Բարսեղյանը ո՞վ ա։
Ես կարծում եմ, որ կախված հանգամանքներից մի երկու տողանոց թռուցիկով կարելի է այնպիսի խուճապ ստեղծել, որ փամփուշտներ ծախսելու կարիք բնավ չզգացվի։
Մի երկու ֆիլմի ցուցադրմամաբ կարելի է այնպիսի զգայուն կետեր խոցել, որ մի ողջ ժողովուրդ ընկնի հակասական տրամադրությունների մեջ ու կորցնի զգոնությունը։
Պատկերացրու հետևյալ սցենարը` ոչ մեկ չի խանգարել ու ցուցադրվել է ասենք մի ֆիլմ Ղարաբաղում ապրող ադրբեջանցի ընտանիքի մասին, որը խաղաղ հող էր մշակում Հորադիզի հարթավայրում ու խաղողից գինի էր քամում ու երջանի ապրում էին իրենց համար, մինչև հայերը չմորթեցին նրանց։ Կամ ասենք ֆիլմ, որը գովերգում է ադրբեջանցու տոկունությունն ու հզորությունը, և «պատմական ադրբեջանը» վերականգնելու վճռականությունն ու հաստատակամությունը։ Թե՞ դու վստահ ես, որ ադրբեջանական ֆիլմերը միայն մարդկային սիրո մասին էին լինելու, կամ էլ գովերգելու էին բալենու տերևների շրշյունը մայիսյան ամպրոպին, անձրևի կաթիլների զրնգոցն ու քամուց պոկված ծաղկաթերթիկների պարը։ Թե՞ մի տաս հոգի էին նայելու ու էլ մարդ չէր իմանալու էդ ֆիլմերի բովանդակության մասին, լրագրողներն էլ էնքան խելոք էին լինելու, որ պրովոկացիան չէին տարածելու։
Այս պահին Ադրբեջանը մեր թշնամին է, ու իրենց կողմից ցակնացած բան մեր երկրում կասկածելի է, այդ թվում նաև իրենց ֆիլմերը։ Այնպես որ այդ ֆիմլերի ժապավենները պետք է վերցնել ու երկարությամբ հետևողականորեն մտցնել Վանյանի ու նրան սատարողների հետևը` անկախ նրանց դեմոկրատական հայացքներից։
Էջանիշներ