User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ի՞նչ եք կարծում,

Քվեարկողներ
169. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • արդյոք մարդն ու կապիկը ունեն նույն նախնին

    58 34.32%
  • արդյոք մարդուն Աստված է ստեղծել

    71 42.01%
  • Չգիտեմ

    40 23.67%
Էջ 83 97-ից ԱռաջինԱռաջին ... 337379808182838485868793 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,231 համարից մինչև 1,245 համարի արդյունքները՝ ընդհանուր 1445 հատից

Թեմա: Դարվինիզմ

  1. #1231
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    նույն փաստերի հիման վրա կրոնն է եզրակացության գալիս:
    Ի՞նչ փաստեր:

    Իսկ եզրակացությունը, բնականաբար, Աստվածաշունչն ա կամ Ղուրանը կամ Թալմուդը կամ Վեդաները կամ Մորմոնի գիրքը կամ Դիանետիկան...


    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    «Թող լույս լինի», սա քեզ ոչինչ չի հիշեցնում, նորից կրկնեմ, առանց Աստծու միջամտությամբ ոչինչ չէր լինի:
    Ահամ, որովհետև ավելի հեշտ ա կարդալ մի հատ պարզ գիրք, քան մի քանի տասնյակ ավելի բարդ գրքեր:


    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ այդ կոմիքսը միայն անհավատներին է վերաբերվում, որոնք ոչ ուզում են տեսնել, ոչ էլ՝ լսել
    Անհավատները հավատում են, որ հավատացյալները և՛ տեսնում են, և՛ լսում, իսկ որոշ անհավատներ էդ տեսածներն ու լսածները դասակարգում ու բնութագրում են նեյրոկենսաբանությանը նվիրված գրքերում:


    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    պատն էլ ափսոս է մի փլի
    Բա գլուխս ափսո՞ս չի:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (09.06.2012)

  3. #1232
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ներող կլինեք, մի փոքր շեղվեմ թեմայից
    Միլիոն ՖՍ գիտնականին,

    http://www.cirota.ru/forum/view.php?subj=83383

  4. #1233
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Միլիոն ՖՍ գիտնականին...
    էն նույն հիմնադրամի կողմից, ով պարգևատրում ա կրոնի մասին լավ-լավ բաներ ասող մարդկանց (41 մրցանակակիրներից ավելի քան 10-ի անվան դիմաց կա հոգևորականի Reverend (գերապատիվ) տիտղոսը), ու որի կողմից 2006թ. ֆինանսավորված «Միջնորդավորված աղոթքի թերապեվտիկ էֆեկտների հետազոտությունը» շրխկոցով տապալվեց:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (09.06.2012)

  6. #1234
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Skeptic-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ փաստեր:
    Աստվածաշնչի փաստերը:

    Մեջբերում Skeptic-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եզրակացությունը, բնականաբար, Աստվածաշունչն ա կամ Ղուրանը կամ Թալմուդը կամ Վեդաները կամ Մորմոնի գիրքը կամ Դիանետիկան...
    հենց կյանքն է որն ապրում է հավատացիալ/հոգևոր մարդը: Սկեպտ ջան, դու հավատում ես թղթի վրա հաստատված մի կնիքի և ստորագրության, որի վերևում մի խճճված թեզ է գրված , առանց կոնկրետ ապացույցների, հավատացյալը հավատալով է հենց իր կյանքում ունենում այդ ապացույցները: Ոչ դու, ոչ էլ այն բոլոր գիտնականները, որոնց դու ապավինում ես, չեն կարող ոչ մի գիտական բացատրություններ/ապագույցներ տալ այն ամենին ինչ կատարվել է իմ կյանքում և չեն էլ հավատա, բայց մի հասարակ հավատացյալ ամեն ինչ կհասկանա,... չխորանամ:

    Ահամ, որովհետև ավելի հեշտ ա կարդալ մի հատ պարզ գիրք, քան մի քանի տասնյակ ավելի բարդ գրքեր:
    Երևի չհասկացար «Թող լույս լինի» ինչ նկատի ունեի

    Անհավատները հավատում են, որ հավատացյալները և՛ տեսնում են, և՛ լսում, իսկ որոշ անհավատներ էդ տեսածներն ու լսածները դասակարգում ու բնութագրում են նեյրոկենսաբանությանը նվիրված գրքերում:
    Սխալվում ես, եթե հոգեկան հիվանդներին նկատի ունես, դարձյալ սխալվում ես:

    Բա գլուխս ափսո՞ս չի:
    ԷԷԷԷԷԷԷԷ՜հ Սկեպտ ջան, գլուխդ վաղուց չես խնաել

  7. #1235
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներող կլինեք, մի փոքր շեղվեմ թեմայից
    Միլիոն ՖՍ գիտնականին,

    http://www.cirota.ru/forum/view.php?subj=83383
    հովարս ջան, դու թեմայից վաղուց ես շեղվել ապեր… համ կանոնադրության համաձայն, համ էլ մեր պայմանավորվածության սահմաններում որ կրոնը չպիտի բերենք գիտական դաշտ, մինչդեռ դու ասեցիր "կրոնը գիտություն է"… ոչ մի լավ բան չի կարա դուրս գա նրանից որ կրոնը բերենք գիտական դաշտ… էդ էն ա որ սխալ գործիքով ավտեն սարքես… համ ավտոոն կփչացնես, համ էլ գործիքը…

    գիտությունը երբեք չի հաստատի ավետարանի գրվածը, որովհետև ավետարանը կոչված չի գիտության տեղը լրացնելու, և գիտությունն էլ կոչված չչի հաստատելու ավետարանը, որքան էլ որ փորձեր արվեն գիտական փաստերը մեկնաբանել որոշ կրոնամոլ շառլատաններ իրենց իսկ քաղաքական շահերից ելնելով…

    դրա համար էլ կոչ եմ անում, կարծեմ Նետն էլ էր համաձայն որ կրոնն ու ավետարանը դուրս ենք պահում գիտական ասպարեզից…

    եթե դուք ժխտում եք էվտ.-ի տեսությունը, ապա փոխարենը պետք է առաջարկեք մեկ այլ գիտական տեսություն՝ իհարկե փաստերով…

    պետք ա հեռու պահել կրոնը գիտությունից՝ չխառնել իրար որպեսզի թշնամություն չառաջանա… նույպես և արվեստը չի կարելի խառնել գիտության հետ… արվեստի խնդիրներն ու գործիքներն այլ են գիտությանն այլ…

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (09.06.2012), Skeptic (08.06.2012)

  9. #1236
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստվածաշնչի փաստերը:
    Օրինակ՝ որոճացող նապաստակնե՞րը:
    Բայց նաև ապացուցված ա, որ Աստվածաշնչում հորինվածքների կողքին հնագիտությամբ ու պատմագրության համեմատական ուսումնասիրությամբ հաստատված փաստեր էլ կան: Ոչ գերբնական բնույթի, իհարկե:


    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Սխալվում ես, եթե հոգեկան հիվանդներին նկատի ունես, դարձյալ սխալվում ես:
    Նե-ա: Հոգեկան հիվանդներով զբաղվում են հոգեբույժները, ես նեյրոթեոլոգիան ի նկատի ունեի:


    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    ԷԷԷԷԷԷԷԷ՜հ Սկեպտ ջան, գլուխդ վաղուց չես խնաել
    Ահամ, զանազան զիբիլներով գլուխս լցնելու փոխարեն կարող էի բավարարվել մենակ մեկով:



    Ինչևէ, ոնց որ Մեֆը նշեց, թեմայից շեղվել ենք, ավելի լավ ա ստոպ տանք:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (09.06.2012), Rhayader (09.06.2012)

  11. #1237
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Skeptic-ի խոսքերից Նայել գրառումը
    Չի կարելի: Հազար անգամ ասվել ա, որ գիտնականները ոչ թե «եզրակացությունը» ամրապնդելու համար «փաստեր» են հորինում, այլ փաստերի հիման վրա եզրակացության են գալիս: Իսկ էդ եզրակացությունը բնավ էլ աստծո բացակայությունը չի, այլ շարքային մի առասպելի բառացի ընկալման աբսուրդությունը:
    Դու ասա, գիտնականներն էլ հազար անգամ բառիս բուն իմաստով փաստեր են հորինել փողի ու հեղինակության ու էլ չգիտեմնինչի համար
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (10.06.2012), հովարս (09.06.2012)

  13. #1238
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու ասա, գիտնականներն էլ հազար անգամ բառիս բուն իմաստով փաստեր են հորինել փողի ու հեղինակության ու էլ չգիտեմնինչի համար
    ով որ հորինել ա նրանով իրավապահները զբաղվել են…

    խոսում ենք գիտությունի ընգեր…

  14. #1239
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Skeptic-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եզրակացությունը, բնականաբար, Աստվածաշունչն ա կամ Ղուրանը կամ Թալմուդը կամ Վեդաները կամ Մորմոնի գիրքը կամ Դիանետիկան...

    Ահամ, որովհետև ավելի հեշտ ա կարդալ մի հատ պարզ գիրք, քան մի քանի տասնյակ ավելի բարդ գրքեր:
    Եղբայր նոււյն քո գիտնականները, մանավանդ պատմաբաններն ու լեզվաբանները, բազմաթիվ եզահանգումներ ապացուցում են հենց նշածդ գրքերով:
    Լավ չի, որ գիտության մեջ երկակի ստանդարտներով են խաղում` ստեղ գիրքը ճիշտ է, վստահելի է, իսկ ստեղ սխալ է
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (10.06.2012), հովարս (09.06.2012)

  16. #1240
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ով որ հորինել ա նրանով իրավապահները զբաղվել են…
    խոսում ենք գիտությունի ընգեր…
    Քեզ թվումա թե զբաղվել են, ինչև հիմա էլ զբաղվողներ կան: Որոշ հորինածներ էլ ինչև հիմա որպես ինֆորմացի լավ էլ ֆռում են:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  17. #1241
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Քեզ թվումա թե զբաղվել են, ինչև հիմա էլ զբաղվողներ կան: Որոշ հորինածներ էլ ինչև հիմա որպես ինֆորմացի լավ էլ ֆռում են:
    մի հատ ըտենց փաստի անուն տուր

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Skeptic (08.06.2012)

  19. #1242
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղբայր նոււյն քո գիտնականները, մանավանդ պատմաբաններն ու լեզվաբանները, բազմաթիվ եզահանգումներ ապացուցում են հենց նշածդ գրքերով:
    Լավ չի, որ գիտության մեջ երկակի ստանդարտներով են խաղում` ստեղ գիրքը ճիշտ է, վստահելի է, իսկ ստեղ սխալ է
    Վարզոր, նշածս գրքերը առաջին հերթին կրոնական գրականություն են. հետևաբար՝ պատմության տեսանկյունից Հուդայի երկրում անցկացված մարդահամարը ու խոսացող էշը միևնույն հարթության մեջ չդիտարկելը երկակի ստանդարտ չի:


    Ինչ վերաբերում ա կեղծարարությամբ զբաղվելուն, մտքովս «Փիլթդաունյան մարդն» անցավ, 20-րդ դարի ամենահայտնի միստիֆիկացիաներից մեկը: Բայց, նախ, էդպես էլ մինչև վերջ չի պարզվել, թե ով ու ինչի համար ա դա արել, երկրորդ՝ էդ ժամանակ պալեոնտոլոգիան, թեկուզ մեծ թափով, բայց դեռ նոր-նոր էր զարգանում: Էս դեպքի մասին մի հատ համընդգրկուն հոդված կա էստեղ, եթե հետաքրքրում ա:

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (08.06.2012), Quyr Qery (09.06.2012), Starkiller (08.06.2012), Varzor (12.06.2012), Տրիբուն (09.06.2012)

  21. #1243
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հովարս ջան, դու թեմայից վաղուց ես շեղվել
    Ես այդպես չեմ կարծում, ուրիշ բան եթե ձեզ դուր չի գալիս:
    Մեֆ, եթե ամեն մի սուտը համարենք գիտություն, այդ դեպքում ես էլ եմ քեզ հետ համաձայն որ կրոնը գիտություն չի:
    Եթե խոսում ես դարվինիզմից, էվոլուցիայից, չես կարող չխոսել կրոնի տեսանկյունից, քանի որ մեկը մյուսի ալտերնատիվն է, ամեն դեպքում ինչ պետք էր ասել՝ ասեցի, մնացածը թողնում եմ ընթերցողի հայեցողությանը

  22. #1244
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես այդպես չեմ կարծում, ուրիշ բան եթե ձեզ դուր չի գալիս:
    Մեֆ, եթե ամեն մի սուտը համարենք գիտություն, այդ դեպքում ես էլ եմ քեզ հետ համաձայն որ կրոնը գիտություն չի:
    Եթե խոսում ես դարվինիզմից, էվոլուցիայից, չես կարող չխոսել կրոնի տեսանկյունից, քանի որ մեկը մյուսի ալտերնատիվն է, ամեն դեպքում ինչ պետք էր ասել՝ ասեցի, մնացածը թողնում եմ ընթերցողի հայեցողությանը
    ես եթե լինեի քո փոխարեն սա չէի ասի, քանի որ դու պարտավոր ես պատասխանել մի շարք հարցերի որոնք կարող են ծաղր ու զավեշտ թվալ… օրինակ՝ Ադամը պորտ ունեցել ա՞ թե չէ, Ադամը ո՞ր տարիքում ա ստեղծվել, սեռական օրգաններ ունեցել ա՞ թե չէ, ինչու՞ ա նրա ընկերը աղջիկ եղել (կարար տղա լիներ) և ինչու՞ ա Եվային սեռական օրգաններով ստեղծել, եթե չի նախատեսել մեղք գործելու համար, կամ Եվայի սեռական օրգաններն ու արգանդը ինչի՞ համար ա երբ կենակցությունը մեղք գործել ա… ինչպես տեսնում ես սրանց և ոչ մեկին գիտական պատասխան չի կարող լինել… Ադամի ու Եվայի խորհուրդն ուրիշ ա, կենսաբանական չի և ոչ էլ գիտական ա…

    ես առաջարկում եմ թեման զավեշտի չվերածել, մի կողմ դնել ավետարանը և կենտրոնանալ գիտության և գիտական տեսությունների վրա… կրոնն ունի իր դերը իր հետևորդների համար և սրանում մենք խնդիր չենք տեսնում… գիտությունն ու կրոնը չպետք ա փորձեն լուծել հարցեր իրենց կարողություններից դուրս… գիտությունն իր վրա հոգևոր ու հավատքի խնդիրներ չպետք ա դնի ինչպես նաև կրոնը չպետք ա փորձի իր կոմպետենտությունից դուրս հարցեր շոշափի ու փորձի փոխարինել գիտությանը…

    Շեղվել ես հովարս ջան, իմ դուր գալ-չգալը խնդիր չի ուղղակի կրոնական քարոզ տանելը գիտության բաժնում սիրուն բան չի… արդար չի…

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (09.06.2012), Rhayader (09.06.2012), Skeptic (09.06.2012), VisTolog (10.06.2012)

  24. #1245
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղբայր նոււյն քո գիտնականները, մանավանդ պատմաբաններն ու լեզվաբանները, բազմաթիվ եզահանգումներ ապացուցում են հենց նշածդ գրքերով:
    Լավ չի, որ գիտության մեջ երկակի ստանդարտներով են խաղում` ստեղ գիրքը ճիշտ է, վստահելի է, իսկ ստեղ սխալ է
    Ցույց տուր մի դեպք, որ բնական կամ ճշգրիտ գիտությունները ներկայացնող գիտնականն իր դրույթն ապացուցի կրոնական փաստարկներով: Խոսքը մութ միջնադարից հետո եկած աշխարհիկ լուրջ գիտնականների մասին է: Լեզվաբանների առումով էլ համոզված չեմ (որ լեզվաբանն ասի՝ Ալլահը հրամայել է, որ այսինչ բայն այսինչ ձևով հոլովվի կամ որ ա-ից ու ո-ից հետո յ չգրելը հարամ է )

    Չէ մի չէ, երկակի ստանդարտներ
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (09.06.2012), Տրիբուն (09.06.2012)

Էջ 83 97-ից ԱռաջինԱռաջին ... 337379808182838485868793 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •