Բոյկոտել-չի նշանակում ընտրություները հաղթել, կամ չթողնել, որ սեռժը նկարի, կամ փող բաժանի, կամ սաղ հայտնի ու անհայտ կայֆերով իրա ուզածն անի:
Բոյկոտելը սեռժի համար չի, բոյկոտածի համար ա:
Որ բոյկոտածը իրեն մարդ զգա, որ ինքը քաղաքական քայլ է արել: Վերաբերմունք է դրսևորել, 5000 չի վերցրել, իրեն ոչխարի տեղ դրած, կամ զանգուլակներով չի խաբվել, տարվել կոխվել բուդկեն ու դրանով լեգիտիմացրել իրենց:
Բոյկոտել նշանակում է, խելքներս գլուխներս հավաքել ու ռսից, եվրեքեռուց, ամերիկացուց հեռու ու 5 տարի շարունակ ամեն քայլի, էդ անասուններին հիշեցնել, որ արա դու իմ ընտրածը չես ու դու դա գիտես -ես էլ գիտեմ:
Ու ամենակարևորը- բոյկոտողը վաղը կարող է իր ուզելով նոր ընտրություն կազմակերպել ու երկիշխանություն ձևավորել:
Էսքանը մեկ:
Իսկ հիմա -2:
Դու ինձ ասա, թե նախորդ 20 տարվա մեջ, որ մի 20 անգամ գնացել քվեարկել ես, ծեծվել ու ձեռ էս առնվել, ավելի կայֆ էր՞:
Ես չեմ հասկանում թե ինչն ինչի հետ ես խառնում, որ բոյկոտի կոչողներին ինչ անուն ասես, կպցնում ես:
Էդ անտեր քաղաքականությունը նաև որոշակի մեթոդաբանության է: Չի կարելի առանց մեթոդների հնարավորությունները հաշվի առնելու գործ բռնել:
2008-ին սաղ հաշվարկը մանվել-մանվելի վրա էր սարքած- դուրդ եկավ՞:
Հիմա էլ իրենց հաշվարկը 100 տոկոս գառանտիայով կեղծիքն ա: Քո մասնակցության քարոզը քանի տոկոսանոց գառանտիայով ա ու վափշե ինչ ա:
Մի հատ նորմալ, բացատրի, որ հասկանալի լինի, թե փոխարենն ինչ ես առաջարկում:
Իսկ եթե ինքդ չես առաջարկում, այլ մենակ անորոշ բողոքավոր ես, ապա ներող, բայց դու ես ռուսական շպիոնը:

Էջանիշներ