User Tag List

Էջ 8 35-ից ԱռաջինԱռաջին ... 45678910111218 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 522 հատից

Թեմա: Ամանդա Տոդդի պատմությունը

  1. #106
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    դե հիմա Չամիչի կարծիքն էլ տարբերվում ա, հա ինչ անենք...
    հո Ամանդայի օրը չեք գցելու
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (26.10.2012), Arpine (25.10.2012), Rhayader (25.10.2012), Yevuk (05.11.2012), Նարե91 (24.10.2012)

  3. #107
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի Sambitbaba, կբացատրե՞ք, թե ինչ է նշանակում "ապրել առանց կողպեքների" և որ երկրներն եք համարում առաջադեմ։

  4. #108
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ թալանել են Պողոսի տունը: Ինչու՞ եք հայհոյում միայն թալանողին, ինչու՞ չեք նայում խորքային պատճառներն ա՛յ ստահակներ, չէ՞ որ Պողոսը էժան կողպեք էր գրել, իսկ թալանողն աշխատանք չուներ:
    Սխալ օրինակ ես բերում: Տվյալ դեպքում Պողոսը տան դուռը բաց ա թողել, որ գողը մտել ա, ոչ թէ վատ կողպեք ա դրել: Նենց որ բացի գողին՝ գողության համար «հայհոյելը», Պողոսին էլ ա պետք «հայհոյել»՝ անխելքության համար: Ու եթե էտ օրինակով դիտարկենք, Պողոսը բաժանված ծնողների ու հակադեպրեսանտների պատճառով ա դուռը բաց թողել

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (25.10.2012), Չամիչ (24.10.2012)

  6. #109
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ երեխան ծնվում է, նա չգիտի, որ ինքն ազատ չի: Քանզի ծնունդը հենց ինքն արդեն ազատություն է: Այդ հետո արդեն, նրա ճանապարհին հանդիպած ամեն ոք, ծնողներից սկսած և վերջացրած ումով կուզես, - ձգտում է իր տառականախառը աշխարհայացքի և ոչ պակաս հիվանդ տրադիցիաների կողպեքները շարել այդ երեխայի ազատության վրա: Դա, ինչ խոսք, որ նորմալ երևույթ է մարդու էվոլյուցիոն զարգացման մեջ և, հավանաբար, այդ վիճակը հենց տրված է մարդուն իր զարգացման համար, որպեսզի նա ձգտի դուրս պրծնել այդ սահմանափակումներից: Եվ այսօր արդեն մենք, սիրելի Չամիչ, հավատա, որ արժանի ենք ապրել այլևս առանց կողպեքների, այնպես, ինչպես ողջ առաջադեմ աշխարհն է ապրում: Դա շատ հեշտ է անել, եթե մարդ գոնե տեղ-տեղ փորձես քո լեքսիկոնի միջից հանել անպարկեշտություն, լրբություն, պոռնկություն և նման այլ բառերը և փորձես փոխարինել դրանք ազատություն, սեր, առաջադիմություն բառերով:
    «Մաուգլիի ախտանիշ» երեւույթի մասին լսած կա՞ս: Ռուսաստանում կան էնպիսի ծնողներ, բնականաբար հարբեցող, որոնք իրենց երեխաներին բրախում են կենդանիների հետ իրենց համար ազատ մեծանան, առանց միջամտելու նրանց կազմավորմանը, արդյունքում, նման պայմաններում մեծացած 5-6 տարեկան մեծանում է ինվալիդ, թեր զարգացած: Հավատա, ոչ մի երեխա չի ուզում լինել ազատ, նա ուզում է լինել իր ծնողների կողքին եւ ուզում է, որ ծնողները իրեն գրատետ ձեւով ուղորդեն: Ճիշտն ասած ինձ համար բացարձակապես անհասկանալի է հիվանդ տրադիցիա ասելով ինչ նկատի ունե՞ս: Ամենը ինչ որ սահմանել ա, բնությունն ա սահմանել, պարկեշտությունը համարում ես հիվանդ տրադիցիա՞ Ամաառողջ մարդիկ հավանաբար մարմնավաճառնե՞րն են: Այ հենց հարցն էլ սրանում է, մարդկանց ուղեղներում տիրում է կատարյալ խառնաշփոթություն, ինչն էլ արտահայտվում է նման դաժան պատմությունների ձեւով:

    Կինը ինչու պիտի պարկեշտ լինի, հենց էնպե՞ս, որովհետեւ էտպես տղամարդն ա որոշել՞, որորվհետեւ դա հիմար տրադիցիա է՞ բնությունն ա էտպես տնօրինել, կոնջ մարմինը ստեղծել ա որպես արարման խորհրդանիշ, արարման միջոց, չգիտեմ, մի խոսքով կնոջը ստեղծել ա որպես արարիչ: Ինչ ես կարծում կարեւոր չի՞ թե ինչ միջավայրում տեղի կունենա արարման պրոցեսը: Երեխան որ ծնվում ա կարեւոր չի թե հիգիենայի ինչ պայմաններում կմեծանա, կձեւավորվի՞ իսկ ով ասեց, որ արգանդի ներսում հիգիենա պետք չի՞: Ի՞նչ հիգիենայի մասի ա խոսքը երբ որոշ կանայք իրենց լրիվ արտաքնոցի հաշիվ են սարքում, ով երբ ուզենա կարող է օգտվել: Սա՞ է քեզ համար կողպեքներից ազատվելը:

    Չկա հիվանդ տրադիցիա, կա տրադիցիայի հիվանդ մեկաբանում, խեղաթյուրում:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  7. #110
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չկա հիվանդ տրադիցիա, կա տրադիցիայի հիվանդ մեկաբանում, խեղաթյուրում:
    Մեր տրադիացիաների համաձայն կնոջը կարծեմ դնգստում էին տղամարդուն էս տոնով պատասխանելու (ընդհանրապես պատասխանելու) համար ։)

    Էս իմիջիայլոց։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  8. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.10.2012), Chuk (25.10.2012), keyboard (25.10.2012), Lem (25.10.2012), Rhayader (25.10.2012), Sambitbaba (25.10.2012), StrangeLittleGirl (25.10.2012), մարդագայլուկ (29.04.2014), Մինա (09.11.2012), Չամիչ (25.10.2012), Տրիբուն (25.10.2012)

  9. #111
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում vahe-91-ի խոսքերից Նայել գրառումը
    Սխալ օրինակ ես բերում: Տվյալ դեպքում Պողոսը տան դուռը բաց ա թողել, որ գողը մտել ա, ոչ թէ վատ կողպեք ա դրել: Նենց որ բացի գողին՝ գողության համար «հայհոյելը», Պողոսին էլ ա պետք «հայհոյել»՝ անխելքության համար: Ու եթե էտ օրինակով դիտարկենք, Պողոսը բաժանված ծնողների ու հակադեպրեսանտների պատճառով ա դուռը բաց թողել
    Էհ, ապեր Պարզվում ա, որ գողությունների մեծ մասը կատարվում են փակված դռներով տներում: Ու էդ ընթացքում լիքը տներ են լինում, որոնց դուռը բաց ա լինում ու չեն թալանում: Ու նույն ձևի էլ սենց պատմություններ լինում են հազարավորների հետ (բարեբախտաբար դրանցից քչերն են ի վերջո հանգեցնում ինքնասպանության): Ու դեպքերը լինում են չբաժանված ծնողներ ունեցողների, հակադեպրեսանտ չընդունողների հետ էլ: Լիքը: Շատ-շատ: Ու երբ էս մի անգամը դեպքը կատարվել ա քո չափանիշով բաց հագնվածի հետ, երբ էս անգամ դեպքը եղել ա բաժանված ծնող ունեցողի հետ, դու միանգամից կանգնում ու գոռում ես. «ՆԱ ԷՐ ՄԵՂԱՎՈ՜Ր, ՆԱ՜՜, ՆԱ՛»

    Քիչ մը խնդալու ա, անկեղծ ասած էս տեսակետը: Ու լիքը մարդ էջեր շարունակ փորձում ա բացատրել, որ էդ հագուկապը ու կոնկրետ էդ մարդու ծնողների բաժանված լինելը չէր պատճառը, որ սենց դեպք ա եղել: Որ դա կարող ա փոքր խթաններից մեկն ա, բայց առնվազն ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ ա ամեն ինչը հենց մենակ դրանով պայմանավորելը Փորձեք հասկանալ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.10.2012), Freeman (25.10.2012), StrangeLittleGirl (25.10.2012), VisTolog (28.10.2012), Աթեիստ (25.10.2012), մարդագայլուկ (29.04.2014)

  11. #112
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում vahe-91-ի խոսքերից Նայել գրառումը
    Սխալ օրինակ ես բերում: Տվյալ դեպքում Պողոսը տան դուռը բաց ա թողել, որ գողը մտել ա, ոչ թէ վատ կողպեք ա դրել: Նենց որ բացի գողին՝ գողության համար «հայհոյելը», Պողոսին էլ ա պետք «հայհոյել»՝ անխելքության համար: Ու եթե էտ օրինակով դիտարկենք, Պողոսը բաժանված ծնողների ու հակադեպրեսանտների պատճառով ա դուռը բաց թողել
    Հարևան Վրաստանում, եթե չեմ սխալվում, նման օրենք կա, որ ասենք, եթե մեքենայիդ դռները բաց ես թողնում ու մտնում խանութ, դա համարվումա գողության գայթակղության դրդող արարք և եթե գողություն էլ լինի, ինչը գրեթե բացառվում ա իրանց մոտ, ապա դու էլ մեղքի քո մասնաբաժինն ես ունենում քրեական գործում

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վահե-91 (25.10.2012)

  13. #113
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Էհ, ապեր Պարզվում ա, որ գողությունների մեծ մասը կատարվում են փակված դռներով տներում: Ու էդ ընթացքում լիքը տներ են լինում, որոնց դուռը բաց ա լինում ու չեն թալանում: Ու նույն ձևի էլ սենց պատմություններ լինում են հազարավորների հետ (բարեբախտաբար դրանցից քչերն են ի վերջո հանգեցնում ինքնասպանության): Ու դեպքերը լինում են չբաժանված ծնողներ ունեցողների, հակադեպրեսանտ չընդունողների հետ էլ: Լիքը: Շատ-շատ: Ու երբ էս մի անգամը դեպքը կատարվել ա քո չափանիշով բաց հագնվածի հետ, երբ էս անգամ դեպքը եղել ա բաժանված ծնող ունեցողի հետ, դու միանգամից կանգնում ու գոռում ես. «ՆԱ ԷՐ ՄԵՂԱՎՈ՜Ր, ՆԱ՜՜, ՆԱ՛»

    Քիչ մը խնդալու ա, անկեղծ ասած էս տեսակետը: Ու լիքը մարդ էջեր շարունակ փորձում ա բացատրել, որ էդ հագուկապը ու կոնկրետ էդ մարդու ծնողների բաժանված լինելը չէր պատճառը, որ սենց դեպք ա եղել: Որ դա կարող ա փոքր խթաններից մեկն ա, բայց առնվազն ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ ա ամեն ինչը հենց մենակ դրանով պայմանավորելը Փորձեք հասկանալ
    Ոչինչ հենց էնպես չի լինում, հանգամանքները շղթայաձեւ բերում հասցնում են ինչ որ տեղ: Կան արժեքներ, որոնք անտեսելը, որոնք ոտնկոխ անելը նման ողբերգական հետեւանքների է հասցնում: Մայրը հենց մի տարեկան հասակից աղջիկ երեխայի մեջ պետք է ներարկի կանացի արժանապատվություն կոչվածը:

    Ինչպես Ամանդան, էնպես էլ Ակումբի էջերում տեղ գտած պատմության հերոս հայ աղջիկը իրենց կին տեսակը ցածր են գնահատել: Կնոջ դերը արարելն ա, կինը արարիչ ա: Էս ոգով եթե մեծանան, ես ոգով եթե ներշնչվեն երբեք իրենց էտքան չեն ցածրացնի: Այսինքն արժեքները կորած են, արժեքները անտեսված են, բայց արի ու տես հասարակությունը դա չի հանդուրժում:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (25.10.2012), erexa (25.10.2012), keyboard (25.10.2012)

  15. #114
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչինչ հենց էնպես չի լինում, հանգամանքները շխթայաձեւ բերում հասցնում են ինչ որ տեղ: Կան արժեքներ, որոնք անտեսելը, որոնք ոտնկոխ անելը նման ողբերգական հետեւանքների է հասցնում: Մայրը հենց մի տարեկան հասակից աղջիկ երեխայի մեջ պետք է ներարկի կանացի արժանապատվություն կոչվածը:

    Ինչպես Ամանդան, էնպես էլ Ակումբի էջերում տեղ գտած պատմության հերոս հայ աղջիկը իրենց կին տեսակը ցածր են գնահատել: Կնոջ դերը արարելն ա, կինը արարիչ ա: Էս ոգով եթե մեծանան, ես ոգով եթե ներշնչվեն երբեք իրենց էտքան չեն ցածրացնի: Այսինքն արժեքները կորած են, արժեքները անտեսված են, բայց արի ու տես հասարակությունը դա չի հանդուրժում:
    Դու ի՞նչ գիտես, թե ով ինչքան ա գնահատել իր արժանապատվությունը: Իսկ գուցե դու՞ ես քո կանացի ու մարդկային արժանապատվությունը ցածր գնահատում... ասենք... ուրիշների աչքում: Ո՞նց կարելի ա ինչ-որ մի դեպքից ելնելով մարդու արժանապատվության մասին սենց կարծիք կազմել: Ի՞նչ է, ողջ կյանքումդ մանր կամ խոշոր որևէ սխալ չես արել: Ու արել ես հաստատ: Դա իմանալու դեպքում ասե՞նք, որ դու քո կանացի կամ մարդկային արժանապատվությունը ցածր ես գնահատել:

    «Ոչինչ հենց էնպես չի լինում» - ի՜նչ հանճարեղ միտք: Իհարկե ոչինչ հենց էնպես չի լինում: Ու հենց էնպես չի, որ կան տականքներ, ովքեր հաճույք են ստանում մարդուն ստորացնելուց: Ու պատահական չի, որ կան մարդիկ, ովքեր էդ ստորացումը տեսնելուց ոչ թե էդ տականքին են տականք ասում, այլ ասում են «դիմացինը թույլ տվեց իրեն ստորացնել, արժանապատվություն չուներ»: Երնեկ թե չլինեին արժանապատիվ մարդիկ, ովքեր այս կամ այն պատճառով ինչ-որ պատմության մեջ են ընկել, երբեմն՝ ամոթալի: Բայց դրանք միլիոնավոր են: Ու էս ի՜նչ հեքիաթներ ես գրում, Չամիչ:

    Իսկապես, կանգ առ: Ժամանակն ա, որ թեման մի անգամ էլ ընթերցես, սառը, ու հասկանաս, որ հիմա ուղղակի քոնն առաջ ես բրդում ու ինչպես մասնակիցներից մեկը նշեց՝ ավելի ու ավելի խորն ես թաղվում ճահճի մեջ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (25.10.2012), Rhayader (25.10.2012), Sambitbaba (25.10.2012), StrangeLittleGirl (25.10.2012), Աթեիստ (25.10.2012), Մինա (09.11.2012)

  17. #115
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու ի՞նչ գիտես, թե ով ինչքան ա գնահատել իր արժանապատվությունը: Իսկ գուցե դու՞ ես քո կանացի ու մարդկային արժանապատվությունը ցածր գնահատում... ասենք... ուրիշների աչքում: Ո՞նց կարելի ա ինչ-որ մի դեպքից ելնելով մարդու արժանապատվության մասին սենց կարծիք կազմել: Ի՞նչ է, ողջ կյանքումդ մանր կամ խոշոր որևէ սխալ չես արել: Ու արել ես հաստատ: Դա իմանալու դեպքում ասե՞նք, որ դու քո կանացի կամ մարդկային արժանապատվությունը ցածր ես գնահատել:

    «Ոչինչ հենց էնպես չի լինում» - ի՜նչ հանճարեղ միտք: Իհարկե ոչինչ հենց էնպես չի լինում: Ու հենց էնպես չի, որ կան տականքներ, ովքեր հաճույք են ստանում մարդուն ստորացնելուց: Ու պատահական չի, որ կան մարդիկ, ովքեր էդ ստորացումը տեսնելուց ոչ թե էդ տականքին են տականք ասում, այլ ասում են «դիմացինը թույլ տվեց իրեն ստորացնել, արժանապատվություն չուներ»: Երնեկ թե չլինեին արժանապատիվ մարդիկ, ովքեր այս կամ այն պատճառով ինչ-որ պատմության մեջ են ընկել, երբեմն՝ ամոթալի: Բայց դրանք միլիոնավոր են: Ու էս ի՜նչ հեքիաթներ ես գրում, Չամիչ:

    Իսկապես, կանգ առ: Ժամանակն ա, որ թեման մի անգամ էլ ընթերցես, սառը, ու հասկանաս, որ հիմա ուղղակի քոնն առաջ ես բրդում ու ինչպես մասնակիցներից մեկը նշեց՝ ավելի ու ավելի խորն ես թաղվում ճահճի մեջ
    Իրեն բարձր գնահատող կինը կամ աղջիկը անծանոթ տղամարդու առաջ կրծքերը չի բացում: Չուկ, տղամարդիկ նման բաները երբեք չեն ներում, տղամարդիկ նույնպես կնոջ մեջ ուզում են տեսնել իսկական կին՝ լցված կանացի բարձր արժանապատվությամբ:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  18. #116
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրեն բարձր գնահատող կինը կամ աղջիկը անծանոթ տղամարդու առաջ կրծքերը չի բացում: Չուկ, տղամարդիկ նման բաները երբեք չեն ներում, տղամարդիկ նույնպես կնոջ մեջ ուզում են տեսնել իսկական կին՝ լցված կանացի բարձր արժանապատվությամբ:
    Էս պատմության միջի տականքը, որ նկարը տարածել է Ամանդայի ամբողջ դպրոցով մեկ՝ շանտաժ անելու փորձերից հետո, նախապես ունեցել է էդ պլանը: Ինտերնետում էդպիսի մարդիկ են պտտվում, ովքեր ապրում են նման «կայֆերով»: Էլ ինչ տղամարդիկ՝ այս, կանայք՝ այն, և ուրիշ այլ վեհ խոսքեր: Ի՞նչ կապ ունի դա էս պատմության հետ:

  19. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (25.10.2012), Lem (25.10.2012), Mephistopheles (25.10.2012), Quyr Qery (01.12.2019), Rhayader (25.10.2012), StrangeLittleGirl (25.10.2012), Աթեիստ (25.10.2012), Մինա (09.11.2012)

  20. #117
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրեն բարձր գնահատող կինը կամ աղջիկը անծանոթ տղամարդու առաջ կրծքերը չի բացում: Չուկ, տղամարդիկ նման բաները երբեք չեն ներում, տղամարդիկ նույնպես կնոջ մեջ ուզում են տեսնել իսկական կին՝ լցված կանացի բարձր արժանապատվությամբ:
    Տղամարդու մի տեսակ կա, որ ամեն ինչ անում ա, որ կնոջը դնի մի վիճակի մեջ, որ հետո քո ասած «չների»: Ուղղակի հարց ա, ինքը իրականում տղամա՞րդ ա, թե՞ չէ:

    Իսկական տղամարդը կարող ա անտեսի, ների կնոջ կատարած սխալն անգամ: Ցանկացած մարդ ա սխալական: Ու ցանկացած մարդ կարող ա ընկնել հիմար վիճակի մեջ: Թող ոչ մեկն իրան սրբի ու անսխալականի տեղ չդնի: Չկա տենց բան:

    Տրվե՞լ ա գայթակղությանը ինչ-որ անչափահաս աղջիկ ու բացե՞լ ա կուրծքը անծանոթ տղամարդու մոտ: Հավանաբար սխալ ա արել (չնայած չդատենք, որ չդատվենք): Բայց եթե անգամ սխալ ա արել, էդ չի նշանակում, որ ինքն արդեն անբարոյական ա, որ իր կյանքը կործանված ա, որ ինքը լավ ու արժանապատիվ կին չի: Թքած ունեմ ցանկացած այն մարդու վրա, ով դիմացինին ուղղվելու, ճիշտ ճանապարհ ընտրելու հնարավորություն չի տալիս:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.10.2012), Arpine (25.10.2012), erexa (25.10.2012), Rhayader (25.10.2012), Sambitbaba (25.10.2012), StrangeLittleGirl (25.10.2012), Yevuk (05.11.2012), Աթեիստ (25.10.2012), Արէա (25.10.2012), մարդագայլուկ (29.04.2014), Մինա (09.11.2012), Ուլուանա (25.10.2012)

  22. #118
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հերթը հասավ մեկ այլ խնդրի:
    Չի բացառվում, որ նման ողբերգական դեպքեր նորից կրկնվեն:
    Ամանդայի պատմությունը շատերի համար դաս եղավ, ցավոք էտ աղջիկը ստիպված եղավ կյանքից զրկվել: Հիմա էս պատմության էսպես կոչված մոռալը ինչու՞մն է: Պետք է ավելի հանդուրժող լինել, ներել մարդկանց սխալնե՞րը: Իհարկե, դա անհրաժեշտ է, բարության ու սիրո պակասից հասարակությունը ուղակի տառապում է, բացի դրանից, էս պատմությունը ցույց է տալիս թե կնոջ արժեքը ինչքան ցածրացված է, բացի բարության ու սիրո պակասից կա նաեւ կանացի արժանապատվության, կնոջ արժեքը ճիշտ գնահատելու խիստ պակաս:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  23. #119
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու մի հատ սկսենք սկզբից: Դու ընդհանրապես նայե՞լ ես տեսահոլովակը:
    Նայելուց հետո պիտի որ հասկանալի դառնար, որ էստեղ երկու ակտուալ թեմա կա՝ ինտերնետային խաբկանքները՝ իրենց հետևանքներով, և դեռահասների բուլլինգը՝ նվաստացումը, ճնշումը, հասակակիցների կողմից, մասնավորապես՝ դպրոցում: Ու թե ինչի կարող է տանել էս երկուսի համադրումը: Տվյալ դեպքում՝ դեռահասի մահվան:
    Էլ ի՞նչ հագուստ, տուտուզ, արժանապատիվ օրիորդ ու ֆլան ֆստան...

  24. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.10.2012), Chuk (25.10.2012), Lem (25.10.2012), Mephistopheles (25.10.2012), Rhayader (25.10.2012), Sambitbaba (25.10.2012), Աթեիստ (25.10.2012), Մինա (09.11.2012)

  25. #120
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր նենց համեմատություններ եք անում այ ժողովուրդ, լրիվ աբսուրդային ու անտրամաբանական:
    Խոսքը ազատություն կոչվածի մասին ա, ազատությունը ունի չափ ու սահման թե ոչ? Բոլորդ, ինձ համար անհասկանալի պատճառով, փորձում եք խուսափել քննարկամն գլխավոր ասելիքից: Ամանդայի ողջ կերպարը արտահայտում էր հետեւյալը`ես ուզում եմ ազատ լինել, ես կարող եմ անել այն ինչ ուզում եմ: Ազատ լինել ինչից? 15 տարեկան երեխան կարող է անել այն ինչ ուզում է? Մարդիկ ինչ որ ազատության են տենչում, բայց ոչ ոք չի կարողանում հստակ ձեւակերպել, բացատրել ինչից են ուզում ազատ լինել?
    Չամիչ ջան, մի բան էլ դու պետք ա հասկանաս… անկաչ նրանից թե Ամանդան ինչքան ազատ ա, կամ դու էդ ազատությունն ընդունեմ ես թե չէ… անկախ իրա հագուկապից, անկախ իրա վարքից, իրան ոչ ոք իրավունք չունի ոչ բռնաբարելու, ոչ բուլի անելու և ոչ էլ մատով անգամ կպնելու… վերջ… իրա վարքը, հագուկապը, տարիքը, վարքը և ազատության ընկալումը, հանցագործության մեղմացուցիչ հանգամանքներ չեն…

    կարճ ասած ինքը ոնց ուզում ա կարա հագնվի ու ինչ ուզում ա կարա անի քանի դեռ որևէ մեկի ազտությունը չի սահմանափակել ու հասարակությանը վտանգ չի սպառնում… եթե վտանգ ա սպառնում զանգի ոստիկանություն…

    ու վաբշե it's non of anybody's fucking business ինքը ինչ ա հագնում ու ինչից ա ուզում ազատ լինի… դրանք բռնաբարության ու բուլիի արդարացումներ չեն… ի դեպ իրան ոչ հագնվելու ու ոչ էլ ազատության ընկալման համար են հասցրել ինքնասպանության… դու էլ կարաս դրա զոհ լինես եթե 15 տարեկան լինես… ամեն մարդ էլ իր կյանքում թույլ օղակ ունի…

  26. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.10.2012), Arpine (25.10.2012), Chuk (25.10.2012), Lem (25.10.2012), murmushka (07.11.2012), Sambitbaba (25.10.2012), StrangeLittleGirl (25.10.2012), Yevuk (05.11.2012), Աթեիստ (25.10.2012), Արէա (25.10.2012), Տրիբուն (26.10.2012)

Էջ 8 35-ից ԱռաջինԱռաջին ... 45678910111218 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ սարսափելի պատմությունը
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 6
    Վերջինը: 03.10.2012, 11:26
  2. Պատմությունը գիտությու՞ն է
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 149
    Վերջինը: 19.06.2012, 01:03
  3. Պատմությունը կրկնվում է
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 44
    Վերջինը: 17.06.2012, 22:39
  4. Բրազիլիայի պատմությունը
    Հեղինակ՝ Ժունդիայի, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 05.04.2010, 02:22
  5. Ի՞նչ է տալիս պատմությունը
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 57
    Վերջինը: 18.06.2009, 17:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •