Ինձ էլ դուր չի գալիս էդ սևակամոլությունը, "դու երկու տառ"-ոտ ստատուսները, Սևակի նկարով մայկեքը, բայց դե էդ ամեն ինչում Սևակի մեղքը ո՞րն աարտաքին պարզության տակ խորություն ունի, ու էդ պատճառով գրավում է թե սրտիկ-մրտիկոդ դեռահասներին (հիմնականում արտաքին պարզության համար), թե գրականությունից գլուխ հանող, քիչ թե շատ գրական ճաշակ ունեցող մարդկանց՝ էս դեպքում արդեն խորության ու ասելիքի պատճառով:
Սևակին քննադատող խելքը գլխին մարդ կա. Սևակ ենք քննարկում, Մեծարենցին քննադատող լիներ՝ Մեծարենց կքննարկեինքչեմ կարծում, որ Սևակի իրական արժեքն ինչ-որ չափով տուժում է մեր քննարկումներից:
Էջանիշներ