Անպատասխան թողնել պետք չէ, քանի որ իր մոտ կամրապնդվի այն համոզմունքը, որ դու իրոք աղանդավոր ես: Մարդկային առումով վատ բան չեմ տեսնում, բայց աղանդավորությունը չեմ ընդունում (հաճախ սպառնում է ազգային անվտանգությանը): Շատերը "հավատացյալ" եզրը կիրառում են միայն աղանդավորների համար, ինչը նույնպես չեմ ընդունում. հավատացյալ են բոլոր նրանք, ովքեր հավատում են Աստծուն: Իսկ, ընդհանրապես, այդ տարիքի մարդկանց հանդեպ ավելի հանդուրժող է պետք լինել, քանի որ նրանք ապրել են աթեիզմի դարաշրջանում, նրանցից շատերի համար եկեղեցին բոլորովին անիմաստ կառույց է:
Էջանիշներ