Varzor-ի խոսքերից
Չէ, Դարվինը չի ասել, որ անկենդան մատերիայից կյանք է առաջացել, դա արդեն հետագա "ֆանտաստիկան" է:
Ուղղակի Դարվինը, լինելով նատուրալիստ ճանապարհորդ, նկատել է, որ կենդանու նույն տեսակը (ինքը թռչունների մոտ է նկատել), կախված միջավայրից ու տեղանքից կարող է ունենալ որոշակի առանձնահատուկ արտաքին և ֆիզիկական կառուցվածք: Հենց սա էլ անվանել են էվոլյուցիա` զարգացում, և այն պայմանավորել են բնական մրցակցույթյունով: Այսինքն` ժամանակի մեջ վերանում են այն տեսակները, որոնք առավելապես քիչ են հարմարցվել միջավայրին ու կենսակերպին, և ձեռք չեն բերել լրացուցիչ այնպիսի հատկություններ, որոնք առավելություն են տալիս նույն տեսակի այլ տարատեսակների նկատմամբ: Ու ըստ այդմ էլ ենթադրել է, որ տեսակները, կախված միջավայրի ազդեցությունից ու կենսապայմաններից, կարող են սերնդե սերունդ փոփոխություններ կրել իրենց մեջ, որը երկարատև շարունակվելու պարագայում կարող է հանգեցնել նրան, որ առաջանան նոր տեսակներ, որոնք արտաքինով կարող են էապես տարբերվել իրենց նախնիներից: Ու ըստ դրա էլ ենթադրել է, որ մարդը կարող է հանդիսանալ կապկանման ինչ-որ արարածի երկարատև էվոլյուցիայի արդյունք: Մի խոսքով` բնական սելեկցիա:
Ըստ էության դարվինը շատ ճիշտ օրինաչափություն էր նկատել, սակայն այդ օրինաչափության հիման վրա կատարված տրամաբանական եզրահանգումը, իմ կարծիքով սխալ է:
Այո, տեսակի ներսում կարող են տեղի ունենալ ֆիզիոլոգիական և արտաքին փոփոխություններ, սակայն նոր տեսակի առաջացման մասին և ոչ մի փաստ արձանագրված չէ:
Ներկայուս կարողանում են ստանալ բույսերի նոր տեսակներ, նույնիսկ կենդանիների նոր ենթատեսակներ, սակայն դա չի կատարվում սելեկցիոն եղանակով, այլ գենային ինժեներիայի միջոցով:
Որքան խորանում ես դարվինիզմի մեջ, այնքան շատ են մնում բաց տեղերը և խելամիտ լրացում կատարելու համար անփոխարինելի է արարման տեսությունը:Դարվինիզմի էվոլյուցիոն տեսության զարգացման հետևորդները ոչ ի կերպ չեն կարողանում բացատրել, թե ինչպես է անկենդանը կենդանութոյւն ստացել: Ընդամենը տեսականորեն ինչ-որ անևերակայելի ֆիզիկա-քիմիական գործընթացներ են նշում, որոնց համապատասխանությունը մեր գիտեցած քիմիային և ֆիզիկային ոչ մի կերպ, նույնիսկ տեսականորեն, չի ստացվում ապացուցել:
Դե արի ու ապացուցի, որ բնական ֆիզիկա-քիմիական պայմանների ազդեցության տակ, օրգանական միացությունները վերածվել են սպիտակուցի, էդ էլ քիչ է` առաջացել է բջիջ ու ԴՆԹ:
Ըստ էության ԴՆԹ-ի շղթան իրենցի ներկայացնում է ահռելի քանակությամբ ինֆորմացիա պարունակող ինֆոևրմացիոն շղթա, և անկեղծ ասած, ներկայիս բոլոր ինֆորմացիոն տեսություննները չեն կարող ոչ մի կերպ բացատրել, թե ինչպես կարող է այդ ինֆորմացիոն շղթան ինքնուրույն կազմավորվել պատաական պրոցեսների արդյունքում:
Բայց արարման տեսությունն "ամեն ինչ իր տեղն է դնում": Սահմանելով, որ կյանքը ավելի բարձ ոչ նյութական բանականության գործունեության արդյունք է, արարման տեսության կողմնակիցները միանգամից, այսպես ասած "մի զարկով մի քանի նապաստակ են սպանում"` միանգամից բացատրում են բազմաթիվ երևույթներ, ինչը չեն կարողանում ոչ մի կերպ միանշանակ բացատրել դարվինիզմի հետևորդները:
Էջանիշներ