Հա, ի դեպ, իրանք էլ են հովարսի նման մտածում.
ԱՅՈ
ՉԳԻՏԵՄ
ՈՉ
Հա, ի դեպ, իրանք էլ են հովարսի նման մտածում.
Ոչ մի տեղ չտեսա որ ինձ ես դիմել
Նորից ծայրահեղության դիմեցիք, հետևաբար ձեր մեջ չարությունը ավելի է արմատավորված և փորձում եք կեղծ բարի երևալ, ինչևիցե...
Այո , երկու աղջիկ՝ 24 և 22 տարեկան, եթե առիթ են տվել ծեծ էլ են ստացել, բայց ոչ գավազանով և այսօր իմ երեխաները հոգեբանորեն ավելի առողջ են բարձերի վրա աճած երեխաներից, իհարկե հիմա դուք նորից կդիմեք ծայրահեղության և շատերն էլ կսկսեն քարկոծել:
Երբ սկսում է գիտակցել և քանի դեռ փոքր է, բայց երբ մեծանա այլևս իմաստ և նպատակ չունի:
Դե հարգելի ՝՝դեմոկրատներ՛՛ ձեզ տեսնեմ
Սկեպտիկ, իսկ դու ի՞նչ գիտես հովարսից, որ նրա տեղն էլ որոշումներ ես ներկայացնում , հասարակ խոսքերս չես հասկանում, մտածելակերպս ո՞նց հասկացար
Վերջին խմբագրող՝ հովարս: 10.06.2012, 00:21:
Varzor (12.06.2012)
Էս էջ էլ բերեմ, թող մարդիկ կարդան.
Շատ հստակ գրված են, ոչ մի վերաձևակերպման կարիք չունեն: Տեր Թոդիկին ա հիշեցնում, ի դեպ:Ով չի գործադրում խրատի գաւազանը, նա ատում է որդուն. իսկ ով սիրում է իր որդուն, նրան խրատում է հոգածութեամբ։
Խրատի՛ր որդուդ, որպէսզի այդպէս բարի յոյս լինի քեզ համար, եւ մի՛ նայիր նրա թշնամական վերաբերմունքին. եթէ դու բրածեծ անես նրան, նա չի մեռնի, բայց նրա հոգին կը փրկես մահից։
Անմտութիւնը բորբոքուած է երիտասարդի սրտում. ուրեմն՝ գաւազանը եւ խրատը հեռու են նրանից։
Քո խրատը մի՛ խնայիր երեխային,որովհետեւ եթէ գաւազանով էլ խփես նրան՝ չի մեռնի, դու նրան կը հարուածես գաւազանով, բայց նրա հոգին կը փրկես մահից։
հովարս ջան, էս ուղղակի անընդունելի ա: Քրիստոնեությունը ներառում ա մի քանի կարևորագույն ու առանցքային սկզբունքներ, որոնք, իմ կարծիքով, պիտի հասկանալի ու ընդունելի լինեն առհասարակ բոլոր մարդկանց համար՝ անկախ կրոնական համոզմունքներից, ու որոնք ես հարգում եմ, բայց մեջբերված տողերը հիմա արդեն ամբողջովին մերժելի են: Գավազանով ծեծել կենդանի մարդուն, երեխային, քո զավակին՝ նրան ինչ-որ բան բացատրելու ու հասկացնելու համար. սա դուրս ա մարդկանց, երեխաների ու զավակների նկատմամբ ճիշտ վերաբերմունքի մասին իմ պատկերացումների շրջանակից: Հուսով եմ՝ կարիք չկա մանրամասնելու, թե ինչու եմ դեմ, որ ծնողներն իրենց երեխաներին գավազաններով ծեծեն: Ընդ որում՝ (էստեղ խնդրում եմ ավելի ուշադիր կարդալ) վերևի տողերը սահմանում են, թե ինչպես ա պետք դաստիարակել սեփական զավակիդ, բայց դեռ չեն ասում, թե ինչ ա պետք նրան սովորեցնել: Առաջին հարցս հենց էդ ինչ-ի մասին էր. ի՞նչ պիտի սովորի երեխան, որպեսզի կարողանանք ասել, որ նա քրիստոնեական դաստիարակություն ա ստացել:
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 10.06.2012, 12:08:
DIXIcarpe noctem
Դու վարվիր քո երխայի հետ ինչպես կուզես, բայց երբ գլուխդ ափերիդ մեջ կառնես, չմեղադրես ոչ մեկին, իսկ ինչ վերաբերվում է Աստվածաշնչին՝ նախ Աստծու Հոգին ունեցեք հետո նոր Նրա խոսքերը քննեցեք: Հայկօ ջան առանց քեզ վիրավորելու միտումով ասեմ, որ ինձ չի հետաքրքրում անհավատների կարծիքը այն հարցերի շուրջ որոնց պատասխանը կա Աստվածաշնչում, և տառակերությամբ զբաղվելը կամ բառերից կառչելը ոչ մի արդյունքի ձեզ չի բերի, եթե իհարկե դրա կարիքն ունեք
Սա էլ ապացույց, տեսնում եմ որ բացարձակ տեղեկություն չունես Աստվածաշնչից:
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 10.06.2012, 09:51:
Մոդերատորական. ո՛չ անձնական հարթություն բերված խոսակցություններին:![]()
Սխալվում ես, հովարսը երբեք այդպես չի մտածում, ես ոչ դոգմատիկ եմ, ոչ էլ ծայրահեղական: Ամեն բանի մեջ կա չափ, երբևէ մտածել ես թե Աստված ինչի էր ասում. «Առակներով պիտի խոսեմ», և իմ բերած օրինակները Առակաց գրքից է: կասկածանքով, բայց կարծում եմ տեղյակ ես առակների խորհուրդին, որ գավազանը կարա ունենա ուրիշ իմաստ: Ծեծի համար էլ կարող եմ ասել որ պետք չի հասկանալ քիթմռութը արյունլվա անել:
Կեղծանունդ մտածելակերպիդ չի համապատասխանում
Ավետիք (12.06.2012)
Խնդիրը ոչ թե հենց ծեծելու մեջ է, այլ նրանում, որ երբեմն մարդուն բարիք պարգևելու համար պիտի ցավեցնես նրան: Որպես օրինակ` ատամնաբույժի ցավեցնելով հանում է հիվանդ ատամը, բայց վերքը լավանալուց հետո ոչ միայն ցավն է անցնում, այլև վարակի վտանգն է կանխվում:
Ծնողական պատիճը կյանքի դպրոցի անբաժանելի մասն է: Բնավ կողմ չեմ երեխային ծեծելուն, բայց մեկ-մեկ տեղը գալիսա, բացի մի հատ բզելուց ոչ մի բան չի օգնում:
Բայց մեջբերված աստվածաշնչյան օրինակները հստակ ուղղված են ոչ թե մարդու, երեխայի ֆիզիկական բարեկեցությունը բարցրացնելուն և կյանքի դժվարությունները հաղթահարելուն պատրաստելուն, այլ ուղղված են հոգևոր բարեկեցությունն ու դժվարությունները հաղթահարելուն: Բայց ըստ էության մարդ արարածի կողմից ֆիզիկական դժվարությունների հաղթահարման գործում կարևորագույն դեր են խաղում հոգևոր և մտավոր ունակությունները, իսկ դրանք, ինչպես ցույց է տալիս կյանքի փորձը, գավազանով ավելի լավ են յուրացվում![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Դե ոչ մի նորմալ փսիխիկա ունեցող մարդ կողմ չի լինի երեխաներին ծեծելուն: Բայց արի ու տես, որ բազմաթիվ մարդիկ իրենց գլխին են տալիս ու ողբում, որ ժամանակին իրենց զավակին ուժով չեն ստիպել, ուժով չեն հասկացրել այն, ինչի չհասկանալու պատճառով նա կործանվել է:
Ըստ էության երեխային ծեծելը հիմնականում մի քնաի դրսևորում ունի.
1. Սեփական կարծիքն ու անձը երեխայի մոտ ամրապնդել
2. Թերարժեքության կոմպլեքս` թույլերի վրա է ուժը պատում, դրա համար էլ ծեծում է
3. Հոգեկան խանգարում
Սրանցից միայն առաջինն է, որ շատ դժվար է դասակարգել և երբեմն սերտաճում է մյուս երկուսին:
Բայց սթափ մտածող, հոգեկան խանգարում չունեցող մարդու մոտ գործում է բնազդը` սերդի պահպանման բնազդը և երբ ծնողը զգում է, որ իր գիտելիքներն ու դաստիարակչական մեթոդները չեն բավարարում զավակին կյանքի "ճշմարտույթուն" սովորեցնել կամ ետ պահել "սխա ուղուց", ապա միանշանակ դիմում է ֆիզիկական բռնության: Ու դա այդպես է ոչ միայն զավակների դաստիարակման հարցում, այլ մարդկային հարաբերություններում ընդհանրապես:
Հ.Գ.
Հետաքրքիր ա, ինչ կդառնար Պագանինին, եթե ռեժիմով ծեծ չուտեր![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Ախր ինչպես կարելի է որևէ կերպ արդարացնել երեխայի նկատմամբ բռնությունը: Անվանեք ինչպես ուզում եք, սակայն ծեծը, ապտակը կամ նույնիսկ կոպիտ վերաբերմունքը ոչ այլ ինչ է քան բռնություն: Երեխայի սխալը, որի համար նրան ծնողը ծեծում է, իրականում հենց իր` ծնողի մեղավորությունն է, քանզի հենց նա է պատասխանատու երեխայի համար: Համոզված եմ ծեծի մեթոդի սխալության մեջ, իսկ եթե նույնիսկ ծնողը զայրույթի պահին չի կարողացել զսպել իրեն ու հարվածել է երեխային, ապա անպայման պետք է ներողություն խնդրի, հակառակ դեպքում երեխան հոգեկան վնաս կստանա: Եթե երեխան անկառավարելի է, ապա պետք է ուղի գտնել նրան ճիշտը ցույց տալու համար,և այդ ուղին ոչ մի դեպքում ծեծը չէ:
Երեխային ծեծող ծնողը նման է հետամնաց երկրի բանտապահի, ով առիթը բաց չի թողնում հանցանք գործածին հարվածելու, մինչդեռ զարգացած երկրներում փորձում են նրան ցույց տալ կյանքի լուսավոր կողմը:
Հ.Գ.
Պագանինիից մեզ մենակ ջութակ նվագելն ա մնացել, իսկ դա ոչինչ չի ասում նրա մարդկային հատկությունների մասին:
Quyr Qery (14.06.2012)
Ըդհանուր առմամբ այդքան էլ համամիտ չեմ:
Այո, երեխայի սխալի համար ծնողը պատասխանատվություն է կրում, սակայն դա չի նշանակում, որ այդ սխալի գործման համար ծնողն է մեղավոր: Երեխան նույնպես անհատ է, ունի սեփական միտքն ու պատկերացումները և դրանց ոչ ադեկվատ զարգացման համար ծնողը որքան էլ որ պատասխանատու է, միևնույն է մեղավոր չէ:
Այո, ծեծում են, որովհետև ձեռի տակ եղած մյուս մեթոդները սպառվել են կամ էլ ջան չեն անում այլ մեթոդ գտնել ու դիմում են թեև ոչ այդքան ընդունելի, բայց հին ու փորձված մեթոդին` ֆիզիկական բռնությանը:
Ամենևին էլ միտք չունեմ արդարացնելու երեխաների հանդեպ կատարվող բռնությունները, բայց իմ խորին համոզմամբ կյանքում լինում են պահեր, երբ բացի ֆիզիկականից ոչ մի մեթոդ արդյունք չի տալիս:
Ու էլի կրկնեմ. դա ոչ թե այլ մեթոդ չլինելու պատճառով է, այլ այդ այլ մեթոդը չիմանալու` մարդն անկատար է ու ամենաիմաց չէ:
Այո, կարելի է ուսումնասիրել և գտնել որևէ մեթոդ, սակայն կան իրավիճակներ, որոնցում ժամանակի կորուստը ճակատագրական է` ժամանակ չկա մեթոդ ուսումնասիրելու կամ մտածելու:
Ու քանի դեռ երեխան ունակ չէ հասկանալու իր սխալի էությունը կամ ծնողն ունակ չէ երեխային հասկանալի ձևով նկարագրել ու բացատրել սխալի էությունը, օգնության է հանսնում ծնողական ծեծը, մորս ասա "Ծ" վիտամինը և երեխան ուղղակի այդ վիտամինի մեծ քանակ չստանալու ցանկությունից այլևս չի կատարում այն արարքը, որը ծնողի կարծիքով սխալ է և պատժի է արժանացնում:
Ըստ էության ծեծի արդյունավետությունը կարճատև է, քանի որ եթե երեխան չի գիտակցում այն, ինչի համար պատժում են, ապա մեծանալով առանց արգելքի կարող է կատարել նույն քայլը:
Ուստի ավելի արդյուանվետ է հոգեբանական և մտավոր աշխատանքը:
Բայց ասյտե մի բայց կա: Հոգեբանական և մտավոր աշխատանքը արդյունավետ են միայն այն ժամանակ երբ երեխա ի վիճակի է որևէ բան ընկալելու: Բայց ոչ բոլոր իրավիճակներում է դա այդպես և ժամանակ էլ չկա սպասելու, մինչը երեխայի գիտակցությունը կհանդարտվի: Այդ ժամանակ ապտակը սթափեցնում է: Այն միտված չէ ֆիզիկական ցավ պատճառելուն, այլ ավելի շատ գիտակցության դուռը թակելուն:
Ինչպես ասվում է մի հին հայտնի երգում "Ով մայրական ծեծից չի լացել, նա որբ է մեծացել..."
Եվ հենց այստեղ էլ շատ ծնողների օգնության է գալիս կրոնական դաստիարակությունը: Երեխան սկսում է վախենալ և ակնածել ոչթ ե ծնողական ծեծից, այլ տվյալ կրոնով նախատեսված հոգևոր և "սարսափելի" պատիժներից: Իսկ քանի որ ոնց պարզեցինք հոգևոր-մտավոր մեթոդներն ավելի արդյուանվետ և ուժեղ են, քան ֆիզիկականները, ապա հոգևոր-կրոնական դաստիարակության ազդեցությունն ավելի արդյունավետ և երկարատև է:
Հ.Գ.
Պագանինիյից մենակ ջութակ նվագելը չի մնացել, կիթառ նվագելն էլ, ստեղծագործութոյւններն էլ, կենսագրությունն էլ: Ու սկզբից ծեծ ուտելով, մեծ տարիքում արդեն առանց երաժշտության ուղղակի իր կյանքը չէր պատկերացնում:
Երաժշտական աշխարհի ընդւոնված հանճարներից է համարվում:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Չէ, ախպեր: Իմ երեխան ծեծ չի ուտի: Սա իմ համոզմունքն է: Ավելին չեմ ասի:
Հարգելի սեղանակիցներ, խնդրում եմ ուշադիր նայեք ձեր շուրջ և ասեք, հիմա են շատ հոգեկան հիվանդ երեխաները, թե մի քսան և ավելի տարիներ առաջ, երբ լավ էլ ՝՝ծեծ էին ուտում՛՛ երեխաները, հերիք է այդ ամերիկյան քայքայիչ դեմոկրատիային հետևեք:հակառակ դեպքում երեխան հոգեկան վնաս կստանա:
Ժող, ստեղ լուրջ դրած էրեխուն ծեծելն ու դա արդարացնելն ե՞ք քննարկում...
Mephistopheles (14.06.2012), Quyr Qery (14.06.2012)
Varzor (14.06.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ