Ես էլ ուզում եմ իմ Սևակից իմ սիրած բանաստեղծության առաջին տունը ստեղ դնել: մնացած տները ուղղակի զահլա չարեցի արտագրեմ
ՔԻՉ ԵՆՔ, ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ
Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում:
Մենք մեզ ո'չ ոքից չենք գերադասում:
Պարզապես մենք էլ պիտի ընդունենք,
Որ մե~նք միայն մե~նք Արարատ ունենք,
Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սևանում,
Երկինքը իր ճիշտ պատճենը հանում:
Պարզապես Դավիթն այստեղ է կռվել:
Պարզապես Նաներկն այստեղ է գրվել:
Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել,
քարից շինել ձուկ, և թռչուն կավից,
ՈՒսուցման համար և աշակերտե՜լ
Գեղեցիկի'ն,
Բարու'ն,
Վսեմի'ն,
Լավի'ն...
Այո', միայն առաջին տունը կարդալուց հետո, քիչ ա մնում հպարտ լինեմ, որ հայ եմ:


Մեջբերել
:
:ՈՒ ընդհանրապես, եթե ինչ-որ բան չես սիրում, երևի դրան պատճառ պիտի լինի, ամեն դեպքում ես ասացի, որ էս բանաստեղծությունը կեղծ եմ համարում ու գրեցի պատճառները, թե ինչու եմ տենց համարում: Իսկ եթե Սևակի բանաստեղծություններ ես ուզում կա առանձին Պարույր Սևակ վերնագրով թեմա, որտեղից առանձնացվել ա էս թեման, առանց պատճառի:
: Ինչ ա նշանակում "երնեկ կարդացածը հասկացողին": Այսինքն երնեկ այն մարդուն ով իր կարդացածը հականում ա: Ես միշտ սենց եմ մտածել, որ գրողը գրում ա իրա հասկացածը, իսկ ընթերցողը կարա լրիվ ուրիշ բան հասկանա, դա չի նշանակում, որ սխալ ա հասկացել, հիմա ընթերցողը էդ ա տեսել էդ գործի մեջ
: Կոնկրետ Սևակի դեպքը նենց ա, որ իրա գործերում ինքը ուզում ա ինչ-որ խորը բան ասած լինի, որ ընթերցողը սկսի մտածել, փորձի "հասկանալ", հավատա ինձ էդ դեպքերում գործը արժեզրկվում ա 
Էջանիշներ