Chuk-ի խոսքերից
1. Կարողանալ հասնել քաղաքական պոռոտախոսության վերացմանը,
2. Կարողանալ հասնել «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» ընտրության դեպքում խաղաղություն ընտրել կարողանալու գիտակցմանը,
3. Այլընտրանք չլինելու դեպքում կարողանալ արժանապատվորեն ընտրել «պատերազմը» ու այդ «պատերազմը» ոչ թե գցել ուրիշների վրա, այլ լինել առաջամարտիկը, հպարտ ու տոկուն ձևով այն կրել ու տանել մինչև վերջ,
4. Կարողանալ հասնել մտային այնպիսի հասունության, որ ժամանակավոր պարտություններն ու ժամանակավոր նահանջներն ընկալվեն իբրև «պատերազմի», պայքարի բնական շարունակություն, հասկացնել որ ոչ մի մարտ միայն հաղթանակներով չի լինեում,
5. Կարողանալ հասնել սկզբունքայնության այն աստիճանին, որ ոչ մի տեսակի «պարտություն» չդառնա հուսահատվելու, հուսալքվելու պատճառ,
6. Կարողանալ հասնել փոխվստահության ու փոխհամագործակցության մթնոլորտի, որտեղ եթե առաջնորդից ունես պահանջ, ապա ունես նաև առաջարկելու ինչ-որ մի բան, օրինակ՝ սեփական մասնակցությունդ քո առաջարկն ընդունվելու դեպքում, ապա նաև այն գիտակցության, որ եթե դու տանը ոտքերդ կրակի մոտ տաքացնող ես, չունես պահանջելու փողոցում պայքարը տանող մարդուց, որովհետև ոչ մի բանով առավել չես, գուցե դեռ ինքն է առավել,
7. Կարողանալ հասնել փոխվստահության ու փոխհամագործակցության մթնոլորտի, որտեղ եթե առաջնորդ ես, ապա պետք է ունենաս վճռականություն ու առաջարկելիք ու ոչ միայն պահանջ քեզ աներկբա ենթարկվելու,
8. Կարողանալ հասնել նրան, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա հասկանալ, որ ինքն անսխալական չի ու եթե ընթացքն իր պատկերացրածով չի, ուրեմն դա դեռ չի նշանակում, որ ընթացքը վատն է կամ սխալ:
Էջանիշներ