Երևի ես էլ եմ Վանյանի գործով "ղժղժացողների" շարքում

: Մի գրամ անգամ չեմ փոշմանել, որ դեմ եմ եղել: Եթե Գյումրիում ապրեի, անձամբ կծանոթանայի իր գաղափարներին, վերջը հասկանայի, էլի, թե իր հայտարարությունները ինչով են պայմանավորված: Ես սիրում եմ փոխադարձություն, հազար անգամ կկրկնեմ: Հիմա ես էլ պետք է հայ-ադրբեջանական մի ծրագրի մասնակցեմ, որը հենց մենք ենք առաջ քաշել. որպես հաղթող կողմ` ձեռք ենք մեկնել, բայց եթե իրենք նույն ծավալով չմասնակցեն, ինչ որ մենք, ամեն ինչ չեղյալ կհայտարարեմ:
Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ուր են վանյանի դեմ խոսողները, ասեմ` ես ստեղ եմ, ի՞նչ թեմա է անհրաժեշտ: Բանակի մասին ակումբում մենք թեմա ունենք, կարիք չկա` նոր թեմա բացելու, արտահայտվեք այնտեղ: Չեմ կարծում, որ որևէ նորմալ մարդ կարող է չդատապարտել նման վայրենիությունը: Այս հարցի լուծումը միայն տվյալ գործով մեղավորներին պատժելը չէ: Ժողովուրդը տեսավ, որ "պատժվում է" միայն նախագահի աշխատակազմի աշխատողին ապտակողը, ու այն էլ ինչպես է պատժվում. նախարար է նշանակվում: Կոնկրետ ես այս հարցի լուծումը չեմ պատկերացնում մի իրավիճակում, երբ բանակը քաղաքականությունից անմասն չէ: Բազմաթիվ ակցիաներ են եղել` մեր բանակի հետ կապված, բայց երբ հաջողության հասնելու հավանականությունը զրոյի է հասնում, հասարակությունը հիասթափվում է:
Եթե սկսվի հասարակական շարժում, թեկուզ արդեն ՊՆ շենքի մոտ հավաքվենք ու պահանջենք, որ տանկերը հողին հավասարեցնեն Հարսնաքարը, ես կմիանամ

: Եկեք գնանք դատավարություններին, ճնշում գործադրենք :Ճ Եկեք ստիպենք, որ զինվորին հարգեն, ոչ թե բնապահպանության նախարար կոչվածը բարձրից նայի բարձրաստիճան զինվորականներին, իսկ վերջիններս, հարգելով այն զինանշանը, որը իրենց համազգեստի վրա են կրում, իրենց թույլ չտան` մի հատ հայրական ապտակ հասցնելու էդ անգրագետներին: Էս իմ համար ավելի ցավոտ ա, քան հազար վանյանների կողմից ադրբեջանական սերիալների ցուցադրությունը: Այ այստեղ տեղին է վերընթերցել մեր Բիձայի թեման`
http://www.akumb.am/showthread.php/5...B6%D5%A5%D5%AC
Սա էլ որպես թարմ, բայց դե ծանոթ լուր`
http://lurer.com/?p=28006&l=am
Էջանիշներ