Դարվինը խելացի մարդ էր, բայց այ իրա հետևորդները ու տեսությունը զարգացնողները` անխելք![]()
արդյոք մարդն ու կապիկը ունեն նույն նախնին
արդյոք մարդուն Աստված է ստեղծել
Չգիտեմ
Դարվինը խելացի մարդ էր, բայց այ իրա հետևորդները ու տեսությունը զարգացնողները` անխելք![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Mephistopheles (29.05.2012), Quyr Qery (06.06.2012), Գեա (29.05.2012), Լուսաբեր (30.05.2012), Տրիբուն (03.06.2012)
Չէ, Դարվինը չի ասել, որ անկենդան մատերիայից կյանք է առաջացել, դա արդեն հետագա "ֆանտաստիկան" է:
Ուղղակի Դարվինը, լինելով նատուրալիստ ճանապարհորդ, նկատել է, որ կենդանու նույն տեսակը (ինքը թռչունների մոտ է նկատել), կախված միջավայրից ու տեղանքից կարող է ունենալ որոշակի առանձնահատուկ արտաքին և ֆիզիկական կառուցվածք: Հենց սա էլ անվանել են էվոլյուցիա` զարգացում, և այն պայմանավորել են բնական մրցակցույթյունով: Այսինքն` ժամանակի մեջ վերանում են այն տեսակները, որոնք առավելապես քիչ են հարմարցվել միջավայրին ու կենսակերպին, և ձեռք չեն բերել լրացուցիչ այնպիսի հատկություններ, որոնք առավելություն են տալիս նույն տեսակի այլ տարատեսակների նկատմամբ: Ու ըստ այդմ էլ ենթադրել է, որ տեսակները, կախված միջավայրի ազդեցությունից ու կենսապայմաններից, կարող են սերնդե սերունդ փոփոխություններ կրել իրենց մեջ, որը երկարատև շարունակվելու պարագայում կարող է հանգեցնել նրան, որ առաջանան նոր տեսակներ, որոնք արտաքինով կարող են էապես տարբերվել իրենց նախնիներից: Ու ըստ դրա էլ ենթադրել է, որ մարդը կարող է հանդիսանալ կապկանման ինչ-որ արարածի երկարատև էվոլյուցիայի արդյունք: Մի խոսքով` բնական սելեկցիա:
Ըստ էության դարվինը շատ ճիշտ օրինաչափություն էր նկատել, սակայն այդ օրինաչափության հիման վրա կատարված տրամաբանական եզրահանգումը, իմ կարծիքով սխալ է:
Այո, տեսակի ներսում կարող են տեղի ունենալ ֆիզիոլոգիական և արտաքին փոփոխություններ, սակայն նոր տեսակի առաջացման մասին և ոչ մի փաստ արձանագրված չէ:
Ներկայուս կարողանում են ստանալ բույսերի նոր տեսակներ, նույնիսկ կենդանիների նոր ենթատեսակներ, սակայն դա չի կատարվում սելեկցիոն եղանակով, այլ գենային ինժեներիայի միջոցով:
Որքան խորանում ես դարվինիզմի մեջ, այնքան շատ են մնում բաց տեղերը և խելամիտ լրացում կատարելու համար անփոխարինելի է արարման տեսությունը:
Դարվինիզմի էվոլյուցիոն տեսության զարգացման հետևորդները ոչ ի կերպ չեն կարողանում բացատրել, թե ինչպես է անկենդանը կենդանութոյւն ստացել: Ընդամենը տեսականորեն ինչ-որ անևերակայելի ֆիզիկա-քիմիական գործընթացներ են նշում, որոնց համապատասխանությունը մեր գիտեցած քիմիային և ֆիզիկային ոչ մի կերպ, նույնիսկ տեսականորեն, չի ստացվում ապացուցել:
Դե արի ու ապացուցի, որ բնական ֆիզիկա-քիմիական պայմանների ազդեցության տակ, օրգանական միացությունները վերածվել են սպիտակուցի, էդ էլ քիչ է` առաջացել է բջիջ ու ԴՆԹ:
Ըստ էության ԴՆԹ-ի շղթան իրենցի ներկայացնում է ահռելի քանակությամբ ինֆորմացիա պարունակող ինֆոևրմացիոն շղթա, և անկեղծ ասած, ներկայիս բոլոր ինֆորմացիոն տեսություննները չեն կարող ոչ մի կերպ բացատրել, թե ինչպես կարող է այդ ինֆորմացիոն շղթան ինքնուրույն կազմավորվել պատաական պրոցեսների արդյունքում:
Բայց արարման տեսությունն "ամեն ինչ իր տեղն է դնում": Սահմանելով, որ կյանքը ավելի բարձ ոչ նյութական բանականության գործունեության արդյունք է, արարման տեսության կողմնակիցները միանգամից, այսպես ասած "մի զարկով մի քանի նապաստակ են սպանում"` միանգամից բացատրում են բազմաթիվ երևույթներ, ինչը չեն կարողանում ոչ մի կերպ միանշանակ բացատրել դարվինիզմի հետևորդները:
Վերջին խմբագրող՝ Varzor: 30.05.2012, 10:31:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Խնդրեմ: Էջ 18, չորրորդ պարագրաֆ:
Վարզոր, կրիան նապաստակ չի ծնել, ոչ էլ նապաստակն ա կապիկ ծնել: Էդ պրոցեսը դիսկրետ չի, այլ սերնդեսերունդ կատարված աննշան փոփոխությունները միլիոնավոր տարիների ընթացքում բերել են տեսակների էդպիսի բազմազանության: Հիմա խեղճ տիկտաալիկը, արքեոպտերիքսն ու իրանց հեռավոր բարեկամները գերեզմաններում էնպես են պտտվում, որ հավերժական շարժիչի պոտենցիալ աղբյուր կարան դառնան:![]()
Ներկայո՞ւմս: Վերջին մի քանի տասնամյակո՞ւմ: Գիտնական-էթոլոգներից մեկը վերջերս մի հատ սիրուն, պատկերավոր բան ասեց. եթե կյանքի ծագումից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածը փորձենք ներկայացնել մարդու թևի մասշտաբով՝ սկսած ուսից, ապա Homo Sapiens-ի առաջացումից մինչև ներկա ժամանակը կհամապատասխանի եղունգի երկարությանը:
Արի ու տես, որ «զարմանալի» զուգադիպությամբ դարվինիզմի մեջ «խորացող» կրեացիոնիստների ճնշող մեծամասնությունը մաթեմատիկոս են կամ ֆիզիկոս, լավագույն դեպքում՝ քիմիկոս:
Տե՛ս վերևի գրածը:
Պատահական չէ, օրինաչափ: Ի տարբերություն բուն կյանքի առաջացման տեսությունների՝ ԴՆԹ-ի առաջացման տեսությունները, մասնավորապես՝ ՌՆԹ աշխարհի տեսությունը շատ ավելի լավ ա հիմնավորված դիտարկումներով:
Ահամ, էդ երևույթները բացատրում ու «մի զարկով մի քանի նապաստակ են սպանում» նույն սկզբունքով, ինչով որ փոքր էրեխեքը Նոր Տարվա գիշերվանից հետո նվերների հայտնվելը բացատրում են Ձմեռ Պապիով:
Դատարկությո՜ւն, պռոսիմ Վաս վ ստուձիյու:![]()
Վերջին խմբագրող՝ Skeptic: 30.05.2012, 11:55:
Varzor (30.05.2012)
???
Էս սեցն թունդ կատակներ ես անում? Ուրա էս էջում 4-րդ պարագրաֆ? Սաղ-Սաղ 3 հատա:
Հա, 2-րդ պաչրագարֆում դարվինը խուսումա դրա մասին, ընդ որում` թերահավատորեն:
Մոտավոր թարգմանեմ.
"Հաճախ ասում են, որ ներկայումս գոյություն ունեն բոլոր պայմանները, որոնք գոյություն են ունեցել առաջին կենդանի օրգանիզմի ստեղծման ժամանակ : Սակայն եթե (Այն էլ ինչքան մեծ եթե ) հնարավոր լինել ամոնիումով և ֆոսֆորական աղերով լեցուն մի փոքրիկ ջերմ ջրավազանում, ջեմաստիճանի լույսի և էլ. էներգիայի ազդեցությամբ կատարել բեղմնավորում (? ուրիշ թարգմանութոյւն չգտա), ցուցյ կտա, որ պրոտեինը ենթակա է ավելի լուրջ ձևափոխություննների և միանգամից կկլանվի, մինչ այն, քան կհասցնեն ձևավորվել կենդանի օրգանիզմները:"
Եթե սխալ եմ թարգամենլ` խնդրում եմ ուղղեն անգլերեն ավելի լավ իմացողները:
Հա, մոռացա ասել, որ այս խոսքերը հոր գրառումներից մեջբերում է որդին
Ես ասել եմ կրիան նապաստակ ա ծնել? Թե ասել եմ որ դիսկրետ ա?
Ես ուղղակի ասել եմ, որ ոչ մի փաստ արձանագրված չէ նոր տեսակի առաջացմանՄնացածը լոկ տեսություններ են:
փաստորե ինքը գիտի թե կյանքի ծագման և թե մարդու առաջացման ժամկետները
Արի չմոռանանք նաև այն տեսությունների մասին, որոնք պնդում են, որ դինոզավրերի հետ էլ են մարդիկ ապրել: Փաստորեն եղունգը քչություն ա անում
Էդ քո դիտարկումներն են?
Ես կասեի հակառակը` դարվինիզմը "զարգացնողներն են" քո ասած մարդիկ, որոնք փորձում են անհավանական տեսություններով, այլ ոչ թե մաթեմատիկական, ֆիզիկական հաշվարկներով ու թիմիական փորձերով, ապացուցել, որ անկենդանից կարող է կյանք առաջանալ` բնական պայմաններում:
Ես ինչքան գիտեմ` մաթեմատիկայում կա ապացույց և հերքում, եթե դա աքսիոմ չի:
Ֆիզիկայում` նույնպես, ուղղակի կա փորձնական ապացույց, կա մաթեմատիկական ապացույց:
Քիմիայում` փորձնական ապացույց:
Որ մեկն են արել?
Տես վերևի գրածը
Բայց բոլորը տեսություն են չէ?
Հա, ու էդ ձմեռ պապին էլ երեխաներին խաբում են մեծերը` ավելի խելացիները: Տենաս էդ ով էր տենց խելացի, որ մարդ արարածին խաբեց
????
Էդ ում ես կանչում?
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Հը-ը, կատակ չեմ անում, ուղղակի «պարբերություն» բառը շփոթեցի «պարագրաֆի» հետ: Կպատահի, ծերանում եմ:
Բնական ա, որ թերահավատորեն ա խոսում, որովհետև էն ժամանակվա փոքրածավալ դիտարկումներն ու սահմանափակ հնարավորությունները դեռ հերիք չէին էդ տեսությունն ամրապնդող էմպիրիկ տվյալներ ստանալու համար:
Ես էլ էդպես կթարգմանեի:
Բառացի չես ասել, բայց ընդգծածս հատվածից հասկանում եմ, որ մոտավորապես էդպես ես պատկերացնում պրոցեսը: Կրկնեմ. եթե նապաստակի ու, ասենք, կատվի ընդհանուր նախնուն կանգնեցնենք մի տեղ ու էդ նախնու բոլոր սերունդներին էլ իրար ձեռք բռնած կանգնեցնենք, երկու հարևանների մեջ գրեթե ոչ մի տեսանելի տարբերություն չենք տեսնի, քանի որ միլիոնավոր տարիների ընթացքում միլիոնավոր մանր-մունր փոփոխությունների շնորհիվ ա էդ նախնին ճյուղավորումներ տվել: Տեսության պահով՝ քիչ ներքևում:
Ահամ, համապատասխանաբար մոտ 3,7 միլիարդ ու 50 հազար տարի առաջ:
Էստեղ հոպ: Տենց տեսություն չկա ու չէր էլ կարա լիներ ժամանակային հսկա տարբերության պատճառով. դա ուղղակի ոմանց wishful thinking-ի արդյունքն ա, որը վաղուց հերքվել ա:
Ուզում ես, որ լաբորատորիաներում կրկնեն էն, ինչ միլիարդավոր տարինե՞ր ա պահանջում: Բրածոներ կան, գենետիկա կոչվող գիտությունը կա: Հիմա որ մի բանից տեղյակ չենք, պետք ա ասենք, թե դա չկա՞
Տեսության պահով շուտ էի գրել ու մի քանի անգամ կրկնել էի.
Մարդ արարածին չեն խաբում, պետք չի ընդհանրացնել, այլ ինչ-որ բանից անտեղյակ կամ ինչ-որ բան մտածել ցանկացող մարդկանց են խաբում: Դիլետանտները:
Ախպերությանը![]()
Երևի քննությունների մեջ ա:![]()
Այսինքն՝ Դարվինը թերահավատորեն է վերաբերվել այն մտքին, որ անկենդանը կարող եկենդանանալ: Ինչը և անհրաժեշտ էր ապացուցել. Դարվինը չի ասել, որ կյանքն առաջացել է անկենդանից, ավելին՝ թերահավատորեն է վերաբերվել այդ գաղափարին:
Վերևինի համար լիովին բավարար է
Չէ ապեր, նյե՛տ:
Խսքս գնում է նրա մասին, որ ոչ մի արձանագրված փաստ չկա նոր տեսակի առաջացման: Մնացածը լոկ տրամաբանական վերլուծություններ են կեսաբանական, գենետիկ և երևակայական տվյալների հիման վրա: ՄԻ ժամանակ համարյա վստահ էին, որ նեթանդերթալցին մարդու նախնինն է: Սկայն հիմա իսկ արդեն բրածո մնացորդներով ապացուցել են, որ նեանդերթալցին ու մարդը նույնիսկ միասին ապրել են ու իրար կերել են՝ բառիս բուն իմաստով: Ու չնայած նրան, որ մարդն ու նեանդերթալցին գենետիկորեն այդքան ել համատեղելի չեն, սակայն կա վարկած որ ներկայիս մարդը մեր նախնու ու նեանդերթալցու հիբրիդն է: ՄԻ վարկածի համաձայն էլ նեանդերթալցիներին մարդիկ են վերացրել՝ մի մասին ոչնցաչրել են, մի մասն էլ չի դիմացել մարդու հետ մրցակցությանը:
Բացի այդ մի հատ էլ մարդատեսակ կա՝ մարդ ուղղաքայլը (հայերեն չգիռեմ ոնցա՝ homo erectus), որը նույնպես ապրել է մարդկանց հետ միաժամանակ, չնայած որ ավելի հին տեսակ է համարվում: Ընդ որում որոշ վարկածներով նրան նույնպես համարում են ներկայիս մարդու նախահայրերից:
Էտի շատ մոտավոր թվեր են: Ածխածնի 14 իզոտոպի միջոցով արված թվագրությունների շեղումն աճում է նոյւթի տաիրքին համընթաց ու մի քանի միլիոն տարվա մեջ կարող է 100 հազարավոր տարիների սխալ տալ: Բացի այդ արդնե իսկ նոր տվյալներ կան այն մասին, որ բանական մարդնն ավելի հին է, քան ենթադրյալ 50հզ. տարին: Մի խոսքով՝ տեսություններ ու վարկածներ: Թե հիմա դրանցից որն է ճիշտ ես որ հաստատ չգիտեմ:
Մի ասա հոպ, մինչև չես տեսել, թե ինչի մեջ ես թռել
Մի հատ բրածո մնացորդ էին գտել, որը ինչքան հիշում եմ համարում էին մարդու քարացած մատ ու դա գտել էին գետի քարացած տիղմի նույն շերտում դինոզավրի քարացած հետքի հետ միասին: Ու ստեղից նույնիսկ համարյա ֆանտաստիկայյի հասան՝ յանի մարդու համար որոշ դիբնոզավրեր ծառյում էին որպես ընտանի կենդանու պես մի բան: Ընենց որ պետք չի շատ ոտնապնդել՝ տեսությունները բազմաթիվ են, բայց համընդհանուր ընդունվածները այդքնա էլ շատ չեն:
Դե գիտես ինչ, գենետիկան ընդամենը տեխնոլոգիական բացահայտում է անում, բայց չի ապացուցում անմիջական տեսակների ժառանգականությունը: Էտ էլ հո փաստ է:
Հա, ուզում եմ լաբորատոր պայմաններում պարզագույն կենսական մասնիկ ստանան, կամ գոնե ԴՆԹ-ի շղթայի մի քանի օղակ: Քանի չեն ստացել՝ ոչինչ դեռ ապացուցված չէ ու դեռևս կմնա որպես տեսույթյուն:
Մի հատ կոպիտ օրինակ բերեմ՝ նույն տեխնոլոգիայով սարքած են համ DVD նվագարկիչը, համ էլ ասենք թվային ֆոտոխցիկը, բայց դա չի նշանակում, որ մեկը մյուսից է զարգացել: Ընդամենը նույնն են ռտեխնոլոգիաները, գործունեության ու տրամաբանական սխեմաները և նույնիսկ որոշ ֆունկցիոնալ: Ոչ ավելին:
Ու նույն ձև էլ գորտի ու մարդու գենոտիպի մեջ եթե ճիշտ եմ հիշում 80%-ից ավելի համընկնում կա, բայց դա չի նշանակում, որ երկուսն էլ նույն նախնին են ունեցել: Ընդամենը երկուսն էլ նույն տեխնոլոգիաների կիրառմամբ են ստեղծվել:
Եղբայր քո գրած բառերն եմ կրկնել
Պատահական չէ, օրինաչափ: Ի տարբերություն բուն կյանքի առաջացման տեսությունների՝ ԴՆԹ-ի առաջացման տեսությունները, մասնավորապես՝ ՌՆԹ աշխարհի տեսությունը շատ ավելի լավ ա հիմնավորված դիտարկումներով:
Բա եթե տեսություններ չեն ինչի ես տենց ասել?
Տեսություններում մտահանգումները եղած տվյալներիհիման վրա տրամաբանորեն կատարված եզրահանգումների ամբողջություն է: Ընդ որում եղած ելակետայյին տվյալները կարող են լինել ինչպես վիճակագրական, փորձերով հիմնավորված, այնպ ես էլ այլ տրամաբանական եզրահանգումների արդյունքներ:
Ոնց որ իրար չհասկացանք, խոսքս արարման դրույթները հազարամյակներ քարոզողների մասին էր: Լավ, անցանք![]()
Վերջին խմբագրող՝ Varzor: 31.05.2012, 00:27:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Նոր գիտություն մի հորինի: Տեսությունները ապացուցվելուց ու փաստերով հիմնավորվելուց հետո դադարում են տեսություն կոչվելուց:
Ամեն տեսության հիմքում էլ ընկած են վարկածներ: Արարման վարկածները առաջ են բերել նոր տեսություններ՝ արարման տեսությունները: Այդ տեսությունները նույնիսկ դասակարգված են:
Նույն կերպ էլ Դարվինը սկզբից առաջ է քաշել էվոլյուցիոն վարկածը որը զարգացել է տեսույթան:
Ընդ որում տեսություն չի նշանակում զուտ վերացական և կիրառությունից զուրկ գիտելիքներ: Բազմաթիվ տեսություներ նույնիսկ առօրյա կյանքում կիրառվում են:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Quyr Qery (06.06.2012)
Է հա, Այնշտայնն էլ էն ժամանակ դեռ չձևավորված քվանտային ֆիզիկայի դրույթներին ա խիստ թերահավատորեն վերաբերվել: Ավելին, ստատիկ տիեզերքի մոդելը (որը էն ժամանակ քիչ գիտնականների կողմից էր կասկածի տակ առնվում) հիմնավորելու համար էլ իրա հաշվարկներում արհեստական կոնստանտ ա մտցրել, էն դեպքում, երբ հաշվարկները առանց էդ կոնստանտի ճիշտ հակառակն էին ապացուցում՝ Մեծ պայթյունը, նախքան Հաբբլի դիտարկումները: Ու Այնշտայնը դա անվանել ա իրա կարիերայում ամենամեծ սխալը: Ե՞վ:
Ինչի՞ երևակայական: Ես քեզ փաստարկներ եմ բերում, տեսակների առաջացման էվոլյուցիոն մեխանիզմի հիմնական սկզբունքն ասում, էդ թվում՝ անցումային օղակների օրինակներով, իսկ դու ասում ես՝ երևակայական:
Էս վերևի գրածները ճիշտ ա, բայց ախր էվոլյուցիան գծային ձևով չի ընթանում: Homo Sapiens-ն ու իրա նախնին՝ Homo Erectus-ը, շատ հանգիստ կարային զուգահեռ ապրեին. ինչ-որ ժամանակ ինչ-որ տեղ ինչ-որ բնակլիմայական պայմանների փոփոխության հետևանքով Homo Erectus-ների մի մասը էվոլյուցվել ա Homo Sapiens-ի, իսկ մնացածները շարունակել են գոյատևել իրանց ավանդական միջավայրում: Սա մենակ հոմոներին () չի վերաբերվում. եթե մինչև հիմա պահպանվել են արխայիկ ժամանակներից եկած տեսակներ, դա էն պատճառով ա, որ էվոլյուցվելու կարիք չի եղել, քանի որ իրանց պայմանները չեն փոփոխվել: Ոնց որ կարելի ա կռահել, դրանք հիմնականում օվկիանոսների խորը շերտերում բնակվող տեսակներն են, որտեղ համարյա ոչ մի բան չի փոխվել նախապատմական ժամանակներից ի վեր:
Իսկ ո՞վ ասեց, թե միակ ռադիոակտիվ «ժամացույցը» ածխածնի 14 իզոտոպն ա: Կա նաև ռուբիդիում-87-ը, ռենիում-187-ը, թորիում-232-ը, ուրան-238-ը, պոտասիում-40-ը, ուրան-235-ը, սամարիում-147-ը, յոդ-129, ալյումին-26-ը:
Դինոզավրերը մոտ 65 միլիոն տարի առաջ են վերացել, իսկ քո ասածը վաղուց հերքվել ա, վըյհ:
The Texas Dinosaur/"Man Track" Controversy
The "Burdick Print"
Օրինակը կոռեկտ չի: ԴՆԹ-ի ու ՌՆԹ-ի մոլեկուլները, պարզ ասած, գույնզգույն լեգոների պրինցիպով են զարգանում: Լաբորատորիաներում դրանք մասերի «քանդելով» շղթայի ուղղությունը լավ էլ բացահայտվում ա:
Բայց իմ պատասխանը դրանից չի փոխվում: Կարող ա շատ լավ մարդիկ են եղել, ուժեղ լիդերներ, օրինակելի ամուսիններ ու նվիրված հայրեր, բայց գիտության ասպարեզում ընդամենը դիլետանտներ են եղել:
Մեֆ ջան, «տեսություն» բառի տարբեր իմաստների պահով, կներես արտահայտությանս համար, մեռա հետևս ճղելով, բայց արդյունքում՝ ձայն բարբառոյ յանապատի: «Դա ընդամենը տեսություն ա» տավտոլոգիան աչքիս տենց էլ չի վերանալու:
Վերջին խմբագրող՝ Skeptic: 31.05.2012, 13:36:
Varzor (01.06.2012)
Մեֆ ջան մի կես հատիկ կիսակենդան փաստ որ լիներ,էս թեմայում 77 էջ գրառում արած չէինք լինի էլի: Իրեղեն ու շոշափելի փաստի մասին եմ ասում հա՛ եզրակացությունների ու մուլտերի մասին չեմ ասում:Ասենք գետաձիու զարգացման գտածոներն ուր են :Էդ էլ հո մողես չի որ կորի եքյա դինոզավրի չափ հեյվան ա:
Նետ ջան, կան բոլոր ապացույցները… էվոլյուցիան գծային երևույթ չի, որ մի կենդանին շարունակաբար զարգանա ու դառնա մարդ … շատ տեսակներ ոչնչացել են, որոշներ առաջանում են, որոշներ էլ ծաղկում են ապրում որոշակի ժամանակահատվածում հետո ոչնչանում և քանի որ մենք հետաքրքրված ենք հատկապես մարդու էվոլյուցիայով, մենք սկսում են մարդուց ու հետ ենք գնում… տենց կարելի ա ցանկացած կենդանու էվոլյուցիա ուսումնասիրել… եթե հիմնականում հետևում եմ գիտական/կենսաբանական նորություններին ու կարող եմ ասել որ էվոլյուցիոն տեսությունն առայժմ միակ տեսությունն է որ կարողանում է բացատրել կյանքի զարգացումն ու առաջացնում… սա ասելով ես բոլորովինէլ չեմ պնդում թե բոլոր հարցերի պատասխաններն արդեն կան, բայց վստահ եմ որ ճիշտ ուղու վրա են ու ընթացում ժխտումներ, բացահայտումներ, ճշտումներ ու հաստատումներ կլինեն ուղղակի դա կլինի զուտ էվոլյուցիոն տեսության սահմաններում… տեսությունն ինքնին քիչ հավանական ա որ ժխտվի…
էվոլյուցիամ դա զարգացումն ա և որտեղ զարգացում այնտեղ նաև փոփոխություն և առաջացում… չկա մեկը որ կժխտի զարգացման գոյությունը…
…ի դեպ ասեմ անգամ հավատքն իր ձևի մեջ ունեցել ա զարգացում՝ էվոլյուցիա ու դա բնական ա… էվոլյուցիոն տեսությունը ի եկել հավատքը փոխարինելու, կամ կրոնի տեղը զբաղեցնելու… էվոլյուցիոն տեսությունը եկել ա բացատրելու կյանքի առաջացման երևույթը հիմնվելով փաստերի վրա…
իմիջայլոց միառժամանակ առաջ գտնվեց "Արդի"-ն որը հեքեց այն տեսակետը թե մարդը սկսել է երկոտանի լինել ապրելով տափաստաններում… Արդին ապրել ա ծառոտ տեղ ու ավելի մոտ ա գտնվել այն խաչմերուկին որտեղից կապիկնր ու մարվդիկ բաժանվել են որպես տարբեր խմբեր… Արդիի մեջ կան և՛ կապիկի և՛ մարդու հատկանիշներ, բայց ավելի շատ մարդկային…
ի դեպ էվոլյուցիան հավասարաչափ չի զարգանում կենդանիների մոտ… օրինակ կապիկների մոտ վերջույթներն են ավելի զարգացել, իսկ մարդու մոտ ուղեղը և դրանք տվել են այն տարբերությունը որն ակնհայտ ա էսօր… մարդն ու կապիկը ունեն 98% ԴՆԹ-ի նմանություն…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ