ԱՅՈ
ՉԳԻՏԵՄ
ՈՉ
Cassiopeia (05.06.2012), Skeptic (05.06.2012), Varzor (08.06.2012), VisTolog (05.06.2012)
Նուրբ հարց է, բայց համարյա թե մտածելու բան չկա: Կրոնը դաստիարակության հետ կապ չունի: Մարդկային արժքներին ծանոթացնել կարելի է, բայց կրոնի մասին ի՞նչ կարելի է երեխայի հետ խոսել: Ես չեմ հիշում, որ մեր ընտանիքում որևէ քննարկում եղած լինի էդ թեմայով: Երբ հարցրել եմ, ամեն մեկն իր պատկերացումն է արտահայտել՝ իր կարծիքը որևէ այլ կարծիքից վեր չդասելով: Էդ շատ լավ էր: Իմ հավատի մասին նույնիսկ մտերիմներիս հետ չեմ զրուցում, ինձ համար դա ինտիմ հարց է, ուր մնաց երեխային սովորեցնեմ: Կարիք չեմ տեսնում նման դաստիարակության: Ժամանակը կգա, ինքն իր կրոնը կստեղծի, կհավատա, կփոփոխի, ուրիշ կարծիք կունենա,... ոնց ուզում ա, թող մտածի:
Ափսարայի հետ էլ լրիվ համամիտ եմ:![]()
Apsara (05.06.2012), Cassiopeia (05.06.2012), Quyr Qery (06.06.2012)
Երեխան թաց կավի նման է: Դաստիարակությունը անձի ձևավորման հիմնական բաղադրիչն է, ու եթե երեխայի ինդիվիդումը կերտենք կրոնի կաղապարով, ապա մենք կունենանք սահմանափակ մարդ: Ոչ մի դեպքում չեմ ուզում անվանել հավատացյալներին ու հոգևոր ծառայողներին կաղապարված: Հակառակը: Գտնում եմ նրանց հոգեպես հարուստ մարդիկ: Խոսքս կույր հավատացողների մասին է, որոնք հավատում են չհավատալով ու ավանդույթի համաձայն նույն սնունդն են տալիս իրենց սերունդներին:
Եկեք դաստիարակենք մեր երեխաներին մեր աշխարհայացքով, բարու ու չարի մեր պատկերացումով, բարություն սերմանենք երեխաների մեջ, ազնվություն, շատ ու շատ այլ հատկանիշներ, որոնք բացակայում են այսօրվա հասարակության շարքային ներկայացուցչի մոտ: Եթե այդ ամենը տեղավորվում է կրոնի մեջ, ապա կրոնը միայն օգուտ կտա երեխային: Բայց այսօր կրոնն ուրիշ բան է նշանակում: Կրոնը եկեղեցի է, տոն է, սուգ է, ավանդույթ է, բայց ոչ հոգի: Կարծում եմ` հենց հոգին է պակասում կրոնի մեջ ու հենց հոգին է անհրաժեշտ մեր երեխաներին: Տանք մեր երեխաներին հոգին, որ կարողանան հավատալ: Թե ինչին կհավատան, արդեն մեզանից կախված չէ ու երևի մեր գործն էլ չէ:
Ինքս ինձ համարում եմ հավատացյալ: Հավատում եմ, որ հոգիս անմահ է, որ սիրել է պետք, որ բարին է մնալու, լույս է լինելու: Երևի թե քրիստոնյա եմ: Ուզում եմ երեխաս ինձ նման լինի:
Լավ ասեցիր` տենց հասկացողություն կա, բայց Ղուրանում տենց բան չկա: Արի ամեն ինչը իրանց ձևերով ասենք, որ ապատեղեկատվություն չստացվի:
Բայց էդ նույն ձևով էլ գնչուների մոտ գողանալը վատ բան չի, մարդակեր ցեղերի մոտ մարդ ուտելը, նույնիսկ որոշ ցեղերի մոտ ում որ ուտում են`մեծ պատվի են արժանացնում
Կրոնը դա ընդամենը կյանքի փիլիսոփայություն և ուսմունք է, իսկ թե դրա հիման վրա, կամ ավելի շուտ դրա տակ քողարկվելով մարդիկ ինչեր են անում` կրոնի հետ կապ չունի:
Նույն հաջողությաբ խաչակիրներն էին "անհավատներին" սպանում: Բայց հիմա հո էդքան հասկանում ենք, որ դա ընդամենը թալան էր:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
հովարս (08.06.2012)
Քրիստոնեությունը բավականին մարդասիրական գաղափարներ ունի, որը շատ օգտակար կլինեն, անչափահասների դաստիարակություն համար: Էս ինքս երևի ավելի շատ ագնոստիկ եմ, կամ աթեիստ, սկի ինքս էլ չեմ կողմնորոշվել, բայց որ հարցնում են հիմնականում ասում եմ քրիստոնյա եմ:
Քրիստոնեությունը ինձ համար ավելի շատ իմ ազգի մշակույթի մի գեղեցիկ մասն է /նկատի չունեմ միջնադարյան վհուկաորսական տիպի որոշ դրսևորումները/, կուզենամ, որ իմ ապագա երեխաներն էլ այդ մշակույթին և ավանդույթներին ծանոթ լինեն, Սուրբ Ծնունդ, Զատիկ նշեն, բայց կյանքում առաջնորդվեն առաջին հերթին սեփական բանականությամբ:
Մի խոսքով կփորձեմ տալ այնպիսի կրոնական դաստիարակություն ինչպիսին իմ ծնողներն են ինձ տվել՝ ամեն տեսակ սնահավատություններից և ֆանատիզմից զերծ:
Lusinamara (09.06.2012), Varzor (08.06.2012), հովարս (08.06.2012)
111111.jpg
Ինչ վատ բան կա այստեղ?
Ինչ վատ բան կա այստեղ?
atheist111.gif
Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.
Հարց. քրիստոնեական դաստիարակությունը ի՞նչ ա: Կոնկրետ սահմանում կա՞:
DIXIcarpe noctem
Հավատից մինչև անհավատության-չնչին մի պահ է,
Կասկածից մինչև հավաստիություն-չնչին մի պահ է.
Երջանիկ ապրիր, թող ուրախ անցնի պահն այդ անցավոր–
Քանի որ կյանքի իմաստը միակ– հենց այդ մի պահն է։
Օմար Խայամ
ՀԳ պետք է կարողանալ երեխային երջանիկ ու անհոգ մանկություն ապահովել,պետք է կարողանալ երեխայի մանկության ամեն պահը ծիծաղով ու քնքշությամբ լցնել... այդպիսի երեխան հաստատ բարի, լավ հատկանիշներով մարդ կդառնա...դրանից լավ քրիստոնեական դաստիարակություն գիտեք , ես չէ??? հեչ պարտադիր չէ, որ մանկության տարիներից ահուսարսափի մեջ ապրի թե վատ արարքից դժոխք է ընկնելու...մի խոսքով չարժի երեխայի կյանքը դոգմաներով դժոխք դարձնել , ապագա դրախտի երազանքով...
Ճիշտ ես Գեա ջան, պետք չի երեխային դժոխքով վախեցնել:
Իսկ երբևիցե մտածել ես ,որ եթե երեխան այդպես մեծանա (փափուկ բարձերի վրա) և մի օր մի դժվարություն/նեղություն/կոպտություն պատահի, ինչ ապրումներ կարող է ունենալ:
Ինձ մի հարց է հետաքրքրում, ինչո՞ւ եք միշտ ծայրահեղության դիմում, երբ խոսքը վերաբերվում է կրոնին, մի՞թե միայն դա եք տեսնում:
Varzor (12.06.2012)
Ով չի գործադրում խրատի գաւազանը, նա ատում է որդուն. իսկ ով սիրում է իր որդուն, նրան խրատում է հոգածութեամբ։ - Առակաց 13:24
Խրատի՛ր որդուդ, որպէսզի այդպէս բարի յոյս լինի քեզ համար, եւ մի՛ նայիր նրա թշնամական վերաբերմունքին. եթէ դու բրածեծ անես նրան, նա չի մեռնի, բայց նրա հոգին կը փրկես մահից։ - 19:18
Անմտութիւնը բորբոքուած է երիտասարդի սրտում. ուրեմն՝ գաւազանը եւ խրատը հեռու են նրանից։ - 22:15
Քո խրատը մի՛ խնայիր երեխային,որովհետեւ եթէ գաւազանով էլ խփես նրան՝ չի մեռնի, դու նրան կը հարուածես գաւազանով, բայց նրա հոգին կը փրկես մահից։ - 23:13-14
![]()
Ինձ քո կարծիքն ու տեսանկյունն են հետաքրքրում, հովարս ջան:
Ֆորումային հաղորդակցման առանձնահատկություններից մեկն էլ էն ա, որ էստեղ մարդիկ հիմնականում ոչ թե հղումներ են տալիս, այլ անմիջականորեն խոսում են իրար հետ: Այլապես ես մեծ գրադարան ունեմ, գուգլով ինտերնետ ունեմ և այլն, նույնիսկ չեմ էլ գրի էստեղ:
DIXIcarpe noctem
Շնորհակալություն:
Ըստ էության՝ ամեն ինչ հանգում ա սեփական երեխայիդ գավազանով ծեծելու՞ն: Մի քիչ հիասթափված եմ, ճիշտն ասած: Անկեղծ ասած՝ ակնկալում էի, որ գոնե մի երկու խոսք կլինի դիմացինին սիրելու կամ առնվազն մերձավորին չսպանելու մասին, բայց չէ, գավազանի մասին էր մենակ:
հովարս ջան, կներես, եթե ոչ կոռեկտ հարցեր եմ տալիս. դու երեխաներ ունե՞ս, ծեծու՞մ ես արդյոք նրանց գավազանով: Քանի՞ տարեկանից ա թույլատրելի գավազանով ծեծել երեխային:
DIXIcarpe noctem
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ