Չէի ուզի, որ շատ ծավալվեմ, կարողա ոչմեկի հետաքրքիր չլինի, բայց ես 2007 թվից, նախանձում եմ հարևան Վրաստանին, որ ամեն մեքենայի վրա, եթե ոչ մի քանի, ապա մեկ հատ հաստատ իրենց խաչն է փակցված, որ երիտասարդը՝ գարեջուրը ձերքին, եկեղեցու կողով անցնելուց, գարեջուրը դնում է գետնին, խաչակնքում, վերցնում գարեջուրն ու շարունակում ճանապարհը։
Հա, դե ասեք, ասեք, որ ձևականա, ջանդամ թե ձևական չի, զատո հենց էդ ձևականությունիցա սկսվում՝ միավորում, համախմբում, ինչ որ գաղաարի համար պայքար․․․ Էհ, ես հույս չունեմ Հայաստանում տենց բան տեսնեմ։
Իրիկունները դրանց եկեղեցիներին մոտենալ չի լինում ենքան մարդ կա, իսկ մեր Մայր Տաճարի այգին սիրահարների հանդիպման վայր է դարձել, երեկոյան զբոսնելու ու ժամանակ անցկացնելու սովորական մի վայր։
Երեկոյան ժամերգություններին, արավոտյան պատարագին մտնում ես եկեղեցի, դատա՜րկ-դատա՜րկ։
Վրաստան, եկեղեցուն մոտենալ չի լինում, նամանավանդ շաբաթ կիրակի։
Օֆ, էլի վատ-վատ բաներ գրեցի, դե իհարկե, եկեղեցին ովա՞ կամ ինչա՞ որ պտի մեզ համախմբի, դրոշն ինչա վաբշե կամ մենք խի պտի վաբշե համախմբվենք․․․
Հ․Գ․
Էս երևի օրագրում պտի գրեի, բայց գրառման պատասխան կդարնար, չուզեցի օրենք խախտեմ։
Չգիտեմ...ինձ համար եկեղեցին, դրոշը, հիմնը...երևի պիտի որ համախմբեին, բայց արի ու տես ես հիմնը չգիտեմ, իսկ դրոշն էլ երբ տղաս զանգեց զորամասից ու դրոշ ուզեց խիստ զարմացա...ես միշտ մտածում եմ բոլոր ազգերը ունեն մի բան որը համախմբում ա իրենց, որը բոլորի համար ամենից վեր ա՝ փողից, դիրքից, սոցիալական վիճակից: Մեր մոտ չեմ գտնում, կամ ես չեմ տեսնում...չգիտեմ, բայց իրոք ես էտ ազգերին նախանձում եմ: Ու երևի թե իմ նման էլի կան, հպարտանում ենք որ հայ ենք, բայց մերը չունենք.
keyboard (13.03.2012)
http://www.1in.am/arm/index_.html?from=logoՀյուսիսային կիսագնդի բնակիչները կկարողանան տեսնել Վեներայի և Յուպիտերի մերձեցումը
Աննախադեպ գեղեցիկ երկնային երևույթը՝ Վեներայի մոտենալը Յուպիտերին, այսօր գիշերային ժամերին կկարողանան տեսնել Հյուսիսային կիսագնդի բնակիչները,- տեղեկացնում է ИТАР-ТАСС:
Արեգակնային համակարգի այս երկու ամենապայծառ մոլորակներն այնքան կմոտենան իրար, որ կստեղծեն շողարձակ մի զույգ:
Ըստ Բրիտանիայի թագավորական աստղագիտական միության աշխատակից Ռոբերտ Մասիի՝ մոլորակային զույգը կտեղակայվի 40 աստճան հորիզոնից վեր, իսկ Վեներան՝ աջ կողմից մի փոքր ավելի վերև: Այն Յուպիտերից ավելի պայծառ է:
Յուպիտերի և Վեներայի մոտեցման վերաբերյալ իրենց մեկնաբանությունն են տալիս նաև աստղագուշակները:
Նրանց կարծիքով՝ «Երկնային Սիրո և Իշխանության միացումը մոտակա շաբաթներին աշխարհին խոստանում է կայունություն և խաղաղություն»:
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Մինչև 18 տարեկանների մուտքն արգելվում էՀյուսիսային կիսագնդի բնակիչները կկարողանան տեսնել Վեներայի և Յուպիտերի մերձեցումը![]()
Ավտոբուսներ ենք նվեր ստացել…
Ես ոչ անշնորհակալ եմ, ոչ հոռետես, բայց տեսնես այն ի՞նչ է մեզ արժենալու: Ասենք քանի հանք, հատակպես որո՞նք, էլ ո՞ր ճյուղեր են ներթափանցելու ու որքա՞ն ժամանակ անց են պայմաններ թելադրելու:
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
murmushka (06.04.2012)
Բենզինի գները ռեկորդային են Հայաստանի համար:
Սուպեռ` 540,
Պրեմիում` 510:
Բարև Ձեզ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ