Տրիբուն ՋԱՆ։
Ինչ էլ հավես ունես, երկար–բարակ վերլուծում ես թոշակառուի էլ ավելի երկար–բարակ «վերլուծությունը»։
Էս
բալամուտները վերջին հաշվով նույնն են, ոնց որ ասենք հայաթի շախմատի սեղանի շուրջ մարդամեկը երեք տարի շարունակ շաբաթ–կիրակի շախմատ խաղալուց հերթական վերլուծականներ ներկայացի, որ ահա գարուն է գալու, և ամենայն հավանականությամբ անձրևներ են լինելու, և բոլոր վերլուծությունները վկայում են, որ կարկուտ էլ է լինելու, իսկ կարկուտը կազդի բերքատվության վրա, և մենք դրա համար միահամուռ կերպով ցանկանում ենք օրերի տաքացում, բայց նաև գիտակցում ենք, որ չափազանց արագ տաքացումը կբերի իր բացասական հետևանքները, դրա համար մենք հավասարակշռված ենք մեր ցանկությունների մեջ և
մեր գործողությունների արդյունքում անշուշտ կլինի այդ տաքացումը ևս։ Իսկ տաքացումը կնպաստի բանջարաբոստանային կուլտուրաների հասունացմանը, որի պրոցեսի սկզբին մենք արդեն ընթացք տվել ենք։ Իսկ մեր հետևողական պայքարը ի վերջո կբերի նրան, որ կգա նաև աշունը և մենք կունենանք ցանկալի բերքահավաքը, քանի որ մենք ոչ մի տեղ չենք շտապում, թող սեզոնները շտապեն, եթե շտապելու բան ունեն։ Առնվազն մանկամիտ են նրանք, ովքեր կարծում են, թե կտրուկ գործողությունների արդյունքում կկարողանանք միանգամից հասնել բերքահավաքի սեզոնին։ Մենք պետք է հաշվի առնենք, որ բնությունն ինքը շտապել չի սիրում և ունի իր սեփական պահանջները։ Ուստի մենք զերծ ենք արկածախնդրությունից ու չմտածված քայլերից, մեր ամեն մի շաբաթ–կիրակի օրվա շախմատ խաղալը հաստատուն քայլերով մեզ մոտեցնում է բաղձալի շրջանին, և կարևոր է, որ մենք չկորցնենք մեր դիմացկունությունն ու անկասելիությունը։
Բլա բլա բլա, բլա բլա բլա.......
Ինչ Լևոնի կառավարման շրջանը, ինչ՝ Լևոնի ընդդիմադիր շրջանը. Ջուր ծեծոցի, դեմագոգիա, տուֆտաբանություններ, սեփական անձն ու ինքզինքը ճոռոմացնելու ու ցուցադրելու անսպառ մոլուցք, իսկ տակը՝ կեղտ, ճղճիմություն, ճահիճ, տոռմուզ...
Մարդիկ ինչքան որ Սերժի իշխանությունից են փախչում, էդքան էլ էս անտաղանդ, անհույս ճոռոմներից, երկուսն էլ մեր «ապագան» են։
Էջանիշներ