Իսկ այս հարցերին ԱՆՏԻդարվինիստն իր տեսությունով կարող է պատասխանել? (խիստ կասկածում եմ): Տեսությունները նրա համար են, որ մի ընդհանուր օրինաչափությամբ դուրս բերվի գիտական հիմնավոր օրենքներըՈչ Դարվինիզմն է միանշանակ ճիշտ, ոչ անտիԴարվինիզմը
![]()
արդյոք մարդն ու կապիկը ունեն նույն նախնին
արդյոք մարդուն Աստված է ստեղծել
Չգիտեմ
Իսկ այս հարցերին ԱՆՏԻդարվինիստն իր տեսությունով կարող է պատասխանել? (խիստ կասկածում եմ): Տեսությունները նրա համար են, որ մի ընդհանուր օրինաչափությամբ դուրս բերվի գիտական հիմնավոր օրենքներըՈչ Դարվինիզմն է միանշանակ ճիշտ, ոչ անտիԴարվինիզմը
![]()
Աստծո գոյությունը հերքել կամ հաստատել հնարավոր չի… եթե չի հերքվում ապա չի նշանակում որ կա և եթե չի հաստատվում ապա չի նշանակում որ կա…
հարցը հետևյալն է… գիտությունը, այս դեպքում Դարվինի տեսությունը (որը վերաբերվում է կյանքի և կենդանի օրգանիզմների առաջացմանը) ուղղված չի հերքելու կամ հաստատելու աստծո գոյությունը… դա չի խնդիրը… գիտության խնդիրը միշտ էլ եղել է գտնել երևույթների բացատրությունը…
Նետ ջան, այդ բոլորի պատասխանները կա ուղղակի բանավեճը հոգևոր կյանքի և գիտական աշխարհի միջև միշտ էլ լինելու է անպտուղ… սրանք տարբեր բնագավառներ են… աստծո գոյության ընդունումը մարդուն չի օգնի ավելի լավ հասկանալու մարդու կառուցվածքը, առաջացումն ու ընդհանրապես բնության երևույթները, ինչպես նաև հասկանալով մարդու կառուցվածքն ու ընդհանրապես բնական երևույթները քեզ չեն օգնելու քո հոգևոր կյանքում…
հավատա… քո առաջ քաշած բոլոր հարցերը գիտական են և դու պահանջում ես որ բացատրությունը տրվի հոգևոր բավարարվածության համար… սրանք տարբեր բաներ են Նետ ջան, մտածի ինչ եմ ասում ու կտեսնես որ կողմ լինելով էվոլյուցիային բոլորովին չի նշանակում ժխտել հոգևոր կյանքը, այն քո ընտրությունն է…
Մեֆո ջան արի հոգևոր աշխարհին հանգիստ թողնենք։Միթե ես ասացի որ դարվինիզմը սուտ է որովհետև ես Աստծո կողմնակիցն եմ ու զգում եմ նրա ներկայությունը։
Մեֆ ջան դու էլ արի հավատա որ մարդու կառուցվածքը ուսումնասիրելը բոլորովին այլ բան է .առաջացումն ուսումնասիրելը ՝ այլ։ Ու մեկը մեկին հաստատ չեն օգնելու։
Քարտաշը հանգիստ կարող է շարել իր պատը առանց ուղեղը ծանրաբեռնելու. թէ ինչպես է առաջացել քարը։Դարբինը կարող է կռել իր երկաթը առանց իմանալու թէ երկաթը որտեղից է առաջացել։ Բժիշկն էլ կարող է բուժել իր հիվանդին առանց Դարվինի տեսության։Դարվինիզմի իրական նպատակները սոցիալական ու գաղափարախոսական են։Դարվինիզմի հաստատվել կամ հերքվելով գործնական գիտությանը ոչ տաք է լինելու . ոչ էլ սառը։ ես էլ եմ գիտական անհամաձայնություններ բերել Մեֆ ջան։Տենց չի՞։և հետո. իմ խորին համոզմամբ դարվինիզմի վերջնական փլուզումով նույնիսկ ոչ մեկի հավատքին մի շյուղ չի ավելանալու հավատացողը էլի հավատալու ա նույն ձև. չհավատացողն էլ՝ նույն ձև։Ուրեմն արի մի կողմ կանգնենք այն մտածումից. թէ դարվինիզմը հերքելով ուզում եմ հավատքի այգին ջրեմ։Մտածում եմ։
Ես ձեր հեգնանքը չեմ հասկանում:
1. Այո մենք լիովին չգիտենք: Բայց մենք մտածում ենք, մենք ուսումնասիրում ենք, մենք տեսություններ ենք առաջադրում, հաստատում ենք, ժխտում ենք ու մենք առաջ ենք շարժվում: Ու հաստատ մենք ավելի մոտիկ ենք դրա բացահայտմանը քան 10 տարի առաջ էր: Սա ավելի լավա, քան հավատալ ինչ-որ մի գրքի, որի ծագումը իմ համար ավելի կասկածելի ա, քան առաջին բջջի առաջացումը:
2. Դուք հին պատկերացումներ ունեք էվոլյուցիոն տեսության մասին: Էվոլյուցիայում սանդղակավորում չկա, չկա վերև ու ներքև: Սպիտակուցի մոլեկուլը ընդամենը փոփոխվելա, բայց դրանից լավն ու վատը չի դարձել:
3. Իսկ կարողա, ոչ թե չկան, այլ դուք չգիտեք: Էստեղ մի անգամ էլ եմ նույնը ասել ու եթե չեմ սխալվում էլի դուք էիք: Մարդը մեկ տեսակ ա, դինոզավրերը շատ տեսակներ են: Մարդը էն ժամանակ էսքան տարածված չի եղել, իսկ դինոզավրերը շատ էին տարածված: Բրածո մնացորդ էլ լիքը կաՄարդու զարգացման փուլերի անունները հենց տվյալ ժամանակին պատկանող բրածոյի անունով են դնում, ոչ թե օդից են հորինում:
Arpine (09.05.2012), boooooooom (09.05.2012), Mark Pauler (10.05.2012), Mephistopheles (09.05.2012), Quyr Qery (06.06.2012), Skeptic (09.05.2012), Գեա (09.05.2012)
անկեղծ ասած ընդհանրապես ցանկություն չունեմ էս թեման էլի աստավածաբանական վեճի վերածելու, միայն Լարոյին ուզում եմ ասել, որ եթե ուշադիր լինես կտեսնես,որ էվոլյուցիոն տեսությունը մեծ հաշվով բացարձակ չի բացառում այն, ինչ գրված է աստվածաշնչում, ուղղակի ժամանակ հասկացողությանը մի քիչ ավելի լայն վերաբերվիր: Մեկ օրը ձգիր ու դարձրու մեր հասկացողությունից դուրս եկող ու դեպի անսահմանություն ձգտող վիճակի, ու կտեսնես թե ինչքան շատ ժամանակ է եղել, որ այս ամենը ստեղծվի:Ու եթե այսօր մենք էդ շարունակվող ստեղծման պրոցեսը չենք տեսնում, պատճառը էլի ժամանակի մեջ է: Աստծուն էլ կարող ես տեսնել,նա թույլ է տվել, որ իրեն մի փոքր, շատ փոքր բացահայտենք, ֆիզիկայի ու քիմիայի դպրոցական դասագրքերն էլ ասածներիս վկան են![]()
Վերջին խմբագրող՝ Գեա: 09.05.2012, 19:36:
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
ivy (09.05.2012), Mark Pauler (10.05.2012), Tig (10.05.2012), Դատարկություն (09.05.2012)
եթե հեգնանք էս տեսել ասածիս մեջ ու ինչ որ չափով էլ քեզ ես վերաբերել՝ ներող եղիր.իմ նպատակը հեգնելը չէ։Ողջունում ու շատ սիրում եմ պրպտողներին ու ստեղծագործողներին։ ես ինքս էլ այդպիսին եմ։Այս հարցում իմ զայրույթը շարժում է միայն այն հանգամանքը որ հավակնոտ տեսությունը ներկայացվում է որպես 120 տոկոսանոց ճշմարտություն։Գրքի ծագումը կասկածելի չի բարեկամս. բայց ես արդեն առաջարկել էի որ չանդրադառնանք կրոնին։ կրոնին անդրադարձ կատարելով կրկին գալիս ես հաստատելու որ այս տեսությունը ուղղակի ստեղծվել է կրոնի դեմ պայքարելու համար։
Դուքը պարտադիր չէ։Իմ պատկերացումներն էլ բավական թարմ են Դատարկություն ջան։Սանդղակավորումը կարող ես հասկանալ նաև այն որ սպիտակուցային մոլեկուլը միշտ ջնջել է այն ՙլոտոն՚ ուր գրված է՝ կյանք ։Սակայն նա կարող էր բացել նաև ինքնաոչնչացման ծրարը. Որը զարմանալի զուգադիպությամբ նա չի արել։
Ամեն դեպքում ինձ համար շատ տարորինակ է. որ զարգացումը դու որպես լավ նշան չես համարում ու քեզ համար մարդու ու ամեոբայի մեջ լավի ու վատի տարբերություն չկա։
Մարդուն եկ մի կողմ թողնենք։ Բացի մարդուց հազարավոր այլ տեսակներ կան .որ եթե ձեր տեսությունը ճիշտ լիներ. ապա պիտի հազարավոր բրածոներ լինեին. էն էլ բազմակի ավելի լավ պահպանված քան դինոզիկները։Բայց ՝ ՉԿԱՆ։
Մենք չենք ներկայացնում, որպես իդեալական ճշմարտություն: Գիտությունը դրանով է գիտություն: Մինչև օրս, հենց նույն էվ. տեսությունը բազմաթիվ անգամ փոփոխվել է ու լիքը ճյուղեր ունի: Մենք ուղղակի ասում ենք. ուզում ես` փաստեր ներկայացրու:
Նետ ջան, հավատա, սպիտակուցի մոլեկուլը բազմաթիվ անգամ ջնջել է ինքոչնչացման լոտոն, դրա համար ինքը ոչնչացել է ու չի երևում: Իսկ որը պապանվել է, նա կասենք` գտել է կյանքըՀա, կենսաբանական տեսակետից` ես և ամեոբան իրար հավասար ենք: Ես ու ծառն էլ, ես ու կատուն էլ, ես ու բակտերիան էլ, ես ու անկենդան բնությունն էլ: Ու դա իմ համար հրաշալի ա
Դա մեզ միավորումա մի ամբողջության մեջ: Հենց դրանով եմ ես բնության մի մասնիկը: Ասում եմ չէ, եթե դու դեռ մարդուն դասում ես էվոլյուցիայիոն ծառի գագաթին, դա ժամանակակից էվ. տեսությունը չի:
Իհարկե հազարավոր բրածոներ կան: Ինչ կենդանի որ ներկայացված է, ներկայացված է բրածոյի հիման վրա: Ինչ կենդանի ենթադրելի է, ասում են` ենթադրում են, որ կարող է լիներ այդպիսին ինչ-որ շրջանում: Հետո կարող է գտնեն բրածոն, կարողա է այդպես էլ մնա ենթադրելի, կարող է սխալ դուրս գա: Անողնաշարավորների պահով ավելի բարդ է: Դրա համար անողնաշարավոր շատ քիչ բրածոներ կան ու էդքան կասկածելի օղակներ կան:
Arpine (10.05.2012), Mephistopheles (10.05.2012), Quyr Qery (06.06.2012), Skeptic (10.05.2012), Tig (10.05.2012)
Ախր ո՞նց, Գեա ջան:
Աստվածաշնչյան աստված Երկիրը ստեղծում ա լույսից, արևից ու մնացած աստղերից առաջ, կետերին ու թռչուններին՝ սողուններից ու միջատներից առաջ, բույսերը՝ բոլոր տեսակի կենդանիներից առաջ: Այսինքն՝ ճիշտ հակառակ հերթականությամբ:
Մի քանի շաբաթ առաջ աչքովս մի հոդված ընկավ, որտեղ խոսվում էր Ղուրանի 21-րդ՝ «Մարգարեներ», սուրայի 30-րդ տողի մասին. «Մի՞թե անհավատները չեն իմացել, որ երկինքն ու երկիրը մեկ միասնություն են եղել (սինգուլյարություն), և որ Մենք բաժանել ենք դրանք (Մեծ պայթյուն) ու ողջ կենդանությունը ստեղծել ջրից (կյանքի առաջացումը օվկիանոսում)»:
Հետևաբար, չկա այլ աստված Ալլահից բացի, եւ Մուհամմադը նրա մարգարեն է:
Իսկ եթե լուրջ, չեմ կարծում, որ սա հնարավոր ա.
![]()
Վերջին խմբագրող՝ Skeptic: 10.05.2012, 10:13:
Սկեպտ ջան , ինչ կարևոր ա , թե սկզբում որը ինչ հերթականությամբ ստեղծվեց:Բայց ստեղծվեց չէ, կարևորը դա է, ժամանակ ծախսվեց չէ , ինչքան ծախսվեց, այ այստեղ էլ մարդ կախված երևակայության չափից Համլետի նման ընկնում է մտքերի մեջ ու Ռոդենի քանդակի դիրքն ընդունելով սկսում է իրեն հարցեր տալ լինել թե չլինել: Ու կախված նրանից ռադիկուլիտ ունի թե չէ(որովհետև մտածողի դիրքում երկար մնալու համար պետք է առողջ ողնաշար ունենալ, այսինքն ողնաշարավոր լինել),համապատասխան մտքեր են գալիս...
ՀԳ![]()
Վերջին խմբագրող՝ Գեա: 10.05.2012, 17:29:
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Skeptic (10.05.2012)
eduard30 (25.05.2012)
Իսկ սա մի՞թե գիտություն չի
Գիտության ու կրոնի խառնուրդ ա, բայց նեստորիականության ձևով, այսինքն՝ գիտությունն առանձին, կրոնն առանձին:
Զուտ վիզուալ առումով էդ ժամանակների համար շատ լավ ա նկարած, բայց հեղինակը, տեղ-տեղ նշելով դիտարկվող կոնկրետ երևույթի բարդությունը, ասում ա, որ դա մարդկային ճանաչողականությանն անհասանելի ա, հետևաբար արարիչը հրաշալի ա: Տվյալ դեպքում գործ ունենք էսպես կոչված «բացերի աստված» (կամ «ճեղքերի աստված», անգլերեն՝ God of the gaps) երևույթի հետ, որը հայտնի ա որպես անիրազեկության փաստարկի դասական օրինակ: Էս ընթացքում գիտությունը առաջ ա գնացել, ու էդ ֆիլմերի նկարահանման տարիներին պատասխան չունեցող հարցերից շատերը պարզաբանվել են:
Վերջին խմբագրող՝ Skeptic: 11.05.2012, 09:05:
Mephistopheles (11.05.2012), Quyr Qery (06.06.2012), Starkiller (15.05.2012), հովարս (19.05.2012)
Այլ գիտական փաստեր
aragats (27.05.2012)
Առանց տեղեկության ոչինչ գոյություն չի կարող ունենալ կամ առաջանալ![]()
Varzor (29.05.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ