User Tag List

Էջ 1 48-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 716 հատից

Թեմա: Ոճրագործն ազատության մեջ. Ռամիլ Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին

  1. #1
    Լիարժեք անդամ Aurora-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Գրառումներ
    130
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ոճրագործն ազատության մեջ. Ռամիլ Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին

    Ադրբեջանի հերթական ապտակը Հայաստանին, հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանող Ռամիլ Սաֆարովը վերադարձվեց Ադրբեջան եվ նրան ներում շնորհվեց Ալիեվի կողմից։ Սա արդյունք էր ներկա կառավարության վարած սխալ քաղաքականության ու անգործության։ Չեմ զարմանա, որ մի օր կկանգնենք նաեվ Ղարաբաղը կորցնելու փաստի առաջ, աստված ոչ անի իհարկե։
    http://www.1in.am/arm/armenia_analysis_108583.html

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (31.08.2012), Tig (31.08.2012), Varzor (31.08.2012)

  3. #2
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Aurora-ի խոսքերից Նայել գրառումը
    Ադրբեջանի հերթական ապտակը Հայաստանին, հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանող Ռամիլ Սաֆարովը վերադարձվեց Ադրբեջան եվ նրան ներում շնորհվեց Ալիեվի կողմից։ Սա արդյունք էր ներկա կառավարության վարած սխալ քաղաքականության ու անգործության։ Չեմ զարմանա, որ մի օր կկանգնենք նաեվ Ղարաբաղը կորցնելու փաստի առաջ, աստված ոչ անի իհարկե։
    http://www.1in.am/arm/armenia_analysis_108583.html

    ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ՀՀ ԱԳՆ Ի Ու հունգարիայի ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆԻ ԴԻՄԱՑ

    Օգոստոսի 31ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի բանտից Բաքու ուղարկվեց,ու այնտեղ ներման արժանացավ Հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովը:
    Այս ամենում իր մեղքն ունի Հայկական կողմը,քանի որ տարիներ ի վեր ոչ պատշաճ ուշադրություն դարձնելով այս հարցին,այսօր արդեն իսկ անզոր է որևէ բան փոխելու:
    Վաղը` սեպտեմբերի մեկին,ժամը 12ին տեղի կունենա հավաք ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիմաց,որտեղ կներկայացվի պահանջագիր Արտաքին գերատեսչության ղեկավարին(շուտով նախնական տեքստը կտեղադրվի):Այնուհետև ակցիայի մասնակիցները երթով կշարժվեն Հունագիրայի հյուպատոսարան,որտեղ տեղի կունենա բողոքի ու ցասման ակցիա:
    Կարծում ենք,որ հայ հասարակությունը անմասն չի մնա այս ակցիայից:

    Հայազն Միություն

    Իմ կողմից ավելացնեմ, որ պետք է պահանջել, որ պետական մակարդակով սկսվեն գործընթացներ, մեր այն Վրիժառուների /ԱՍԱԼԱ և այլն/ համար, որոնք գտնվում են տարբեր երկրների բանտերում, ՀՀ վերադարձնելու և արդարացնելու համար: Սա նույնպես պետք է ներառվի վերը նշված պահանջագրի մեջ:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aurora (31.08.2012), Varzor (31.08.2012)

  5. #3
    Լիարժեք անդամ Aurora-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Գրառումներ
    130
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց իմ իմանալով Հունգարիայի հյուպատոսարան չկա Երեվանում։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (31.08.2012)

  7. #4
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Aurora-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց իմ իմանալով Հունգարիայի հյուպատոսարան չկա Երեվանում։
    Կա, եթե չեմ սխալվում՝ Զաքյան փողոցում:

    ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
    Հանրապետության Նախագահը նաև արտակարգ խորհրդակցության է հրավիրել Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարներին:
    Կսկսվի լացն ու կոծը, փոխարենը մի քիչ շուտ մտածեիք էլի: Ադրբեջանական մամուլում վաղուց էին խոսում, որ Սաֆարովին «առնելու» են:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (31.08.2012), Varzor (31.08.2012)

  9. #5
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ իմ կարծիքով, եթե էմոցիաները մի կողմ դնենք, սա շատ լավ խաղաքարտ է բանակցությունների ժամանակ:
    - Ադրբեջանում խաղաղ իրավիճակում հայ սպանողին ներում են շնորհում, դրանից հետո ո՞նց համաձայնվենք, որ Արցախը գտնվի այդ երկրի կազմում:
    Եվ ի՞նչ պիտի պատասխանի դրան "միջազգային հանրությունը": Վերջինս, իհարկե, իր շահերի մասին է մտածում, սակայն տվյալ դեպքում կարող է և մտածել "այդ մարդ, ավելի լավ է Հայաստանին աջակցենք, եթե Ղարաբաղը Ադրբեջանին անցավ, քաքն ենք ընկնելու, դրանք լրիվ չափի զգացումը կորցրել են":

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (01.09.2012), Sagittarius (01.09.2012), Varzor (31.08.2012), zulu (31.08.2012), Եկվոր (03.09.2012)

  11. #6
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ իմ կարծիքով, եթե էմոցիաները մի կողմ դնենք, սա շատ լավ խաղաքարտ է բանակցությունների ժամանակ:
    - Ադրբեջանում խաղաղ իրավիճակում հայ սպանողին ներում են շնորհում, դրանից հետո ո՞նց համաձայնվենք, որ Արցախը գտնվի այդ երկրի կազմում:
    Եվ ի՞նչ պիտի պատասխանի դրան "միջազգային հանրությունը": Վերջինս, իհարկե, իր շահերի մասին է մտածում, սակայն տվյալ դեպքում կարող է և մտածել "այդ մարդ, ավելի լավ է Հայաստանին աջակցենք, եթե Ղարաբաղը Ադրբեջանին անցավ, քաքն ենք ընկնելու, դրանք լրիվ չափի զգացումը կորցրել են":
    Համաձայն եմ ու նաև - սենց տականքին ազգային հերոս դարձնելը դրանց ազգի ու երկրի բարոյական հիմքերին լուրջ հարված կհասցնի: Նորմալ մարդը, ինչ ազգի և ով էլ լինի, չի կարող նման արարքը արդարացնել:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (31.08.2012), Varzor (31.08.2012), Եկվոր (03.09.2012), Տրիբուն (01.09.2012)

  13. #7
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ՀՀ-ում Հունգարիայի հյուպատոսությունը ենթարկվել է ԼՈԼԻԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ

    ՀՀ-ում Հունգարիայի հյուպատոսությունը քիչ առաջ, ի նշան բողոքի, հայ ակտիվիստների կողմից ենթարկվել է «լոլիկային» հարձակման: Հայ հասարակությունը շարունակում է վրդոված մնալ ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի` Հունգարիայից էքտրադիցիայի կապացությամբ` չնայած Բուդապեշտի պաշտոնական պարզաբանմանը:

    Հիշեցնենք, որ վաղը բողոք ակցիա է նախատեսվում ինչպես ՀՀ-ում Հունգարիայի հյուպատոսության (Զաքյան 2), այնպես էլ` Հայաստանի ԱԳՆ-ի շենքի առջև:

    asekose.am

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (31.08.2012), Lion (31.08.2012), Varzor (31.08.2012)

  15. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես խզում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

    Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօր մենք կասեցնում ենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները և բոլոր պաշտոնական կապերը:
    ՀՀ նախագահի ելույթից:
    Վերջին խմբագրող՝ Vaio: 31.08.2012, 20:25:
    Բարև Ձեզ

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (31.08.2012)

  17. #9
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ.


    «Բարև ձեզ հարգարժա՛ն դեսպաններ,
    Ցավոք, այսօր արտառոց առիթով ենք ձեզ հրավիրել Նախագահի նստավայր: Ինչպես գիտեք, հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի զինծառայողը Հունգարիայի կողմից վերադարձվել է Ադրբեջան: Եվ ինչպես մենք նախազգուշացնում էինք բազմաթիվ անգամներ, Ադրբեջանի նախագահի կողմից անհապաղ ներում է շնորհվել նրան:
    Դա տեղի է ունեցել, քանի որ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունները գործարքի մեջ են մտել Ադրբեջանի իշխանությունների հետ:
    Չեմ ուզում կրկին անդրադառնալ Գուրգեն Մարգարյանի սպանության հանգամանքներին. դրանք բոլորին քաջ հայտնի են: Ինչպես ցույց տվեց դատավարությունը, այդ վայրագությունը տեղի էր ունեցել միայն այն պատճառով, որ Գուրգեն Մարգարյանը հայ էր:
    Այդ հանցագործության կատարումից անմիջապես հետո ինչպես Հունգարիայի իշխանությունները, այնպես էլ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ երկրները՝ մեր գործընկերները, մեզ անընդհատ հորդորում էին չքաղաքականացնել այս գործը: Մեզ անընդհատ հորդորում էին վստահել այդ կարևոր դաշինքի անդամ հանդիսացող Հունգարիայի արդարադատությանը:
    Մենք ամենայն ուշադրությամբ հետևում էինք ոճրագործի շուրջ բոլոր զարգացումներին: Հունգարիայի Նախագահի, խորհրդարանի խոսնակի, արտաքին գործերի նախարարի, դեսպանի հետ մեր յուրաքանչյուր հանդիպման ժամանակ այս հարցն արծարծվել է, և մենք բազում անգամ ստացել ենք հավաստիացումներ, որ հանցագործի վերադարձը Ադրբեջան կամ փոխանցումը բացառվում է: Նույնն են ասել մեր հարցումներին ի պատասխան Հունգարիայի արտաքին գերատեսչությունում և խորհրդարանում վերջին օրերի շփումների ընթացքում: Տեղի ունեցած ուխտադրուժ զարգացումների արդյունքում մարդասպանը հայտնվեց Բաքվում և ազատության մեջ:
    Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ես ոչինչ չունեմ ասելու: Ուղղակի ոչինչ չունեմ ասելու: Այդ երկիրը իր քայլերով խոսում է իր մասին, և ես չէ, որ դա պետք է բացատրեմ:

    Պարոնա՛յք և տիկնա՛յք դեսպաններ,
    Իրենց այս համատեղ գործողություններով Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունները դուռ բացեցին նման հանցագործությունների կրկնության համար: Այս որոշմամբ նրանք ուղերձ են տալիս մարդասպաններին: Նրանք այսուհետև գիտեն, որ էթնիկ կամ կրոնական ատելության հողի վրա կատարված սպանությունը կարող է անպատիժ մնալ:
    ԵՍ ԴԱ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ՉԵ՛Մ ԿԱՐՈՂ:
    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ՉԻ՛ ԿԱՐՈՂ:
    ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴԱ ՉԻ ՆԵՐԵԼՈՒ:
    Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօր մենք կասեցնում ենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները և բոլոր պաշտոնական կապերը:

    Մենք ակնկալում ենք մեր բոլոր գործընկերների հստակ և միանշանակ գործողությունները այս դեպքի կապակցությամբ:
    Այս ամենը հանդուրժողները վաղը պատասխան են տալու պատմության առջև:
    Կեսգործողություններն ու դատարկախոսությունները անընդունելի են:
    Տեղի ունեցածի հանդեպ գործողությունների հիման վրա ենք մենք դատելու հայ ժողովրդի անվտանգության հանդեպ մեր գործընկերների վերաբերմունքի մասին:
    Խնդրում եմ ձեզ ամենաշտապ կերպով փոխանցելիմ այս անձնական ուղերձը ձեր պետությունների ղեկավարներին ու կառավարությունների ղեկավարներին:
    Այսքանը: Չգիտեմ, իմաստ ունի՞ հարց ու պատասխան սկսել, թե՞ ոչ: Կարծում եմ, որ ոչ, որովհետև, իրոք, տեղի ունեցածը մի այնպիսի բան է, որ նորմալ մարդու, նորմալ գործչի ուղեղի մեջ շատ մեծ դժվարությամբ կարող է տեղավորվել: Չեմ ուզում ավելորդ բառեր ասել, բայց զարգացած երկիրը, իրեն քաղաքակիրթ համարող երկիրը իրավունք չունի այսպես վարվելու, և այդպիսի երկիրն արժանի է իր գործընկերների գնահատականին»:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (31.08.2012), Sagittarius (01.09.2012), zulu (31.08.2012), Եկվոր (03.09.2012), Շինարար (31.08.2012)

  19. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հունգարիային ու Ադրբեջանին էս պահին գնահատականներ տալս կլինի ուրիշների ասածների կրկնություն: Չեմ կրկնվի: Ասվել է, դեռ շատ կասվի:

    Բայց ես նաև տարբերություն չեմ տեսնում Սաֆարովին ներում շնորհելու ու Նեմեցին չդատելու մեջ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (01.09.2012), DavitH (02.09.2012), murmushka (06.09.2012), Quyr Qery (01.09.2012), Rammstein (01.09.2012), Sagittarius (01.09.2012), Varzor (31.08.2012), VisTolog (31.08.2012)

  21. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ.
    Ու՜, խոսեց է՛
    Նաև սրա ու սրա կառավարության, մասնավորապես ԱԳ նախարարի անգործության հետևանքն է եղածը: Ու էս առյուծի կաթ խմածի պատրանքն էր չունի ավել նշանակություն, քան վրդովված քաղաքացիներին ցույց տալ, որ իբր իրենք էլ են մտահով, իրենք էլ են մի բան անում: Էժանություն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (31.08.2012), Varzor (31.08.2012)

  23. #12
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, սաղ հեչ, բայց սերժի խոսալուս տեսաք ինչ հոգնաց տեսք ուներ,հազիվ էր խոսում կամ դոզի տակ էր կամ էլ իսկականից հոգնելա ձեռը ճար լինի կփախնի

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (31.08.2012)

  25. #13
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    ՀՀ իշխանությունները օգոստոսի 20-ից տեղյակ էին Ռամիլ Սաֆարովին էքստրադիցիայի ենթարկելու հունգարական իշխանությունների որոշման մասին:

    Այս մասին «Մեդիամաքս»-ին Բուդապեշտից հաղորդել է Հունգարիայի հայ ազգային ինքնավարության կազմակերպության փոխնախագահ Ալեքս Ավանեսյանը:

    «Մենք մեր աղբյուրների միջոցով տեղեկություն էինք ստացել, որ Հունգարիան պատրաստվում է հայրենիք վերադարձնել Ռամիլ Սաֆարովին: Այդ մասին շտապ կարգով հայտնել էինք Վիեննայում գտնվող ՀՀ դեսպանությանը եւ ՀՀ Սփյուռքի նախարարությանը: Մենք ամեն ինչ արել էինք՝ կանխելու մարդասպանի վերադարձը Ադրբեջան»,- ասել է Ալեքս Ավանեսյանը:

    Նրա խոսքով, Հունգարիայի հայկական համայնքը բողոքներ էր ուղարկել երկրի խորհրդարան եւ արդարադատության նախարարություն՝ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան թույլ չտալու համար:

    «Կարծում եմ, որ այստեղ անելիք ուներ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Մենք մեր անելիքը արեցինք, սակայն աջակցություն չզգացինք»,- եզրափակել է Ավանեսյանը:

    Մեդիամաքս-ը դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն` Ալեքս Ավանեսյանի խոսքերը մեկնաբանելու խնդրանքով:
    Աղբյուր՝ 168.am

    Ինչն էլ պահանջվում էր ապացուցել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (31.08.2012), Varzor (03.09.2012)

  27. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, սաղ հեչ, բայց սերժի խոսալուս տեսաք ինչ հոգնաց տեսք ուներ,հազիվ էր խոսում կամ դոզի տակ էր կամ էլ իսկականից հոգնելա ձեռը ճար լինի կփախնի
    ՉԷ, էդ իրա մոտ խասյաթ ա նախագահական ընտրություններին նախորդող 10 ամիսներին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (31.08.2012), Varzor (03.09.2012)

  29. #15
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    ՉԷ, էդ իրա մոտ խասյաթ ա նախագահական ընտրություններին նախորդող 10 ամիսներին:
    Ես կարծում եմ իսկականից հոգնելա, բառի բուն եւ մնացած իմաստներով, իրա համար շատ դժվար ժամանակ եղավ, աջից ձախից քլնգում են, ինձ թվումա էդ փուչիկը երկար կյանք չունի:

  30. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (03.09.2012)

Էջ 1 48-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռամիլ Սաֆարովը կախվել է
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 4
    Վերջինը: 23.03.2013, 21:45
  2. Ազատության զինվոր…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 29.05.2008, 23:34
  3. Մամուլի ազատության օր
    Հեղինակ՝ P.S., բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 14.05.2008, 20:55
  4. Գրառումներ: 12
    Վերջինը: 07.12.2007, 19:26
  5. Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 99
    Վերջինը: 13.11.2007, 13:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •