Արէա-ի խոսքերից
Դպրոցներում կան դաստիարչական գծով ուսմասվարներ, որոնք ոչինչ չեն անում, նման աշակերտների հետ պետք է համապատասխան աշխատանքներ տանի այդ ուսմասվարը:
Տնօրենը ցանկացած պարագայում պետք է կանգնած լինի ուսուցչի կողքին: Եթե ուսուցիչը չի համապատասխանում իր մասնագիտությանը, թող օրենքով նախատեսված կարգով հեռացնեն աշխատանքից, հակառակ դեպքում, եթե ուսուցիչն աշխատում է դպրոցում, ուրեմն նա որակյալ մասնագետ է, և եթե կոնֆլիկտ ունի աշակերտի հետ, ուրեմն առաջին հերթին պետք է զբաղվել այդ աշակերտով, համոզելով, բացատրելով, վախեցնելով, տո ես շատ գիտեմ հազար ու մի ինչ մանկավարժական մեթոդ բանեցնելով, բայց ոչ մի դեպքում նրա մոտ, նրա պատճառով ուսուցչին չստորացնելով, ամեն ինչ բացի դրանից:
Հանցագործի վարք ունեցող անչափահասով և նրա ծնողներով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները, նման աշակերտի առկայությունը դասարանում անհնար է դարձնում ուսումնական ողջ գործընթացը, ու այդ դասարանում սովորող ոչ մի երեխա նորմալ ուսում ստանալ չի կարող:
Եվ վերջապես Tig-ը վերևում հետաքրքիր միտք առաջարկեց: Դպրոցներում պետք է միջանձնյա հարաբերությունների կարգավորման կանոնակարգ, և դրա կիրառմանը հետևող հանձնաժողով ստեղծվի, ըստ որի, եթե ուսուցիչը վիրավորում է աշակերտին, նա պետք է ենթարկվի պատասխանատվության, բայց միևնույն ժամանակ պատասխանատվության պետք է ենթարկվի ուսուցչին վիրավորող աշակերտը, թե չէ ուսուցչին ոչինչ չի կարելի, իսկ աշակերտն ինչ ուզի կանի:
Չկա սրանից ավելի ստորացուցիչ իրավիճակ, երբ քեզ ոչինչ թույլ չեն տալիս, իսկ քո հանդեպ ինչ ուզեն կանեն:
Էջանիշներ