Chuk-ի խոսքերից
Արթ ջան, քեզ պատասխանեմ, ու գնամ գործս անելու, մինչև առավոտ ճկռալու եմ:
Ուրեմն ինչ թեզեր ուզում եք գրեք, գիտենք մի պարզ ճշմարտություն. Դոդը երկու ձև ուներ իշխանությանը լավ օգնելու.
Ձև 1. Մասնակցել ընտրություններին, հավաքել ավելի շատ ձեն քան ՀԱԿ-ի թեկնածուն, եթե երկրորդ փուլ չլիներ շնորհավորեր «հաղթած թեկնածուին», եթե երկրորդ փուլ լիներ, էստեղ պարտվել՝ ստանալով նաև կոնգրեսի աջակցությունը (որը արդյունքում մինչև վերջ կվարկաբեկեր ՀԱԿ-ին), ապա շնորհավորեր «հաղթած թեկնածուին»,
Ձև 2. Աջակցեր Սերժ Սարգսյանին, հրապարակային պաշտպաներ, ամեն ինչ աներ, որ իր էլեկտորատը (որը կա ամեն դեպքում) ձեն տա Սերժին:
Ես երկու տարբերակներից ոչ մեկը չկա: Ի դեպ հենց դու էլ էս տարբերակներից առաջինի մասին էիր խոսում: Ու բոլոր ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը քլնգողները (անկեղծները ու պատվեր կատարողները) էս երկու տարբերակն էին դիտարկում, հասարակ պատճառով, ուրիշը չկա: Էս երկուսն էլ էսօր փչվել ա: Հիմա ամեն մեկն էլ կարա լիքը վարկածներ հնարի, իրենց գործն ա:
Կա փաստ. ԲՀԿ-ն չկա էս ընտրություններում:
Կա երկրորդ փաստը. ԲՀԿ-ն բացահայտ չի պաշտպանում որևէ թեկնածուին:
Սա նշանակում ա, որ էս պահին թատերաբեմում կա երկու լուրջ ուժ ու վերջ, դրանք ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն են: Ու վերջ: Ու սենց իրավիճակ չի եղել նախկինում: Հենց նույն 2008-ին տենց չէր, որովհետև կար Լևոնն իր թիմով, կար Սերժիկն իր թիմով (էդ թվում՝ ԲՀԿ-ով), կար Արթուրիկն իր թիմով:
Ու էսքանից էն կողմ մնացածը ես համարում եմ, գոնե էս պահին, օդի մեջ կրակոց: Որովհետև փաստերը սրանք են:
հ.գ. Ես չեմ բացառում, որ Դոդը տակից կաջակցի Սերժիկին: Ապեր, դոդի ու ԲՀԿ-ի մասին իմ կարծիքը գիտես, մի քանի օր առաջ քննարկել էլ ենք, չի փոխվել: Բայց էս տարբերակը, որին եկել ու հասել ենք պարզապես վատ տարբերակ չի: Ես էս թեմայով հետո հավանաբար մի քիչ էլ կգրեմ, մի քիչ ավելի փակագծերը բացած իմ վերլուծությունները ներկայացնելու համար, բայց էդքանով կսահմանափակվեմ, որովհետև վերջ, էս ընտրություններն արդեն ԲՀԿ-ի հետ կապ չունեն, էդ մի գործոնը հիմնականում վերացվեց:
Էջանիշներ