User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Կրթության նախարարությունն ընդդեմ ուսուցիչների, կամ կրթական գործընթացը Հայաստանում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կրթության նախարարությունն ընդդեմ ուսուցիչների, կամ կրթական գործընթացը Հայաստանում

    Երկար ժամանակ է ուզում էի բացել այս թեման, բայց անընդհատ հետաձգում էի մտածելով, որ ուսուցչի ընտանիքից լինելս է ստիպում այդքան մռայլ գույներով տեսնել այն ամենն ինչ կատարվում է մեր դպրոցներում: Բայց կարծում եմ ժամանակն է, որպեսզի բարձրաձայնվի այս խնդրի մասին:

    Շուկայական հարաբերություններում գործող “հաճախորդը միշտ ճիշտ է” սկզբունքը մուտք է գործել կրթության համակարգ, ըստ որի միշտ “ճիշտ է” աշակերտը, կամ ծնողը: Եվ սկսած կրթության նախարարից, վերջացրած դպրոցի տնօրեններով և ուսմասվարներով, ամեն ինչ անում են, որպեսզի ծնողը դժգոհ չլինի ուսումնական գործընթացից:
    Իսկ թե ո՞ր դեպքում է ծնողը “գոհ”, կամ նրա գոհ լինելը որքանո՞վ է արտահայտում իր երեխայի ստացած գիտելիքները, դա քչերին է հետաքրքրում:
    Ու ցավոք, այս ամենի արդյունքում ուսուցիչը մնացել է մենակ ընդդեմ բազմապիսի տականքների, որոնցով լեցուն է մեր հասարակությունը:

    Աշակերտը կարող է գոռալ ուսուցչի վրա, կարող է “դու”-ով, ու որ սարսափելի է “արա”-ով դիմել ուսուցչին, անգամ դեպքեր են եղել, երբ աշակերտը, կամ ծնողը հարվածել է ուսուցչին:
    Իսկ ուսուցիչը նման դեպքերում ոչ մի համարժեք գործողության հնարավորություն չունի:
    Տնօրենները ցանկացած դեպքում պաշտպանում են աշակերտին ու ծնողին, որովհետև դպրոցը ֆինանսավորվում է ըստ աշակերտների քանակի, ու ամեն աշակերտ լրացուցիչ եկամուտի աղբյուր է տնօրենի համար, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի ծնողը գոհ լինի դպրոցից:

    Ինչպես է անդրադառնում սա ուսումնական գործընթացի վրա.

    Ուսուցիչը չի կարողանում լիարժեք վերահսկել դժվար դաստիարակվող աշակերտներին, որոնք հայտնվելով անպատժելիության մթնոլորտում ավելի են լկտիանում ու ավելի դժվար է լինում կառավարել նրանց:
    Նման աշակերտի առկայությունն անդրադառնում է ամբողջ դասարանի վրա, և անհնարին է դառնում նորմալ դասաժամի անցկացումը:

    Նման աշակերտի առկայությունը, և նրա անձեռնմխելիության ապահովումն ընդհուպ նախարարի մակարդակով, ազդում է ուսուցչի հոգեբանական վիճակի, և հետևաբար նաև ուսումնական գործընթացի վրա:

    Ուսուցչի հեղինակազրկությունը պետական մակարդակով (կաշառակերություն (թե խեղճ ուսուցիչն ինչ կաշառք պետք է վերցնի), ծեծի առկայության մասին հիմար ու միակողմանի կադրեր, ապուշ հաղորդումներ և այլն) հանգեցրել է նրան, որ մեծամասնության մոտ վերացել է հարգանքն ուսուցչի հանդեպ, ու դպրոցում աշխատելն ու ուսուցիչ լինելը, եթե ժամանակին մարդկանց համար ապրելակերպ ու բավականություն էր, այսօր դարձել է ամենանվաստացուցիչ ու հոգեբանորեն ամենաանտանելի աշխատանքներից մեկը:

    Ժամանակն է, որպեսզի ուշադրություն դարձվի այս խնդրի վրա: Վիճակն արդեն չափազանց լուրջ է:

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (21.04.2012), E-la Via (20.04.2012), Freeman (21.04.2012), ivy (20.04.2012), laro (22.04.2012), Lem (20.04.2012), Lion (20.04.2012), One_Way_Ticket (20.04.2012), Peace (20.04.2012), Tig (20.04.2012), Գեա (21.04.2012), Լուսաբեր (20.04.2012), Ձայնալար (20.04.2012), Ռուֆուս (20.04.2012), Ֆոտոն (21.04.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բարձրագույն կրթության կարևորությունը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 19.07.2013, 13:05
  2. Կրթության կառավարում
    Հեղինակ՝ Նանո, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 31.03.2013, 00:26
  3. Գրառումներ: 6
    Վերջինը: 04.10.2012, 18:17
  4. Գրառումներ: 6
    Վերջինը: 27.08.2011, 21:25
  5. www.academedu.org - Կրթության Միջազգային Ակադեմիա
    Հեղինակ՝ Universe, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 2
    Վերջինը: 19.08.2011, 14:33

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •