Կուկ, փաստորեն, մենք կոստյումավորներ հայտարարվեցինք

:
Ժող, ինչի՞ եք ամեն ինչ ծայրահեղացնում: Էնպես կուզեմ ձեր հարսանիքների նկարները տեսնեմ, լրիվ լուրջ

: Կարո՞ղ ա ես լրիվ ուրիշ քաղաքում կամ երկրում եմ ապրում, որտեղ հարսանիքներին իմ աչքով եմ տեսել, որ ընդունված է կոստյումը

: Մի՞թե կոստյումը միայն փեսայի համար է: Բա որ դուք դիվանագետ լինեիք ու պարտադրված ամեն ընդունելության ներկայանայիք սմոքինգով կամ ֆրակով, ու յուրաքանչյուր տեսակի ընդունելության կրեիք արդեն որոշված (խորհուրդ տրված) հագուստ: Էդ դեպքում ոչ թե հրավիրողն է վիրավորում հրավիրվողին, որ նշում է ցանկալի հագուստի տեսակը, այլ` հրավիրվողը հրավիրողին, որ չի հարգել նրա խնդրանքը: Հասկանալի է, որ մենք դիվանագետներ չենք, բայց դա ընդունված ու ամենևին վիրավորական քայլ չէ: Յուրաքանչյուր միջավայր իր նորմերն է թելադրում: Անկեղծ ասած` իմ համար սովորական աշխատանքային հագուստն էլ կոստյումն է, բայց եթե հաշվի առնենք, որ ջինսն է շատերի համար առօրյա հագուստը, դա չպետք է ենթադրի, որ ամեն տեղ կարելի է գնալ ջինսով: Ու եթե ձեր աշխատանքը ձեզ թույլատրում է շրջանցել կոստյումը, ի՞նչ ասեմ, ուրեմն ճիշտ եք ընտրել ձեր աշխատանքը:
Կարծում եմ, որ մեկ օր կոստյումով մնալը ճակատագրական հետևանքներ չի թողնի, եթե անգամ անտանելի անհարմար է: Կոստյումը հագուստի տեսակ է, այն ամոթ չի կրելը: Հասկանում եմ, որ մեր երկրում հագուստի այդ տեսակը հիմնական կրողները արժեզրկել են դա, բայց դե

:
Էջանիշներ