Եթե նկատեցիր, Ամանդան պատմում էր, որ անտիդեպրեսանտներ է ընդունում ու հոգեբանի մոտ խորհրդատվության է գնում: Ինձ ավելի կատաղացնում է ֆեյսբուքյան մի քանի անասուն էջերի վարքը, որոնք ժամանակին Ամանդային ձեռ էին առնում (անընդհատ ժավել խմելու մասին կատակներ անելով), ու հիմա էլ ինչ կեղտ ասես չեն թափում երեխայի վրա: First day on the internet kid-ը քեզ օրինակ: Ու գիտակցաբար տարրեր են հորինում պատմության մեջ, բացասական լույսի տակ ներկայացնելով մեռած երեխային: The Daily Capper պեդոֆիլական հանրությունը, որի անդամները վեբկամով շփվելու կայքերում երեխաներին համոզում են կոմպրոպիզացնող բաներ անել, նկարահանում (screen-capping կամ պարզապես capping) դա ու շանտաժով ստիպում ավելի շատ բաներ անել իրենց համար: Հանրության շանտաժով ավելի բարձր արդյունքի հասած անդամը ստանում է «Ոսկե վեբկամ» մրցանակ ու, ասենք, «շաբաթվա շանտաժիստ» տիտղոսը: Նման մարդիկ իրենց զոհերին անվանում են «camwhore»:
Էջանիշներ