Սլաք.ամ-ի յանը լրիվ ա տարել, հասկացանք գրավիչ վերնագիր հորինելու միտումը, հասկացանք հոդվածի հետ նվազագույն կապ ունեցող, բայց սկանդալային վերնագիր հորինելու միտումը, բայց հոդվածի բովանդակությանը լրիվ հակառակ վերնագի՞ր.
Եթե պատերազմ լինի միասեռականների գոնե կեսը կգնա՞.փոխոստիկանապետ
ու հոդվածը՝
Այ խելոքներ, ախր ամենամեծ ցանկության դեպքում էլ անհնար է ենթադրել թե խոսքը միասեռականների գնալ-չգնալու մասին է:ՀՀ փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Սովորության համաձայն թերթում էի հին գրառումներս, կարդացի բազմազանության երթի վերաբերյալ խոհերս: Հիշում եմ երթի ժամանակ 20-ին մոտ միասեռականների ու այլոց վախեցած հայացքները եւ նրանց շրջապատած երիտասարդների խրոխտ, առնական, հաղթական կեցվածքը: Չգիտես ինչու, այդ պահին հնչող հայրենասիրական երգերը, սպառնալից հայացքները ինձ մոտ տպավորություն ստեղծեցին, որ կարծես գնում ենք Արեւմտյան Հայաստանը ազատագրենք...
Աստված մի արասցե, եթե պատերազմ լինի դրանց գոնե կեսը կգնա՞, թե՞ ոչ... Կասկածում եմ»:
Շուտով հետաքրքիր գրական մրցույթներ են լինելու, որտեղ նաև մրցանակներ են նախատեսված, մասնակցեք:
«Հավաքածու»
«Տարվա լավագույն պատմվածքների մրցույթ»
«Գրողուցավ»
«1988»
Վերջին խմբագրող՝ erexa: 09.08.2012, 00:53:
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Իբրև թե սա ինչ համեմատություն էր:
Արտաշին ոչ, իսկապես ես իրեն չեմ կարողանում լսել, բայց Արամը, այն առաջիններից էր, ով իր «Սև, սև աչեր» երգով կարողացավ պատերազմի հետևանքները կրող՝ հոգեպես և սոցիալապես ծանր վիճակի մեջ գտնվող ժողովրդի մեջ դեպի լուսավորը գնալու հավատ բերել, ես էլ էդ երգը շատ սիրում էի, հենց լույսերը գալիս էր անմիջապես էդ երգն էի միացնում, մամաս էլ լվացքի մեքենան:Բայց այդ ժամանակ շատ փոքր էի ու վերջին օրերին՝ թեմայի ակտիվանալուն զուգահեռ, նկատեցի, որ 4-5 տարի կլինի ինչ Արամին ընդհանարպես չեմ լսել, մտածեցի գուցե փոքր էի դրա համար է՞ի սիրում, հարցի պատասխանը գտնելու համար իր երգերից մի քանիսը նորից փորձեցի լսել ու ոչ մի փոփոխություն, հավեսով էլ լսեցի: Մի խոսքով, այսպիսի մի պատկեր է ստացվում, պատահած ժամանակ կլսեմ, չպատահած ժամանակ չեմ փնտրի: Ինչ խոսք, այս պատկերը երգչին չպետք է գոհանցնի: Լավ երգչին պարբերաբար փնտրում են:
Վերջին խմբագրող՝ Peace: 09.08.2012, 02:48:
Ամեն ինչի շատը լավ չէ:
միզել ասիր, մեր 5 դասարանի անգլերենի դասատուին հիշեցի, որ ինքը սովորություն ուներ ջղայնացած ժամանակ թքում էր աշակերտների երեսին; իրան էլ չգիտես ինչու "քոմլետ Սողոմոնյան" /![]()
/ էինք ասում;
...
իսկ միևնույն ժամանակ մեր հայերենի դասատուն, ընկեր Նազարյանը, մեր հետ Դուք-ով էր խոսում, ու երբևէ ոչ մեկի երեսին չի թքել
ինչքան էլ հայերենով սահմանափակ քանակի մարդիկ են խոսում ,բայց և նայի, հայերենն ուր, անգլերենն ուր ...
Ոնց են մնացած բոլոր ակումբցիները տեսնում էս բաժնի համապատասխան թեման՝
Ոնց ա Վարզորը տեսնում նույն թեման՝
9gager-ները կասեին. «Omniscient Varzor is omniscient!»:![]()
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 10.08.2012, 19:34:
Կենտրոն ալիքով ինչ-որ հաղորդում են ցույց տալիս հեռուստատեսությունը զիբիլից մաքրելու վերաբերյալ: Ինչ որ մեկը տեղյա՞կ է, էս Մարինե Պետրոսյանը ո՞ր հոգեբուժարանից է փախել:
Adriano (24.08.2012), My World My Space (12.08.2012), Rammstein (12.08.2012), Varzor (14.08.2012), Ներսես_AM (12.08.2012)
կենտրոն հեռուստաալիքոը մի անգամ եմ ՙՙպատիվՙՙ ունեցել նայելու, ու ,,,,, էդ ալիքի անունը պետք է դնեին ՙՙ Գագիկ Ծառուկյանի անձնական օրագիրՙՙէդ ալիքը ողողված է ծառուկյանամանյիայով,
իսկ հաղորդումները , անիմաստ երգերը նրա առօրյայի անմեկնաբանելի պահին են ներկայացվում` որպես գովազդ
էս էլ ես` մի քանի ժամից![]()
Էսօր եւս մեկ անգամ համոզվեցի, որ սեփական սկզբունքներին դեմ գնալը դաժանաբար պատժվում ա:
Վաղը վերջապես չվում եմ Վրաստան հանգստանալու: Էս կապակցությամբ էսօր գնացի մի քիչ առեւտուր արեցի, փողերս լարեցի (դարձրեցի լարի), մի խոսքով նախապատրաստվեցի, ամեն ինչ բարեհաջող եղավ: Հետո որոշեցի հեռախոսս լիցքավորել: Մտա Բիլայնի գրասենյակ, տեսա` երկու աշխատողն էլ զբաղված են, որոշեցի չսպասել ու լիցքավորել չարաբաստիկ Mega Pay-ի տերմինալով: Սկզբում մտցնում եմ նոր 1000-անոցներից, պարզվում ա` նորը չի ընդունում, հետ ա տալիս: Հետո հին 1000-անոց եմ մտցնում: Ապարատը ոնց որ կարգն ա քաշում ա, ծամում ա, կուլ ա տալիս, մարսում ա, էկրանի վրայի 0-ն դարձնում ա 1000 դրամ: Հետո մատս բարձրացնում եմ ու ուղղում եմ դեպի «Վճարել» կոճակը: Մատս հասցնում ա անցնել 14.3 սմ ճանապարհ, մեկ էլ էկրանը սեւանում ա ու մի երկու վայրկյանից հայտնվում ա մահվան կապույտ էկրանը (Blue Screen of Death): Վայ քու արա: Դե արի զանգի դրանց, բացատրի խնդիրդ, հետո սպասի, որ 72 ժամվա ընթացքում վճարումդ տեղ հասնի, որը երբ տեղի ունենա, թերեւս արդեն Հայաստանում չեմ լինի:
Թե ինչի՞ խլեքիս փչեց տենց անել, ես երբեք չեմ օգտվել էդ անտերներից, երբեք չեմ վստահել ու դա գրեթե սկզբունք ա եղել, չգիտեմ ինչի որոշեցի էս մի անգամը վստահել: Էսօրվանից առանց գրեթեի, սկզբունքայնորեն չեմ օգտվելու ու բոլորին նույնը խորհուրդ կտամ:
Փա՜ռք հին ու բարի լիցքավորման քարտերին:
Մեգափեյ, թի քթո թա՞քոյ, դավայ դասվիդա՜նիյա…![]()
Աչքերս անթարթ, բերանս բաց:![]()
Ընդամենը 4 տարեկան:
VisTolog (29.08.2012)
Ժող, մի հատ տեխնիկական հարց ունեմ, չգիտեի՝ որ թեմայում հարմար կլինի, որոշեցի էստեղ գրել։ Վերջին օրերին ինտերնետում ինչ բացում եմ, սկզբում էրրոր ա տալիս՝ This webpage is not available գրությամբ, որից հետո, երբ reload եմ անում էջը, բացվում ա։ Բայց ամեն անգամ սկզբում պիտի էդ էրրորը տա։ Ինչի՞ց կլինի։ Կարո՞ղ ա էլի վիրուս–միրուս ա։
Այս պահին թեմայում են 6 հոգի. (0 անդամ և 6 հյուր)
Էջանիշներ