Նայի Վահե ջան![]()
Մեր պատմությունում իրավիճակը հավանաբար այսպիսին էր: Գողը տոչկել էր էդ տունը ու տոչկել էր, որովհետև գիտեր, որ էդ տանը կա ապրանք, որն իրան պետք ա: Ու ինքը նպատակաուղղված եկել էր թալանելու: Ինքը թալանելու էր ամեն դեպքում, որովհետև էդ տան դուռը բացելը, կողպեքը կոտրելը իրա համար հեչ դժվար չէր: Ծայրահեղ դեպքում պատուհանից կմտներ, որովհետև տունը երկրորդ հարկում էր, առաջին հարկի հարևանի պատուհաններն էլ ռեշոտկեքով էին, հեշտ էր բարձրանալը: Ուղղակի համընկավ, որ դուռը էդ օրը տանտերը բաց էր թողել... ընդ որում ոչ թե էշ խելքից, այլ որտև կինը վթարի էր ենթարկել ու տեղափոխվել էր հիվանդանոց, ինքն էլ արագ վազում էր մոտը:
Ասածս ինչ ա... հագուկապը հեչ կապ չունի, ամենայն հավանակությամբ: Իսկ թեմայում կա պնդող, որ հենց հագուկապով են հրապուրվել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (25.10.2012)
Մի քիչ շատ, կարծես թե, էս թեմայում կոնկրետացանք «կոնֆլիկտի» վրա, դարձնելով հակառակ տեսակետների բախման վայր: Իրականում էդ վատ չի, բայց մի քիչ էլ արժի ուրիշ տեսանկյունից նայել խնդրին:
Անցած տարի համագործակցելով միջազգային կազմակերպություններից մեկի հետ մի ծրագիր էինք իրականացնում, որն անվանված էր «Անվտանգ համացանց»: Ես ու գործընկերս այդ ծրագրի շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերում եռօրյա դասեր ենք անցկացրել, որին մասնակցում էին բարձր դասարանների աշակերտները տարբեր դպրոցներից: Խնդիրը պարզ էր. ներկայացնել թե ինչ վտանգներ կան համացանցում ու ոնց կարելի է դրանցից խուսափել:
Խնդիրներից մեկը, բնականաբար, այս տիպի խնդիրներն են: Ստեղ կգրեմ ընդամենը իմ տպավորության, վերլուծության մասին:
Մեր զրույցներն ու քննարկումներն երեխեքի հետ ինձ ցույց տվեցին, որ գրեթե բոլորը խոցելի են նմանատիպ հարցերում: Իրանք շատ հեշտ կարող են խոսակցության մեջ մտնել ինչպես անծանոթ՝ նույն տարիքի հակառակ սեռի ներկայացուչի հետ, այնպես էլ ավելի բարձր տարիքի: Հեշտությամբ կարող են վստահել ու հավատալ այդ մարդուն, կարող են մտերմանալ ու գնալ հանդիպման:
Հիմա ուշադրություն. դեպքերի բացարձակ մեծամասնությունում իրանք չեն էլ քննարկում տարբերակը, որ այդ հանդիպման մասին պետք է տեղեկացնեն օրինակ իրենց ծնողներին, որ հանդիպման չպետք է գնան մենակ: Իրենք հանգիստ կարող են գնալ հանդիպման խուլ, մարդկանց շարժում չլինող վայրերում տարբեր պատճառներով, որոնցից մեկն այն է, որ ներքուստ մտածում են, որ հասարակությունն իրենց սխալ կհասկանա ու չեն ուզում, որ իրենց նկատեն, տեսնեն:
Երեխեքի մեծ մասը, բացի ամեն ինչից, ունեն շփման պակաս: Իրենք չունեն մարդ, ում հետ կարող են կիսվել իրենց հուզող հարցերով, գաղտնիքներով: Բացերից բացը, իմ տպավորությամբ, շարունակում է մնալ սեռական կյանքի մասին, դրան առնչվող խնդիրների քննարկումը: Երևի բոլորս էլ գիտենք, որ շատ քիչ են Հայաստանում ծնողները, ովքեր կարողանում են իրենց երեխեքին էդ մասին ինֆորմացնել: Նման դաստիարակություն, լուրջ մակարդակի գոնե, չկա նաև դպրոցներում:
Էս շփման պակասը բերում ա նրան, որ ցանկացած մեկը, ով մի քիչ ճկուն լեզու ունի, կարող է հայ երեխեքից շատ-շատերին ներշնչի, որ իր ամենալավ բարեկամն է, ում հետ կարելի է խոսել ամեն-ամեն ինչից: Ընդ որում հաճախ փոխադարձ, որովհետև խոսողն էլ կարող է իր մտացածին կամ իրական խնդիրներով կիսվի, բացվի, աստիճանաբար դառնալով անփոխարինելի մարդ: Կարող է խոսի նաև սեռական կյանքից, իսկ մի օր էլ առաջարկի ասենք սքայպով հանել շապիկը: Ու հավատացեք, որ դեպքերի մեծ մասում կհաջողացնի: Ինչքան էլ երեխան պարկեշտ ընտանիքից լինի, հրաշալի դաստիարակություն ստացած լինի: Հեչ որ չէ որովհետև մեր հասարակությունում դեռևս այդ պարկեշտ ու հրաշալիի մեջ չի մտնում սեռական դաստիարակությունը:
Վերջ, երեխան հայտնվեց հիմարագույն դրության մեջ: Եթե հակառակ կողմում եղած մարդը եղավ ստորագույն տականք, ու որոշեց շանտաժ անել երեխային, ինչի ասես կարող ա հասնի:
Ինչու՞:
Որովհետև նորից իմ դիտարկումներից ելնելով կարող եմ ասել, որ նման վիճակի մեջ եղած հայ երեխան էդ մասին ոչ մեկին չի պատմելու: Առավել ևս ծնողներին: Ընդհանրապես մեր ցանկացած հարցի, որ եթե խնդիր առաջանա, կդիմե՞ք ծնողներին, երեխեքը հիմնականում վստահ պատասխանում էին, որ ոչ մի դեպքում: Ու էդ երեխեն, փաստորեն, մեր էս «բարոյական» ու «առաքինի» հասարակությունում կմնա մենակ ինքն իրա խնդրի հետ, չիմանալով ինչ անի, որ էդ վիճակից դուրս գա՝ նորանոր սխալներ անելով:
Ի՞նչ կլինի, եթե հանկարծ լուրը հասնի աղջկա բնակության վայր, դպրոց: Ինքը անմիջապես կդառնա հալածանքի առարկա: Իրա հետ կշփվեն միայն ասենք սեռական հարաբերություն ուզելու համար, իրա հետ ոչ մեկը ընկերություն չի անի, կծաղրեն անընդհատ: Սա ա մեր առաքինի հասարակության պատկերն էսօր: Ոչ մեկը օգնության ձեռք չի մեկնելու՝ ինչպես եղել է Ամանդայի դեպքում:
Ասածս էն ա, որ մենք էս ուղղությամբ չափազանց խոցելի հասարակություն ունենք: Ու իմ տեղեկություններով նման դեպքեր արդեն կան Հայաստանում: Ու բոլորովին կապ չունի, թե երեխեքից ով ոնց է հագնվում, ցանկացածը կարող է նման վիճակի մեջ ընկնել: Եթե շրջեք ասենք odnoklassniki.ru կայքով, կհանդիպեք բազում անչափահաս երեխեքի, ովքեր տեղադրել են իրենց մարմինը ցուցադրող՝ պինդ գրկող կամ բաց թողնող շորերով նկարներ, իսկ այդ նկարներին 5+ գնահատականն են տվել բացի ուրիշներից նրանց ծնողները: Բայց խնդիրներ ծագում են ոչ միայն այդպիսի նկարներ դնողների հետ, այլ շատ գեղեցիկ, պատանեկան, փակ շորեր հագնողների հետ էլ: Նրանք բոլորն են խոցելի տականքների համար: Ու թե ով ինչով կարող է գրավել տականքին, հայտնի չի: Ու չի փրկում նաև էն, որ մեր երեխեքի մեծ մասի ծնողները բաժանված չեն: Ու ուրիշ բաներ: Որովհետև դրանք չեն իրական խնդիրները, այլ լրիվ ուրիշ բաներ. մեր հասարակության վերաբերմունքը, մեր երեխեքի նման իրավիճակների պատրաստ չլինելը, մեր ծնողների տված դաստիարակության թերի լինելը, ու տականքները, ովքեր հաճույք են ստանում նման բաներից ու ցանկացած պարագայում կարող են գտնել իրենց զոհին:
Խնդիրը լուրջ ա: Կներեք երկար ու գուցե ոչ հետաքրքիր դիտարկումների, գրառման համար:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ambrosine (26.10.2012), Arpine (26.10.2012), erexa (25.10.2012), Freeman (25.10.2012), Lion (27.10.2012), Moonwalker (25.10.2012), Peace (25.10.2012), Rhayader (25.10.2012), Sambitbaba (25.10.2012), StrangeLittleGirl (25.10.2012), Աթեիստ (25.10.2012), Արևհատիկ (25.10.2012), Ներսես_AM (27.10.2012), Ուլուանա (25.10.2012), Ռուֆուս (25.10.2012)
1. Կա 15 տարեկան` կանացի արժանապատվությունը ցածր գնահատող աղջիկ: Եթե նա այլ արժեքներով մեծանար, հազիվ թե տկլորանար անծանոթ տղամարդու առաջ: Եթե մարդը ունի կայուն դիրքորոշում, կայուն արժեքային համակարգ նրան էտքան հեշտ չի խաբելը, իսկ եթե էն հատվածը որը պիտի լրացվեր կոնկրետ արժեքներով պարզապես դատարկա, ապա ցանկացած ոք կարա իր կողմը քաշի, լցնի ուզածդ լապշայով:
2. Այո, կա տականք անասուն ով նպատակադրված խաբում ա, բայց, պլյուս սրան, սա իմ կողմից դիտվում ա, որպես բնազդաբար ընդվզում արժեքների անկման դեմ:
3. Այո, կա հիվանդ հասարակություն, ում կողքից ինչ որ անհասկանալի նպատակներով, անհասկանալի արժեքներ են պարտադրում, հասարակությունն էլ դա ընկալում ա, որպես սեփական գիտակցության պրոդուկտ, սեփական ընտրություն, իրականում գտնվում ա ազդեցության տակ:
4. Այո, անտարբեր բժիշկներ, որոնց համար գլխավորը ապրանքը վաճառելն ա, կա էսպես կոչված հիվանդություն եւ էսպես կոչված դեղ, դեղը նշանակեցին, քաշվեցին մի կողմ, մնացածի համար պատասխանատվություն չեն կրում:
5. Ծնողների մասին էլ խոսք չկա
Վերջին խմբագրող՝ Չամիչ: 25.10.2012, 14:13:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Ինչու են մարդիկ էտքան հեշտությամբ աղանդավոր դառնում? Որորվհետեւ մարդու ներսում կա դատարկ, չլրացված տարածություն, հայտնվում են չակերտավոր բարեգործներ ու անմիջապես օգտվում եւ լցնում են այդ դատարկությունը: Լավ խոսք կա` природа не терпит пустоты.
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Չհասկացա թե լաչակ հագնելու մեջ ինչ անպարկեշտ բան կա? Մալականների կանայք ու երեխաները հիմանակնում լաչակներով են, եվ ինչ անպարկեշտություն ես տեսնում դրա մեջ?
Իսկ ինչ վերաբերվում ա պապնուն սպասարկելուն ու խոհանոցում ճաշելուն: Այ հենց էստեղ ա, որ գործ ունենք ոչ թե հիվանդ տրադիցիայի հետ, այլ տրադիցիայի հիվանդ խեղաթյուրման հետ: Պապուս հոգին Աստված լուսավորի, երբ պապս տուն էր մտնում ես մեծ հաճույքով էի նրա առաջ հաց դնում, դա ինձ համար մեծ երջանկություն էր: Երբ հայրս տուն է մտնում ես նրա առաջ հաց եմ դնում եւ դա անում եմ մեծ հաճույքով: Իսկ ինչ վերաբերվում է, որ առաջ կանանց թույլ չէին տալիս տղամարդկանց հետ սեղան նստել դա արդեն համարում եմ տրադիցիայի հիվանդ խեղաթյուրում, կնոջ արժեզրկում` ուրիշի անձի հաշվին սեփական անձը բարձրացնելու մոլուցք:
Եթե կան նման աննորմալ խեղաթյուրումներ, դա առիթ չի հանդիսանում բարոյական արժեքներից հրաժարվելը: Կնոջ օրգանիզմը դա արարման միջավայր ա, էտ միջավայրի մաքրությունը քեզ համար ոչ մի կարեւորություն չունի?
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Չուկ շատ ճիշտ խնդրի վրա ես շեշտը դրել: Հայաստանում երեխա ծնող հարաբերությունները բավականին խղճուկ վիճակում են: Հիմնականում ընտանիքներում երեխաները լրիվ փակվում են իրենց ծնողներից, մեկուսանում են, ծնողը ոչ թե ընկերոջ դերում ա, այլ պահանջողի, երեխայից պահանջում ա լինել էնպիսին ինչպիսին ինքն ա ուզում, մինչդեռ ծնողը պիտի երեխային աջակցի սովորել լինել էնպիսին ինչպիսին կա, երեխան լրիվ փակվում ա ծնողից, մի կողմից էլ ավելանում ա արժեքների ոչ ճիշտ մատուցումը, հիմանակնում դա արվում ա արգելքների ձեւով, ինչ որ բան արգելելը դա դեռ արժեքային համակարգ փոխանցել չի: Հակառակը, արգելված պտուղը միշտ ավելի քաղցր ա: Ամեն ինչ ներկայացվում ա չի կարելիներով , չի կարելին երեխայի համար ծանրակշիռ փաստարկ չի, դրա համար շատ ու շատ երեխաներ ի վերջո փորձում են հոտո նոր են հասկանում ինչը կարելի է, ինչը ոչ: Աղջիկներից պահանջում են պահպանել մաքրությունը, բայց ինչի պիտի դա պահպանել? ոչ ոք ի վերջո դա չի կարողանում դա նոր մալ մատուցել: Ու նման արգելքները երեխաները ընկալում են, որպես ազատության սահմանափակում, իրավունքների ոտնահարում:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
erexa (25.10.2012), keyboard (25.10.2012), One_Way_Ticket (25.10.2012)
Ambrosine (26.10.2012), Arpine (25.10.2012), Brian_Boru (25.10.2012), Chuk (25.10.2012), Freeman (25.10.2012), keyboard (25.10.2012), Moonwalker (25.10.2012), murmushka (07.11.2012), Quyr Qery (03.09.2016), StrangeLittleGirl (25.10.2012), Աթեիստ (25.10.2012), Արէա (25.10.2012)
Ես բնականաբար Ամանդային չեմ մեղադրում, իր դեպքն այլ եմ համարում, բայց այս դարում կան որոշ բաներ, որոնք ինձ իսկապես դուր չեն գալիս և նյարդայնացնում են, հատկապես եթե խոսքը վերաբերվում է անչափահաս երեխաներին: Զարգացած երկրներում, 12,13 տարեկան աղջիկ և տղա երեխաները սկսում են սեռական կյանք: Իսկ մեր ժամանակ, այդ տարիքում,մենք դրսում էինք խաղում և նույնիսկ չգիտեինք, թե՛ իրենից ի՞նչ է ներկայացնում սեռական կյանքը, տարբերությունը լավ մեծ է: Անչափահաս մարդը դեռ լավ չի գիտակցում ազատության սահմաններն հենց իր համար և սխալվելու շանսը շատ ավելի մեծ է, քան չափահաս մարդու մոտ: Մոտ 10-20 տարի առաջ 11-13 տարեկան աղջիկները հազվադեպ էին հղիանում, իսկ հիմա շատացել են նման դեպքերը հատկապես Ամերիկայում: Ես մի դեպք հիշեցի իմ անցյալից: Թե՛ Եվրոպայում ինչպե՞ս էին իմ 15,16 տարեկան համադասարանցիները զարմանում, որ ես դեռ ընկեր չունեմ և ծաղրում էին ասելով, որ ես լեզբի եմ, (չի բացառվում, որ Ամանդային էլ էին ծաղրել, ինքն էլ որոշել էր ինտենրետով մի ընկեր գտնել) մինչդեռ իրենք այդ տարիքում հասցրել էին 2,3 ընկեր փոխել: Սա էլ ազատ բարքերով Եվրոպան ու Ամերիկան: Դեռ չեմ խոսում այն դեպքերի մասին ,թե՞ ինչքա՜ն աղջիկներ են օգտագործվել և օգտագործվում տղաների կողմից:
Վերջին խմբագրող՝ erexa: 25.10.2012, 18:26:
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Եթե խորքային խնդիրներից ենք խոսում, ապա եկեք խորքային խնդիրը դնենք ճիշտ ու լիարժեք:
Ամանդա. բաժանված ծնողներով, էմոցիոնալ, 15 տարեկան (խնդիրները սկսել են, երբ նա դեռ 14 տարեկան էր), դպրոցական: Նորմալ շփվող, երգում էր (դատելով ձայնից՝ սիրողական).
Դպրոց: Այսօրվա հայկական ու կանադական դպրոցները նման չեն 90-ականների առաջին կեսի հայկական դպրոցներին, որոնց մենք սովոր ենք (նավթի վառարան, ով ինչ գտնում էր՝ հագնում էր, միայն թե տաք լինի, ու ոչ ոք այդ առումով ոչ մեկին բան չէր ասի. ռետուզներ, տրիկոներ և այլն): Հիմիկվա դպրոցներում կա ներքին դրես-կոդերի համակարգ, ըստ որի մարդը պատկանում է համապատասխան հասարակական խմբի: Geek՝ համակարգչային խաղերի ու տեխնիկայի վրա խորացած, ֆենտեզի կարդացող մասսա: Swaggie՝ մակերեսային մասսա, որ կենտրոնացած է առավել վառ, հաճախ անճաշակ, գլամուրատիպ հագուստի վրա: Cheerleader՝ կանացի խումբ է, սովորաբար այս խմբի մեջ մտնում են առավել հարուստ ընտանիքների առավել խնամված արտաքինով/գեղեցիկ աղջիկները, դպրոցի ֆուտբոլային թիմի աջակցության խմբի մեջ են լինում: Հաճախ bullying-ի են ենթարկում այլ խմբերի աղջիկներին: Emo՝ ենթամշակութային խումբ, յուրահատուկ հագնվածք, սանրվածք, տրագիկ աշխարհընկալում, էմոցիոալ էքսհիբիցիոնիզմ: Hipster՝ հագնվում են, ինչպես, ասենք, 70-ականներին, սիրում այն, ինչ մեյնստրիմ չի իրենց շրջանից դուրս: Եվ այլն: Դպրոցից կախված՝ խմբային կազմը կարող է տարբեր լինել: Կա միջին, այսպես կոչված՝ չկողմնորոշված խումբ, որի երեխաներն, ընդհանուր առմամբ, շփվում են բոլոր խմբերի ներկայացուցիչների հետ: Այս վերջին խմբին էլ, ամեն ինչից դատելով, պատկանել է Ամանդան: Ու կանադական դպրոցական դրեսկոդի տեսանկյունից Ամանդայի հագուստը չի կարելի որակել ոչ որպես վուլգար, ոչ էլ որպես առանձնապես աչքի ընկնող:
Կան նաև «խմբերից դուրս» մարդիկ, որոնց շարքերում հայտնվելն ամեն դպրոցականի վատագույն մղձավանջն է: Loser որակում ստացած մարդիկ: Հասարակության կողմից մերժվածներ: Որոնք անընդհատ մնացած դպրոցականների հալածանքների օբյեկտն են դառնում: Հենց այս խմբին էր նվիրված Everynone-ի կարճամետրաժը, որը ես նորից կմեջբերեմ, որպեսզի առավել լավ պատկերացնեք վիճակը.
Loser որակում ստանալու համար շատ բան պետք չի: Տարբերվել շրջապատից, ինչ-որ առանձնահատկության կամ անձնական կոնֆլիկտի պատճառով ծաղրի առարկա դառնալ, հայտնվել հիմար իրավիճակում, չունենալ հասարակական շփման ունակություններ, չհամաձայնել մեծամասնության կարծիքի հետ, լսել երաժշտություն, որն «ամոթ» է լսել, գիշերային ակումբներ կամ «party»-ներ գնալու փոխարեն գրքեր կարդալ և այլն: Հենց այս կատեգորիայում է գտնվել Ամանդան մոտ մեկ տարի շարունակ:
Ընդհանուր առմամբ, loser-ը մի մարդ է, որին հիմար իրավիճակի մեջ գցելը, ծաղրելը, առավել ծիծաղելի կատակ անելը, աթոռը տակից փախցնելը «cool» լինելու չափանիշ է, իսկ կարեկցելը վտանգ է հայտնվել նույն կատեգորիայում: Loser-ին ծեծելը նրան «իր տեղը ցույց տալու» եղանակ է:
Այն, որ Ամանդան սկսել էր վեբկամով շփվել անծանոթ մարդկանց հետ, արդեն խոսում է այն մասին, որ նա իր շրջապատի հետ շփման խնդիր ուներ: Սեռական հասունացման/ինքնաիդենտիֆիկացիայի շրջանում դեռահասը փորձում է իրեն իր սեռի ներկայացուցիչ զգալ, ու դա դժվար է անել մարդկանց հետ, ովքեր քեզ որպես այդպիսին չեն ընկալում: + բաժանված ծնողների պայմանում կանխատեսելի է, որ նա ընտանիքում նույնպես չէր ստանում շփման իրեն անհրաժեշտ քանակությունը:
Սա Ամանդան ու իր դպրոցը: Անդրադառնանք վեբկամային շփմանը:
Երկու մարդու միջև ինտերնետային շփումը, նամանավանդ վիդեոկապը, լրիվ նորմալ է, որ կարող է վերաճել ֆլիրտի, սիրահարվածության. ի վերջո, ինտերնետը հիմա հնարավորություն է տալիս հանդիպել մարդկանց, որոնց այլ հանգամանքներում երբեք չէիր հանդիպի, ու նման մարդկանց մեջ հանդիպում են այնպիսիք, որոնք իրար առավել հարազատ են թվում: Լրիվ նորմալ է, որ երկու սեռական հասունացման/իդենտիֆիկացիայի շրջանում գտնվող ու սեփական սեքսուալությունը հայտնաբերող մարդկանց միջև կարող է ձևավորվել ռոմանտիկ կապ՝ իր սեքսուալ տարրերով: Վեբկամի առկայության դեպքում, նման դեպքերում իրար տարբեր բաներ ցույց տալն ու վիրտուալ սեքսով զբաղվելը նույնպես լրիվ նորմալ ու բավականին կանխատեսելի երևույթ է: Մանկապարտեզում կամ դպրոցում բժիշկ-բժիշկ, կամ «show me yours, I'll show you mine» չե՞ք խաղացել: Ինչքան մարդ գիտեմ, խաղացել է, չնայած ահագին մեծ մասը բացահայտ չի խոստովանի: Դրա, մաստուրբացիայի տրամաբանական շարունակությունն է: Ու ինչպես յոթ կապանքով պողպատե «հավատարմության գոտին» չի խոսում բարձր կանացի ինքնահարգանքի մասին, այնպես էլ վեբկամով ծիծիկ ցույց տալը չի խոսում ցածրի մասին: Այնպես չի, որ պատահական մարդիկ իրար հետ նման բաներ են անում: Պահանջվում է վստահություն այդ աստիճանի բացվելու համար: Հետագայում այդ մարդիկ սովորաբար փորձի հետ ձեռք են բերում գիտելիքներ սեռական կյանքի էթիկայի, հիգիենայի և այլ բաների մասին, ունենում առողջ սեռական կյանք:
Անդրադառնանք Ամանդային շանտաժի ենթարկած մարդուն: Պատկերացրեք մարդ, որը, մեր հայկական ամեն տեղ իր «պիկապերական ունակությունները» գովազդողի պես, ինքնուրույն, ինտուիտիվ կամ գրքերով պոպուլյար հոգեբանություն ու ՆԼԾ-ի տարրեր սովորած մարդ (25-35 տարեկան), որին, մեծ մեղք չի, դուր են գալիս երիտասարդ աղջիկները: Ինձ էլ են դուր գալիս, դուր գալը հանցանք չի: Բայց երբ նման մարդը հասուն աղջիկների հետ շփման խնդիրներ է ունենում, ու պարզում է, որ դեռահասներն ավելի արագ են ազդեցության տակ ընկնում, ավելի նաիվ են, իրենց հեշտ է դուր գալն ու համոզելը, նման մարդիկ անցնում են էթիկ հարաբերությունների սահմանը: Դառնում են «սպառողներ»: Խոսքը չի գնում, ասենք, Էդգար Պոյի (ամուսնացել է 13 տարեկան զարմուհու հետ, որի մահն էլ նրան մինչև վերջ հետապնդող ողբերգությունն էր), Չարլի Չապլինի (Մեքսիկայում ամուսնացել է, կարծեմ, 12 տարեկան աղջկա հետ, դատվել է պեդոֆիլիայի հոդվածով) և այլ մարդկանց մասին, ովքեր դժբախտություն են ունեցել սիրահարվել դեռահասի: Խոսքը գնում է նրանց մասին, ովքեր դիտարկում են դեռահասին որպես հիմար, հեշտ հասանելի ու հեշտ գրողի ծոցն ուղարկելի օբյեկտ: Հիմա պատկերացրեք նման մարդկանց ինտերնետային հանրություններ (օղորմածիկ DailyCapper-ն, օրինակ), որտեղ նրանք հավաքվում են, իրար խորհուրդներ տալիս, փորձ փոխանակում ու հպարտանում իրենց հաջողություններով: Մարդիկ, ում համար շանտաժն արվեստի նման մի բան է, ոչ թե բացասական երևույթ: Ովքեր իրենց զոհերին անվանում են «camwhore», առավել հաջողակ շանտաժիստներին տալիս մրցանակներ: Եթե համոզելու հաջողությունը հիմնականում կապված է դեռահասի անփորձ/նաիվ լինելու հետ, ապա շանտաժի էֆեկտիվությունը հետևանք է նրա, որ զոհը միշտ վախենում է շրջապատի կարծիքից ու ավելորդ նեգատիվ ուշադրությունից: Ծնողների, ընկերների, դպրոցի: Այլ կերպ ասած, դեռահասը կվախենա դիմել իրավապահ մարմիններին ու բարձրաձայնել պատմության մասին: Հաճախ նա պատրաստ է զիջումների գնալ շանտաժիստի նկատմամբ, դրանով առավել ծանր վիճակում հայտնվելով: Եթե մեզ հետաքրքիր է, թե ով է մեղավոր, որ նման մարդիկ ոստիկանություն չեն դիմում, կարող ենք նայել հայելու մեջ: Մենք ենք մեղավոր:
Այս մարդկանց զոհ կարող է դառնալ ցանկացած դեռահաս: Ու ամեն տարի մի քանի հարյուրը դառնում են: Երևույթն անուն ունի՝ «sextortion»: Եթե ուզում եք առավել մանրամասն կարդալ, ահա Wikipedia-ի հոդվածը:
Խնդիրը նրանում է, որ դրսում էլ, ինչպես հայ քյառթուների մոտ, պահպանողական հայացքները սեքսի նկատմամբ բերել են այնպիսի երևույթի, ինչպիսին է, ասենք, կանանց նկատմամբ սպառողական վերաբերմունքն ու անհարգալից որակումը նրանց նկատմամբ, ում կարելի է «չարաշահել» (exploit): Exploiting-ը երբեք գեղեցիկ արտահայտումներ չի ունենում, չնայած որոշ աղջիկների (արդեն ուսանողական տարիքի) այն, ինչքան էլ պարադոքսալ հնչի, դուր է գալիս (Հարավային Կալիֆորնիական Համալսարանի տանիքին սեքսով զբաղվելու դեպքը վկա): Bro/Frat (ախպեր/եղբայրություն) ենթամշակույթի հետևանք: Այ դա կապ ունի կանացի ինքնահարգանքի հետ՝ երբ գիտես, որ դիմացինդ քեզ օգտագործում է, համարում է «chick»/«slut»/ավելի կոպիտ բառեր, որոնք այստեղ չեմ օգտագործի: Bro ենթամշակույթի մեջ գոյություն չունի կնոջ նկատմամբ վատ վերաբերմունք հասկացություն: Ինչ արել ես՝ հասնում էր:
Այժմ՝ այն մարդկանց անդադառնանք, ում մասին նվազագույն պատկերացում ունենք: Ծնողներին: Բաժանված են, ինչպես արդեն ասացինք, ինչ-որ պատճառներով Ամանդան ապրում էր հոր հետ: Ամանդայի հայրն աղջկա մահվանից հետո ոչ մի կերպ աչքի չի ընկել, հայտարարություններ չի արել ու խուսափել է ուշադրությունից, ավելին, շանտաժի դեպքի բացահայտվելուց հետո Ամանդան տեղափոխվել է մոր մոտ: Աղջկա մահվանից հետո Ամանդայի մայրը շարժում է սկսել՝ Amanda Todd Trust, որը զբաղվում է նման մարդկանց զոհ դարձած դեռահասներին օգնելով ու դպրոցական «bullying»-ի՝ խոցելի մարդկանց հալածանքների դեմ պայքարելով: Ինչևէ, աղջկա ծնողներից ոչ մեկը նրա ինքնասպանության առաջին փորձը բավականաչափ լուրջ չի ընդունել, որպեսզի երեխային հոսպիտալիզացնեն, համադասարանցիների ու ընկերների շրջաններում խորհրդատվության/բացատրական աշխատանքների սեանսներ կազմակերպեն, ինչպես նշեց Բյուրն, ու սահմանափակվել են հոգեբանական խորհրդատվությամբ/անտիդեպրեսանտներով: Ընդհանուր առմամբ, մենք գործ ունենք սեփական երեխայի խոսքերը ոչ բավարար չափով լուրջ ընդունող ու առկա վտանգը թերագնահատող մարդկանց հետ:
Հիմա ստատիկ պատկերը դնում ենք շարժման մեջ: Ամանդան մտնում է վեբկամներով շփման կայք, հանդիպում է մի մարդու, ով իրեն անվանում է «չքնաղ, սեքսուալ», շահում է նրա վստահությունը, հասնում է նրան, որ աղջիկն իրեն ցույց տա կուրծքը: Նկարում է ու սկսում շանտաժի ենթարկել: Ամանդան շանտաժի ինչ-որ կետից փորձում է կտրել կապը շանտաժիստի հետ: Շանտաժիստը նրա նկարներն ուղարկում է բոլոր ծանոթներին, ինչից նա իմանում է ամանորյա արձակուրդներին՝ գիշերվա ժամը 4-ին ոստիկանության այցի պատճառով: Ինչը ենթադրում է երևույթի առավելագույն հանրայնացում՝ շանտաժիստի համար ամենացանկալի լուծումը: + անձամբ ինձ եթե ոստիկանությունը ժամը 4-ին քնից արթնացներ, նույնիսկ տեղեկացնելու համար, որ իմ իրավունքներն են ոտնահարել, ոչ թե ձերբակալում են, հաստատ ամենահաճելի զգացողությունները չեմ ունենա, էլ չեմ խոսում դեռահասի մասին: Ամանդան կորցնում է իր ամբողջ ընկերական շրջապատն ու հայտնվում վերոհիշյալ «loser» կատեգորիայի մեջ: Ամանդայի բաց կրծքով լուսանկարն ամենուրեք է՝ նույնիսկ շանտաժիստի պրոֆիլի գլխավոր լուսանկարին: Ինչը տևում է մոտ մի տարի՝ չխորանամ մանրամասների մեջ: Չեն օգնում ոչ դպրոցն ու քաղաքը փոխելը, ոչ մի բան: Ֆեյսբուքյան «First day on the internet kid» խումբը ծաղրում է նրա ինքնասպանության առաջին փորձը: Մարդիկ կատակում են՝ առաջարկելով այլ արտադրողի ժավել խմել: Արդյունքում՝ ինքնասպանության երկրորդ, արդեն հաջող փորձ:
Իսկ հիմա տեսնենք հանրության տարբեր խմբերի ռեակցիան: Ամանդայի մայրն ու մորաքույրը որոշում են մի քիչ ուշացումով պայքարել «bullying»-ի դեմ: Կանադական իշխանությունները որոշում են, որ խնդիրը հասարակ դպրոցական «bullying»-ն է ու ականջները փակում են, հենց խոսք է գնում անոնիմ շանտաժիստների հանրությունների ու իրենց ներկայացրած վտանգի մասին: Անհայտ անձինք ձեռք են բերում ու շրջանառության մեջ դնում Ամանդայի դիահերձման կադրերը, որոնք բավականին պոպուլյար են դառնում ինտերնետային պեդո-ֆետիշիստական կայքերում: Անոնիմուսը հայտնաբերում է Ամանդայի շանտաժիստին ու հրատարակում նրա տվյալները: Պարզվում է, որ կասկածյալն արդեն դատական գործերի մեջ է անչափահասի նկատմամբ սեռական բռնության, սեռական կապի մեղադրանքով: Կասկածյալը հայտարարում է, որ ինքը չի եղել Ամանդայի շանտաժիստն ու մատնացույց է անում... այն մարդուն, ով հրատարակել է Ամանդայի դիահերձման կադրերը:
Ու Չամիչը հայտարարում է, որ ամեն ինչի մեղավորն Ամանդայի մակիյաժն ու շրջազգեստի կարճությունն են: Ու 15 տարեկան աղջկան անվանում է մարմնավաճառ, հայտարարում, որ աղջիկն է մեղավոր, ինչից հետո բոլորը զարմանում են, թե ինչի վրա եմ ես բարկացել:
Ի հակադրություն կարծիքի, որ ես լացկան/սենտիմենտալ թեմա եմ բացել (թեև իրոք հուզվել էի հենց Ամանդայի դեպքի կապակցությամբ ու սենտիմենտալ գործոնը չի բացակայում), Ամանդայի պատմությունը բացահայտում է բազմաթիվ վտանգներ, որոնք սպառնում են ամեն դեռահասի: Ներառյալ մեր ունեցած/ունենալիք երեխաներին, փոքր եղբայրներին/քույրերին (18 տարեկան մի շանտաժիստ տղամարդկանց շանտաժով ստիպում էր իր հետ սեքսով զբաղվել), զարմուհիներին ու պարզապես ծանոթներին: Ու չի կարելի այդ ամենին անլուրջ վերաբերվել: Ու, ի վերջո, մեր ստեղծած հասարակության զոհ դարձած մարդու վրա բարդել այս ամբողջ փոխկապակցված մեխանիզմի գործունեության մեղքը, իմ կարծիքով, առնվազն անբարոյական է:
Ահա իրավիճակի հնարավորինս լիարժեք ներկայացումը՝ հարակից վերլուծությամբ, հնարավորինս զուտ փաստերով ու դիտարկումներով ու առանց ավելորդ ենթադրությունների:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Arpine (26.10.2012), Chilly (27.10.2012), Chuk (25.10.2012), Freeman (25.10.2012), Lem (25.10.2012), Moonwalker (25.10.2012), One_Way_Ticket (25.10.2012), Progart (29.12.2018), Quyr Qery (03.09.2016), Rammstein (26.10.2012), Sambitbaba (26.10.2012), StrangeLittleGirl (25.10.2012), Yevuk (05.11.2012), Աթեիստ (26.10.2012), Արէա (26.10.2012), մարդագայլուկ (29.04.2014), Մինա (09.11.2012), Ուլուանա (25.10.2012), Տրիբուն (26.10.2012)
Դու 12 տարեկանում ԼՈՒՐՋ չգիտեի՞ր, թե ինչ են իրենից ներկայացնում սեռական հարաբերությունները: Ես գիտեի 2րդ դասարանից, ու այդ առումով «ուշ իմացածներից» էի:
Նորմալ սեռական դաստիարակություն ստացած դեռահասին միայն մի լուրջ վտանգ է սպառնում՝ չափահաս մարդիկ:
Չափազանցնում ես: Teen pregnancy-ի երևույթի մասին ես խոսում, ու երևույթը տարածված էր 15-18 տարեկան աղջիկների մոտ: ԱՄՆ-ում ամենամեծ «պիկը» եղել է 80-ականներին:
Այդտեղ խնդիրը ոչ թե ազատ բարքերն են, այլ եթե դու ընկեր չունես, միգուցե քեզ ընկեր պետք չի/դու պատրաստ չես նման հարաբերությունների: Իսկ եթե ունես, ապա միգուցե պետք էքեզ ծաղրելը հիմար երևույթ է, բայց կապ ունի ոչ թե ընկեր ունենալ-չունենալու հետ, այլ իրենց նման լինելու/չլինելու հետ: Նույն հավանականությամբ, քեզ կարող էին դաբստեպ չլսելու համար հետամնաց ու մեյնստրիմ անվանել, մաշված ջինսեր չհագնելու համար անճաշակ հանգնվող համարել և այլն: Մեծամասնությունը, թեկուզ դպրոցում, փորձում է իր նորմերը պարտադրել փոքրամասնությանը: Նույն հավանականությամբ հետամնաց երկրում քեզ կարող էին ընկեր ունենալու համար «փչացած» որակել, ու հավատա ինձ՝ շատ ավելի սարսափելի է հետամնաց երկրում «փչացած» համարվելը, քան «ազատ բարքերով երկրում»՝ լեսբի:
Հավատա ինձ, ոչ պակաս քանակությամբ տղաներ էլ օգտագործվել և օգտագործվում են աղջիկների կողմից, կարող էի մի քանի պատմություն պատմել, բայց այդ թեման չի: Պետք չի տղամարդկանց դեմոնիզացնել՝ ելնելով մի քանի տականքների արարքներից:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Arpine (26.10.2012), Sambitbaba (26.10.2012), Աթեիստ (26.10.2012), Մինա (09.11.2012)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Mephistopheles (26.10.2012), Մինա (09.11.2012), Տրիբուն (26.10.2012)
Ամանդայի հոր՝ Նորմ Տոդդի արձագանքը Vancouver Sun թերթին.
«Նա շատ քաջ էր ու ինձ ուրախություն է պատճառում, որ նա պատրաստել է այդ տեսահոլովակը: Նա ինձ ասաց, թե ինչու է դա անում՝ ուզում էր ուղերձ ուղարկել, որ նման բան մեկ ուրիշին չպատահի, որ էլ ոչ ոք չանցնի այն ամենի միջով, ինչի միջով ինքն է անցել: Նա դա ինքնուրույն է արել ու նրա ուղերձն այժմ տեղ է հասնում: Ինձ ուրախություն է պատճառում, որ գոնե նրա ձայնը դեռ կենդանի է, ու այն լսում են»:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ambrosine (26.10.2012), Chuk (26.10.2012), Moonwalker (26.10.2012), Sambitbaba (26.10.2012), StrangeLittleGirl (26.10.2012), Աթեիստ (26.10.2012), Մինա (09.11.2012), Ուլուանա (26.10.2012)
Arpine (26.10.2012), Moonwalker (26.10.2012), Rhayader (26.10.2012), Sambitbaba (26.10.2012), StrangeLittleGirl (26.10.2012), Yevuk (05.11.2012), Աթեիստ (26.10.2012), Ամմէ (02.11.2012), Արէա (26.10.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ