User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ի՞նչ եք կարծում,

Քվեարկողներ
169. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • արդյոք մարդն ու կապիկը ունեն նույն նախնին

    58 34.32%
  • արդյոք մարդուն Աստված է ստեղծել

    71 42.01%
  • Չգիտեմ

    40 23.67%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1445 հատից

Թեմա: Դարվինիզմ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչպես իմանալ, որ օպոնենտը, մեղմ ասած, իր ինտելեկտուալ մակարդակով կոմպետենտ չի բանավիճել այս թեմայով:
    1) Դարվինիզմ կամ էվոլյուցիոնիզմ չի, տեսակների առաջացման էվոլյուցիոն տեսություն է:
    2) կրոնական մտածելակերպի համաձայն, Չարլզ Դարվինն դարվինիզմի մարգարեն է, որը գրել է դարվինիզմի Սուրբ Գիրքը՝ «Տեսակների առաջացումը»: Դարվինիստներն այդ գիրքն ընդունում են որպես Դարվին մարգարեի սուրբ խոսք:

    Ցանկացած կենսաբանի եթե հարցնեք՝ արդյո՞ք Դարվինն ամեն հարցում ճիշտ էր, նա կծիծաղի ձեզ վրա: Իհարկե, Դարվինն էլ էր սխալներ արել, Լամարկն՝ առավել ևս: Բայց ե՞րբ էր Դարվինն ու ինչքա՞ն առաջ է գնացել էվոլյուցիոն տեսությունը Դարվինից հետո: Գիտության էությունն է այդպիսին. հիպոթեզներ են քաշվում, մի մասը հաստատվում է, մի մասը ժխտվում, հաստատվածներն էլ անընդհատ քննվում են ու կարող են շատ տարիներ անց էլ ժխտվել: Դրա հաշվին էլ էվոլյուցիոն տեսությունը զարգանում է, սովորում գենետիկայից, հնագիտությունից և շատ այլ գիտություններից: Ու եթե այն հանկարծ ինչ-որ ժամանակ հետո ինչ-որ կերպ վերջնականապես ժխտվի, դա դեռ բնավ չի նշանակի, որ գիտությունն իրեն սպառել է, ու որ քրիստոնեական աստվածը մարդուն իրոք ստեղծել է հողից՝ իր պատկերով ու նմանությամբ: Մի տեսությունը ժխտվում է, մյուսն է ստեղծում: Պետք չի «գիտությունը շատ հարցերի պատասխան չունի»-ն դարձնել կրոնի արդարացում. օրինակ՝ ես կարող եմ կրոնին հավասար իրավունքով պնդել, որ բոլոր հարցերի վերջնական պատասխանը 42 է:

    «Պայթյունը չէր կարող մարդու նման բարդ բան ստեղծել»՝ սրա ավելի գրագետ ու Օկկամի ածելիով համեմված (ու դրանով հանդերձ՝ բավականին հիմար) տարբերակը ձևակերպել է Ֆրեդ Հոյլը, որը, մեր մեջ ասած, միջուկային ֆիզիկոս ու անտիթեիստ էր: Այն անվանում են «Հոյլի սխալմունք», ի հակադրություն որի Ռիչարդ Դոուկինսը (սուրբ եղիցի անուն քո) իր «Աստծո պատրանքը» գրքում բերում է «Բոինգ 747-ի վերջնական գամբիտն», ըստ որի մարդու նման բարդ էակ ստեղծելու համար անհրաժեշտ էր էլ ավելի բարդ էակ, որի ծագման հարցը մնում է բաց ու անորոշ չափով բարդացնում տեսանկյունն, ինչի հաշվին հենց նույն Օկկամի ածելին աբիոգենեզիսն ու էվոլյուցիան հաղթող է դատում:

    Աստվածաշնչի մեջ բերված «փաստերը» հիմնավորվում են նրանով, որ աստվածաշունչն աստված է թելադրել: Աստվածաշունչն աստված է թելադրել, քանի որ աստվածաշնչի մեջ բերված «փաստերն» այդպես են պնդում: Սա կոչվում է ցիկլիկ տրամաբանություն (փաստագրման հերթական սխալ եղանակը): Ես աստված եմ, քանի որ աստված (ես) այդպես է պնդում, իսկ աստված անսխալական է: Դրանից արդյո՞ք հետևում է, որ ես աստված եմ: Իհարկե այո:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (11.06.2012), Quyr Qery (09.06.2012), Skeptic (09.06.2012), Varzor (12.06.2012), VisTolog (10.06.2012), մարդագայլուկ (07.04.2014), Տրիբուն (09.06.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •