Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
Ի սկզբանեես ոչ թե որոշել էի. ի սկզբանե ես փնտրում էի:
Փնտրումների մեջ որոշեցի կարդալ Աստվածաշունչը:
Կարդացի Աստվածաշունչն ու որոշեցի դառնալ աթեիստ:
Դարձա աթեիստ ու որոշեցի փնտրել Աստծոն:
Փնտրեցի Աստծոն ու որոշեցի, որ հիմարությամբ եմ զբաղված:
Որովհետև ես հիշեցի, որ արդեն եղել եմ այն տեղերում, որտեղ փնտրում են Աստծոն:
Ու որոշեցի, որ անիմաստ է հավատալը, անիմաստ է նաև փնտրելը: Քանի որ, եթե Նա կա, ուրեմն ինձ համար միայն մեկ տեղ կարող է Նա լինել. ինձ հետ: Եվ եթե Նա կա, իմ հավատալը կամ չհավատալը Նրա վրա ոչ մի կերպ ազդել չի կարող, քանզի եթե Նա կա, ուրեմն կա ինձ համար, և եթե չկա, ուրեմն չկա նույնպես ինձ համար:
Հետո մտածեցի, թե այդ երկուսից ո՞րն է ինձ համար ավելի հաճելին: Որոշեցի, որ ավելի հաճելի է "կա"-ն:
Ի սկզբանե ես ուզում էի Նապոլեոն Բոնոպարտ դառնալու ճանապարհ փնտրել: Փնտրումների մեջ ես կարդացի նրա կենսագրությունն ու որոշեցի դառնալ Սադդամ Հուսեյն: Դարձա Հուսեյն ու որոշեցի փնտրել Նապոլեոն Բոնոպարտ դառնալու ճանապարհը: Փնտրեցի ճանապարհն ու որոշեցի, որ հիմարությամբ եմ զբաղված: Որովհետև հիշեցի, որ իրենց Նապոլեոն համարող մարդկանց հոգեբուժական հիվանդանոցներում են պահում: Ու որոշեցի, որ անիմաստ է հավատալը, որ ես Նապոլեոնն եմ, ու փնտրելը Նապոլեոն դառնալու ճանապարհը: Որովհետև եթե ես Նապոլեոնն եմ, ապա Նապոլեոնն եմ ինձ համար, ու եթե Նապոլեոնը չեմ, ապա Նապոլեոնը չեմ էլի ինձ համար: Հետո մտածեցի, թե ո՞րն է ինձ ավելի հաճելի: Որոշեցի, որ Նապոլեոն լինելն, ամեն դեպքում, ավելի հաճելի է, անկախ նրանից, ես իրականում Նապոլեոնն եմ, թե ոչ: Ու որոշեցի քարոզարշավ սկսել ու մնացածին էլ համոզել, որ իրենք էլ Նապոլեոն Բոնոպարտ լինեն, քանի որ ինձ ավելի հաճելի է, իսկ ինչն ինձ ավելի հաճելի է, իրականություն է: Ու սկսեցի զառանցել Ակումբով մեկ: Ու կարդալ գրքեր, որտեղ ասվում է, որ ես Նապոլեոնն եմ: Ու բոլորը Նապոլեոնն են, պարզապես մոռացել են դրա մասին: Օ խեղճ սկեպտիկ մոլորյալներ:

Շախ ու մատ, Մեֆ:

Կարճ ու կոնկրետ բացատրեմ, թե ինչպես մի նախադասությամբ ցուցադրեցի Սամբիտբաբայի «հիասքանչ տրամաբանական գամբիտի» դատարկ, տրամաբանորեն սխալ ու անիմաստ լինելը.

Սկեպտիկ. Աթեիզմը հավատ չի, ինչքանով որ նամականիշներ հավաքելը հոբբի չի:
Սամբիտբաբա. Նամականիշներ չհավաքողները չեն հայտարարում, որ նամականիշներ գոյություն չունեն:
Ռայադեր. Եթե նամականիշներ չհավաքողը հայտարարի, որ նամականիշներ գոյություն չունեն, նրա նամականիշներ չհավաքելը դրանից հոբբի չի դառնա:

Ու վերջ