Ես մի քիչ այլ կերպ եմ պատկերացնում ուսուցչի կերպարը: Ուսուցիչը մի քիչ արվեստագետի կերտվածքով մարդ է: Նա մի քիչ բանաստեղծ է, մի քիչ երաժիշտ, մի քիչ նկարիչ, մի քիչ փիլիսոփա, շատ բարոյական, շատ դրական ու լուսավոր կերպար է: Նա խնդիր չունի ինչ-որ մեկին բռի մեջ հավաքելու: Դրա համար հատուկ մարդիկ են պետք:
Ես հասկանում եմ, որ թույլ ուսուցչի դասը անկախ ամեն ինչից տապալվելու է: Ես նման ուսուցչի մասին չեմ խոսում: Ես խոսում եմ մարդու մասին ով տարբերվում է կանաչի ծախողից ու որին, ցավոք էսօր, էդ նույն կանաչի ծախողի լակոտները կարող են ծաղրի առարկա սարքել:
Լավ: Էլի հասանք նրան, որ ես ուրիշ երկրի ու մարդկանց մասին եմ երազում, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն: Անիմաստ խոսում ենք: Ի՞նչ օգուտ: Նախարարն ի՞նչ անի:
Էջանիշներ