Հենց խոսքս սրա մասին է: մարդուն ստեղծողը, պարտադիր չէ, որ հենց բացարձակ բանականություն` Աստված լինի:
Ամեն հավատացյալ ոք խոնարհվում է Աստծուն, սակայն իր պատկերացրած Աստծուն: Պատկերացրած ասելով ի նկատի չունեմ տեսքը, թեև դա էլ կա, այլ հատկանծական պակերացումը:
Չեմ կարողանում ըեսավորվել այն գաղափարի մեջ, որ ԱՆԾԱՅՐԱԾԻՐ տիեզերքը ստեղծած բանականությունը, բան ու գործը թողած ինչ որ տխմար արարածների խոնարհվելու էր մնացել, կամ էլ պատժում էր, շնորհ էր տալիս, սովորեցնում էր ինչ ուտել, ինչ չուտել որտեղ քնել և այլն: Մի քիչ տխմարական ա ստացվում տենց մտածելը, չի կարելի Աստծո մեծությունն այդքան փոքրացնել:
Այստեղ մի նրբություն կա, նրանք, որոնց բազմաստավծները աստված են կոչել, մոնոթեիստները կոչել են` աստծո որդիներ, հրեշտակներ, ջիներ և այլն: Այսինքն մոնոթեիստական հայացքներն այդ տեսանկյունից ավելի առաջադեմ են այն իմաստով, որ աստծո գաղափարն ավելի մեծ է ընկալվում: Սակայն հենց նույն պոլիթեիստական ուսմունքների գաղափարով էլ, որպես կանոն Աշխարհի Ստեղծիչը մեկն է, չունի ոչ սկիզբ, ոչ վերջ, չունի անձնավորում, չունի կերպար: Ընդ որում այդպիսին են վաղ շրջանի պոլիթեիստական ուսմունքները:
Հանտականշական է այն փաստը, որ շատ կրոններում Ստեղծիչը անձամբ չի ստեղծում ոչ միայն մարդուն այլև աստվածներին, իսկ աստվածներն իրենց հերթին խիստ անձնավորված կերպարներ են:
Այ հենց այսպիսի դրվագներն են, որոնք հիմք են հանդիսանում Ենոքի գիրքը պարականոն համարելու համար: Ամբողջ աստվածաշնչում մի քանի նախադասություն է աստծո որդիների և հսկաների մասին:
Էջանիշներ