէ չէ կարող ենք մեռնել։

    Լավ վախեցրել էր ժողովրդին իր բարձրախոսերով:

    Աստուած ասաց Մովսէսին. «Բարձրացէ՛ք Տիրոջ մօտ դու, Ահարոնը, Նաբադը, Աբիուդն ու Իսրայէլի ծերերից եօթանասուն տղամարդ։ Նրանք Տիրոջը թող երկրպագեն հեռուից։ 2Աստծուն թող մօտենայ միայն Մովսէսը, իսկ միւսները թող չմօտենան։ Ժողովուրդը նրանց հետ թող չբարձրանայ»։

    Հետո էլի մի շարք խրատներ է տալիս Մովսեսին, ու հրամայում է իր համար մի վրան կառուցել: Վրան կարող էին մտնել միայն մի քանի հատուկ նշված մարդիկ, հատուկ համազգեստով, որի հստակ նկարագրությունը մի քանի էջ է կազմում

    «Ահա թէ ինչպէս կը վարուես նրանց հետ։ Կը սրբագործես նրանց, որպէսզի ինձ համար քահանայութիւն անեն։ Հօտից կը վերցնես ոչ արատաւոր մի զուարակ եւ ոչ արատաւոր երկու խոյ, 2նաեւ բաղարջ հաց, իւղով հունցուած բաղարջ կարկանդակներ ու իւղով շաղուած բաղարջ բլիթներ։ Այդ բոլորը իւղով հունցուած ընտիր ալիւրով կը պատրաստես։ 3Դրանք կը դնես մի սկուտեղի վրայ եւ սկուտեղով էլ կը նուիրաբերես դրանք, ինչպէս նաեւ զուարակն ու երկու խոյերը։ 4Ահարոնին ու նրա որդիներին կը բերես վկայութեան խորանի դռան մօտ եւ նրանց կը լուանաս ջրով...

    Կը վերցնես փորոտիքը ծածկող ամբողջ ճարպը, լեարդի տակի բլթակը եւ երկու երիկամներն իրենց ճարպի հետ, կը դնես զոհասեղանի վրայ։ 14Զուարակի միսը, նրա մորթին ու կղկղանքը թող այրեն բանակատեղիից դուրս...

    Կ՚առնես Ահարոնին քահանայ օծելու համար զոհուած խոյի կուրծքը եւ այն որպէս ընծայ կը նուիրաբերես Տիրոջը, իսկ մնացեալը կը լինի քո բաժինը...

    Մի խոսքով կարծես խոսքը ոչ թե Աստծո, այլ բավականին լավ ախորժակ ունեցող, հիվանդանալուց վախեցող, մարդկանց խաղալիք դարձրած, հզոր տեխնիկայի տիրապետող մեկի մասին է
    Հուսով եմ՝ հումոր է
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  22. #60
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Հուսով եմ՝ հումոր է
    Էնպես չի, որ շատ լուրջ է, բայց շատ հումոր էլ չի: Զվարճալի մտորումներ են

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (14.12.2012), Sambitbaba (14.12.2012)

Էջ 4 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լևոն Շանթի «Հին Աստվածները»
    Հեղինակ՝ Aida, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 16.03.2010, 12:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •