Մեջբերում Ավետիք-ի խոսքերից Նայել գրառումը
Այո Varzor ջան, կյանքը դա է ցույց տալիս... Բայց արի ու տես, որ կան ուժով հզորներ, որ ծառա են թույլերին, կամ իմաստուններ՝ հիմարներին ենթակա, գերհարուստներ՝ աղքատի (համեմատած առաջինին) ձեռքի տակ... Մի՞թե անբնական չէ, եթե դիտենք լոկ կենցաղի տեսանկյունից:
Էդ տենց միակողմանի ու անհանգամանալից որ նայում ես` անտրամաբանական է: Բայց իրականում լավ էլ դրամաբանական է, ուղղակի պետք է համեմատել բոլոր գործոնները: Ուժով հզորը ծառա է թոյլին, որովհետև իրեն ծառա է նշանակել կամ իրենց ավելի հզորը, կամ էլ էդ ուժով թույլն ավելի խելացի է ու ճարպիկ: Հարուստը նույնատիպ պատճառներով կարող է ծառա լինել ավելի քիչ ունեցողին, իմաստունը կարող է ծառա լինել իրենից ավելի ուժեղ ու լկտի հիմարին: Սա նույնպես արհեստածին իրավիճակային հետևանքներ են` մարդ արարածն է իր համար ստեղծել այնպիսի կենցաղ և հասարակարգ, որում հնարավոր են առաջին հայացքից անտրամաբանական այս իրավիճակները:
Ու հենց այս իրավիճակի մեջ էլ կրոնը փորձում է տեսնել աստվածային նախախնամություն կամ կամք, մինչդեռ աթեիստի տեսանկյունից` ոչ մի գերբնական ուժ կամ նախախնամություն չկա: Զուտ մարդկային երևույթ է:
Մեջբերում Ավետիք-ի խոսքերից Նայել գրառումը
Կարծում եմ, որ Սուրբ Գիրքը ճիշտ է ներկայացնում իշխանության մասին սկզբունքը:
Իդալիստական տեսանկյունից` այո: