User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ի՞նչ եք կարծում,

Քվեարկողներ
169. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • արդյոք մարդն ու կապիկը ունեն նույն նախնին

    58 34.32%
  • արդյոք մարդուն Աստված է ստեղծել

    71 42.01%
  • Չգիտեմ

    40 23.67%
Էջ 85 97-ից ԱռաջինԱռաջին ... 357581828384858687888995 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,261 համարից մինչև 1,275 համարի արդյունքները՝ ընդհանուր 1445 հատից

Թեմա: Դարվինիզմ

  1. #1261
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆանտաստիկաների հետևից քիչ ընկեք
    Իհարկե, գիտնականի մի երկու գիտաֆանտաստիկ գիրք գրելը դեռ հիմք չի, որ նրա գիտական վարկը կասկածի տակ դնես, եթե, իհարկե, ինչ-որ կրեացիոնիստ չես, բայց դե Հոյլն էլ պատի տակ կարգին, կրեացիոնիզմից տասնհինգ պակաս զառանցում էր.
    Չէի՞ր ասի ինքդ քեզ. «Պետք է, որ ինչ-որ գեր-հաշվարկող միտք նախագծած լինի ածխածնի ատոմի հատկությունները, հակառակ դեպքում հավանականությունը, որ ես կգտնեմ այդպիսի ատոմ բնության կույր ուժերի միջոցով, լրիվ չնչին կլիներ»: Իհարկե կասեիր... Փաստերի առողջ դատողությամբ մեկնաբանությունը հուշում է, որ գերմիտքը կապիկություն է արել ֆիզիկայի, ինչպես նաև քիմիայի ու կենսաբանության հետ, ու որ բնության մեջ այնպիսի կույր ուժեր չկան, որ իրենց մասին խոսելու արժանի լինեն: Թվերը, որոնք հաշվարկվում են փաստերից այն աստիճանի գերակշռող են թվում, որ այս եզրահանգումը գրեթե անկասկած են դարձնում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (11.06.2012), Quyr Qery (10.06.2012), Skeptic (10.06.2012), VisTolog (10.06.2012), Տրիբուն (10.06.2012)

  3. #1262
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկապես մեծ փողեր են ծաղսվել էս կեղծիքը ճշմարտանման սարգելու համար
    ՍՈՒՏ ու ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ, Նետ ջան: Դու ստում ես ու զրպարտում: Ապացույցներ բեր կամ գնա հեռու թեմայից:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (10.06.2012), Skeptic (10.06.2012)

  5. #1263
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա դու համեցի՝ Ինչպե՞ս ենթադրյալ սպիտակուցային մսագունդը որոչեց տեսնել:Սկզբում մի աչք առաջացա՞վ, հետո ասեց. չե սենց լավ չի, ուզում եմ 3D տեսնե՞լ:
    Ժամանակները փոխվում են, ու մենք էլ փոխվում ենք դրանց հետ, իսկ կրեացիոնիստների «փաստարկները» մնում են նույնը:

    Խնդրեմ.





    Նույնը՝ ռուսերեն, սկսած 34:10-ից.

    BBC: Чарльз Дарвин и Древо жизни



    Ու ոնց նշում ա Ատենբորոն, աչքը՝ իր էվոլյուցիայի բոլոր տեսքերով, առկա ա ներկայումս ապրող կենդանիների մոտ:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (10.06.2012), Quyr Qery (10.06.2012), Rhayader (10.06.2012), Tehleryan (11.06.2012)

  7. #1264
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեք ուզում հաշտվել այն փաստի հետ, որ ձեր բերած գիտական բոլոր վարկածները միայն վարկածներ են , ոչ մի վերջնական ապացույց չունեն

  8. #1265
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Skeptic-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույնը՝ ռուսերեն, սկսած 34:10-ից.

    BBC: Чарльз Дарвин и Древо жизни
    33:20 ից , եթե անցյալ դարի 60ական թվ.ին են նոր հասկացել դա, ուրեմն շատ հետ են ընկել, 3500տարի առաջ Աստվածաշունչը հիշեցնում է դրա մասին,
    Ծննդոց 10:25

    Մի կարծեք թե ես ուզում եմ վերածել կրոնական թեմայի, ուղղակի ուզում եմ հիշեցնել որ այդ բոլորի հեղինակը Աստված է, իսկ գիտությունը փորձում է արաչագործությունը ներկայացնել առանց Աստծու, չի ստացվի
    Վերջին խմբագրող՝ հովարս: 10.06.2012, 13:09:

  9. #1266
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեք ուզում հաշտվել այն փաստի հետ, որ ձեր բերած գիտական բոլոր վարկածները միայն վարկածներ են , ոչ մի վերջնական ապացույց չունեն
    Այն փաստարկման նոր ձևեր է փորձում սովորել

    Շուտով կսկսեն խոսել Լուսնի պանրից լինելու մասին

    Չեմ ալարի՝ այստեղ էլ կտեղադրեմ ձեր տրամաբանության մոդելը երրորդ անձի աչքերով.
    Օրիգինալը՝ այստեղ:
    Զգուշացում. պարունակում է ոչ նորմատիվային լեքսիկա:

    Այս առավոտ դուռը թակեցին: Ես բացեցի դուռն ու տեսա մի լավ հագնված, խնամված արտաքինով զույգ: Տղամարդն առաջինը խոսեց.
    Հովիկ. «Բարև: Ես Հովիկն եմ, իսկ նա՝ Մարիամը»:
    Մարիամ. «Բարև: Մենք եկել ենք, որ հրավիրենք քեզ մեր հետ միասին Վալոդի ոռը համբուրելու»:
    Ես. «Կներեք, բայց ինչի՞ մասին եք խոսում: Ո՞վ է Վալոդն ու ինչու՞ ես պետք է համբուրեմ նրա ոռը»:
    Հովիկ. «Եթե դու համբուրես Վալոդի ոռը, նա քեզ միլիոն դոլլար կտա, իսկ եթե ոչ, ապա քացու տակ կգցի քեզ»:
    Ես. «Ի՞նչ: Սա ռեյկետի ինչ-որ տարօրինակ փո՞րձ է»:
    Հովիկ. «Վալոդը միլիարդատեր ֆիլանտրոպ է: Նա է կառուցել այս քաղաքը: Նա կարող է անել, ինչ ցանկանա, ու հիմա ցանկանում է տալ քեզ միլլիոն դոլլար, բայց չի կարող դա անել, մինչև դու նրա ոռը չհամբուրես»:
    Ես. «Բան չեմ հասկանում: Ինչու՞...»
    Մարիամ. «Ո՞վ ես դու, որ քննարկես Վալոդի պարգևը: Չես՞ ուզում ունենալ մի միլիոն դոլլար: Դա արդյոք չարժի՞ մի փոքրիկ համբույր»:
    Ես. «Դե, միգուցե, եթե իսկապես այդպես է, բայց...»
    Հովիկ. «Ուրեմն մեր հետ արի Վալոդի ոռը համբուրելու»:
    Ես. «Իսկ դուք ինչ է, այդքան հաճա՞խ եք համբուրում Վալոդի ոռը»:
    Մարիամ. «Այո, մենք անընդհատ համբուրում ենք Վալոդի ոռը»:
    Ես. «Իսկ նա ձեզ արդեն տվե՞լ է միլիոն դոլլար»:
    Հովիկ. «Դե, ոչ: Դու իրականում փողը չես ստանում, մինչև քաղաքը չլքես»:
    Ես. «Ուրեմն ինչու՞ չեք լքում քաղաքը հիմա»:
    Մարիամ. «Դու չես կարող լքել քաղաքը, մինչև Վալոդը քեզ չասի, հակառակ դեպքում փողը չես ստանա ու Վալոդը քեզ քացու տակ կգցի»:
    Ես. «Դու որևէ մեկին գիտե՞ս, ով համբուրել է Վալոդի ոռը, լքել քաղաքն ու միլիոն դոլար ստացել»:
    Հովիկ. «Իմ մայրը տարիներով համբուրում էր Վալոդի ոռը: Նա անցած տարի լքեց քաղաքն ու ես համոզված եմ, ստացավ փողը»:
    Ես. «Դու այդ ժամանակվանից չե՞ս խոսացել նրա հետ»:
    Հովիկ. «Իհարկե ոչ: Վալոդը դա թույլ չի տալիս»:
    Ես. «Իսկ ի՞նչն է ձեզ ստիպում մտածել, որ նա իրականում ձեզ կտա փողը, եթե դուք երբևէ չեք խոսացել որևէ մեկի հետ, ով ստացել է իր փողը»:
    Մարիամ. «Դե, նա մի փոքր տալիս է մինչև մեկնումը: Կարող է աշխատավարձդ բարձրանալ, կարող ես փոքր լոտոյում հաղթել, կարող ես պարզապես քսանդոլլարանոց գտնել փողոցում»:
    Ես. «Դա ի՞նչ կապ ունի Վալոդի հետ»:
    Հովիկ. «Վալոդը որոշակի կապեր ունի»:
    Ես. «Կներեք, բայց սա ինչ-որ քցողության է նման»
    Հովիկ. «Բայց ախր հանուն միլիոն դոլլարի կարելի է փորձել: Ու հիշիր, եթե չհամբուրես Վալոդի ոռը, նա քեզ քացու տակ կգցի»:
    Ես. «Միգուցե եթե ես տեսնեի Վալոդին, խոսեի նրա հետ, մանրամասները ճշտեի հենց նրանից...»
    Մարիամ. «Ոչ ոք չի տեսնում Վալոդին, ոչ ոք նրա հետ չի խոսում»:
    Ես. «Այդ դեպքում ինչպե՞ս եք համբուրում նրա ոռը»:
    Հովիկ. «Երբեմն օդային համբույր ես ուղարկում, ու մտածում նրա ոռի մասին: Մնացած ժամանակը մենք համբուրում ենք Պետրոսի ոռը, ու նա փոխանցում է»:
    Ես. «Պետրոսն ո՞վ է»:
    Մարիամ. «Մեր բարեկամը: Նա է մեզ սովորեցրել Վալոդի ոռը համբուրել: Մենք ընդամենը մի քանի անգամ նրան ընթրիքի տարանք»:
    Ես. «Ու դուք միանգամից հավատացի՞ք, երբ նա ասեց, որ կա Վալոդ, որն ուզում է, որ դուք նրա ոռը համբուրեք, ու դրա համար պարգև կստանաք»:
    Հովիկ. «Օ, ոչ: Պետրոսը տարիներ առաջ նամակ է ստացել Վալոդից, որն ամեն ինչ բացատրում է: Ահա դրա պատճենը, ինքդ նայիր»:
    1. Համբուրիր Վալոդի ոռն ու նա քեզ միլիոն դոլլար կտա, երբ լքես քաղաքը:
    2. Ալկոհոլը չափավոր օգտագործիր:
    3. Քեզանից տարբերվող մարդկանց քացու տակ գցիր:
    4. Ճիշտ սնվիր:
    5. Վալոդն այս ցուցակն անձամբ է թելադրել:
    6. Լուսինը հոլանդական պանրից է:
    7. Վալոդն ինչ ասի, ճիշտ է:
    8. Զուգարան գնալուց հետո ձեռքերդ լվա:
    9. Ալկոհոլ մի օգտագործիր:
    10. Նրբերշիկները կեր միայն հացով ու առանց համեմունքների:
    11. Համբուրիր Վալոդի ոռը, հակառակ դեպքում նա քեզ քացու տակ կգցի:
    Ես. «Բայց ախր սա կարծես Պետրոսի թղթի վրա լինի գրված»:
    Մարիամ. «Վալոդը թուղթ չունի»:
    Ես. «Ես նախազգացում ունեմ, որ եթե ստուգենք, ապա կտեսնենք, որ սա Պետրոսի ձեռագիրն է»:
    Հովիկ. «Իհարկե: Վալոդն այն թելադրել է»:
    Ես. «Ինձ թվաց՝ դուք ասացիք, որ ոչ ոք Վալոդին չի տեսնում»:
    Մարիամ. «Հիմա՝ ոչ, բայց տարիներ առաջ նա որոշ մարդկանց հետ խոսում էր»:
    Ես. «Ինձ թվաց՝ դուք ասացիք, որ նա ֆիլանտրոպ է: Ո՞ր ֆիլանտրոպը մարդկանց քացու տակ կգցի միայն տարբեր լինելու պատճառով»:
    Մարիամ. «Վալոդն այդպես է ուզում, ու Վալողը միշտ ճիշտ է»:
    Ես. «Ինչի՞Ց ենթադրեցիք»:
    Մարիամ. «Յոթերորդ կետն ասում է՝ ինչ Վալոդն ասի, ճիշտ է: Ինձ դա բավական է»:
    Ես. «Միգուցե ձեր բարեկամ Պետրոսն ի՞նքն է այս ամենը հորինել»:
    Հովիկ. «Ոչ մի դեպքում: Հինգերորդ կետն ասում է, որ Վալոդն այս ցուցակն ինքն է թելադրել: Ի միջի այլոց, երկրորդ կետն ասում է՝ ալկոհոլը չափավոր օգտագործիր, չորրորդը՝ ճիշտ սնվիր, իսկ ութերորդը՝ ձեռքերդ լվացիր զուգարան գնալուց հետո: Բոլորը գիտեն, որ այդ ամենը ճիշտ է, ուրեմն մնացածն էլ է ճիշտ»:
    Ես. «Բայց իններորդ կետն ասում է՝ ալկոհոլ մի օգտագործիր, ինչն այնքան էլ լավ չի գնում երկրորդ կետի հետ, իսկ վեցերորդ կետը պնդում է, որ լուսինը պանրից է, ինչն առնվազն ախմախություն է»:
    Հովիկ. «Ոչ մի հակասություն չկա իններորդ ու երկրորդ կետերի միջև, իններորդն ընդամենը պարզաբանում է երկրորդը Ինչ վերաբերում է վեցերորդին, դու երբեք չես եղել ուսնի վրա, այնպես որ չես կարող հաստատ ասել»:
    Ես. «Գիտնականները բավականին ճշգրիտ պարզել են, որ լուսինը քարից է...»
    Մարիամ. «Բայց նրանք չգիտեն, քարը երկրից է եկել, թե տիեզերքից, այնպես որ այն հեշտությամբ կարող է հոլանդական պանրից լինել»:
    Ես. «Ես, իհարկե, մասնագետ չեմ, բայց ինձ թվում է, որ այն տարբերակը, որ Լուսինն ինչ-որ կերպ դրսից է «բռնվել» Երկրի կողմից, հերքվել է: Բացի դրանից, չիմանալը, թե քարը որտեղից է եկել, դեռ այն պանիր չի դարձնում»:
    Հովիկ. «Տես, դու հենց նոր ընդունեցիր, որ գիտնականները կարող են սխալվել, բայց մենք գիտենք, որ Վալոդը միշտ ճիշտ է»:
    Ես. «Իսկապե՞ս»:
    Մարիամ. «Իհարկե, չէ՞ որ յոթերորդ կետն այդպես է ասում»:
    Ես. «Դուք ասում եք, որ Վալոդը միշտ ճիշտ է, որովհետև ցուցակն է այդպես ասում, իսկ ցուցակը ճիշտ է, որովհետև այն Վալոդն է թելադրել, ու մենք գիտենք, որ դա այդպես է, որովհետև ցուցակն այդպես է ասում: Դա շրջանաձև տրամաբանություն է, նույնն է, ինչ ասես՝ Վալոդը ճիշտ է, որովհետև ճիշտ է»:
    Հովիկ. «Հիմա դու դա հասկանում ես: Այնքան հիանալի է տեսնել մեկին, ով մոտենում է Վալոդի մտածելակերպին»:
    Ես. «Բայց... լավ, էական չի: Նրբերշիկների մասին ի՞նչ կասեք»:
    Մարիամ. (Կարմրում է)
    Հովիկ. «Նրբերշիկներ: Հացի մեջ: Առանց համեմունքների: Դա է Վալոդի ձևը: Ուրիշ ամեն ինչ սխալ է»:
    Ես. «Իսկ եթե ես հաց չունե՞մ»:
    Հովիկ. «Հաց չկա՝ նրբերշիկ էլ չկա: Նրբերշիկն առանց հացի սխալ է»:
    Ես. «Առանց սոուս ու մանանե՞խ»:
    Մարիամ. (Ցնցված տեսք ունի)
    Հովիկ. (Գոռում է) «Կարիք չկա՛ նման բառեր օգտագործել: Ցանկացած տիպի համեմունքներ սխալ են»:
    Ես. «Ուրեմն մի մեծ ափսե թթու դրած կաղամբը, մեջը կտրտած մի քանի նրբերշիկ, նույնիսկ քննարկման ենթակա չի, այդպես չէ՞»:
    Մարիամ. (Ականջները մատերով փակում է) «Ես սա չեմ լսում: Լա-լա-լա-լա-լա»:
    Հովիկ. «Դա զզվելի է: Միայն այլասերված չարագործը կարող է դա ուտել...»
    Ես. «Բայց ախր համեղ է, ես այն միշտ էլ ուտում եմ»:
    Մարիամ. (Ուշաթափվում է)
    Հովիկ. (Բռնում է Մարիամին) «Եթե ես իմանայի, որ դու դրանցից մեկն ես, ժամանակս քո վրա չէի վատնի: Երբ Վալոդը քեզ քացու տակ գցի, ես այնտեղ կլինեմ, կծիծաղեմ ու փողս կհաշվեմ: Ես քո փոխարեն կհամբուրեմ Վալոդի ոռը, այ անհաց երշիկահատ կաղամբակեր»:

    Այս խոսքերով նա Մարիամին քարշ տվեց դեպի մեքենան ու նրանք պոկվեցին տեղից՝ Վալոդի ոռը համբուրելու նոր թեկնածու գտնելու:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (10.06.2012), Quyr Qery (10.06.2012), Skeptic (10.06.2012), Starkiller (10.06.2012), Tehleryan (11.06.2012), Varzor (12.06.2012), VisTolog (10.06.2012), Արէա (10.06.2012), մարդագայլուկ (07.04.2014), Տրիբուն (10.06.2012)

  11. #1267
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առանց տափակությունների չեք կարողանում զրույց վարել, խղճալի է

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (10.06.2012)

  13. #1268
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    ՍՈՒՏ ու ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ, Նետ ջան: Դու ստում ես ու զրպարտում: Ապացույցներ բեր կամ գնա հեռու թեմայից:
    ետիս գնա սատանա։ Կարողա ՞ մի հատ էլ ապացույց ուզես որ սատանիստ ես։
    Ուշադիր թէ ինչ եմ ասում։Դու ուզում ես ապացուցեմ որ քո սուտը սուտ ա՞։Հա։՞ ես նման բան պարտավոր չեմ։էդ դու ես պարտավոր ապացուցես որ տիեզերքը մի ստորակետի չափ կետից ա առաջացել։ Որ կենդանական ու բուսական աշխարհը մի մոլեկուլից են առաջացել ու սենց լիքը բաներ։ Մինչդեռ շատ հեռու լինելով որևե խելամիտ ապացույց ունենալուց արդեն մեծամասամբ մատաղ սերնդին ներկայանում եք որպես անառարկելի ճշմարտություն։Էլ ի՞նչ ես ուզում ապացուցեմ. որ ինստիտուտներ ե՞ն գործում թէ՞ որ լիքը մարդիկ են աշխատում։ խոսալուց առաջ մի քիչ մտածի թէ ինչ ես խոսում կամ պահանջում։
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    գնա հեռու թեմայից:
    Ուրիշ հրահանգ չունես՞.թէ մենակ էս ա։

  14. #1269
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Skeptic-ի խոսքերից Նայել գրառումը


    Նույնը՝ ռուսերեն, սկսած 34:10-ից.

    BBC: Чарльз Дарвин и Древо жизни



    Ու ոնց նշում ա Ատենբորոն, աչքը՝ իր էվոլյուցիայի բոլոր տեսքերով, առկա ա ներկայումս ապրող կենդանիների մոտ:
    էս հեքիաթներին ես շուտվանից եմ ծանոթ։ Դրանց հերքումների ու անհավանականությունների մասին բազմիցս խոսել ենք ու չեմ ուզում նորից կրկնվեմ։ Քո բերած հղումը ոչ մի կապ չուներ իմ հարցի հետ։ ես ավելորդ ժամանակ չունեմ նման հեքիաթներ լսելու։Նորից կրկնեմ հարցս։ եթե ուզում ես ուսումնասիրիր ողջ ինտերնետը ու քո եզրակածությունը ասա բայց հղում ու ելույթ մի տուր։ էդ մենախոսության ժամանակ ինքը լիքը բացթողումներ ու սխալներ ա թույլ տալիս ու որոնց ես չեմ կարող արձագանքել։Սկսեցին առաջանալ. սկսեց միանալ. սկսեց զարգանալ տերմինները ինչ որ գիտական տերմինոլոգիայի պատրանք են ստեղծում սակայն և ոչ մի կապ չունեն իրական բացատրության ու գիտության հետ։Մի խումբ էվոլիուցիոնիստներ գտնում են որ էվոլիուցիայում չկան զարգացածներ ու թերզարգացածներ. իսկ սա անընդհատ զարգանալուց ու առաջնդացից ա խոսում։
    Ինչևե Նորից կրկնեմ հարցս։
    Էվոլիուցիոնիստների պատկերացրած նախնական կենսաբանական հումքը պիտի որ միատարր լիներ. եթե նա չգիտեր ու չէր հասկանում թէ ինչ է պատկերը. ինչպե՞ս բուսեցրեց իր համար միանգամից 2 աչք ՝ ծավալային հատկեր ընկալելու համար։Բուսեցրեց 2 ականջ ծավալային լսողության համար...(կարելի է էլի շատ բաներ ավելացնել)։եթե ֆանտազիաս լարեմ . ասենք թէ. հնարավոր էր երջանիկ պատահականությամբ 1 տեսողական օրգան վաստակելը։ Ու մինչև էդ աչքը զգար որ իրեն մենակ ա զգում ու ՙպատվիրեր՚ երկրորդը ՝ միլիոնավոր տարիներ պիտի անցած լինեին։ ըստ այդմ էլ առաջին աչքը պիտի երկրորդից զգալի կատարյալ լիներ։ Ի՞նչ ՙկռուտիտ՚ ունի Էվտ ն էս հարցում։(Հղումներ չտրամադրել)

  15. #1270
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    ետիս գնա սատանա։ Կարողա ՞ մի հատ էլ ապացույց ուզես որ սատանիստ ես։
    Վախեցա՞ր, բալիկ բու՛:
    Մի հատ էլ խաչակնքիր, ուսիդ վրայով թքիր ու եկեղեցում մոմ վառիր
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուշադիր թէ ինչ եմ ասում։Դու ուզում ես ապացուցեմ որ քո սուտը սուտ ա՞։Հա։՞ ես նման բան պարտավոր չեմ։էդ դու ես պարտավոր ապացուցես որ տիեզերքը մի ստորակետի չափ կետից ա առաջացել։ Որ կենդանական ու բուսական աշխարհը մի մոլեկուլից են առաջացել ու սենց լիքը բաներ։ Մինչդեռ շատ հեռու լինելով որևե խելամիտ ապացույց ունենալուց արդեն մեծամասամբ մատաղ սերնդին ներկայանում եք որպես անառարկելի ճշմարտություն։Էլ ի՞նչ ես ուզում ապացուցեմ. որ ինստիտուտներ ե՞ն գործում թէ՞ որ լիքը մարդիկ են աշխատում։
    ՍՈՒՏ ու ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ, նորից

    Եթե դու մարդկանց մասին ասում ես, որ իրենք սուտը որպես ճշմարտություն են ներկայացնում ու մեկնաբանում ես, թե ինչու, դու ՊԱՐՏԱՎՈՐ ես հիմնավորել ասածդ: Հակառակ դեպքում, կներես, ասածդ էշի տռածի արժեք էլ չունի: Ինչպես այս թեմայում քո որևէ ասածը: Ու գռեհիկ կոպիտ արտահայտությունները, որ որոշ մարդկանց նկատմամբ անում ես ու չես մտածում, որ մեկի համբերությունը կհատի ու այդ ամենը դեմքիդ կշրխկացնի, այն էլ տասնապատիկ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (11.06.2012), Skeptic (11.06.2012)

  17. #1271
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  18. #1272
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևի այս ստերի մասին է խոսք գնում


  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նետ (11.06.2012)

  20. #1273
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը

    Եթե դու մարդկանց մասին ասում ես, որ իրենք սուտը որպես ճշմարտություն են ներկայացնում ու մեկնաբանում ես, թե ինչու, դու ՊԱՐՏԱՎՈՐ ես հիմնավորել ասածդ: Հակառակ դեպքում, կներես, ասածդ էշի տռածի արժեք էլ չունի: Ինչպես այս թեմայում քո որևէ ասածը: Ու գռեհիկ կոպիտ արտահայտությունները, որ որոշ մարդկանց նկատմամբ անում ես ու չես մտածում, որ մեկի համբերությունը կհատի ու այդ ամենը դեմքիդ կշրխկացնի, այն էլ տասնապատիկ:
    Հը՞ քթիդ դուր չի գալիս որ քեզ հետ քո լեզվով եմ խոսում։ Ոտից գլուխ զրպարտիչ ու ստախոս ես.ու՞մ ես ստախոս անվանում։ ։Չխառնվես իմ խոսակցություններին որովհետև չես հասկանում ինչ ես խոսում.սատանիստի հետ էլ լեզու չեմ ուզում թրջեմ։ հեռու խաղա
    Վերջին խմբագրող՝ Նետ: 11.06.2012, 01:30:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (11.06.2012)

  22. #1274
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    էս հեքիաթներին ես շուտվանից եմ ծանոթ։
    Ափսոս, գիտական հիմնարկություններում աշխատող հեքիաթասացները քեզ չեն ճանաչում:


    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրանց հերքումների ու անհավանականությունների մասին բազմիցս խոսել ենք ու չեմ ուզում նորից կրկնվեմ։
    Կրկնվի, ես դեմ չեմ, առավել ևս էն դեպքում, որ դրանց հերքումների ու անհավանակությունների մասին խոսակցություններ ինչ որ չեմ մտաբերում:


    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո բերած հղումը ոչ մի կապ չուներ իմ հարցի հետ։


    Նեղություն քաշե՞լ ես նայես:


    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    ես ավելորդ ժամանակ չունեմ նման հեքիաթներ լսելու։ Նորից կրկնեմ հարցս։ եթե ուզում ես ուսումնասիրիր ողջ ինտերնետը ու քո եզրակածությունը ասա բայց հղում ու ելույթ մի տուր։
    Իսկ եթե ասելիքս տեքստային ձևով շարադրելուց հետո, այնուամենայնիվ, կողքը հղումներ էլ դնե՞մ: Որ չստացվի, էլի, որ օդում եմ կրակում:


    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    էդ մենախոսության ժամանակ ինքը լիքը բացթողումներ ու սխալներ ա թույլ տալիս ու որոնց ես չեմ կարող արձագանքել։
    Ինչի՞:

    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սկսեցին առաջանալ. սկսեց միանալ. սկսեց զարգանալ տերմինները ինչ որ գիտական տերմինոլոգիայի պատրանք են ստեղծում սակայն և ոչ մի կապ չունեն իրական բացատրության ու գիտության հետ։Մի խումբ էվոլիուցիոնիստներ գտնում են որ էվոլիուցիայում չկան զարգացածներ ու թերզարգացածներ. իսկ սա անընդհատ զարգանալուց ու առաջնդացից ա խոսում։
    Կոնտեքստից կտրում ես ու միտքն աղավաղում. եթե կենսապայմանների փոփոխության արդյունքում մի տեսակը փոխվում ա մեկ այլ տեսակի՝ ձևավորելով որևէ օրգանի կամ մարմնամասի ավելի բարդ կառուցվածք, դա չի նշանակում, որ նախորդը թերզարգացած էր:


    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչևե Նորից կրկնեմ հարցս։
    Էվոլիուցիոնիստների պատկերացրած նախնական կենսաբանական հումքը պիտի որ միատարր լիներ. եթե նա չգիտեր ու չէր հասկանում թէ ինչ է պատկերը. ինչպե՞ս բուսեցրեց իր համար միանգամից 2 աչք ՝ ծավալային հատկեր ընկալելու համար։Բուսեցրեց 2 ականջ ծավալային լսողության համար...(կարելի է էլի շատ բաներ ավելացնել)։եթե ֆանտազիաս լարեմ . ասենք թէ. հնարավոր էր երջանիկ պատահականությամբ 1 տեսողական օրգան վաստակելը։ Ու մինչև էդ աչքը զգար որ իրեն մենակ ա զգում ու ՙպատվիրեր՚ երկրորդը ՝ միլիոնավոր տարիներ պիտի անցած լինեին։ ըստ այդմ էլ առաջին աչքը պիտի երկրորդից զգալի կատարյալ լիներ։ Ի՞նչ ՙկռուտիտ՚ ունի Էվտ ն էս հարցում։(Հղումներ չտրամադրել)
    Նորից ապացուցում ես, որ տարրական գիտելիքներ էլ չունես:
    Նախ՝ միանգամից 2 աչք «չի բուսնել», սկզբում ձևավորվել ա ստիգմա կոչվող օրգանելան, որն առկա ա միաբջիջ էվգլենաների մոտ, որի մասին խոսվում էր տեղադրածս տեսանյութում, որը դու չես նայել: Իսկ էվոլյուցիան, հազար անգամ ասվել ա, գծային ձևով չի ընթացել: Երկրորդ աչքը առաջինից հետո չի «պատվիրվել», դրանք միասին են ձևավորվել՝ նյարդային համակարգի զարգացմանը զուգահեռ (օրինակ՝ պլանարիաների մոտ), ու սկզբում կարողանում էին ֆիքսել մենակ լույսի ինտենսիվությունն ու ուղղությունը:
    Հա, իմիջիայլոց ասեմ, որ սարդերի մեծ մասն ունեն 8 աչք, իսկ ամենաբարդ կառուցվածքն ունեցող աչքերը ոչ թե մարդունն են, այլ ստոմատոպոդ խեցգետնինը, որը, ի տարբերություն երեք գունային կանալ (կարմիր, կանաչ, կապույտ) ունեցող մարդկանց, ունի 12 կանալ:

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (11.06.2012), Quyr Qery (11.06.2012), Rhayader (11.06.2012), Tehleryan (11.06.2012)

  24. #1275
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խնդրում եմ մոդերատորին թեմայի վերնագիրը դարձնել «կրեացիոնիզմ», որովհետև կրեացիոնիզմի «հիմնավորումներն» ու քննադատությունը էվոլյուցիոն տեսության թեմայում գործ չունեն: Հիմա ես էվոլյուցիոն տեսության մասին նորմալ թեմա կբացեմ, որտեղ խնդրում եմ այս կրեացիոնիստների սադրանքները մրգի տեղ չդնել ու ձևացնել, թե չկան էլ: Դրանց կճեպն այնքան հաստ է, որ թակում ես՝ ասում են «ո՞վ է»:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  25. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (11.06.2012), Skeptic (11.06.2012), Starkiller (11.06.2012), Tehleryan (11.06.2012)

Էջ 85 97-ից ԱռաջինԱռաջին ... 357581828384858687888995 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •